Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային արտափքումից` մինչև գարու հատիկ։  

Պապիլոմայի գույնը հաճախ բաց դարչնագույն է՝ մաշկի երանգով, հնարավոր են նաև սպիտակ, մուգ դարչնագոյն պապիլոմաներ։ Պապիլոմաները կարող են տեղակայվել դեմքին, պարանոցին, որովայնի և մեջքի շրջանում, անութափոսերում, ինչպես նաև բերանի խոռոչի, կոկորդի, շնչափողի լորձաթաղանթին։

Պապիլոմաների գերաճը մաշկի սահմանափակ հատվածում կոչվում է պապիլոմատոզ, այն ունի ծաղկակաղամբի նման սպիտակ վահանիկների տեսք, տեղակայվում է հիմնականում տարեցների մոտ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթին։

Ինչո՞ւ են առաջանում պապիլոմաները


Պապիլոմաների առաջացման համար  «պատասխանատու» է մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ)։ Հայտնի են վիրուսի տարբեր շտամեր՝ ուռուցքածին և ոչ ուռուցքածին։ Ուռուցքածին շտամերն անվանում են նաև ցածր կամ բարձր քաղցկեղածին ռիսկի շտամեր։  Ուռուցքածին շտամով վարակվելու դեպքում մեծանում է պապիլոմաների չարորակացման վտանգը։  

Մարդու պապիլոմա վիրուսով վարակումը տեղի է ունենում վիրուսակրի հետ կենցաղային կամ սեռական շփման ժամանակ։ Ոչ բոլոր կոնտակտավորներն են հիվանդանում։ Սեռական կոնտակտի դեպքում վարակման  հավանականությունը կազմում է մոտավորապես 70% , կենցաղային շփման դեպքում՝ ավելի պակաս։

Կանանց համար բարձր ուռուցքածին ռիսկի ՄՊՎ-ով վարակումը վտանգավոր է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացմամբ։ Վիրուսի տվյալ շտամի հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում կանոնավոր այցելել գինեկոլոգին հսկողական` զննումների համար։  Վարակի բացակայության դեպքում կարելի է պատվաստվել արգանդի վզիկի քաղկեղի դեմ։ Վակցինացիան իրականացվում է հասուն աղջիկներին և կանանց` երեք անգամ։

Պապիլոմաներն արագ աճում  են ցածր իմունիտետի դեպքում՝ երկարատև հիվանդություններից հետո, մշտական գերհոգնածության և անքնության պայմաններում, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների վրա ազդող դեորայքի ընդունման ժամանակ։ Հղիության ժամանակ հորմոնային ֆոնի փոփոխությունը և հղի կնոջ իմունիտետի բնական իջեցումը նպաստում են այս շրջանում պապիլոմաների արագ աճին։  

Պապիլոմաներին բնորոշ է աճի դանդաղ տեմպը, սակայն հղիության ժամանակ դրանք ո՛չ միայն  արագ մեծանում են չափերով, այլ նաև նոր տարրեր են հայտնվում։

Ինչո՞վ են վտանգավոր պապիլոմաները։

  • Պապիլոմաները հոգեբանական անհարմարություն են առաջացնում՝ պայմանավորված կոսմետիկ տհաճությամբ, արտաքին տեսքի վատացմամբ։
  • Օրգանիզմում երկարատև գոյություն ունեցող պապիլոման կարող է վերածվել չարորակ ուռուցքի, եթե ՄՊՎ-ն պատկանում է ուռուցքածին շտամի։
  • Հագուստի հետ շփման տեղերում պապիլոմաների առաջացումը բերում է դրանց պատռման և արյունահոսության կամ շրջակա հյուսվածքների բորբոքման։


Կոկորդում պապիլոմայի առկայությունը դրսևորվում է ձայնի խռպոտությամբ, դժվարացած շնչառությամբ։

Ինչպե՞ս բուժել պապիլոման


Պապիլոման դեղորայքով հնարավոր չէ բուժել։ Արտափքման առաջացման դեպքում այն պետք է հեռացնել։ Ընդ որում, պետք է չմոռանալ, որ թույլ իմունիտետը կամ գերհոգնածությունը կարող են նպաստել պապիլոմաների կրկնությանը։ Այդ պատճառով պապիլոմաների հեռացումից հետո պետք է մեծ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, խուսափել մրսելուց և վիրուսային վարակներից, լիարժեք սնվել, պահպանել հանգստի և քնի ռեժիմը։

Այն պապիլոմաները, որոնք հաճախ վնասվում են հագուստով, արյունահոսում կամ բորբոքվում են, պետք է անպայման հեռացնել։

Պապիլոմայի առաջացումը կամ վերջինիս արագ աճը բժշկին դիմելու անհրաժեշտության ազդակ է՝ խորհրդատվություն ստանալու և բուժման եղանակն ընտրելու համար։

Պապիլոմայի հեռացումն իրականացնում է վիրաբույժը ստացիոնար պայմանններում՝ հետևյալ եղանակներով՝

  • Սուրգիտրոնի սարքի միջոցով (ռադիոդանակ, ռադիոալիքային հեռացում),
  • նշտարի օգնությամբ,
  • լազերով։


Եթե պացիենտի մաշկի վրա ոչ թե պապիլոմա է, այլ նևուս, այն հեռացնում է բժիշկ-ուռուցքաբանը։ Կանացի սեռական օրգանների վրա գտնվող պապիլոմաները կոչվում են կոնդիլոմաներ, որոնք հեռացնում են գինեկոլոգները։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն
Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com
Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատերի համար այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է...

Պլաստիկ վիրաբուժություն
Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com
Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com

Կրծքի պլաստիկան (մամոպլաստիկա) կանանց մոտ կրծքի ձևի և ծավալի շտկման տարածված ու անվտանգ եղանակ է, որը նաև հնարավորություն է տալիս ազատվել վնասվածքների կամ վիրահատական միջամտությունների...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է պետք հաշվի առնել պլաստիկ վիրաբույժ ընտրելիս. mednews.am
Ի՞նչ է պետք հաշվի առնել պլաստիկ վիրաբույժ ընտրելիս. mednews.am

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի...

Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է
Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է

-«Դի-Փի-Սի» (DPC.Dental Plastic clinic) կլինիկան էսթետիկ, պլաստիկ, լազերային, անոթային վիրաբուժական և ստոմատոլոգիական բարձրակարգ ծառայություններ մատուցող կլինիկա է, որը վերազինված է ամերիկյան և եվրոպական...

Պլաստիկ վիրաբուժություն
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ