Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2010

Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին: Իրոք, սա առողջարար, հոգնածության զգացումը վերացնող, նյարդերը հանգստացնող և թարմացնող ավանդական միջոց է:

 

Ոտքերի քրտնելու տհաճ երևույթից, անհարմարությունից և հնարավոր բարդություններից խուսափելու համար հարկ ենք համարում կրկին անդրադառնալ ոտքերի խնամքի հարցին: Սա կարևոր է հատկապես սնկային հիվանդություններով, շաքարային դիաբետով և մաշկային այլ ախտերով տառապողների համար: Ստորև տրվող խորհուրդների կատարումը կօգնի ոտքերի մաշկը զերծ պահել տարբեր ախտահարումներից և կանխել դրանց հետևանքով առաջացող, երբեմն երկարատև և դժվար բուժվող բարդությունները:

 

Անհրաժեշտ է հիշեցնել, որ, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների ոտքերի մաշկի նույնիսկ փոքր վերքերն ու վնասվածքները կարող են վարակի երկարատև գործող օջախների առաջացման պատճառ դառնալ: Ոտքերի հյուսվածքները սնող արյունատար անոթների նյարդային վերջույթների ախտահարման հետևանքով վերքերի ապաքինումը երկար ժամանակ է պահանջում: Նման վիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

 

  • լողանալուց, ոտքերը լվանալուց հետո մաշկը լավ չորացնել և ուշադիր զննել այն` հայտնաբերելու համար եղած փոքր վերքերը,
  • չոր կամ ճաքճքած մաշկը մշակել մանրէասպան որևէ քսուքով,
  • շաքարախտով հիվանդներին` ոտքերի եղունգների պեդիկյուր չանել,
  • ճիշտ ընտրել կոշիկը, ամռան ամիսներին խուսափել բոթասներ, ռետինե տակով ոտնամաններ հագնելուց: Նոր կոշիկները պետք է հարմարավետ լինեն, փոքր-ինչ ընդարձակ, խորհուրդ չի տրվում առաջին օրերին երկարատև հագնել` մեխանիկական և քիմիական գրգռումներից խուսափելու համար,
  • լողավազանից, հյուրանոցի և սպորտդահլիճի լոգարանից կամ հասարակական բաղնիքից օգտվելուց հետո, տուն վերադառնալով`անմիջապես ոտքերը խնամքով լվանալ, նախապես չափելով ջրի ջերմաստիճանը: Քանի որ նյարդային վերջույթների թերսնուցման և հյուսվածքների հետաճի դեպքում օրգանիզմը կորցնում է ջերմություն զգալու հատկությունը, ուստի առկա է լինում այրվածքների առաջացման վտանգը: Դրանից խուսափելու համար պետք չէ նաև տաք շշերը և ջեռոցները առանց պաշտպանող ծածկոցների դնել սառը ոտքերին: Տաքացնելու համար օգտագործվող շշերի ջուրը չպետք է լինի եռման աստիճանի: Լողանալուց անմիջապես հետո եղունգները կտրեք ուղիղ (անկյունները չկտրել),
  • խուսափել ոտաբոբիկ ման գալուց, սեղմող, ծալքերով ռետինե գուլպաներ հագնելուց, ավելի հարմար են բամբակյա ոչ կոշտ գուլպաները,
  • ոտքի կոշտուկները չկտրել սուր գործիքով: Այժմ դրանք հեռացնելու համար կան հատուկ հարմարանքներ, կարելի է օգտագործել նաև պեմզայի քար,
  • հնարավոր է, որ արյան շրջանառության տևական խանգարման հետևանքով ոտքի վրա խոց առաջանա կամ անզգայանա նրա որևէ հատվածը: Այս դեպքում արտահիվանդանոցային բուժումն անհնար է, և հարկ է լինում ինտենսիվ միջոցներ ձեռնարկել` ախտահարված հյուսվածքների հետագա մեռուկացումը կանխելու համար,
  • ոտքերի մաշկի ուժեղ քրտնելու, տհաճ հոտի դեպքում օգտվել ֆորմհիդրոնի լուծույթից (քսել երեկոները` մի քանի օր) և այլ միջոցներից,
  • եթե ընտանիքի անդամներից մեկը ունեցել է ոտնաթաթերի կամ այլ տեղամասերի սնկային ախտահարում, հիվանդության կանխարգելման համար մյուս անդամներն անպայման պետք է հետազոտվեն:

 

Վերը նշված նախազգուշական միջոցները ձեռնարկելու դեպքում ոտքերի հետ կապված խնդիրներ չեք ունենա:

Հեղինակ. Էդուարդ Դանիելյան պրոֆեսոր, «Հելիոս» դերմատոկոսմետոլոգիական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Իրադարձություններ աշխարհում
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Վարակաբանություն
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ