Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2010

Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ վիճաբանելուց հետո: Չենք խոսում արդեն անծանոթ լսարանի առջև ելույթից առաջ ձեր ապրումների մասին:

 

Անշնորհք, հիմար, նյարդային կամ անվստահ երևալու վախը ստիպում են հուզվել: Նման իրավիճակը իրավամբ կարելի է համարել ստրեսային, գտնում են հոգեբանները: 

 

Իհարկե, շատերը այդ վիճակը համարում են լոկ թյուրիմացություն, որը հաջորդ անգամ չի կրկնվի: Սակայն ոմանց համար հասարակության առջև այդ վախը լուրջ խնդիր է, որը հաղթահարել հնարավոր չէ:

 

Ինչպես տարբերել սոցիալական վախը սոցիալական ֆոբիայից` սևեռուն վախից:

 

Եթե նման վիճակ ծագում է երբեմն, իսկ հուզմունքն արագ անցնում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Դա լոկ արձագանքն է տհաճ վիճակի, որը և բարձրացրել էր անհանգստության մակարդակը: Եթե վերոնշյալ հանգամանքները պատահում են շատ հազվադեպ, սակայն նման ապրումների մասին մտքերը հանգիստ չեն տալիս և ստիպում են խուսափել մարդկանց հետ շփվելուց կամ հասարակական վայրեր հաճախելուց, ապա կարելի է վստահորեն ասել սոցիաֆոբիայի առկայության մասին: 

 

Սոցիաֆոբիան շրջապատող մարդկանց կողմից կշտամբանքի արժանանալու վախն է, որը կրում է սևեռուն բնույթ:

 

Հաճախ սոցիաֆոբիան չի ընկալվում որպես վախ, այլ ի հայտ է գալիս որպես անցանկալի, մերժված լինելու զգացում կամ սոցիալակամ բնույթի խնդրի լուծում: Օրինակ, դա կարող է լինել բողոք աշխատանքի ընդունվելիս տեստավորման ենթարկվելու, հիվանդանոց գնալու կամ բժշկին տուն կանչելու դեմ, խանութ կամ ռեստորան, սպորտդահլիճ կամ լողավազան գնալու անվճառականություն կամ խուճապ:

 

Երբեմն հասարակության առջև վախը բացահայտվում է կաշկանդվածությամբ, ձեռքերի դողով, կարմրությամբ, քրտնելով, սրտխառնոցով, գլխապտույտով, արգելակմամբ:

 

Մի շատ դեպքերում վախն ի հայտ է գալիս օտարի ներկայությամբ ուտելիս, հեռախոսային խոսակցության ժամանակ, հանրային զուգարանից օգտվելիս, քաղաքային տրանսպորտում երթևեկելիս, սեռական հարաբերությունների և այլ իրավիճակներում: 

 

Մարդիկ, ովքեր տառապում են սոցիաֆոբիայով ձգտում են լավ տպավորություն թողնել շրջապատի վրա, սակայն միաժամանակ կասկածում են, որ իրականում դա իրենց հաջողվում է: Օրինակ, անթերի աշխատելով ջանում է կանխել գործընկերների կամ պետի քննադատությունը: Նա երբեք չի ասի ՙոչ՚, նույնիսկ եթե խնդրանքը հակասի նրա հետաքրքրություններին և ցանկություններին: Եվ տանն էլ նա զիջում է բոլորին և ամեն ինչում: 

 

Սոցիաֆոբիայով տառապողը խուսափում է այն իրավիճակներից, երբ մյուսներն իրեն կարող են մերժել:

 

  • Մի դեպքում մարդիկ առավելապես վախենում են սոցիալական շփումների հետևանքներից: Այդպես է լինում, երբ մարդ չի համարձակվում խանութին վերադարձնել խոպան ապրանքը կամ խուսափում է պետի հետ խոսել աշխատավարձի բարձրացման մասին: Հասկանալի է, որ նրանց համար ավելի դյուրին է հրաժարվել նյութական որևէ բարիքից, քան հանդուրժել իր հասցեին արված զրուցակցի մեղադրանքները, որոնք, բացի այդ, կարող են դառնալ հասանելի հասարակությանը:

  • Այլ դեպքերում նրանց համար շատ կարևոր է շրջապատի համար լինել դրական կամ նույնիսկ բացարձակապես անբասիր անձնավորություն: Այստեղ անձը կարող դառնալ պատանդ սեփական իմիջի: Օրինակ, պատահում է այնպես, որ սոցիաֆոբիայով տառապողը ընկերական շրջապատում իրեն պահում է աշխույժ, կատակում է, իր մասին պատմում է անհավանական պատմություններ և նույնիսկ ծիծաղում է ուրիշների թերությունների վրա: Թվում է, նա այնքան ինքնավստահ է: Իրականում նա ջանում է թաքցնել իր տագնապը և կանխել շրջապատի կողմից հնարավոր անբարյացկամությունը: Նրա համար նման միջոցառումը ծանր փորձություն է:

 

Սոցիաֆոբիայով տառապողի համար տագնապի հիմնական պատճառն այն է, որ նա համոզված է, որ շրջապատի ուշադրությունն անպայման կրում է բացասական բնույթ:

 

Նման մարդիկ ուրիշների մոտ վախենում են թողնել թույլ կամ հիմար տպավորություն (չնայած դրա համար իրականում չկա ոչ մի հիմք): Շրջապատի մարդիկ սովորաբար սոցիաֆոբիայով տառապաող մարդկանց մասին արտահայտվում են բավական մեղմ, քան նա ենթադրում է: Մարդն այնպես է կառուցված, որ ընկալելում է աշխարհը, այդ թվում և շրջապատի ռեակցիան, սեփական ենթադրությունների պրիզմայի միջով: Այդ իսկ պատճառով, սոցիաֆոբիայով տառապաող մարդկանց դժվար է ընդունել սեփական հասցեին արված հաճոյախոսությունները և ասել դրանք ուրիշներին: 

 

Նրանք ջանում են թաքցնել բնավորության իրենց ՙիրական՚ գծերը կամ արտաքին թերությունները: Նրանց թվում է, թե իրենց ՙիրական՚ բնույթը պարզապես անտանելի է և երբ որևէ մեկը կիմանա, թե ինչ է թաքնված ՙքաղաքավարության դիմակի՚ ներքո, ապա նրանք անմիջապես ծիծաղի առարկա կդառնան և հասարակության կողմից կմերժվեն: Օրինակ, եթե մարդ գտնում է, որ վատ ֆիգուրա ունի, երբեք չի համաձայնվի լողավազան կամ ծովափ գնալու առաջարկին: Սոցիաֆոբիայով տառապող անձինք հաճախ են իրենց համարում անհետաքրքիր, ձանձրալի և միջակ ունակությունների տեր մարդիկ և այդ իսկ պատճառով հրաժարվում են երեկոների կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու հրավերներից:

 

Շփման վախը սովորաբար ծագում է 12-ից և 20 տարեկան հասակում: Դա այսպես կոչված պատանեկան շրջան է: Այն ցանկացած մարդու կյանքում ամենաբարդ շրջանն է. չէ որ դա անցումն է մանկությունից դեպի չափահասություն:

 

Այդ շրջանում նա շատ բան կյանքում կատարում է առաջին անգամ. գիտակցաբար ապրում է սեռական հակումը, ինքնուրույն ընտրում ընկերներին, հետաքրքրությունները, հագուստի ոճը, պատասխանատու լինում սեփական արարքների համար և այլն: Հաճախ պատանիներն այդպիսի պահերին զգում են ուժեղ լարվածություն: 

 

Հասարակության մեջ առաջին մուտքով է պայմանավորված անձի ապագա վերաներմունքը սոցիալական տարբեր փոխհարաբերությունների նկատմամբ:

 

Վախը, որ ծագում է շփումների ժամանակ բացասական փորձի արդյունքում, հետագայում դառնում է հուզական վահան, անհատին պահպանելով շրջապատի կողմից բխող վտանգից:

 

Այլ խոսքով, սոցիաֆոբիայի գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել փորձի բացակայության պատճառով ծագած անվստահությունը:

 

Իսկ ձեզ մոտ ինչպես է

 

Նրանց համար, ովքեր կասկածում են, որ սոցիաֆոբիա ունեն, առաջարկվում է հետևյալ թեստը: 

 

  1. Մտեք հագուստեղենի կամ կոշկեղենի հարուստ մի խանութ, փորձեք մի քանի բաներ և հեռացեք առանց որևէ բան գնելու:

  2. Անցորդներից մեկին հարցրեք դեպի շենքը տանող ճանապարհը, որի դիմաց դուք կանգնած եք:

  3. Շուկայի կենտրոնում սկսեք երգել:

  4. Խանութում վճարելով գնումների համար, պարզում եք, որ փողը չի բավարարում:

  5. Զանգահարեք որևէ տեղեկատու ծառայություն և մեկ զանգի ընթացքում հարցրեք ոչ պակաս 5 բան:

  6. Ռեստորանում խնդրեք մատուցողին փոխել ձեր ճաշատեսակը:

  7. Ընդունեք հրավեր այնպիսի միջոցառման, որին չեք ուզում գնալ:

  8. Խոշոր գումարի պարքտ արեք ոչ լավ ծանոթից:

  9. Ժողովի ժամանակ ելույթ ունեցեք ռացիոնալիզատորական առաջարկով:

  10. Փողոցում մոտեցեք ցանկացած մարդու և առաջարկեք ծանոթանալ:

 

Եթե նույնիսկ այն միտքը, թե պետք է կատարել այս խնդիրները, ձեզ սարսափեցնում է, նշանակում է, ցավոք, դուք տառապում եք սոցիաֆոբիայով: Այդ դեպքում ընդունեք վերանշյալ առաջարկները որպես գործողության անցնելու հրահանգ: Եթե այդ 10 կետերի կատարումը ձեզ համար դժվար չի լինի, կարող համարել, որ դուք ազատվեցիք հասարակության առջև վախից:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ