Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞րն  է կոսմետիկ վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության տարբերությունը:

Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունների մեջև տարբերություն չկա. դրանք նույնն են, բաժանումն արհեստական բնույթ ունի: Կարելի է այս կերպ բնորոշել. պլաստիկ վիրաբուժությանը բաժին են ընկնում ծավալային վիրահատությունները, կոսմետիկ վիրաբուժությունն ընդգրկում է փոքրածավալ միջամտությունները:

2.  Ինչո՞ւ են այդ երկու ուղղությունները երբեմն համատեղվում, եթե տարբեր մասնագետներ են զբաղվում:

Կոսմետիկ վիրահատություններով կարող են զբաղվել նաև կոսմետոլոգները, ովքեր մասնագիտությամբ բժիշկ են, կատարել միջամտություններ՝ կոսմետիկ ներարկումներ (օրինակ` բոտոքս): Կոսմետիկ վիրաբույժի մասնագիտացում, որպես այդպիսին, չկա, կա պլաստիկ վիրաբուժություն, մասնագիտացված պլաստիկ վիրաբույժ, ով իրականացնում է ցանկացած միջամտություն այդ ոլորտում:

3.  Ի՞նչ կրթական տարբերություն կա կոսմետիկ վիրաբույժի և կոսմետիկ վիրաբույժի միջև:

Մասնագիտական վերապատրաստումը միայն պլաստիկ վիրաբուժությունն է:

4.  Ինչպե՞ս վստահ լինել, որ պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտ է:

Վստահ լինել հնարավոր չէ: Պլաստիկ վիրահատություն կատարվում է հիմնականում պացիենտի ցանկությամբ: Պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն լինում է արատների ժամանակ, երբ կան ֆունկցիոնալ խանգարումներ: Իսկ ինչ վերաբերում է գեղեցկությանը վերաբերող խնդիրներին, այստեղ ցուցումը միայն ցանկության հարց է: Հաջորդ էտապն այդ ցանկությունն իրականանալու հնարավորությունը պարզելն է:

Ներկայում մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը բավականին զարգացած է, կիրառվող նյութերը և սարքերը լավագույնն են: Այդ է պատճառը, որ արտերկրից նույնպես գալիս են մեզ մոտ կատարելու պլաստիկ վիրահատություններ: Բժշկական տուրիզմի շրջանակում Հայաստան եկող պացիենտների մոտավորապես 92%-ը պլաստիկ վիրահատության դիմողներն են:

Հայաստանում պլաստիկ վիրահատությունների շարքում ամենահաճախ իրականացվում է ռինոպլաստիկա (քթի վիրահատություն) և մամոպլաստիկա (կրծքագեղձերի պլաստիկ վիրահատություն):

Հաջորդն աբդոմինոպլաստիկան է` որովայնի շրջանում իրականացվող պլաստիկ վիրահատությունները, նաև` կոպերի պլաստիկան (կոպերի թուլության կարգավորումը) և այլն:

5.  Գոյություն ունի՞ «հարմար» տարիք` դիմելու պլաստիկ վիրաբուժության:

Տարբեր վիրահատություններ ունեն նախընտրելի տարիքային խմբերը: Գոյություն ունի ամենավաղ, նվազագույն տարիք, որից ցածր չի կարելի վիրահատություն կատարել, քանի որ օրգանիզմը դեռևս կազմավորված չէ, և աճառային ու ոսկրային հյուսվածքները դեռևս վերջնական ձևավորված չեն: Օրինակ, քթի կոսմետիկ շտկման վիրահատության դեպքում այդ տարիքը աղջիկների դեպքում 16-17 տարեկանն է, տղաների դեպքում՝ 17-18: Ավելի բարձր տարիքային խմբերում սահմանափակումներ չկան: Շատ կարևոր է մաշկի որակը պլաստիկ կամ կոսմետիկ միձամտության դիմելիս:

6.  Ո՞ւմ չարժե դիմել պլաստիկ վիրաբուժության:

Պլաստիկ վիրաբուժության չարժե դիմեն հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, վիրահատությունից հնարավորինից ավելի մեծ սպասումներ ունեցողները: Դիմող անձինք երբեմն կարծում են, որ պլաստիկ վիրահատությունն իրենց բոլոր խնդիրները կլուծի, և դա դառնում է հոգեբանական խնդիր, ինչը վիրահատությամբ չի կարող լուծվել: Նման դեպքերում բժիշկն ինքը պետք է հրաժարվի: Կան նաև հիվանդություններ, որոնց առկայությունը կարող է ինքնին հակացուցում լինել: Այդ շարքի հիվանդություններից են շարակցական հյուսվածքի ընդհանուր հիվանդությունները, որոշ մաշկային խնդիրներ և այլն: Շաքարախտի դեպքում նույնպես զգուշություն է պահանջվում, և վիրահատությունը պետք է կատարել բուժման հետ համակցված և շաքարի քանակի վերահսկողության ներքո:

7.  Լինո՞ւմ են դեպքեր, երբ պլաստիկ վիրաբույժը հրաժարվում է վիրահատություն իրականացնել:

Այդպիսի դեպքեր, իհարկե՛, լինում են, երբ պացիենտի առողջական կամ հոգեբանական վիճակը չի համապատասխանում վիրահատության չափորոշիչներին: Հաշվի են առնվում նաև հնարավոր բարդությունները:

8.  Դեռահասները կարո՞ղ են դիմել պլաստիկ վիրաբուժության:

Իհարկե՛, դեռահասները չեն դիմում, այլ դիմում են նրանց ծնողները, իսկ բժիշկը որոշում է վիրահատության ցուցումը տվյալ տարիքում: Կան խնդիրներ, որոնք կարելի է վիրահատական ճանապարհով լուծել անգամ 6 տարեկանից սկսած: Օրինակ, ականջների տձևությունը՝լոշտակությունը, որի դեպքում վիրահատել խորհուրդ է տրվում հենց 6 տարեկանից:

9.  Իրավաբանորեն ձևակերպվո՞ւմ է պացիենտ-կլինիկա համագործակցությունը:

Ցանկացած կլինիկա ունի իր պայմանագիրը, որտեղ իրազեկվում են վիրահատության հնարավոր բարդությունները, սպասվելիք արդյունքը և այլն:

10.  Որքանո՞վ են հուսալի համակարգչային մոդելավորման արդյունքները:

Համակարգչային մոդելավորումը ոչ թե օրինակ է այն բանի, թե վերջնական արդյունքն ինչպիսին է լինելու, այլ պացիենտի հետ քննարկման ժամանակ դա օգտագործվում է նրան մոտավոր ցույց տալու համար, թե որ դեպքում ինչ կարող է լինել: Օրինակ, թե ինչպիսի արդյունք կարելի է ստանալ քթի չափերի նեղացնելու կամ կարճացնելու դեպքում և այլն: Պացիենտն ինչ-որ չափով կողմնորոշվում է, թե ինչ փոփոխություններն են իր կողմից ավելի ընդունելի և ինչպիսիները՝ ոչ: Բայց սպասել, որ վիրահատությունից հետո նույն արդյունքն է լինելու, դա սխալ մոտեցում է: Իհարկե՛, հիմնականում վիրահատության արդյունքն ավելի գեղեցիկ է լինում, քան մոդելավորմանը: Բայց երբեք հնարավոր չէ ճիշտ կանխատեսել, թե պացիենտը դրան ինչպես կվերաբերվի: Շատ երկրներում, որտեղ իրավական պահանջներն ավելի խիստ են, համակարգչային մոդելավորում չի իրականացվում, որպեսզի հիվանդը տարբերության դեպքում չմեղադրի բժշկին:

11.  Որքանո՞վ է անվնաս պլաստիկ վիրաբուժությունը:

Պետք է այնպես հաշվարկել և իրականացնել վիրահատությունը, որ այն մաքսիմալ անվնաս լինի: Եթե բժիշկը գտնում է, որ վտանգներ կան, նա հրաժարվում է վիրահատելուց: Նախապես հիվանդին բացատրվում է սպասվելիք արդյունքի անհամապատասխանության նաև բարդությունների հավանականությունը:

Բարդությունները լինում են ընդհանուր վիրաբուժական՝ թարախակալում, արյունահոսություն, հյուսվածքի մեռուկացում, կոպիտ սպիի ձևավորում, որոնք կապ ունեն օրգանիզմի առանձնահատկությունների հետ և անկանխատեսելի են:

12.  Պլաստիկ վիրաբույժը ի՞նչ պարամետրերի կամ հոգեբանական գործոնների  հիման վրա է պացիենտին «դասակարգում» և ընտրում նրա հետ շփման ճիշտ ճանապարհ:

Պացիենտի «դասակարգում» ասվածը չկա, սակայն պետք է պարզել հոգեբանական վիճակը: Դա կատարվում է պացիենտի հետ քննարկում-զրույցի ընթացքում: Գործընթացը հետևյալն է՝ պացիենտը հայտնում է իր ցանկությունը, բժիշկը ներկայացնում է դրա իրականացման հնարավորությունները և քննարկման արդյունքում տեղի է ունենում համաձայնությունը կամ՝ հակառակը: Զրույցի ժամանակ պարզվում է նաև պացիենտի հոգեբանական վիճակը:

13.  Անզգայացման ի՞նչ տարբերակներ են կիրառվում պլաստիկ վիրաբուժությունում:

Կախված վիրահատությունից, անզգայացման բոլոր տարբերակները կիրառելի են՝ ընդհանուր, տեղային, ողնուղեղային: Եթե դրանք մաշկային, աճառային մակարդակում փոքր միջամտություններ են, հիվանդի հետ քննարկելուց հետո կատարվում է տեղային անզգայացում: Իսկ եթե, օրինակ, ոսկրային հյուսվածքի հետ կապված խնդիր է (քթի պլաստիկա), անզգայացումն ընդհանուր է:

14.  Ե՞րբ է պլաստիկ վիրահատությունը համարվում արդյունավետ:

Պլաստիկ վիրահատությունն արդյունավետ է համարվում, երբ արդյունքից գոհ են և՛ պացիենտը, և՛ բժիշկը: Չի բացառվում, որ հետագայում արդյունքի փոփոխություն լինի՝ որևէ հարվածի արդյունքում, կամ պարզապես աճառային հյուսվածքի «հիշողության» (փորձում է իր նախկին տեսքին վերադառնալ) արդյունքում ենթարկվի փոփոխության, ինչը քիչ է հանդիպում:

15.  Ի՞նչ ռիսկեր և բարդություններ կարող են լինել պլաստիկ վիրահատությունից հետո:

Դրանք կարող են լինել ընդհանուր վիրաբուժական և տեղային. վերքի թարախակալում, կոպիտ, կելոիդ սպիների առաջացում, աճառային հյուսվածքի փոփոխություն, հյուսվածքի մեռուկացում և այլն:

Բարդություններից խուսափելու համար կարևոր է հետվիրահատական շրջանում վիրաբույժի ցուցումներին հետևելը, ճիշտ խնամքը: Օրինակ, ռինոպլաստիկայից հետո 6 ամիս պացիենտին արգելվում են ուղիղ արևային ճառագայթները, տաք ջրով գլուխը լվանալը, ակնոցներ կրելը, ֆիզիկական ծանր աշխատանքը և այլն: Ականջների պլաստիկայից հետո զգուշացվում է, որ 6 ամսից մինչև 1 տարի ականջները ձգել չի կարելի, արգելվում են նաև կոնտակտային սպորտաձևերը:

16.  Հնարավո՞ր է միաժամանակ կատարել մեկից ավելի պլաստիկ վիրահատություն:

Շատ դեպքերում հենց այդպես էլ կատարվում է՝ համատեղվում են երկու և ավելի պլաստիկ վիրահատություններ. Կրծքագեղձերի վիրահատությունը` որովայնի պլաստիկայի հետ, դեմքինը՝ կրծքգեղձերի հետ, և այլն: Դա կախված է նաև ծավալից, վիրահատության տևողությունից, հիվանդի վիճակից և հետվիրահատական շրջանում սպասվող խնդիրներից:

17.  Որքանո՞վ է հետվիրահատական ստացիոնար բուժումն անհրաժեշտ և ինչքա՞ն ժամանակ:

Դա կախված է վիրահատության ծավալից, արյան կորստից և այլ չափանիշներից: Քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի ժամանակ, կլինիկայում մնում են 1 օր, սկզբնական ընդհանուր հսկողության և խնամքի գործընթացը 14 օր է, իսկ մեկ ամիս և մեկ տարի անց ստուգողական այց է կատարվում: Որովայնի ձգման ժամանակ խնամքն ու հսկողությունը 14-20 օր է, կլինիկայում անց են կացնում 2-3 օր:

18.  Ռինոպլաստիկայի արդյունքները որքա՞ն ժամանակ հետո կարող են նկատելի լինել:

Քթի վիրահատությունից հետո, նախ, մեկ շաբաթ գիպս է դրվում, իսկ դրանից հետո ևս մեկ շաբաթ գիպսը փոխարինվում է վիրակապով: 14 օր անց վիրակապը հանվում է և հիվանդը կարող է անցնել իր առօրյա կյանքին, աշխատանքին:
14 օր անց` այտուցները, կապտուկներն անցնելուց հետո, արդեն արդյունքը երևում է, իսկ վերջնական արդյունքը պարզ է դառնում 3 ամիս անց:

19.  Ծխելու գործոնը ինչպե՞ս կարող է ազդել պլաստիկ վիրահատության արդյունքներին:

Ծխելը ցանկացած վիրահատության դեպքում բացասական գործոն է: Յուրաքանչյուր գլանակից հետո կես ժամով օրգանիզմի բոլոր անոթները սեղմվում են և դա բերում է հյուսվածքների, օրգանների արյան շրջանառության և, ուրեմն, սնուցման խանգարման: Այն վիրահատությունները, որոնք առավել շատ են կապված հյուսվածքի վերականգնման հետ, ծխելու դեպքում կարող են խնդիրներով ընթանալ: Անզգայացումով ընթացող վիրահատությունների դեպքում պացիենտը վիրահատության օրը պետք է ծխախոտ չօգտագործի: Վիրահատությունից հետո կարող են ծխել, որովհետև հակառակ դեպքում երկարատև արգելքը կարող է բերել սթրեսի, հազի առաջացման, որոնք կբարդացնեն հետվիրահատական շրջանը:

20.  Որքանո՞վ է պահպանվում գաղտնիությունը:

Գաղտնիությունը պահպանվում է պացիենտի ցանկությամբ: Մեծավ մասամբ պացիենտները գաղտնիություն չեն պահանջում և հանմաձայն են լինում վիրահատության արդյունքների հրապարակման հետ:

Հարցերին պատասխանեց «Իզմիրլյան» ԲԿ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Կարապետյանը

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն
Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com
Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատերի համար այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է...

Պլաստիկ վիրաբուժություն
Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com
Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com

Կրծքի պլաստիկան (մամոպլաստիկա) կանանց մոտ կրծքի ձևի և ծավալի շտկման տարածված ու անվտանգ եղանակ է, որը նաև հնարավորություն է տալիս ազատվել վնասվածքների կամ վիրահատական միջամտությունների...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է պետք հաշվի առնել պլաստիկ վիրաբույժ ընտրելիս. mednews.am
Ի՞նչ է պետք հաշվի առնել պլաստիկ վիրաբույժ ընտրելիս. mednews.am

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի...

Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է
Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է

-«Դի-Փի-Սի» (DPC.Dental Plastic clinic) կլինիկան էսթետիկ, պլաստիկ, լազերային, անոթային վիրաբուժական և ստոմատոլոգիական բարձրակարգ ծառայություններ մատուցող կլինիկա է, որը վերազինված է ամերիկյան և եվրոպական...

Պլաստիկ վիրաբուժություն
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ