Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010

ՄԱԿ-ի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տերմինաբանության ուղեցույց

Փետրվար, 2008թ., Ներածություն 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների սույն ցանկը նախատեսված է ծրագրի տասը համահովանավորող կազմակերպությունների աշխատակազմերի անդամների, ինչպես նաև ՄԻԱՎ վարակին գլոբալ հակազդման ոլորտում գործող այլ գործընկերների համար։ 

 

Լեզուն ձևավորում է համոզմունքներ և կարող է ազդել մարդկանց վարքի վրա։ Լեզվի տեղին գործածությունն ունի հակազդեցությունն ուժեղացնելու ուժ։ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-միացյալ ծրագիրը սիրով անվճար տրամադրում է նախընտրելի տերմինների սույն ցանկը։ Սա խոսուն, զարգացող փաստաթուղթ է, որը պարբերաբար վերանայվում է։ Քննարկումների համար մեկնաբանություններն ու առաջարկությունները կարելի է ուղարկել [email protected] հասցեով։ 

 

1ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին բնորոշ ոճի հիմքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ոճի ուղեցույցն» է, որը կարելի է գտնել հետևյալ հասցեում.  https://intranet.who.int/homes/whp/write_edit/topics/who_style_guide.shtml 

 

Նախընտրելի տերմինների համառոտ ցանկում ներառված են առավել կարևորները, որոնց խորհուրդ է տրվում հետևել։ 

 

Այս ցանկը կարելի է պատճենել և տրամադրել պայմանով, որ դա չարվի շահույթ ստանալու նպատակով։ 

 

Բովանդակություն 

 

Նախընտրելի տերմինների համառոտ ցանկ

5

Լայնորեն գործածվող տերմիններ և հապավումներ

8

Լրացուցիչ աղբյուրներ

43

 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր Տերմինաբանության ուղեցույց 


Նախընտրելի տերմինների համառոտ ցանկ 

 

Նախկինում

Նախընտրելի տերմիններ

գործածվող տերմիններ

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ,

Գործածել այն տերմինը, որն առավել է և  համապատասխանում

ՄԻԱՎ և ՁԻԱՀ

է տվյալ համատեքստին։ Օրինակներ` ՄԻԱՎ-ով  ապրող մարդ,

 

ՄԻԱՎ-ի տարածվածություն,ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ-

 

ի վերաբերյալ

հետազոտություն,

ՄԻԱՎ-ով

 

պայմանավորված

հիվանդություն,

ՁԻԱՀ-ի

 

ախտորոշում,

ՁԻԱՀ-ի

հետևանքով

խոցելի

 

դարձած

երեխաներ,

ՁԻԱՀ-ի

հետևանքով

 

ծնողական

խնամքից

զրկված

երեխաներ,

 

ՁԻԱՀ-ին

հակազդում,

ՁԻԱՀ-ի

ազգային

 

ծրագիր, ՁԻԱՀ-ի ոլորտում ծառայություններ

 

տրամադրող

կազմակերպություն։

Կիրառելի

 

են թե´ «ՄԻԱՎ վարակի համաճարակ», թե´

 

«ՁԻԱՀ-ի

համաճարակ»

արտահայտությունները։

ՁԻԱՀ-ի

«ՁԻԱՀ-ի

վիրուս»

գոյություն

չունի։

վիրուս

ՁԻԱՀ-ին առնչվող վիրուսը կոչվում է մարդու

 

իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ։

 

Ի դեպ, «ՄԻԱՎ վիրուս» արտահայտության մեջ

 

«վիրուս» բառն ավելորդ է։ Գործածել ՄԻԱՎ։

ՁԻԱՀ-ով

Խուսափել

 «վարակված»

բառը

վարակված

գործածելուց։ Ոչ ոք չի կարող վարակվել ՁԻԱՀ-ով, քանի որ դա

 

վարակի հարուցիչ չէ։ ՁԻԱՀ-ը համաճարակաբանական հսկման ժամանակ գործածվող բնորոշում է և ենթադրում է մի շարք

 

օպորտունիստական վարակների և հիվանդությունների առկայություն,

որոնք կարող են ի հայտ գալ  ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքում իմունադեպրեսիայի

 

խորացմանը զուգընթաց։ Գործածել «ՄԻԱՎ-ով ապրող անձ» կամ

 

«ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ» արտահայտությունները։

ՁԻԱՀ-ի

ՁԻԱՀ-ի հետազոտություն գոյություն չունի։

հետազոտություն

Գործածել «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն» կամ «ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտություն» 

արտահայտությունները։

ՁԻԱՀ-ի զոհ

«Զոհ» բառը հուսահատեցնող է։

 

Գործածել «ՄԻԱՎ-ով ապրող մարդ» արտահայտությունը։ Կիրառել «ՁԻԱՀ»

 

տերմինը միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ՁԻԱՀ-ի

կլինիկական ախտորոշում ունեցող անձին։

ՁԻԱՀ-ով

«ՁԻԱՀ-ով հիվանդ» արտահայտությունը գործածել միայն 

հիվանդ

կլինիկական միջավայրում։

 

Գործածել «խորացած ՄԻԱՎ վարակով պայմանավորված

 

հիվանդություն» կամ «ՁԻԱՀ-զուգորդող հիվանդություն ունեցող

 

հիվանդ» արտահայտությունները։

ՁԻԱՀ-ի վտանգ

Գործածել «ՄԻԱՎ վարակի վտանգ», «ՄԻԱՎ-ով վարակման ենթարկվելու վտանգ» արտահայտությունները։

Բարձր

Գործածել «բնակչության առավել վտանգի ենթարկվող հիմնական խմբեր»

(առավել բարձր) ռիսկի 

խմբեր, խոցելի խմբեր 

 

 

Կոմերցիոն սեքս 

 

Թմրամիջոցների ներերակային օգտագործող 

Փոխանակում (ասեղների, ներարկիչների) 

 

Պայքար ՁԻԱՀ-ի դեմ ՄԻԱՎ-ի տարածվածու թյան ցուցանիշներ արտահայտությունը։ Այս խմբերը տարբերվում են բնակչության խոցելի խմբերից նրանով, որ կարող են ենթարկվել հասարակական ճնշումների կամ սոցիալական գործոնների ազդեցությանը, որոնք կարող են նրանց առավել խոցելի դարձնել վարակների, այդ թվում ՄԻԱՎ վարակի հանդեպ։ 

 

Գործածել «փոխհատուցման դիմաց սեռական ծառայությունների տրամադրում» կամ «սեռական ծառայությունների վաճառք» արտահայտությունները։ 

 

Գործածել «թմրամիջոցների ներարկային օգտագործող» արտահայտությունը։ Թմրամիջոցները հնարավոր է ներարկել ենթամաշկային, միջմկանային կամ ներերակային։ 

 

Գործածել «չախտազերծված ներարկման պարագաների գործածում» արտահայտությունը, եթե խոսքը ՄԻԱՎ-ով վարակման ենթարկվելու վտանգի մասին է։ Այն դեպքերում, երբ հայտնի է, որ ներարկման պարագաները պարունակում են ՄԻԱՎ կամ տեղի է ունեցել ՄԻԱՎ-ի փոխանցում դրանց միջոցով, կիրառել «աղտոտված ներարկման պարագաների գործածում» արտահայտու-

թյունը: 

 

Գործածել«ՁԻԱՀ-ին հակազդում» արտահայտությունը ։

Գործածել«ՄԻԱՎ-ի տարածվածություն» արտահայտությունը ։

 

Լայնորեն գործածվող տերմիններ և հապավումներ 

 

Ազդակ 


Տերմինն առնչվում է կառուցվածքային և սոցիալական այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են աղքատությունը, գենդերը և մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք կարող են մեծացնել մարդկանց խոցելիությունը ՄԻԱՎ-ի նկատմամբ։ 

 

ԱԽԴԵ 

 

ԱԽԴԵ՝ առավել խոցելի դեռահաս և երիտասարդ: Այս խմբի մեջ մտնում են 10-19 տարիքային խմբի հակասոցիալական վարք դրսևորած և առանց ծնողական խնամքի մնացած առավել խոցելի դեռահասներն ու երիտասարդները: 

 

Ախտածին օրգանիզմ 

 

Հիվանդություն առաջացնող հարուցիչ 

 

Առավել անվտանգ սեռական հարաբերություն

 

Նախընտրելի է գործածել «առավել անվտանգ սեռական հարաբերություն» արտահայտությունը, քանի որ «անվտանգ սեռական հարաբերություն» արտահայտությունը կարող է ենթադրել կատարյալ անվտանգություն։ Սեռական հարաբերությունը 100%-ով անվտանգ է ՄԻԱՎ-ի փոխանցման առումով, եթե զուգընկերները ՄԻԱՎ-ի նկատմամբ բացասական են, և նրանցից ոչ մեկը չի գտնվում «պատուհանի շրջանում»: Մնացած դեպքերում զուգընկերների թվի կրճատումը և տղամարդու կամ կնոջ պահպանակի ճիշտ և հետևողական օգտագործումը կարող են նվազեցնել ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը։ «Առավել անվտանգ սեռական հարաբերություն» արտահայտությունն ավելի ճշգրիտ է արտահայտում այն գաղափարը, որ կարելի է ընտրություն կատարել և որդեգրել վտանգը նվազեցնող կամ նվազագույնի հասցնող վարքագծեր։ 

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ 

 

ՁԻԱՀ-ի համատեքստում ավելի նախընտրելի է գործածել «ՁԻԱՀ-ի հետևանքով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ» կամ «առանց ծնողական խնամքի մնացած և ՁԻԱՀ-ի հետևանքով խոցելի դարձած երեխաներ» արտահայտությունները։ Այս երեխաներին «ՁԻԱՀ-ի որբեր» անվանելը ոչ միայն խարանում է նրանց, այլև պիտակավորում՝ իբրև ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական, ինչը ոչ միշտ է այդպես։ Առողջական կարգավիճակով մարդուն բնորոշելն անհատի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է։ Հակառակ ավանդական գործածության՝ ՄԱՁԻԱՀ-ը գործածում է «առանց ծնողական խնամքի մնացած» արտահայտությունը ծնողներից մեկին կամ երկուսին կորցրած երեխաների համար ։ 

 

ԱՌԾ 

 

ԱՌԾ՝ Ազգային ռազմավարական ծրագիր։ Այլ արտահայտություններ են՝ «ՁԻԱՀ-ի դեմ գործողությունների ազգային շրջանակներ» և «ՁԻԱՀ-ի դեմ գործողությունների տարեկան ծրագրեր»։ Խուսափել հապավումը գործածելուց։ 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ 

 

Աղտոտված և չախտազերծված 

 

Թմրամիջոցի ներարկման պարագաները համարվում են «աղտոտված», եթե դարձել են վարակման պատճառ, այսինքն` պարունակել են ՄԻԱՎ։ «Չախտազերծված» ներարկման պարագաների օգտագործումը կարող է պարունակել ՄԻԱՎ-ով վարակման վտանգ, այսինքն` այդ պարագաները կարող են պարունակել կամ չպարունակել ՄԻԱՎ: 

 

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր 

 

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերը՝ ԱՀՌԾ մշակվում են անդամ երկրների կողմից մասնակցային գործընթացի միջոցով, որում ընդգրկվում են տեղական շահագրգիռ կողմերը, ինչպես նաև զարգացման արտաքին գործընկերները, այդ թվում Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ 

 

http://www.imf.org/external/np/prsp/prsp.asp 

 

Աշխատանքի միջազգային կազմակերպություն 

 

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ԱՄԿ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է: 

 

Աջակցության տարածաշրջանային թիմ 

 

Թիմ, որը վերահսկում և համակարգում է ՄԱՁԻԱՀ-ի գործունեությունը սահմանված աշխարհագրական տարածաշրջանում։ 

 

ԱՎԵԴԵ 

 

ԱՎԵԴԵ՝ առավել վտանգի ենթարկվող դեռահաս և երիտասարդ: Այս խմբի մեջ մտնում են 15-19 տարիքային խմբի առավել վտանգի ենթարկվող դեռահասներն ու երիտասարդները՝ երիտասարդ ԹՆՕ-ները, երիտասարդ ԿՍԿ-ները և երիտասարդ ՏՍՏ-ները: 

 

Բարձր ակտիվության հակառետրովիրուսային բուժում 

 

Այս արտահայտությունն այժմ հազվադեպ է գործածվում. փոխարենը գործածվում է «հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում» արտահայտությունը: «Բարձր ակտիվության ՀՌՎ բուժում» արտահայտությունը գործածվում էր բուժման այն ռեժիմների համար, որոնք ագրեսիվորեն ճնշում էին վիրուսի վերարտադրությունը և դանդաղեցնում ՄԻԱՎ վարակի հարաճուն զարգացումը: Բարձր ակտիվության ՀՌՎ բուժման սովորական սխեման իրենից ներկայացնում է երեք կամ ավելի տարբեր դեղամիջոցների համակցում, օրինակ՝ հետադարձ տրանսկրիպտազայի երկու նուկլեոզիդային արգելակիչ և պրոտեազայի մեկ արգելակիչ կամ հետադարձ տրանսկրիպտազայի երկու նուկլեոզիդային և մեկ ոչ նուկլեոզիդային արգելակիչներ և այլն։ Վերջերս ստեղծվել են նոր դեղամիջոցներ, որոնք կանխում են ՄԻԱՎ-ի մուտքը բջիջ։ Բուժման նշված սխեմաները հիվանդի արյան մեջ վիրուսի քանակը նվազեցնում են մինչև չհայտնաբերվող մակարդակ (տես http://www.aidsinfo.nih.gov/)։ «ՀՌՎ բուժում» արտահայտությունը կիրառելի է այն դեպքերում, երբ հստակորեն նշվում է երեք ՀՌՎ դեղամիջոցների համակցման մասին: 

 

Գենդեր և սեռ 

 

«Սեռ» տերմինը վերաբերում է կենսաբանական տարբերություններին, մինչդեռ «գենդեր» տերմինը վերաբերում է տղամարդկանց և կանանց սոցիալական դերերի տարբերություններին և նրանց միջև հարաբերություններին։ Գենդերային դերերը յուրացվում են սոցիալական ադապտացման միջոցով և լայնորեն տարբերվում են մշակույթների ներսում ու մշակույթից մշակույթ։ Գենդերային դերերի վրա ազդում են նաև տարիքը, դասային պատկանելիությունը, ցեղը (ռասան), էթնիկ ծագումը և կրոնը, ինչպես նաև աշխարհագրական, տնտեսական և քաղաքական միջավայրերը։ Քանի որ բազմաթիվ լեզուներում «գենդեր» բառը բացակայում է, թարգմանիչները թերևս պետք է դիտարկեն այլ տարբերակներ այս հասկացությունները տարբերակելու համար։ 

 

ԵՀՏՀ 

 

ԵՀՏՀ՝ երկրի հակազդման տեղեկատվական համակարգ (CRIS-Country Response Information System)։ Մշակվել է ՄԱՁԻԱՀ-ի կողմից։ ԵՀՏՀ-ն ՄԻԱՎ վարակին գլոբալ հակազդման գործընկերներին տրամադրում է օգտագործողին հարմար համակարգ, որը ներառում է ցուցանիշների, ծրագրային տվյալների, հետազոտությունների հարցաշարերի բազա և այլ կարևոր տեղեկություններ։ Ցուցանիշների բազան երկրներին տրամադրում է գործիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված հատուկ նստաշրջանում (2001թ. հունիս) ընդունված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրի» կատարման ուղղությամբ իրականացրած քայլերի մասին հաշվետվություններ ներկայացնելու համար։ Երկրների մակարդակում ԵՀՏՀ-ն կլրացվի Գլոբալ հակազդման տեղեկատվական բազայով (GRID-Global Response Information Database), որը կաջակցի ռազմավարական վերլուծություններին, գիտելիքների վրա հիմնված քաղաքականության ձևավորմանը և հետագա ծրագրավորմանը։ Երկրների և գլոբալ մակարդակներում մշակվում է նաև հետազոտությունների հարցաշարերի բազա (RID-Research Inventory Database)։ 

 

«Երեք Մեկերի» սկզբունքները 

 

Մշտապես գործածել վերոնշյալ ձևով՝ չակերտների մեջ։ Սկզբունքները հետևյալն են. ՁԻԱՀ-ի դեմ գործողությունների մեկ փոխհամաձայնեցված շրջանակ, որը հիմք է ծառայում բոլոր գործընկերների աշխատանքների համակարգման համար, ՁԻԱՀ-ի մեկ ազգային համակարգող մարմին՝ լայն բազմագերատեսչական մանդատով, և երկրի մակարդակով մոնիտորինգի ու գնահատման մեկ միասնական համակարգ։ 

 

«3-ից 5» նախաձեռնություն 

 

Մշտապես մեջբերել այս ձևով՝ չակերտների մեջ։ «3-ից 5»-ը ԱՀԿ/ՄԱՁԻԱՀ-ի գլոբալ նախաձեռնությունն էր, որն ուղղված էր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում մինչև 2005թ. ավարտը ՄԻԱՎ-ով ապրող երեք միլիոն մարդու ՀՌՎ բուժում տրամադրելուն։ 

 

http://data.unaids.org/Publications/External-Documents/who_3by5-strategy_en.pdf?preview=true 

 

Երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկում 

 

Հիմնված լինելով տվյալների հավաքագրման՝ երկրի առկա համակարգի վրա՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկման համակարգերը նախատեսված են հարմարեցվելու և փոփոխվելու՝ տարբեր համաճարակների առաջադրած յուրահատուկ կարիքները բավարարելու համար։ Օրինակ՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հսկումն այն երկրում, որտեղ գերակշռում է ՄԻԱՎ-ի փոխանցման հետերոսեքսուալ ճանապարհը, արմատապես կտարբերվի հսկումից այն երկրում, որտեղ գերակշռողը հոմոսեքսուալ ճանապարհն է կամ թմրամիջոցների ներարկային օգտագործումը։ 

 

Թիրախ 

 

Այս տերմինը կիրառվում է «նպատակ» իմաստով։ 

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ (ԹՆՕ) 

 

«Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ» արտահայտությունը նախընտրելի է «թմրամոլներ» կամ «թմրամիջոցների չարաշահողներ» տերմիններից: Վերջիններս համարվում են անհարգալից տերմիններ, որոնց կիրառումն ավելի հաճախ բերում է օտարացման և չի նպաստում վստահության մթնոլորտի ու հարգանքի ձևավորմանը, ինչն անհրաժեշտ է թմրամիջոցների ներարկային օգտագործողների հետ առնչվելիս։ ՄԱՁԻԱՀ-ը չի գործածում «թմրամիջոցների ներերակային օգտագործողներ» արտահայտությունը, քանի որ թմրամիջոցները կարող են ներարկվել նաև ենթամաշկային և միջմկանային։ Նախընտրելի է հապավման փոխարեն գործածել լրիվ արտահայտությունը։ Ընդունելի է «թմրամիջոցներ ներարկող մարդիկ» այլընտրանքային արտահայտությունը։ 

 

ԺՀՊ 

 

ԺՀՊ՝ ժուժկալություն, հավատարմություն, պահպանակի օգտագործում: Կանխարգելման ռազմավարություններ են. ժուժկալություն, ինչը նշանակում է ձեռնպահ մնալ ներթափանցող սեռական հարաբերություններից (օգտագործվում է նաևառաջին սեռական հարաբերությունը հետաձգելու իմաստով)), հավատարմություն (սահմանափակել զուգընկերների թիվը կամ սեռական հարաբերություն ունենալ միայն մեկ զուգընկերոջ հետ), պահպանակի օգտագործում (տղամարդու կամ կնոջ պահպանակներն օգտագործել մշտապես և ճիշտ)։ 

 

Խարան և խտրականություն 

 

Խարանն ու խտրականությունը կարելի է ձևակերպել իբրև խուսափում կամ միտումնավոր վատ վերաբերմունք ինչ-որ մեկի նկատմամբ՝ ելնելով նրա առանձնահատկություններից, ներառյալ ՄԻԱՎ-ով վարակված լինելը: 

 

Ծանր պարտքեր ունեցող աղքատ երկրների նախաձեռնություն 

 

Ծանր պարտքեր ունեցող աղքատ երկրների նախաձեռնությունը պարտքերի մարման գործիք է՝ մեծացնելու երկրների ունեցած միջոցները և ապահովելու դրանց ուղղորդումը մարդկային զարգացման հիմնական առաջնահերթյուններին, ինչպիսին, օրինակ, առաջնային բժշկական օգնությունն է։ Այս նախաձեռնությունը, որն առաջադրվել է Համաշխարհային բանկի կողմից 1996թ. և զարգացվել 1999թ., արդեն իսկ օգնել է աշխարհի որոշ ամենաաղքատ ազգերին՝ ազատելու արժեքավոր ռեսուրսներ մարդկային զարգացման համար, որոնք հակառակ դեպքում կծախսվեին պարտքի մարման վրա։ Լիովին ֆինանսավորվելու և ներդրվելու դեպքում նշված նախաձեռնությունը կարող է դառնալ է´լ ավելի հզոր գործիք՝ հնարավորություն տալով երկրներին ավելի շատ միջոցներ տրամադրել վարակային հիվանդությունների դեմ պայքարին։ 

 

Ծրագրի արագացման հիմնադրամներ 

 

Ծրագրի արագացման հիմնադրամները ստեղծվել են աջակցելու ՄԱԿ-ի թեմատիկ խմբին՝ կատարելու խթանողի և օժանդակողի դեր ՁԻԱՀ-ի համաճարակին երկրի հակազդման շրջանակները, ծավալները և արդյունավետությունը մեծացնելու գործում։ Ֆինանսավորվելիք միջոցառումները պետք է համահունչ լինեն ՄԱՁԻԱՀ-ի հինգ փոխկապակցված գործառույթներից որևէ մեկին կամ մի քանիսին։ Դրանք են՝ հզորացնել առաջնորդությունը հանուն երկրի արդյունավետ հակազդման, ակտիվացնել և հզորացնել պետական, մասնավոր ոլորտների և քաղաքացիական հասարակության համագործակցությունն ու քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, ուժեղացնել ռազմավարական նշանակության տեղեկությունների կառավարումը, ստեղծել ներուժ՝ պլանավորելու, հետևելու, մոնիտորինգի ենթարկելու և գնահատելու երկրի հակազդումը, հնարավոր դարձնել ֆինանսական և տեխնիկական միջոցների հասանելիությունը և արդյունավետ օգտագործումը։ Բացի դրանից՝ ֆինանսա-վորվելիք միջոցառումները պետք է համապատասխանեն Գլոբալ աշխատանքային թիմի հանձնարարականներին։ 

 

http://data.unaids.org/Publications/IRC-pub07/paf 

 

ԿԽՀ 

 

«Կամավոր խորհրդատվություն և հետազոտություն» արտահայտության հապավումն է։ Հայտնի է նաև որպես «այցելուի նախաձեռնությամբ հետազոտություն»՝ի տարբերություն «բուժաշխատողի նախաձեռնությամբ հետազոտության»։ Բոլոր հետազոտությունները պետք է կատարվեն գաղտնիության ապահովմամբ, այցելուի տեղեկացված համաձայնությամբ և ուղեկցվեն խորհրդատվությամբ։ 

 

http://www.unaids.org/en/Policies/Testing/20070517_policies_testing_keyop erationalguidelines.asp 

 

ԿՍԿ 

 

ԿՍԿ նշանակում է «կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կին»։ Այս արտահայտությունը նախընտրելի է մարմնավաճառ տերմինից, քանի որ չունի քննադատական ենթաիմաստ: 

 

Համաշխարհային բանկ 


Համաշխարհային բանկը ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ 


Համահովանավորներ 

 

ՄԱՁԻԱՀ-ը ՁԻԱՀ-ին համաշխարհային հակազդման հովանու ներքո միավորում է ՄԱԿ-ի համակարգի տասը համահովանավոր կազմակերպությունների, որոնք թվարկվում են հետևյալ կարգով (համաձայն ՄԱԿ-ի կանոնների)՝ 

 

  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱՓԳՀԳ) http://www.unhcr.org/ 
  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՄԱՄՀ) http://www.unicef.org/ 
  • Պարենի համաշխարհային ծրագիր (ՊՀԾ) http://www.wfp.org/ 
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) http://www.undp.org/ 
  • ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ) http://www.unfpa.org/ 
  • ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ (ՄԱԹՀՊԳ) http://www.unodc.org/odccp/index.html 
  • Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) http://www.ilo.org/ 
  • ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) http://www.unesco.org/ 
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) http://www.who.int/en/ 
  • Համաշխարհային բանկ http://www.worldbank.org/ 

 

Համաճարակ 

 

Համաճարակը որոշակի բնակչության շրջանում (օրինակ՝ տվյալ աշխարհագրական տարածքի ողջ բնակչությունը կամ որոշակի տարիքի կամ սեռի մարդիկ) որոշակի ժամանակահատվածի ընթացքում հիվանդության նոր դեպքերի արձանագրումն է, որը զգալիորեն գերազանցում է «սպասված» մակարդակը՝ ըստ նախորդող ժամանակների տվյալների։ Համաճարակի այսպիսի բնորոշումը սուբյեկտիվ է, մասամբ կախված նրանից, թե ինչ էր «սպասվում»։ Համաճարակը կարող է սահմանափակվել մեկ տարածքով (բռնկում), լինել ավելի տարածված (համաճարակ) կամ կրել գլոբալ բնույթ (պանդեմիա)։ Հիվանդությունները, որոնք բնորոշ են տվյալ տեղանքին և դրա բնակչության շրջանում արձանագրվում են հաստատուն, սակայն համեմատաբար բարձր մակարդակով, համարվում են «էնդեմիկ»։ Պատմությանը հայտնի են համաճարակների բազմաթիվ օրինակներ, այսպես՝ ժանտախտի համաճարակը միջնադարյան Եվրոպայում, որը հայտնի էր՝ որպես Սև Մահ, 1918–1919թթ. գրիպի պանդեմիան և ՄԻԱՎ վարակի ներկա համաճարակը, որը գնալով ավելի հաճախ է նկարագրվում՝ որպես պանդեմիա (կազմված է համաճարակների հստակ տեսակներից երկրագնդի տարբեր տարածքներում)։ 

 

Համաճարակաբանություն 

 

Համաճարակաբանությունը բժշկագիտության ճյուղ է, որն ուսումնասիրում է բնակչության որևէ հիվանդությամբ հիվանդացության պատճառները, պայմանները, տարածվածությունը, ինչպես նաև մշակում է տվյալ հիվանդության կանխարգելման ուղիները: 

 

Համընդհանուր հասանելիություն 

 

Սովորաբար կիրառվում է «գործունեություն՝ ուղղված ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովմանը» ձևակերպման մեջ։ Այս նախաձեռնությունը նկարագրված է «2006թ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրում»։

 

http://data.unaids.org/pub/Rep-ort/2006/20060615_HLM_PoliticalDeclaration_ARES60262_en.pdf 

 

Համընդհանուր նախազգուշական միջոցառումներ 

 

Վարակների կանխարգելմանն ուղղված ստանդարտ գործելաձևեր, որոնք պետք է համընդհանուր կիրառություն ունենան բուժհիմնարկներում մի շարք հիվանդությունների հարուցիչների հետ շփման վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով, օրինակ՝ ձեռնոցների, դիմակների, ակնոցների, պաշտպանական հագուստի օգտագործում, ինչը կանխում է շփումը հյուսվածքների, արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ։ 

 

Հավատահեն կազմակերպություններ 

 

Նախընտրելի է այս արտահայտությունը գործածել եկեղեցու, սինագոգի, մզկիթի կամ կրոնական կազմակերպությունների փոխարեն, քանզի այն ընդգրկուն է (զերծ է հավատի որևէ արտահայտության ճշմարտացիության մասին դատողություններից) և հեռու է մտածողության պատմական (և տիպիկ եվրոպական) ձևերից։ 

 

ՀԳՆ 

 

ՀԳՆ՝ հոգեբուժության գլոբալ նախաձեռնություն: Իրականացնում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հոգեկան առողջություն» նախագիծը, որի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ գիտելիքների մակարդակը և նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց հոգեկան առողջության պահպանմանն աջակցող համակարգի զարգացմանը: Դրանից զատ, ծրագիրն աջակցում է հասարակության մեջ և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում հիմնախնդրի գիտակցման բարձրացմանը, հոգեկան հիվանդությունների ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խարանի և խտրականության նվազեցմանը: ՀՀ-ում նշված ծրագիրն իրականացվում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հոգեկան առողջություն» փորձագիտական կենտրոնի միջոցով: 

 

Հետազոտություն 

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն առանցքային նշանակություն ունի կանխարգելման և բուժման ծրագրերի համար։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացման հիմնական սկզբունքները երեքն են: Այդ հետազոտությունը պետք է լինի գաղտնի, ուղեկցվի խորհրդատվությամբ, իրականացվի միայն տեղեկացված համաձայնությամբ, այսինքն՝ լինի գիտակցված և կամավոր: Տվյալ քաղաքականության լրիվ տեքստը կարելի է գտնել հետևյալ հասցեում.

 

http://www.unaids.org/en/Policies/HIV_Prevention/Prevention_Umbrella_P olicies.asp 

 

Հետազոտություն այցելուի նախաձեռնությամբ 

 

«Կամավոր խորհրդատվություն և հետազոտություն» (ԿԽՀ) արտահայտության հոմանիշն է։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը պետք է լինի գաղտնի, ուղեկցվի խորհրդատվությամբ և անցկացվի միմիայն այցելուի տեղեկացված համաձայնությամբ։ 

 

Հետազոտություն բուժաշխատողի նախաձեռնությամբ 

 

Որոշակի իրավիճակներում, երբ անհատը դիմում է բժշկական օգնության, նրան կարող է առաջարկվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն։ Դա կարող է լինել ախտորոշման նպատակով, երբ, օրինակ, հիվանդն ունի այնպիսի ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել ՄԻԱՎ վարակով, կամ ունի ՄԻԱՎ վարակին առնչվող որևէ հիվանդություն, օրինակ՝ տուբերկուլոզ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարող է առաջարկվել նաև ախտանշաններ չունեցող մարդուն՝ համաձայն սահմանված կարգի։ Օրինակ՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարող է առաջարկվել հղիներին և ՍՃՓՎ ունեցող հիվանդներին՝ որպես նրանց կլինի-կական գնահատման մաս։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարող է առաջարկվել բոլոր հիվանդներին այն տարածաշրջաններում, որտեղ բարձր է ՄԻԱՎ-ի տարածվածությունը։ Անկախ հետազոտության պատճառից և դրա առաջարկի վայրից, ՄԻԱՎ-ի վերաբերյալ բոլոր հետազոտությունները պետք է մշտապես կատարվեն հետևյալ երեք պայմանների պահպանմամբ՝ գաղտնիություն, տեղեկացված համաձայնություն և խորհրդատվություն։ Առանց խորհրդատվության կատարվող հետազոտությունը գրեթե ազդեցություն չի ունենում վարքագծի վրա. դա նաև վարակվելուց կամ վարակը փոխանցելուց խուսափելու հարցում մարդկանց օգնելու հնարավորության զգալի կորուստ է։ 

 

ՀԶՆ 

 

ՀԶՆ՝ Հազարամյակի զարգացման նպատակներ: Ութ նպատակներ են, որոնք մշակվել են Հազարամյակի գագաթնաժողովի ժամանակ՝ 2000թ. սեպտեմբերին։ Վեցերորդ նպատակը վերաբերում է ՁԻԱՀ-ին, սակայն որոշ նպատակների հասնելուն խոչընդոտում է ՄԻԱՎ վարակի համաճարակը։ 

 

http://www.un.org/millenniumgoals/ 

 

Հիվանդացություն 

 

Հիվանդացությունը ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն է, որոնք արձանագրվում են տրված ժամանակահատվածում որոշակի բնակչության շրջանում։ ՄԱՁԻԱՀ-ը սովորաբար ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում վարակված մարդկանց (բոլոր տարիքների) կամ երեխաների (0-14 տարեկան) թիվը։ Ի տարբերություն հիվանդացության՝ ՄԻԱՎ-ի տարածվածությունը վերաբերում է վարակի դեպքերին ժամանակի որոշակի պահին (լուսանկարի նման)։ 

 

ՀԿԿ 

 

ՀԿԿ՝ հետկոնտակտային կանխարգելում: ՀԿԿ-ն բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ-ի հետ հնարավոր շփումից հետո վարակման վտանգի նվազեցմանը: ՀԿԿ միջոցառումները ներառում են առաջին օգնությունը, խորհրդատվությունը և վարակման վտանգի գնահատումը, տեղեկացված համաձայնության ստացումից հետո ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացումը և, կախված վարակման վտանգի աստիճանից, ՀՌՎ բուժման կարճատև կուրսի (28օր) տրամադրումը, հետագա դիսպանսերային հսկողությունն ու հոգեբանական աջակցությունը: 

 

ՀՌՎ բուժում 

 

«ՀՌՎ կամ հակառետրովիրուսային բուժում» արտահայտությունը կարող է գործածվել այն դեպքերում, երբ խոսքը հստակորեն վերաբերում է երեք հակառետրովիրուսային դեղամիջոցներով համակցված բուժմանը։ 

 

Հսկում 

 

Պարբերաբար հավաքագրվող տվյալների շարունակական վերլուծություն, մեկնաբանություն և տարածում, այնպիսի մեթոդներով, որոնք բնորոշվում են ավելի շուտ գործնականությամբ, միասնականությամբ և արագությամբ, քան ճշգրտությամբ և լիարժեքությամբ։ 

 

ՁԻԱՀ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ 

 

ՁԻԱՀ-զուգորդող հիվանդություններ 

 

Թեև հաճախ ասվում և գրվում է՝ «մարդը մահացավ ՁԻԱՀ-ից», իրականում մարդիկ մահանում են ՁԻԱՀ-զուգորդող կամ ՄԻԱՎ վարակով պայմանավորված հիվանդություններից։ «ՁԻԱՀ-զուգորդող հիվանդություն» արտահայտությունը կարելի է գործածել, եթե անձն ունի ՁԻԱՀ-ի ախտորոշում։ 

 

ՁԻԱՀ-Ի ԿՀԿ 

 

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ստեղծվել 1989թ.: Կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և վերջնական ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, ՀՌՎ բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, ՍՃՓՎ-ների, հեպատիտների, գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում, հոգեբանի խորհրդատվություն: 

 

ՁԻԱՀ-ի կրող 

 

Այս արտահայտությունը հաճախ գործածվում է «ՄԻԱՎ-ով ապրող անձ» նշանակությամբ։ Սակայն ՄԻԱՎ-ով ապրող շատ մարդկանց համար այն վիրավորական է և խարանող։ Այս արտահայտությունը նաև սխալ է, քանի որ մարդու «կրած» հարուցիչը ՄԻԱՎ-ն է, ոչ թե ՁԻԱՀ-ը։ 

 

ՁԻԱՀ-ին հակազդում 

 

«ՁԻԱՀ-ին հակազդում», «ՄԻԱՎ վարակին հակազդում» արտահայտությունները գործածվում են միևնույն իմաստով և նշանակում են հակազդում համաճարակին։ 

 

ՁԻԱՀ-ի նկարագրություն 

 

ՁԻԱՀ-ը հաճախ անվանում են մահացու, անբուժելի հիվանդություն, սակայն սա վախ է առաջացնում և նպաստում է խարանի ու խտրականության խորացմանը։ ՁԻԱՀ-ը նկարագրվել է նաև որպես կառավարելի, քրոնիկ հիվանդություն, ինչպիսիք են հիպերտոնիան և շաքարային դիաբետը, սակայն այսպիսի բնորոշումը մարդկանց մի մասի մոտ կարող է թյուր կարծիք ստեղծել, թե ՁԻԱՀ-ն այնքան էլ լուրջ բան չէ, որքան իրենք կարծում էին։ Առաջարկվում է ՁԻԱՀ-ը բնորոշել հետևյալ կերպ. «ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված մահացու ելքով հիվանդություն է։ ՄԻԱՎ-ը խաթարում է օրգանիզմի՝ վարակների և հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը, ինչն ի վերջո կարող է հանգեցնել մահվան։ Ներկայումս կիրառվող հակառետրովիրուսային դեղամիջոցները դանդաղեցնում են օրգանիզմում վիրուսի վերարտադրությունը և կարող են զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը, սակայն դրանք չեն վտարում ՄԻԱՎ-ն օրգանիզմից»։ 

 

ՁԻԱՀ-ի վիրուս 

 

Քանի որ ՁԻԱՀ-ը համախտանիշ է, ապա ճիշտ չէ վիրուսն անվանել «ՁԻԱՀ-ի վիրուս»։ Ի վերջո ՄԻԱՎ-ն է, որ հարուցում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը, որի վերջնային փուլն է ՁԻԱՀ-ը։ Առաջին անգամ վիրուսի անվանումը հարկավոր է նշել ամբողջությամբ, հետագայում՝ գործածել ՄԻԱՎ հապավումը: Խուսափել «ՄԻԱՎ վիրուս» արտահայտությունից, քանի որ դա կրկնություն է, այսինքն` նույն բանն ասվում է երկու անգամ։ 

 

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

 

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը, որն ստեղծվել է 2001թ., անկախ պետական-մասնավոր գործընկերություն է։ Հիմնադրամի նպատակն է՝ ներգրավել, կառավարել և բաշխել լրացուցիչ միջոցներ կարիքավոր երկրներում ՄԻԱՎ վարակի, տուբերկուլոզի և մալարիայի ազդեցությունը մեղմելու գործում կայուն և զգալի ներդրում ունենալու նպատակով՝ դրանով նպաստելով նաև աղքատության հաղթահարմանը՝ իբրև Հազարամյակի զարգացման նպատակների մաս։ 2001-2008թթ. ժամանակահատվածում Գլոբալ հիմնադրամը ներգրավել է 4,7մլրդ ԱՄՆ դոլար: 2007թ. սեպտեմբերին դոնորները հաջորդ երեք տարիների համար Գլոբալ հիմնադրամին տրամադրեցին նախնական գրավներ 9,7մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Նշված գրավները առողջապահության ոլորտում երբևէ կատարված ամենամեծ միանվագ ֆինանսավորման գործողություն են և Գլոբալ հիմնադրամին թույլ կտան մինչև 2010թ տարեկան հանձնառությունները հասցնել 6-8 մլրդ ԱՄՆ դոլարի։ 

 

http://www.theglobalfund.org/en/ 

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը՝ ՄԱԲՀ, ՄԱՁԻԱՀ-ի տասը համահովանավոր է։ 

 

http://www.unfpa.org/ 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՄԱԶԾ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի 

գրասենյակ 

 

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ ՄԱԹՀՊԳ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավորէ։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ 

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՄԱՄՀ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ 

 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ վարակի և թմրամիջոցների ներարկային օգտագործման ռեֆերենս խումբ 

 

www.idurefgroup.edu.au 

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ 

 

ՄԱԿ-ի

փախստականների

հարցերով

գերագույն

հանձնակատարի

գրասենյակը՝

ՄԱՓԳՀԳ,

ՄԱՁԻԱՀ-ի

համահովանավոր է։

 

 

 

 

ՄԱՁԻԱՀ-ի գնահատումների, մոդելավորման և կանխատեսումների ռեֆերենս խումբ www.epidem.org 

 

ՄԱՁԻԱՀ-ի զարգացող և անցումային երկրներում թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և խնամքի ռեֆերենս խումբ  http://www.idurefgroup.unsw.edu.au/ 

 

ՄԱՁԻԱՀ-ի կանխարգելման ռեֆերենս խումբ  http://www.unaids.org/en/PolicyAndPractice/Prevention/reference_group.as p 

 

ՄԱՁԻԱՀ-ի ՄԻԱՎ վարակի և մարդու իրավունքների ռեֆերենս խումբ   http://www.unaids.org/en/Issues/Impact_HIV/20070216_Ref_group_HIV_H R.asp 

 

ՄԻԱՎ 

 

ՄԻԱՎ-ը՝ մարդու իմունային անաբավարարության վիրուսը, ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում է իմունային համակարգը, թուլացնում է այն՝ ի վերջո հանգեցնելով ՁԻԱՀ-ի։ Քանի որ ՄԻԱՎ հապավումն իր մեջ ներառում է «վիրուս» բառը, ուստի սխալ է «ՄԻԱՎ վիրուս» արտահայտությունը։ Գոյություն ունի ՄԻԱՎ-ի երկու տեսակ՝ ՄԻԱՎ1 և ՄԻԱՎ2: 

 

ՄԻԱՎ1 

 

Սա վիրուս է, որը սկզբնապես անջատվել և համարվել է ՁԻԱՀ-ի հարուցիչ։ ՄԻԱՎ1-ը պատկանում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների ենթաընտանիքին։ Վիրուսների մեծ մասը, բոլոր մանրէները, բույսերը և կենդանիներն ունեն գենետիկ ծածկագրեր (կոդ)՝ կազմված ԴՆԹ-ից, որը փոխարկվում է ՌՆԹ-ի որոշակի սպիտակուցներ սինթեզելու համար։ ՄԻԱՎ-ի գենետիկ նյութը հենց ՌՆԹ-ն է։ Վիրուսային ՌՆԹ-ն հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ փոխարկվում է ԴՆԹ-ի, որն այնուհետև ներդրվում է թիրախ բջջի ԴՆԹ-ի մեջ՝ թույլ չտալով դրան կատարելու իր բնական գործառույթները, և վերածելով այն ՄԻԱՎ արտադրող ործարանի։ 

 

ՄԻԱՎ2 


ՄԻԱՎ1-ի հետ սերտորեն առնչվող վիրուս է, որը նույնպես առաջացնում է ՁԻԱՀ։ Առաջին անգամ անջատվել է Արևմտյան Աֆրիկայում։ Չնայած ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ը նման են իրենց կառուցվածքով, փոխանցման ուղիներով և վարակման արդյունքում զարգացող օպորտունիստական վարակներով, այնուհանդերձ դրանք միմյանցից տարբերվում են իրենց աշխարհագրական տարածվածությամբ, իրենցով հարուցված հիվանդության զարգացման արագությամբ և մահաբերությամբ։ Ի տարբերություն ՄԻԱՎ1-ի, որը տարածված է ամենուրեք և գլխավոր դեր է խաղում պանդեմիայի զարգացման մեջ՝ ՄԻԱՎ2-ը հանդիպում է հիմնականում Արևմտյան Աֆրիկայում, դրանով պայմանավորված ՄԻԱՎ վարակը զարգանում է ավելի դանդաղ և ունի համեմատաբար թեթև կլինիկական ընթացք։ 

 

ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբեր 

 

ՄԱՁԻԱՀ-ը չի գործածում «բարձր ռիսկի խումբ» արտահայտությունը, քանի որ վերջինս ենթադրում է, որ ռիսկը գտնվում է խմբի ներսում, այնինչ իրականում բոլոր սոցիալական խմբերը գտնվում են միմյանց հետ փոխադարձ կապի մեջ: «Բարձր ռիսկի խումբ» արտահայտությունը կարող է նաև այդ խմբին չպատկանող մարդկանց մոտ առաջացնել ապահովության կեղծ զգացում։ Դա կարող է նաև խորացնել խարանը և խտրականությունը։ Հաճախ ավելի ճիշտ է ուղղակիորեն գործածել «ՄԻԱՎ-ով վարակման ենթարկվելու առավել բարձր վտանգ», «սեռական հարաբերություն առանց պահպանակի», «չպաշտպանված սեռական հարաբերություն» կամ «չախտազերծված ներարկման պարագաների օգտագործում» արտահայտությունները, քան ընդհանրացնել՝ ասելով «բարձր ռիսկի խումբ»։ Խմբերին պատկանելն ինքնին մարդկանց չի ենթարկում վտանգի, իսկ վարքագիծը կարող է ենթարկել։ Ամուսնացած և համատեղ ապրող մարդկանց, հատկապես կանանց պարագայում հնարավոր է, որ զուգընկերոջ ռիսկային վարքագծի հետևանքով նրանք հայտնվեն «ռիսկային իրավիճակում»։ ՄԱՁԻԱՀ-ը նախընտրում է «բնակչության հիմնական խմբեր» արտահայտությունը, քանզի այն ընդգծում է, որ այս խմբերը, ՄԻԱՎ-ի փոխանցման առումով ունենալով կարևոր դերակատարում որևէ միջավայրում, միաժամանակ նույնքան կարևոր գործընկերներ են հա-մաճարակին արդյունավետ հակազդման գործում։ 

 

ՄԻԱՎ-ի նկատմամբ բացասական 

 

Նշանակում է, որ արյան կամ թքի հետազոտությամբ չի հայտնաբերվել ՄԻԱՎ-ով վարակվածության ապացույց (օրինակ՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ)։ Հոմանիշ է շճաբացասականին։ Հնարավոր է, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ բացասական անձը լինի վարակված, եթե նա հետազոտվել է «պատուհանի» շրջանում, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակվելու պահից մինչև հայտնաբերվելու համար բավարար քանակով հակամարմինների առաջացման համար անհրաժեշտ ժամանակահատվածում։ 

 

ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական 

 

Նշանակում է, որ արյան կամ թքի հետազոտությամբ հայտնաբերվել են ՄԻԱՎ-ով վարակված լինելու ապացույցներ (օրինակ՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ): Հոմանիշ է շճադրականին։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները երբեմն կարող են լինել կեղծ դրական։ 

 

ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդություն 

 

ՄԻԱՎ վարակի ախտանշանները կարող են ի հայտ գալ և՛ հիվանդության սկզբում, և՛ իմունային համակարգի գործունեության խաթարումից հետո, երբ զարգանում է ՁԻԱՀ։ Ներթափանցելով օրգանիզմ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով՝ ՄԻԱՎ-ը գտնում է ընկալունակ թիրախ բջիջներ և շարժվում դեպի ավշային հյուսվածք, որտեղ ինտենսիվորեն բազմանում է։ Այնուհետև վիրուսներն անցնում են արյան մեջ՝ առաջացնելով բարձր մակարդակի վիրեմիա վիրուսի լայն տարածմամբ։ Որոշ մարդիկ այս փուլում կարող են ունենալ գրիպանման ախտանշաններ, որոնք բնորոշվում են որպես առաջնային վարակի ախտանշաններ, այլ ոչ թե ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդություն։ Սրան հաջորդող իմունային պատասխանը, որն ուղղված է վիրուսը ճնշելուն, միայն մասամբ է արդյունավետ լինում. որոշ վիրուսներ խույս են տալիս և պատսպարվելով որևէ ռեզերվուարում՝ կարող են չհայտնաբերվել ամիսներ կամ տարիներ։ Քանի որ իմունային համակարգի կարևորագույն բջիջները, որոնք կոչվում են CD4+ բջիջներ, դադարում են գործել և մահանում են, դրանց թիվը գնալով նվազում է։ Այսպիսով՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդությունը բնութագրվում է իմունային համակարգի գործառույթի աստիճանական թուլացմամբ։ Ի վերջո վիրուսների բարձր շրջանառությունը հանգեցնում է իմունային համակարգի խաթարման, որը երբեմն անվանում են խորացած ՄԻԱՎ վարակ, ինչն էլ հանգեցնում է ՁԻԱՀ-ի դրսևորմանը։ 


ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ 

 

Խուսափել «ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ» արտահայտությունից։ ՄԻԱՎ-ով ապրողներին նկատի ունենալիս հարկ է խուսափել որոշ արտահայտություններից. օրինակ՝ «ՁԻԱՀ-ով հիվանդ» արտահայտությունը հարկավոր է գործածել միայն բժշկական համատեքստում։ «ՁԻԱՀ-ի զոհ» կամ «ՁԻԱՀ-ից տառապող» արտահայտությունները ենթադրում են, որ անհատն անզոր է և չի վերահսկում իր կյանքը։ Նախընտրելի է գործածել «ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ» արտահայտությունը, քանի որ այն արտացոլում է այն իրողությունը, որ ՄԻԱՎ-ով վարակված անձը կարող է երկար տարիներ ապրել լիարժեք կյանքով։ ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական երեխաներին կամ բժշկական միջամտությունների արդյունքում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հաճախ անվանում են «անմեղ զոհեր»: Սա կարող է դառնալ այլ ուղիներով վարակված մարդկանց՝ պատժի արժանի լինելու վերաբերյալ մտայնության պատճառ։ Ուստի նախընտրելի է գործածել «ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ» կամ «ՄԻԱՎ ունեցող երեխաներ» արտահայտությունները։

 

http://data.unaids.org/pub/Report/2007/JC1299-PolicyBrief-GIPA_en.pdf 

 

ՄԻԱՎ-ով վարակված 

 

Ի տարբերություն ՄԻԱՎ-ի նկատմամբ դրականի (ինչը երբեմն կարող է լինել հետազոտության կեղծ դրական արդյունք, հատկապես մինչև 18 ամսական երեխաների շրջանում)՝ «ՄԻԱՎ-ով վարակված» արտահայտությունը սովորաբար գործածվում է՝ մատնանշելու, որ օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության ապացույցը հայտնաբերվել է արյան հետազոտությամբ։ 

 

Միջամտություն 

 

Տերմինը նշանակում է «անել ինչ-որ բան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար» և որպես այդպիսին՝ խարխլում է մասնակցային հակազդման հասկացությունը։ Առաջարկվող տերմիններ են նաև՝ «ծրագրում», «ծրագիր», «միջոցառումներ», «նախաձեռնություններ» և այլն։ 

 

ՄՀՀ 

 

ՄՀՀ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողով: ՄՀՀ-ն ստեղծվել է 2002թ.-ին` Գլոբալ հիմնադրամին ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը հաստատելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման նպատակով: ՀՀ Կառավարության որոշմամբ ներկայումս հանձնաժողովը համակարգում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները: ՄՀՀ-ի հիմնական խնդիրներն են՝ պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների, նաև հասարակության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի հակազդմանն ուղղված միջոցառումների համակարգումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ միջոցառումների մշակումը և ազգային բազմաոլորտային հակազդեցության ձևավորումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի կանխարգելման միջոցառումներին հասարակական կազմակերպությունների, հիվանդություններով ապրող և համաճարակի ազդեցությունը կրող մարդկանց, համայնքների ներկայացուցիչների, նաև միջազգային կազմակերպությունների առավել ակտիվ մասնակցության ապահովումը, շարունակական հսկողության և գնահատման իրականացումը: ՄՀՀ-ն բազմագերատեսչական հանձնաժողով է, որի 38 անդամների թվում են կառավարական ոլորտի 19, ակադեմիական ոլորտի 1, ՄԱԿ-ի գործակալություն-ների, երկկողմ և բազմակողմ զարգացման գործընկերների 5, տեղական և միջազգային հասարակական կազմակերպութ-յունների 11 ներկայացուցիչներ և հիվանդություններով ապրող 2 մարդ: 

 

Մոնիտորինգի և գնահատման ռեֆերենս խումբ 

 

Հիմնադրվել է ՄԱՁԻԱՀ-ի կողմից։ Մոնիտորինգի և գնահատման ռեֆերենս խումբն ունի ազգային, երկկողմ գործակալությունների և գնահատման անկախ փորձագետներից կազմված անդամների լայն շրջանակ, ինչը խմբին հնարավորություն է ընձեռում աջակցելու համագործակցող կազմակերպությունների միջև մոնիտորինգի և գնահատման մոտեցումների ներդաշնակեցմանը և համաճարակին հակազդ-ման արդյունավետ մոնիտորինգի և գնահատման մշակմանը։ 

 

Մորից երեխային փոխանցում 

 

Վերաբերում է ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցմանը: Որոշ երկրներում նախընտրում են «ծնողից երեխային փոխանցում» արտահայտությունը՝ հղի կանանց խարանումից խուսափելու և ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում արական սեռի ներկայացուցիչների ներգրավումը խրախուսելու նպատակով։ 

 

http://data.unaids.org/Publications/IRC-pub01/JC531-MTCT-TU_en.pdf 

 

Մշակութային ազդեցություն 

 

Որոշ մշակույթներում գործածվող ծանոթ տերմինները կարող են տեղին չլինել այլ մշակութային համատեքստերում, օրինակ՝ «աշուն» բառի փոխարեն խորհուրդ է տրվում գործածել «տարվա վերջին եռամսյակ», կամ «ամռան» փոխարեն՝ «տարվա կես» արտահայտությունները։ Հարկ է հիշել նաև, որ տարբեր մշակույթներում Նոր տարին նշվում է տարբեր ժամանակ, և տարվա եղանակները հյուսիսային ու հարավային կիսագնդերում հակադիր են միմյանց։ 

 

Շճաբանական կարգավիճակ 

 

Ընդհանուր արտահայտություն, որը վերաբերում է արյան մեջ հակամարմինների առկայությանը կամ բացակայությանը։ Արտահայտությունը հաճախ վերաբերում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններին։ 


Պայքար 

 

Խուսափել «պայքար» և նմանատիպ այլ մարտական տերմիններ գործածելուց, օրինակ՝ «մարտ», «արշավանք» կամ «պատերազմ», եթե դրանք անմիջական մեջբերումներ չեն։ Առաջարկվում են հետևյալ այլընտրանքները՝ «հակազդում», «կառավարում», «միջոցներ ընդդեմ», «նախաձեռնություն», «գործողություն», «ջանքեր», «ծրագիր»։ Սա կօգնի խուսափել ՄԻԱՎ վարակի դեմ պայքարը իբրև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց դեմ պայքար ընկալվելուց։ 

 

Պանդեմիա 

 

Համաճարակ, որն ընդգրկում է մի քանի երկրների, մայրցամաքների կամ ողջ երկրագնդի բնակչությանը: «Պանդեմիա» տերմինը նախընտրելի է գործածել գլոբալ մասշտաբով հիվանդության մասին խոսելիս, իսկ երկրի կամ տարածաշրջանի մակարդակներում կիրառելի է «համաճարակ» տերմինը։ 

 

Պարենի համաշխարհային ծրագիր 

 

Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՊՀԾ, ՄԱՁԻԱՀ-ի համահովանավոր է։ 

 

Ռիսկ 

 

Խուսափել «ռիսկի ենթակա խմբեր» կամ «ռիսկի խմբեր» արտահայտություններից։ Մարդիկ, ովքեր ունեն այնպիսի վարք, որը նրանց կարող է ենթարկել ՄԻԱՎ-ով վարակման առավել բարձր վտանգի, ոչ միշտ են իրենց համարում որևէ կոնկրետ խմբի անդամ։ Ռիսկը վերաբերում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգին, որը կարող է լինել բարձր որոշակի վարքագծերի կամ իրավիճակների հետևանքով, օրինակ՝ դիսկորդանտ ամուսնական զույգերի դեպքում, որոնք անտեղյակ են իրենց շճաբանական կարգավիճակին, կամ ռեցիպիենտների դեպքում, որոնց ներարկվում է չհետազոտված արյուն կամ արյան բաղադրամասեր։ Ոչ թե որևէ խմբին պատկանելը, այլ վարքագիծն է անհատին դնում այնպիսի իրա-վիճակների մեջ, երբ նա կարող է ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման վտանգի։ Բնակչության որոշ խմբեր կարող են ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման առավել բարձր վտանգի։ 

 

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակ 

 

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները՝ ՍՃՓՎ-ներ, այլ կերպ կոչվում են նաև «վեներական հիվանդություններ», որ ավելի հին տերմին է, կամ «սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ», որը, ինչպես և «սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ» արտահայտությունը, չի վերհանում այդ հիվանդությունների՝ առանց ախտանշանների ընթանալու հնարավորությունը։ ՍՃՓՎ-ները հիվանդություններ են, որոնցով մարդը վարակվում է սեռական հարաբերությունների ժամանակ։ Ի հավելումն «ավանդական» ՍՃՓՎ-ների (սիֆիլիս և գոնոռեա)՝ ներկայումս դրանց թվում են խլամիդիոզը, մարդու պապիլոմավիրուսը, որը կարող է հարուցել արգանդի վզիկի, առնանդամի կամ հետանցքի քաղցկեղ, սեռական օրգանների հերպեսը, փափուկ շանկրը, սեռական օրգանների միկոպլազմոզները, հեպատիտ B-ն, տրիխոմոնիազը և այլն: Ներկայումս հայտնի է ավելի քան 20 ՍՃՓՎ: 

 

Վարքագծի փոփոխություն 

 

Խորհուրդ է տրվում գործածել վարքագծի փոփոխություն և ոչ թե «վարքային փոփոխություն» արտահայտությունը: Վարքագծի փոփոխությունը երկարատև և բարդ գործընթաց է: Գոյություն ունեն մարդու վարքի մի շարք տեսություններ և մոդելներ, որոնք ուղղորդում են առողջության պահպանմանն ու ուսուցմանն ուղղված ջանքերը՝ խրախուսելու վարքագծի փոփոխությունները, այսինքն՝ առողջ, անվտանգ վարքագծերի որդեգրումն ու պահպանումը։ 

 

Վտանգի մեծացում 

 

Սա նշանակում է այնպիսի վարքագծերի աճ, որոնք կարող են մարդկանց ենթարկել ՄԻԱՎ վարակի վտանգին։ Ի հայտ է գալիս անձնական ռիսկի ցածր ընկալման հետևանքով, օրինակ՝ ՄԻԱՎ վարակի դեմ 50% արդյունավետությամբ պատվաստանյութը կարող է պահպանակների օգտագործումը դադարեցնելու առիթ դառնալ։ 

 

Տարածվածություն 

 

ՄԻԱՎ-ի տարածվածությունը, որը սովորաբար տրվում է տոկոսային արտահայտությամբ, քանակապես ներկայացնում է բնակչության մեջ այն անձանց բաժնեմասը, որոնց մոտ ժամանակի որոշակի պահի արձանագրվել է ՄԻԱՎ վարակ ։ ՄԱՁԻԱՀ-ը սովորաբար ներկայացնում է ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարեկան մեծահասակների շրջանում։ ՄԱՁԻԱՀ-ը չի գործածում «տարածվածության ցուցանիշ» արտահայտությունը, քանի որ դիտարկման ժամանակահատվածը չի ներառվում: «Տարածվածություն» գրելը բավարար է, օրինակ՝ «Հարկ է ապագայում ուշադրություն բևեռել Կարիբյան ավազանի տարածաշրջանին, որտեղ մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 2003թ. մոտավորապես 2,3% էր»։ ՄԻԱՎ-ի տարածվածությունը կարող է նաև նշանակել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը, օրինակ՝ «Մինչև 2007թ. դեկտեմբերն աշխարհում մոտ 33,2 մլն մարդ ապրում էր ՄԻԱՎ-ով»։ 

 

ՏՍՏ 

 

ՏՍՏ նշանակում է «տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդ»։ Այս արտահայտությունը նախընտրելի է, քանի որ վերաբերում է ոչ միայն այն տղամարդկանց, որոնք իրենց համարում են հոմոսեքսուալ, այսինքն՝ սեռական հարաբերություններ են ունենում միայն տղամարդկանց հետ, այլև բիսեքսուալ և հետերոսեքսուալ տղամարդկանց, որոնք կարող են, թեկուզև երբեմն, սեռական հարաբերություններ ունենալ այլ տղամարդկանց հետ։ 

 

http://data.unaids.org/Publications/IRC-pub03/mentu2000_en.pdf 

 

Ուղղահայաց փոխանցում 

 

Երբեմն կիրառվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման իմաստով, սակայն կարող է գործածվել հատկանիշների գենետիկական փոխանցման նշանակությամբ։ ՄԱՁԻԱՀ-ը կիրառում է հիմնականում «մորից երեխային փոխանցում» արտահայտությունը։ 

 

Փաստերով տեղեկացված 

 

Այս արտահայտությունը նախընտրելի է «փաստերի վրա հիմնված» արտահայտությունից, այն հիմնավորմամբ, որ ծրագրերի իրականացման համար որոշումների կայացման գործում կարող են դեր ունենալ նաև այլ գործոններ, ինչպիսիք են համապատասխանությունը մշակութային առանձնահատկություններին, արժեքը, իրագործելիություն և այլն։ 

 

Փոխանակում 

 

Ներարկման պարագաների մասին խոսելիս ՄԱՁԻԱՀ-ն իր հրապարակումներում չի գործածում «փոխանակում» բառը։ Դրա փոխարեն նախընտրելի է «աղտոտված ներարկման պարագաների օգտագործում» արտահայտությունը, եթե խոսքը ՄԻԱՎ-ի իրական փոխանցման մասին է, և «չախտազերծված ներարկման պարագաների օգտագործում» արտահայտությունը, եթե խոսքը ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթակա լինելու մասին է։ Պատճառն այն է, որ ԹՆՕ-ները չեն փոխանակում իրենց ասեղները, այդ բառի սովորական իմաստով, բացառությամբ այն դեպքերի, երբ միասին են ներարկում թմրամիջոցը։ Նրանք կարող են օգտագործել դեն նետված ասեղները, որոնք հայտնի չէ ում են պատկանել, կամ ասեղ ստանալ թմրամիջոցի դիմաց, կամ սրսկվել արհեստավարժ ներարկողների կողմից։ ԹՆՕ-ները սա չեն համարում փոխանակում (համատեղ օգտագործում)։ Բացի դրանից՝ «փոխանակում» բառը չի տարբերակում ասեղ վերցնելն ասեղը տալուց, ինչը կարևոր է, քանի որ կարող են լինել տարբեր իրավիճակներ։ ՄԻԱՎ-ի նկատմամբ իր դրական կարգավիճակին տեղյակ անձը կարող է փորձել խուսափել մեկ ուրիշին իր ասեղը տալուց, սակայն շարունակել վերցնել կամ ընդհակառակը։ 

 

Փոխհատուցման դիմաց սեռական ծառայությունների տրամադրում 

 

«Փոխհատուցման դիմաց սեռական ծառայությունների վաճառք» արտահայտությունը կրկնություն է, այսինքն՝ նույն բանն ասվում է երկու անգամ տարբեր բառերով։ Նախընտրելի են «փոխհատուցման դիմաց սեռական ծառայությունների տրամադրում», «կոմերցիոն սեքս» և «սեռական ծառայությունների վաճառք» արտահայտությունները։ 

 

Փոխհատուցման դիմաց սեռական ծառայություններ տրամադրող 

 

«Փոխհատուցման դիմաց սեռական ծառայություններ տրամադրող» արտահայտությունը զերծ է քննադատական ենթաիմաստից և շեշտադրում է այն պայմանները, որոնցում տեղի է ունենում սեռական ծառայությունների «վաճառքը»։ 

 

Քարոզչություն 

 

Իբրև բայ՝ գործածել «քարոզել փոփոխություններ» ձևը, ոչ թե «ծավալել քարոզչություն հանուն փոփոխությունների»։ 

 

Օպորտունիստական վարակներ 

 

Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ զարգացող վարակներ, որոնք պայմանավորված են պայմանական ախտածին հարուցիչներով: Դրանցից շատերը գտնվում են գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, սակայն նորմալ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ սովորաբար հիվանդություն չեն առաջացնում։ Խորացած ՄԻԱՎ վարակով մարդիկ կարող են ունենալ թոքերի, գլխուղեղի, աչքերի և այլ օրգանների օպորտունիստական վարակներ։ՁԻԱՀ ախտորոշմամբ անձանց շրջանում տարածված օպորտունիստական հիվանդություններից են պնևմոցիստային թոքաբորբը, կրիպտոսպորիդիոզը, հիստոպլազմոզը, բակտերիային վարակները, այլ մակաբուծային, վիրուսային և սնկային վարակներ, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակներ։ Զարգացող երկրներում առավել տարածված օպորտունիս-տական վարակը տուբերկուլոզն է։ 

 

Ֆեմինիզացում 

 

Այս տերմինն այսօր բավականին հաճախ է գործածվում կանանց վրա պանդեմիայի ազդեցության աճը նշելու համար։ Ֆեմինիզացումը հաճախ կապվում է այն փաստի հետ, որ վարակված կանանց թիվը հավասարվել է կամ գերազանցում է տղամարդկանց թվին, նաև այն իրողության հետ, որ շատ տեղերում կանայք և աղջիկներն են իրենց վրա կրում համաճարակի հիմնական հարվածը։ 

 

Անգլերեն հապավումներ, որոնց հայերեն համարժեքները չկան

 

GIPA

Greater Involvement of People Living with HIV/AIDS http ://www.unaids.org/e n/Issues/Affected_co mmunities/gipa.asp

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց առավել լայն ներգրավում. սկզբունք, որն ընդունվել է 1994թ. ՁԻԱՀ-ին նվիրված Փարիզի գագաթնա-ժողովի ժամանակ

NAC

National AIDS coordinating authority 

ՁԻԱՀ-ի համակարգման ազգայ-ին մարմին (նախկինում՝ ՁԻԱՀ-ի ազգային խորհուրդ)

NACP

National AIDS Control Programme

ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիր

NAP

National AIDS Programme

ՁԻԱՀ-ի ազգային ծրագիր

NAP+

Network of African People Living with HIV/AIDS. http:// www.rapnap.org/

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող աֆրիկացիների ցանց

PAHO

PAHO: http:// www.paho.org/

Առողջապահության համաամերիկյան կազմակեր-պություն

PCB

The Programme Coordinating Board of UNAIDS http: //www.unaids.org/e n/AboutUNAIDS/Go vernance/default.asp

ՄԱՁԻԱՀ-ի ծրագիրը համակարգող խորհուրդ

PEPFAR

The US President’s Emergency Plan for AIDS Relief http://www.pepfar.g ov/press/81352.htm

ԱՄՆ նախագահի՝ ՁԻԱՀ-ի օգնության արտակարգ իրավի-ճակների պլան

SIDA

Swedish Internat. Develop.Cooperati-on Agency: http:

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն

 

//www.sida.se/?d=12

 

 

1&language=en_us

 

Sida

In the French

Ֆրանսերենում «sida» բառը (փոք-

 

language sida (use

րատառերով) նաև ՁԻԱՀ-ի

 

lower case letters) is

հապավումն է

 

also the acronym for AIDS

 

SIDALAC

Iniciativa regional sobre SIDA para América Latina y el Caribe: in English “The Regional AIDS Initiative for Latin

ՁԻԱՀ-ի տարածաշրջանային նախաձեռնություն Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար

 

America and the

 

 

Caribbean”

 

TASO

The AIDS Support

ՁԻԱՀ-ի աջակցության

 

Organisation (Ugan-

կազմակերպություն (Ուգանդա)

 

da). www.taso.org

 

TRIPS AGREEM

The Agreement on Trade-Related

Մտավոր սեփականության իրա-վունքների առևտրային կողմերի

ENT

Aspects of Intellectual Property Rights, http://www.wto.org/ english/tratop_e/trip s_e/t_agm0_e.htm

վերաբերյալ համաձայնագիր, որը ղեկավարվում է Առևտրի համաշխարհային կազմակեր-պության կողմից և ցածր ու միջին եկամուտներով երկրներին տրամադրում է որոշակի ճկունություն դեղագոր-

 

 

ծական արտոնագրերի պաշտ-

 

 

պանության հարցում

UCC

UNAIDS Country Coordinator

ՄԱՁԻԱՀ-ի երկրի համակարգող (նախկինում կոչվում էր երկրի

 

(formerly called Country Programme

ծրագրի խորհրդատու)

 

Adviser-CPA)

 

URGE

The UNAIDS

ՄԱՁԻԱՀ-ի տնտեսագիտության

 

Reference Group on

հարցերով ռեֆերենս խումբ

 

Economics

 

WEF

World Economic Forum: http://www. weforum.org/

Համաշխարհային տնտեսական ֆորում

WIPO

World Intellectual Property Organization. http:// www.wipo.org/

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

WSSD

World Summit for Social Development. http://www.visionoff ice.com/socdev/wssd .htm

Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողով

 

Լրացուցիչ աղբյուրներ 

 

Լեզուն ՄԱՁԻԱՀ-ի նախընտրած լեզուն բրիտանական անգլերենն է։ Տարածված ծրագրային փաթեթներ օգտագործելիս օգտակար է դա ամրագրել որպես համակարգչի աշխատանքային ոճ։ 

 

Ոճը ՄԱՁԻԱՀ-ի խմբագրման ոճի հիմքը ԱՀԿ-ի «Ոճաբանության ուղեցույցն» է։ 

 

Բառարանները ՄԱՁԻԱՀ-ն անգլերենի համար օգտագործում է Օքսֆորդի համառոտ բառարանը (Concise Oxford English Dictionary), սակայն հարկ է նկատի ունենալ, որ ՄԱՁԻԱՀ-ը կիրառում է ընդունվա-ծից տարբեր ուղղագրություն և տերմիններ, որոնք ընդունված են ԱՀԿ «Ոճաբանության ուղեցույցում»։ 

 

Բազմաթիվ տերմինների օգտակար աղբյուր է «Համաճարակաբանության բառարանը» (չորրորդ հրատարակություն) Ջոն Մ.Լասթի խմբագրությամբ, որը լույս է ընծայել»

 

Oxford University Press հրատարակչությունը (2000)։ 

 

Տերմինների բառարանները Ինտերնետը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հարուստ տեղեկատվական աղբյուր է։ Տերմինների բացատրություններ կարելի է գտնել ստորև բերված ինտերնետային կայքերում, որոնք, ըստ ՄԱՁԻԱՀ-ի, տրամադրում են հստակ և ստույգ տեղեկություններ (այնուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ ՄԱՁԻԱՀ-ը չի կարող ստուգել այդ կայքերի տեղեկությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի կրում դրանց համար). http://www.sfaf.org/glossary http://aidsinfo.nih.gov/Glossary/GlossaryDefaultCenterPage.aspx?MenuItem =AIDSinfoTools http://www.aegis.com/ni/topics/glossary http://www.gmhc.org/health/glossary2.html  

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց Հ. Դումանյան, Ս.Սիմոնյան, Դ.Անդրեասյան, Ա.Դավիդյանց, Լ.Նիազյան, Մ.Մեյմարյան, Ա. Բազարչյան Հ. Վարդումյան.
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12. 2010 No. 10
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևան քաղաքի բուհերում սովորող ուսանողների առողջական վիճակի հիգիենիկ գնահատականը

Անկախացած Հայաստանի Հանրապետության տնտեսվարման նոր կացութաձևի անցումային փուլում արձանագրվել է բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում։ Հայտնի է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ