Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2010

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու համար)

 

Ամբողջությամբ իրագործելով առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը և 2009թ. ծրագրով նախատեսված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունը 2009 հաշվետու տարում հատուկ ուշադրություն է դարձրել ՀՀ մարզերի առողջապահական կառույցների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության որակի ու մատչելիության բարձրացման, հիվանդների դեղորայքի պահանջարկի ապահովման, ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծման, առողջապահական հաստատությունների տեխնիկական վերազինման, օրենսդրական դաշտի բարելավման, մոտ ապագայում հանրապետության մարզերի առողջապահական հիմնարկները որակյալ բժշկական կադրերով համալրման, տարբեր երկրների հետ նոր պայմանագրաիրավական դաշտ ստեղծելու, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցության և այլ խնդիրներին:

 

Հաջողությամբ շարունակվել է 2008թ. հուլիսի մեկից հանրապետությունում ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման ծրագրի իրականացումը:

 

Ելնելով աշխարհում գրիպի A/H1N1 վիրուսային վարակի պանդեմիկ իրավիճակից, 2009 թվականի փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է գրիպի հնարավոր համավարակի պատրաստավածության ծրագիրը, որում ներառված բոլոր միջոցառումների իրականացումը եղել է նախարարությունում գրիպի H1N1 ենթատեսակի ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների համակարգող օպերատիվ հանձնաժողովի ամենօրյա քննարկումների առարկան: Կազմակերպվել են մամուլի ասուլիսներ հեռուստատեսությունների և այլ զանգվածային լրատվամիջոցների լրագրողների համար: Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով իրականացվել են հեղինակային անդրադարձեր նվիրված գրիպին և բնակչության իրազեկման աշխատանքներ: Գործել է 2 թեժ գիծ:

 

2009թ. զգալի աշխատանք է տարվել օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ: Ընդունվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված 2 օրենքներ, ՀՀ կառավարության 49 նորմատիվ, ՀՀ վարչապետի 2 որոշումներ: Արձակվել է ՀՀ առողջապահության նախարարի 18 նորմատիվ հրաման:

 

ՀՀ կառավարության գործունեության 2009թ. միջոցառումների ցանկում ընդգրկված են եղել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելիք 12 միջոցառումներ: Նախատեսված բոլոր միջոցառումների  նախագծերը մշակվել են, սահմանված ժամկետներում ներկայացվել են ՀՀ կառավարություն, որոնցից 5-ն արդեն հաստատվել են ՀՀ կառավարության որոշումներով, 4-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում, 1-ն արդեն քննարկվել և ուղարկվել է Ազգային ժողով, իսկ 2-ը ՀՀ կառավարության կողմից նպատակահարմար է համարվել դիտարկել ՀՀ կառավարությունում  ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

 

ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. համար ՀՀ առողջապահության նախարարության գործունեության համար գերակա խնդիրներ է համարվել 2 միջոցառում. 

 

  1. ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացումը, որը նախատեսված էր իրականացնել 2009 թվականի ընթացքում: Սակայն հաշվի առնելով ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության բացակայությունը, ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացման գործընթացի իրականացումը տեղափոխվել է 2010 թվական: Եվ մարզային առողջապահության համակարգերի զարգացումը` ուղղված բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը,

  2. Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2009թ. իրականացվել են հետևյալ աշխատաքնները: 

 

2009թ. ավարտվել են Հրազդանի և Իջևանի բժշկական կենտրոնների հիմնանորոգումը: Կենտրոններն ապահովվել են բժշկական սարքավորումներով և կահույքով:

 

2009թ. հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել են 21 ամբուլատորիաներ, 5 մարզերում ընթացքի մեջ են 5 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները: 

 

Բուժսարքավորումներով հագեցվել են 4 մարզերի 20 գյուղական ամբուլատորիաներ, մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկ և 322 բուժքույր:

 

2010թ. 1-ին եռամսյակում կավարտվեն Արմավիրի, Ապարանի և Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները, որոնք նույնպես կապահովվեն բժշկական սարքավորումներով և կահույքով: 

 

2010թ. 1-ին եռամսյակում կսկսվեն Գավառի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքները: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ