Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանխարգելում և բուժում տանը

Քոր

Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն, սակայն գիտնականները կարծում են, որ դա առաջանում է հորմոնալ խանգարումների կամ դրանց գոյացման գործընթացի անբավարարության, մաշկային ինֆեկցիաների, շաքարային դիաբետի, ալերգիայի, լյարդի գործունեության խանգարման, դեղնախտի, վահանագեղձի, աղեստամոքսային և լիմֆատիկ համակարգերի հիվանդությունների հետևանքով։ Աշնանը և գարնանն առաջացող «եղանակային» քորը ճնշման տատանումների, իսկ տարեց մարդկանց մոտ` լյարդի գործունեության, մաշկի չորության արդյունք է։

 

Քորը կարող է առաջանալ նաև սալիցիլաթթու պարունակող դեղորայքի ընդունման կամ PP վիտամինի (նիկոտինաթթու կամ նույն ինքը` նիացին) չարաշահման հետևանքով։

 

Նախնական շրջանում, մինչև բուն պատճառի ախտորոշումը, խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից աղի, կծու և այլ համեմունքները, սուրճը, թունդ թեյը, ալկոհոլը։ Խորհուրդ է տրվում` խմել հանգստացնող թեյեր, կալցիում և հակահիստամինային (հակաալերգիկ), իսկ տարիքային քորի դեպքում` նաև յոդ պարունակող դեղորայք։ Օգտակար են կաղնու կեղևի եփուկով կամ կատվալեզվի, խնկածաղկի թուրմերով լոգանքները, վաղենակի ոգեթուրմով, մենթոլ պարունակող քսուքներով շփումները, և այլն։

 

Քորը հանգստացնող դեղաբույսերի ցանկը բավականին ընդարձակ է.

 

Բերենիկե. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Օգտագործեք թրջոցի ձևով կամ շփեք մաշկը։

 

  • Թարմ խոտը 15 օր թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։10) տաք տեղում, օգտագործեք որպես քսուք։
  • Թարմ խոտի հյութը 10 օր թրմեք 96 տոկոսանոց սպիրտում, ավելացրեք նույն քանակությամբ սպիրտ (կստացվի 1։2)։ Օգտագործելուց առաջ ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։2), ներմերսեք գլխամաշկին (մազարմատներին)։

 

Խուլ եղինջ. 30 գ թարմ խոտը 10 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Դրեք թրջոց, ավելացրեք լոգանքի ջրին, շփեք մաշկին։

 

Պատրինջ. Թարմ տերևը 7 օր թրմեք սպիրտի մեջ (1։5), քամեք։ Ներմերսեք մաշկին։

 

Կռատուկ. 20 գ չոր արմատը 20 րոպե եփեք 200 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 15 րոպե թրմեք, քամեք։ Քսեք մաշկին։

 

  • Խառնեք 15-ական գ կռատուկի արմատ, ուռենու կեղև, 15 րոպե եփեք 200 մլ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Խառնեք գոլ ջրին, լվացեք գլխամաշկը։

 

Կղմուխ. Չոր արմատը 10 օր թրմեք սպիրտի մեջ (1։5)։ Ներմերսեք մաշկին։

 

  • Փոշիացրեք արմատը, 10 գ հումքը 20 րոպե եփեք 100 մլ ջրի մեջ, եփուկը խառնեք 50 գ խոզաճարպի հետ։ Քսեք մաշկին։

 

Խնկածաղիկ. 30 գ ցողունը 30 րոպե թրմեք 1 լ եռման ջրում, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (35-37C°, 20 րոպե)։

 

Սոճի. Խառնեք 50-ական գ փշատերև և բողբոջ, 15 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։

 

Գիհի սովորական. 100 գ պտուղը 30 րոպե եփեք 1 լ ջրում։ Պտուղը 14 օր թրմեք օղու մեջ (1։2), քամեք։ Խառնեք ջրի հետ (1։3), լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։

 

Կեչի. Խառնեք 5-ական գ կեչու կուպր և լանոլին, 7 գ ցինկի օքսիդ, 20 գ վազելին։ Քսեք թութքի առաջացրած քորի դեպքում` քնելուց առաջ։

 

Եղինջ. 10 գ արմատը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, եփեք 20 րոպե, ավելացրեք 20 գ տերև (եղինջի), 30 րոպե թրմեք, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։

 

  • 100 գ թարմ տերևը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 500-ական մլ գինու քացախի և ջրի լուծույթի մեջ, քամեք։
  • Թարմ տերևը 7 օր թրմեք օղու մեջ (1։2)։ Ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։1), ներմերսեք գլխամաշկին` քնելուց առաջ։

 

Կուսածաղիկ փոքր. 1 ճ/գ տերևը 20 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Քսեք մաշկին, կատարեք լվացումներ։

 

Ներքին օգտագործման համար

 

Հաճախ տեղային արտաքին բուժումը տալիս է ընդամենը ժամանակավոր թեթևացում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նաև խմել հանգստացնող, հակաալերգիկ հատկություն ունեցող թուրմեր և եփուկներ։

 

  • Խառնեք խուլ եղինջ, եռագույն մանուշակ, կատվալեզու դեղաույսերը և գետնամորու տերևը (1։1։1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ` միայն թարմ վիճակում։
  • 1 ճ/գ բերենիկե ույսը 1 ժամ թրմեք 400 մլ եռման ջրի մեջ, քամեք։ Խմեք 40-ական մլ, օրը 10 անգամ` ժամը մեկ։
  • 1 ճ/գ խուլ եղինջի խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ մեկ օրվա ընթացքում (ինչպես նախորդ դեղատոմսում)։
  • Տրորեք սամիթի սերմը, 2 թ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 8-10 անգամ։ Շարունակեք 2 օր։
  • 15 գ ուրցի խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 15 օր։
  • 2 ճ/գ խնկածաղկի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ օրվա ընթացքում։
  • 1 ճ/գ կռատուկի արմատը 30 րոպե թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
  • Խառնեք խատուտիկի և կռատուկի արմատները (1։1)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք 300 մլ ջրում, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
  • 2 ճ/գ եղինջի տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ` գոլ վիճակում։
  • 1 ճ/գ տուղտի արմատը 1 ժամ թրմեք 100 մլ սառը ջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 թ/գ մեղր կամ շաքար։ Խմեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ։  
  • Տրորեք բռնչի սովորականի պտուղը։ 35 գ հումքը 4 ժամ թրմեք 400 մլ եռման ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ