Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2010

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն, բայց երբեմն խուսափում են թյուր կարիծիքների պատճառով:

 

Եվ այսպես, փորձենք պարզել թե գոյություն ունեցող առասպելներից որոնք են արժանի ուշադրության, և որոնց պետք է անուշադրության մատնել: 

 

Առասպել 1. Քաղցրեղենը քայքայում է վիտամինները: Ճիշտ է, շոկոլադի, կոնֆետների, թխվածքի առատությունը ավելացնում է В1 վիտամինի  պահանջը և նվազեցնում օրգանիզմում դրա պաշարները և արագ հոգնածության, մկանային թուլության պատճառ է դառնում: Քաղցրեղենի շատ օգտագործումից կարող են նվազել նաև օրգանիզմում մագնիումի պաշարները, որը դյուրագրգիռ, ագրեսիվ, լացկան տրամադրույթուն է առաջացնում, պատճառ դառնում դեպրեսիայի, հոգնածության զգացման: Բայց այս ամենը ճիշտ է, եթե, իրոք, քաղցրեղենը շատ-շատ է օգտագործվում: Բայց 1-2 կոնֆետը կամ 1-2 գդալ մուրաբան վնաս տալ չեն կարող: Օգտակար վիտամինների ու հանքային տարրերի կորստից խուսափելու համար անուշեղենը փոխարինեք մրգերով, օրինակ, բանանը հարուստ է մագնիումով: 

 

Առասպել 2. Քաղցրը քնկոտություն է առաջացնում և թուլացնում է: Այդ պատճառով էլ աշխատանքային ժամերին ածխաջրատային սննդից ավելի լավ է հրաժարվել:

 

Սա միայն մասամբ է ճիշտ: Դիետոլոգները, իրոք, խորհուրդ չեն տալիս շարանուկաբար կոնֆետներ ու այլ անուշեղեն ուտել, իսկ կտրուկ հրաժարվելու դեպքում էլ օրգանիզմը կարող է «բողոքել». անտանելի քաղցի զգացում է առաջանում, գլխապտույտ, ցրվածություն: Այնուամենայնիվ, եթե ողջ օրվա ընթացքում ցանկանում եք առույգ մնալ, չի կարելի լիովին հրաժարվել ածխաջրատային սննդից: Հատկապես մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց: Քանի որ ուղեղի բջիջները սնվում են բացառապես գլյուկոզայով և շատ զգայուն են արյան մեջ դրա մակարդակի տատանումների նկատմամբ: Հարկ է ճիշտ ընտրություն կատարել: Ածխաջրատները լինում են պարզ և բարդ: Պարզ ածխաջրատներ են պարունակվում շաքարի, մեղրի, ձմերուկի, խաղողի, թզի մեջ: Դրանք արագ յուրացվում են, նույն արագությամբ էլ ծախսվում, օրգանիզմում շաքարի մակարդակի անցանկալի տատանումների պատճառ դառնալով: Այնպես որ, անհրաժեշտ է սննդակարգի մեջ նաև ներառել բարդ ածխաջրատներ, որոնցով հարուստ են հացամթերքը, սերմերը, մակարոնեղենը, շիլաները: 

 

Առասպել 3. Շոկոլադը վնասակար է, այն պետք է հնարավորինս քիչ ուտել: Իրականում այդ վնասը չափազանցված է և շոկոլադը շատ օգտակար նյութեր է պարունակում: Մասնավորապես, այն հարուստ է միացություններով, որոնք պատասխանատու են լավ տրամադրության հորմոնների և հակաօքսիդանտների արտադրության համար: Հատկապես օգտակար է դառը շոկոլադը: Սրտաբանության վերաբերյալ վերջին կոնֆերանսներից մեկի  ժամանակ տեղեկատվություն է հնչել, որ օրական 100 գրամ դառը շոկոլադը լավացնում է անոթների աշխատանքը: Իսկ ՙշոկոլադային՚ հակաօքսիդանտները օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից: Շոկոլադն օգտակար է նաև ատամների համար: Իսկ կարիեսի առաջացման պատճառ կարող են լինել քաղցրա-թթվահամ սառնաշաքարներն ու թխվածքաբլիթները: Միակ հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, շոկոլադի բարձր կալորիականությունն է:  Այդ դեպքում պետք է սահմանափակել այլ սննդամթերքի կալորիակնությունը: 

 

Խորը շնչեք


Եթերային յուղերը ազդում են ոչ միայն տրամադրության վրա, դրանց բույրերը կարող են բազմաթիվ խնդիրներ հարթել: 

 

Ցիտրուսային բույրերն առույգացնում են, դաղձը հանգստացնում է, իլանգ-իլանգը ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում... 

 

Արոմալամպի մեկ սեանսի համար բավական է 12-15 կաթիլ եթերային յուղը, իսկ եթե այն չկա, մի քանի կաթիլ (մեկ անգամի համար 4 կաթիլ) եթերային յուղ կաթեցրեք բնական գործվածքից թաշկինակի վրա ու պարբերաբար շնչեք այդ բույրը: 

 

1. Գլխացավ. օգնում է ռեհանի բույրը: Դրա թնդահամ, դառնավուն հոտը օգնում է վերացնել նյարդային լարվածությունը, անոթների սպազմը, ավելի դյուրին դարձնում քնելը: Այն հատկապես օգտակար է վեգետաանոթային դիստոնիայով տառապող մարդկանց: Հենց որ սկսվում է ցավի նոպան, միացրեք արոմալամպը (7-9 կաթիլ եթերային յուղ): Կամ, եթե հնարավոր է, 40-60 րոպե պառկեք, բարձի անկյուններին2-3 կաթիլ եթերային յուղ կաթեցնելով: Երբ գլխացավը հանդարտվի, կարող եք սպիտակեղենը լվանալ: 

 

Խորհուրդ. ռեհանի եթերային յուղը բավական ուժեղ ազդեցություն ունի: Արոմալամպի մեջ այն կաթեցրեք և օգտագործեք 3 օրը մեկ անգամ:

 

2.Մրսածության հիվանդություն

 

Հարբուխի, հայմորիտի, տոնզիլիտի դեպքում վիճակը կարող է թեթևացնել  բերգամոտի նուրբ, տտպահամ բույրը: Օրական 2-3 անգամ կարող եք վառել արոմալամպը (9-10 կաթիլ) և շնչել բույրը, օրումեջ ինհալացիա կատարել (3-4 կաթիլ 2 լ տաք ջրին): 

 

Խորհուրդ. այս բույրը հակացուցումներ չունի, բայց մինչև 14 տարեկան դյուրագրգիռ երեխաներին խորհուրդ չի տրվում բերգամոտով բուժումներ կատարել:

 

3.Հետդաշտանադադարային համախտանիշը (ՀԴՀ) տանջում է


Եթե ցիկլի վերջին 2-3 օրը օրական մեկ անգամ վառեք արոմալամպը, որի մեջ լցրել եք անիսոնի եթերային յուղը, կամ օրվա ընթացքում շնչեք թաշկինակի վրա կաթեցրած բույրը, ՀԴՀ-ի ախտանշանները կթուլանան: Իսկ բախտը բերելու դեպքում, հնարավոր է, 3-5 ամիս հետո ՀԴՀ-ն կամ լիովին կվերանա, կամ առավել թեթև ընթացք կունենա: 

 

Խորհուրդ. անիսոնի քաղցրավուն, տաք բույրը օգտակար է այն բոլոր դեպքերում, երբ պետք է վերացնել գերգրգռվածությունը և ցավերը:

 

4.Պետք է նիհարել

Ախորժակը չափավորելուն օգնում է նարնջի բույրը: Բացի դրանից, այն կարգավորում, կայունացնում է տրամադրությունը և մասնակցում ածխաջրատա-ճարպային փոխանակման կարգավորմանը: Օրական 1-2 անգամ վառեք արոմալամպը, որի մեջ կաթեցրել եք 8-10 կաթիլ եթերային յուղ, կամ էլ մշտապես ձեզ մոտ պահեք թաշկինակ, որի վրա 2 օրը 1 անգամ 2-3 կաթիլ յուղ կաթեցրեք: 

 

Խորհուրդ. արդյունքի ավելացման համար, միաժամանակ ցելյուլիտի դեմ պայքարելու նպատակով լոգանքների կուրս ընդունեք. ջրին (որքան տաք, այնքան` լավ) ավելացրեք 4 կաթիլ նարնջի յուղ և 20 րոպե լոգանք ընդունեք: Նման լոգանք կարող եք ընդունել 3 օրը 1 անգամ, երկու ամսվա ընթացքում: 

 

5. Սթրեսները   հաղթահարել

Սթրեսի հետևանքները վերացնելուն հիանալի օգնում է սանդալի տտիպ նուրբ բույրը: Այն ավելի լավ է օգնում, երբ լոգանքի տաք ջրին ավելացվում է 5-6 կաթիլ եթերային յուղ և 15 րոպե լոգանք է ընդունվում: Իսկ հետո` անմիջապես անկողին, նվազագույնը 2-3 ժամով: իսկ արոմալամպի մեջ սանդալի եթերային յուղն ավելացնում են այլ յուղերի համադրությամբ և 4 կաթիլ, ոչ ավելի:

 

Խորհուրդ. Եթե սթրեսային վիճակը ձգձգվում է, կարելի է եթերային յուղ կաթեցրած թաշկինակ պահել և հուզմունքի պահին շնչել բույրը:

 

6.Ճնշման տատանում


Կեչու տաք բույրը` իլանգ-իլանգի սառնաբույրի հետ զուգակցված, օգնում է ճնշման կարգավորմանը: Բուրավետ դեղորայքը պետք է մշտապես, կանոնավոր կերպով, օրումեջ շնչել կես տարուց ոչ պակաս ժամանակահատվածում (յուրաքանչյուր եթերային յուղից 4-ական կաթիլ` արոմալամպի մեջ): Բայց, այս եթերային յուղերը հակացուցված են ասթմայով հիվանդներին:

 

Խորհուրդ. եթե անհանգստացնում է դեպրեսիվ վիճակը, մշտապես տագնապայնությունը, գիշերային մղձավանջները, բարձի անկյուններին մի երկու կաթիլ եթերային յուղերի խառնուրդից կաթեցրեք:

 

7.Աշխատունակության նվազում


Եթե նույնիսկ թունդ սուրճը չի օգնում առույգանալ, փորձեք եթերային յուղերի զուգակցմամբ առույգանալ:

 

  •  Հիլ. բուրմունքն օգնում է պայքարել գերհոգնածության և ապատիայի դեմ:

  •  Թուրինջ` սառը, թարմ բույրը առավել դյուրին է դարձնում ինֆորմացիայի ընկալումը:

  •  Մայրի ծառ` թարմ խեժաբույրը վերացնում է տագնապայնության և անվստահության զգացումը:

 

Յուրաքանչյուր յուղից անհրաժեշտ է 3-4 կաթիլ: Արոմալամպը պետք է վառել առավոտյան, նախաճաշելիս վայելել բուրմունքն ու նոր ուժով, լիցքավորված դուրս գալ տանից: 

 

Խորհուրդ. իսկ եթե ժամանակ չունեք արոմալամպը վառելու համար, ապա խառնուրդից կաթեցրեք թաշկինակի վրա ու օրվա ընթացքում, հարմար պահերին, շնչեք բույրը: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ