Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մտածում են մեծերը

Լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից. infosarm.ru

Լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից. infosarm.ru

Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ՝ այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,-ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը:

Հավերժական սիրո երգիչն այսօր 94 տարեկանում հեռացավ կյանքից։ Մենք առանձնացրել ենք լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը  նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից:

«Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս եւ այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»:

«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա` հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել` ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա»

«Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա:»:

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է»։

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները  և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ,  ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը  սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:

«Երիտասարդությունը  յուրատեսակ մոտեցում է կյանքին ՝ դա այն է, թե ինչ ես խոսում, ինչ բառեր ես օգտագործում: Եվ երբ կորցնում ես երիտասարդ հայացքը, արագաշարժությունը և մոռանում երեխայի բառապաշարը, երբ քո հետ կատարված փոփոխությունները դառնում են անշրջելի,  ի վերջո վերածվում ես մեկի, ում ժողովուրդն անվանում է ծեր սրիկա»:

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»:

«Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում»:

«Փարիզն ինձ դաստիարակել է, բայց գալիս է մի պահ, երբ այլևս չես կարող «ծնողներիդ» հետ ապրել: Մի տարիք է գալիս, երբ քաղաքի ու ամբոխների փոխարեն ուզում ես բնություն տեսնել: Փարիզյան հուշարձանները հրաշալի են, բայց բնությունը պակաս ուշագրավ է: Փոխարենն իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով»:

«Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը»:

«Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով: Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս: Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ: Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ»:

«Ինչպես գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվե՛լ և ամուսնանա՛լ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի»:

«Իմ օրոք եղած Ֆրանսիայի բոլոր նախագահները ինձ հարազատի պես էին ընդունում և միշտ էլ հաճելի էր նրանց հետ շփվելը: Բոլորն էլ լուրջ, գիտակ մարդիկ էին. մեկը Պոմպիդուն հանրագիտարանի պես էր, ես նրա կողքին ինձ անգրագետ էի զգում: Երբեք չեմ օգտվել նախագահների հետ իմ մտերմությունից, ինչի համար էլ հպարտանում եմ»:

Սկզբնաղբյուր. infosarm.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից։ Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև սցենարը». Միխայիլ Լիտվակ
«Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից։ Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև սցենարը». Միխայիլ Լիտվակ

Մի պատճենեք ուրիշի, կերտեք ինքներդ ձեզ։

Յուրաքանչյուր մարդ ծնված է երջանիկ լինելու համար, սակայն արդյո՞ք շատ են նրանք, ովքեր կարող են ասել...

«Կյանքում ցանկացած հաջողություն կույր, համառ լավատեսության արդյունք է». news.am
«Կյանքում ցանկացած հաջողություն կույր, համառ լավատեսության արդյունք է». news.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն: Էկրանային հայտնի բռնցքամարտիկին՝ Ռոքիին մարմնավորող դերասանը դարձավ 75 տարկան: Ստալոնեի մասնակցությամբ մյուս...

Հոգեբան Գուստավ Յունգի մտքերը
Հոգեբան Գուստավ Յունգի մտքերը

Կարլ Գուստավ Յունգն աշխարհին հայտնի շվեյցարացի հոգեբան է, ով իր կյանքը նվիրել է մարդկային հոգեբանության ամենախորքային առանձնահատկությունների բացահայտմանը։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի հոգեբանի 15 մտքերին...

Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից. 168.am
Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից. 168.am

1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին...

Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը. wnews.am
Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը. wnews.am

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը...

10 խորիմաստ դասեր Կոնֆուցիուսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը. infosarm.ru
10 խորիմաստ դասեր Կոնֆուցիուսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը. infosarm.ru

Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական...

Մահաթմա Գանդին ասել է…
Մահաթմա Գանդին ասել է…

Մահաթմա Գանդին ասել է...

Բռնությամբ նվաճած հաղթանակը հավասարազոր է պարտության, և ժամանակավոր է...

Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից
Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից

Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն...

Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am
Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am

Ներկայացնում ենք Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրիս համար...

Ռեմարկի մտքերից. blognews.am
Ռեմարկի մտքերից. blognews.am

1. Այն ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես։ Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան ու հիմարությունը...

Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am
Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am

Համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ...

Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում». 168.am
Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում». 168.am

Ներկայացնում ենք խորհուրդներ գրողից, ով ո՛չ միայն հանճարեղ գրող էր, այլ նաև իր մաշկի վրա էր զգացել, թե ինչ բան է դժվար ժամանակները...

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am
Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am

20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը, հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունն, ու կանխատեսել...

Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am
Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am

Իվ Սեն-Լորանը ծնկի է բերել նորաձևության աշխարհը: Լինելով Քրիստիան Դիորի աշակերտը՝ նա ստեղծել է «ունիսեքս» յուրօրինակ ոճը և կանանց ստիպել կրել տղամարդու հագուստներ: Lux.fm-ը ներկայացնում է...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ