Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2011

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական հերպես, կաթնախտային ստոմատիտ, կարմիր տափակ որքին և այլն) ժամանակ, որոնցից այն պետք է տարբերակել:

 

Բազմաձև էքսուդատիվ էրիթեման կլինիկորեն տարբերվում է սովորական բշտախտից ավելի սուր սկզբով, շրթունքների և լեզվի արտահայտված այտուցով, ցաների տեղակայմամբ` գերազանցապես բերանի խոռոչի առաջային հատվածներում: Ճիշտ է, այստեղ նույնպես բշտերը կարող են ունենալ թառամ ծածկ և էրոզիաների մակերեսի փառակալում (նկ.12), որոնք բշտախտ են հիշեցնում: Մաշկը նույնպես ախտահարվում է (բշտեր, էրոզիաներ, կեղևներ), սակայն ցանն այս դեպքում տեղակայվում է գերազանցապես ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, արտաքին սեռական օրգանների վրա). զարգանում է այտուցային ու հիպերեմիկ ֆոնի վրա: Բացի այդ, Նիկոլսկու, Ասբո-Հանզենի ախտանիշները և բշտախտին բնորոշ լաբորատոր թեստերը բացասական են:

 

Նկար 12. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա 

Նկար 13. Աֆթոզ ստոմատիտ


Նկար 14. Սովորական հերպես`

բերանի լորձաթաղանթի ախտահարումով

 

Աֆթոզ ստոմատիտը (նկ. 13) տարբերվում է սովորական բշտախտից էրոզիաների սահմանափակ արտահայտվածությամբ, սովորաբար կլորավուն կամ ձվաձև տեսքով. խիստ ցավոտությամբ: Նրանք գերազանցապես տեղակայվում են շրթունք-լնդային ծալքերում, այտերի ու կոշտ քիմքի լորձաթաղանթի վրա: Հարկլինիկական և լաբորատոր հետազոտություններով բշտախտը չի հայտնաբերվում:

 

Սովորական հերպեսը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ինքնուրույն և մնալ մինչև վերջ միայն այդպիսի տեղակայումով, սակայն այն ավելի հաճախ զուգորդվում է մաշկի հարևան տեղամասերի ցանավորմամբ (նկ. 14): Բերանի խոռոչում բշտիկները լինում են մանր և հանդես են գալիս խմբավորված, մոտավորապես կորեկի հատիկի չափ ու ավելի փոքր: Ինչպես բշտիկները, այնպես էլ նրանցից գոյացած էրոզիաներն առաջանում են սուր բորբոքային ֆոնի վրա, ցավոտ են, հակված են արագ լայնանալու, ինչպես նաև պարբերական կրկնումների:

 

Կաթնախտի (կանդիդոզ) դեպքում հաճախ ախտահարվում է բերանի լորձաթաղանթը (մանավանդ շաքարային դիաբետ ունեցող անձանց): Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է սպիտակ փառով ծածկված անկանոն ձևի և տարբեր չափսերի բորբոքային օջախներով: Փառը կարելի է հեշտությամբ հեռացնել մածկիչի օգնությամբ. մերկացնելով վառ հիպերեմիկ մակերեսը (նկ.15): Փառի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվում են մեծ քանակությամբ սնկաթելեր, հունդեր, լեյկոցիտներ, էպիթելային, բայց ոչ ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ:

 

Սովորական բշտախտից կարմիր տափակ որքինի տարբերակումը բավական դժվար է, եթե խոսքը գնում է առաջինի բշտախտանման ձևի մասին, որը գործնականում դիտվում է շատ հազվադեպ: Սակայն նույնիսկ այս դեպքում ախտահարված լորձաթաղանթի վրա բշտիկների հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հանգուցիկներ, տեղակայված հատկապես ատամների` հարևան հատվածների հետ հպման տեղում, ինչպես նաև լեզվի վրա (նկ. 16): Այդ հանգուցիկները, որպես կանոն, միաձուլվում են և գոյացնում օղակաձև պատկերներ (Ուիկխեմի ցանց, նկ. 17): Ինչ վերաբերում է բուն բշտիկներին, ապա դրանք կարմիր տափակ որքինի ժամանակ ունենում են ավելի կայուն ծածկ և ավելի ուշ են պատռվում, քան բշտախտի ժամանակ, իսկ նրանց պարունակությունը լինում է ոչ միայն շճային, այլև արյունային: Կարմիր տափակ որքինին բնորոշ են նաև քորը, Կեբների ֆենոմենը (նմանատիպ ցանավորում մեխանիկական, քիմիական և ջերմային ներգործության տեղում): Մինչդեռ սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները բացակայում են:

 

Նկար 15. Կաթնախտային ստոմատիտ


  Նկար 16. Կարմիր տափակ որքին: Էրոզիաներ ենթալեզվային շրջանում

Նկար 17. Կարմիր տափակ որքին:

Ուիկխեմի ցանց այտերի ներսային մակերեսին

 

Այսպիսով, ստոմատոլոգին դիմած հիվանդի մանրազնին հետազոտությամբ վաղաժամ ախտորոշվում են սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները և հնարավոր է լինում խուսափել ախտորոշման սխալներից` իրենց ծանր հետևանքներով: Այդ մասին են վկայում մեր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած բազմաթիվ դեպքեր, որոնցից երկուսի մասին ցանկանում ենք նշել:

 

Վերջերս մեզ դիմեց մոտավորապես 50 տարեկան մի կին` Երևանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակից: Ունենալով ցավի զգացում լեզվի շրջանում, նա դիմել է տեղի ստոմատոլոգին: Վերջինս նրա մոտ հայտնաբերել է բորբոքային երևույթներ ինչպես լեզվի, այնպես էլ այտերի լորձաթաղանթի շրջանում, ախտորոշել է «աֆթոզ ստոմատիտ» և նշանակել ողողումներ երիցուկի թուրմով, կալիումի հիպերմանգանատի լուծույթով, մշակում ինչ-որ ժելեով: Հիվանդի վիճակը ինչ-որ չափով թեթևանալուց մի քանի օր անց նորից է վատացել: Այս անգամ նա դիմել է մեկ այլ ստոմատոլոգի, որը նույնպես նշանակել է տեղային հակաբորբոքային, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժում (ներքին ընդունման և սրսկումների ձևով): Բժիշկների մտքով անգամ չէր անցել հետազոտություններ կատարել այլ հիվանդությունների ուղղությամբ: Դրա հետևանքով արդեն ամիսներ անց հիվանդի մաշկի փոփոխություններ էին առաջացել: Եվ միայն դրանից հետո նա դիմել է մաշկաբանին, որը նրա մոտ ախտորոշել է սովորական բշտախտ` բերանի լորձաթաղանթի և մաշկի ախտահարումով:

 

Ավելի ծանր հետևանք է ունեցել սխալ ախտորոշումը մեկ այլ դեպքում: 40 տարեկան մի կին դիմել է ստոմատոլոգի: Վերջինս ախտորոշել է «սուր ստոմատիտ» և կատարել նշանակումներ, սակայն մեկ շաբաթ անց հիվանդը դժվարացել է անգամ սնունդ ընդունել: Բժիշկը որոշել է, որ լորձաթաղանթի ախտահարման պատճառը ատամնաբների բորբոքումն է և անհրաժեշտ է գտել հեռացնել դրանք: Հիվանդի համաձայնությամբ նա մեծ դժվարությամբ հեռացրել է միանգամայն առողջ բոլոր ատամները: Սպասված բարելավման փոխարեն հիվանդի ընդհանուր վիճակը ծանրացել է: Պրոցեսի մեջ է ընդգրկվել կոկորդը, մեծացել ու ցավոտ են դարձել մոտակա ավշային հանգույցները: Հիվանդը դժվարացել է անգամ խոսել: Խորհրդատվության հրավիրված քիթ-կոկորդ-ականջաբանը ենթադրելով, որ չարորակ ուռուցք է, նշանակել է ախտահյուսվածքաբանական հետազոտություն: Ցավոք սրտի, այստեղ նույնպես թույլ է տրվել ախտորոշման սխալ. պատրաստուկում եղած և բշտախտին բնորոշ բջիջները համարվել են որպես քաղցկեղային: Արդյունքում հիվանդին պատրաստել են լուրջ վիրահատության: Միայն պատահականորեն հայտնված մաշկաբանի շնորհիվ ախտորոշվել է «սովորական բշտախտ» և տարվել հիմնավորված բուժում:

 

Այսպիսով, սովորական բշտախտը` բերանի խոռոչի ախտահարումով, սահմանային հիվանդություն է ստոմատոլոգիայի և մաշկաբանության միջև: Նրա ժամանակին ախտորոշումը, նմանատիպ այլ հիվանդություններից տարբերակումը հավասարապես վերաբերում է այդ երկու մասնագիտությունների բժիշկներին, շատ ցանկալի է` միմյանց հետ խորհրդատվության պայմաններում: Այդ դեպքում միայն նրանց կհաջողվի իրենց դիմած հիվանդներին վերադարձնել կորցրած առողջությունը, գեղեցկությունն ու հոգեկան անդորրը:

Հեղինակ. Է.Ե. Դանիելյան1, Է.Ա. Դանիելյան, 2 «Հելիոս» Էսթետիկ բժշկության կենտրոն «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհավորում ենք
Շնորհավորում ենք

Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...

Բժիշկներ
Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...

Բժիշկներ
Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Վեներաբանություն
Միզապարկի լորձաթաղանթի կազմաբանական փոփոխությունները` պայմանավորված միզապարկի դիվերտիկուլով

Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա

Ներածություն

Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...

Ուրոլոգիա
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Դեղագիտություն
Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...

Վարակաբանություն
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...

Հոգեկան առողջություն
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի  տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Լեղաքարային հիվանդություն
Լեղաքարային հիվանդություն

Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աղիքների դիսբակտերիոզ
Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Զարկերակային ճնշման չափման եղանակները
Զարկերակային ճնշման չափման եղանակները

Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ