Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)

Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար: ՄԻԱՎ վարակի սոցիալ-տնտեսական դեմոգրաֆիկ հետևանքները շեշտադրելու հետ մեկտեղ աճում է ուշադրությունն առողջապահության ոլորտի ծախսերի նկատմամբ. և դրանով նվազում է բժշկական ծառայությունների որակը, առավել քիչ ուշադրություն է դարձվում ՄԻԱՎ-ով ապրողների վարակի ազդեցությունը կրողների հոգեկան առողջությանը: Այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս որոշ քայլեր է ձեռնարկել` օրակարգում ընդգրկելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հոգեկան առողջությանը վերաբերող հարցերը [1]: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տվյալներով` 2007 թ. դրությամբ, աշխարհում արդեն ապրում է 33 մլն (30,3-36,1 մլն) ՄԻԱՎ վարակով հիվանդ․նրանց գերակշիռ մասը՝ 22 մլն (20,5-23,6 մլն), բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արելյան Եվրոպայի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին խորհրդային հանրապետությունները, ՄԻԱՎ վարակով հիվանդների թիվը հասել է 1,5 մլն (1,1 մլն -1,9 մլն) [2]:

 

ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.: 1988 թ. հունվարի 1-ից մինչև 2008 թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ-ում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 633 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 

 

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,1%) և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը (44,4%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, և արյան հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր [3]: 

 

Դեռևս գոյություն չունի ՄԻԱՎ վարակի արմատական բուժում, սակայն բժշկագիտւթյան մեջ այսօր մեծ նվաճում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժումը, որը զգալի կերպով նվազեցրեց ՁԻԱՀ-ից մահացությունը` դարձնելով ՄԻԱՎ վարակը քրոնիկ հիվանդություն [2]: 

 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստում է ոչ միայն ՀՌՎ բուժումը, այլ նաև հոգեկան խանգարումների բուժումն ու կանխարգելումը, քանի որ ՄԻԱՎ վարակ ախտորոշումը հիմնականում հանգեցնում է անբուժելի հիվանդություն ունեցողներին բնորոշ հոգեհուզական տրավմատիկ իրավիճակների: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում հոգեկան հիվանդություններն ավելի տարածված են, քան ընդհանուր բնակչության շրջանում: Այսպես, զարգացած և զարգացող երկրներում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել դեպրեսիայի առավել բարձր ցուցանիշներ ՄԻԱՎ-ով ապրողների մոտ: Դիսթրեսի աստիճանը հաճախ կախված է լինում հիվանդության ախտանիշների արտահայտվածությունից [4]: 

 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ հոգեկան խանգարումների պատճառ է նաև հիվանդությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հnգեբանական և հnգեկան առողջության խնդիրների ուսումնասիրությունը կարող է նպաստել նրանց խնամք և աջակցություն տրամադրելու գործում առավել արդյունավետ միջամտությունների իրականացմանը: 

 

Այս առումով ուշադրության արժանի են 2007 թ. «Հոգեբուժության Գլոբալ Նախաձեռնության աջակցությամբ« ՄԻԱՎ/ՁԻԱՀ հոգեկան առողջություն» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում պարզվել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հոգեկան առողջության խնդիրները փոխկապակցված են: Կատարված հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հոգեկան առողջության համակարգերն ու տրամադրվող ծառայությունները` ի հայտ բերելով մի շարք ուժեղ և թույլ կողմեր, որոնք հետագա միջամտության կարիք ունեն: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգը ՀՀ-ում զարգացած է և գործում է: Այդ աջակցությունը տրամադրվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի խորհրդատուների, ծառայություններ տրամադրող շարժական խմբի մասնագետների, ՀԿ-ների սոցիալական աշխատողների հոգեբանների կողմից: Սակայն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ առավել բարդ հոգեկան խանգարումները մնում են ուշադրությունից դուրս` կապված հոգեբուժական ծառայությունների` որպես «փակ հաստատությունների» նկատմամբ ձևավորված կարծրատիպի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում այդ ծառայություններին դիմելու կարևորության գիտակցման մակարդակի ցածր լինելու հետ: Նշված հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել են նաև ՄԻԱՎ վարակով հիվանդների հոգեկան առողջության խնդիրները: Պարզվել է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների շրջանում առավել տարածված հոգեկան խանգարումը դեպրեսիան է: Հետազոտության մասնակիցների միայն մի փոքր մասն է հավատում, թե ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հnգեբանական և հnգեկան աջակցություն տրամադրող հատուկ կենտրոնները կարող են արդյունավետ լինել, ինչով էլ պայմանավորված է ցածր դիմելիությունը հատկապես հոգեբուժական ծառայություններ:

 

Հատկանշական է, որ որոշ մասնակիցներ նշել են իրենց ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողության բարելավման մասին, երբ վերադարձել են Հայաստան և սկսել են ստանալ ՀՌՎ բուժում [5]: Սա էլ հիմք հանդիսացավ առավել խորը ուսումնասիրություն կատարելու և պարզելու, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ՀՌՎ բուժումը հոգեկան առողջության վրա: 

 

ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ տարբեր հոգեկան խանգարումների` նևրոտիկ խանգարումներից մինչև գիտակցության և հիշողության արտահայտված խանգարումների վերաբերյալ ուսումնասիրությունները սակավաթիվ են [6]: Այդուհանդերձ, որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս հիվանդների շրջանում տրամադրության խանգարումներ դիտվում են չորս անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության շրջանում [7]: Նշենք, որ հիվանդների շրջանում զգալի են նաև իմացական գործընթացների խանգարումները [8]: 

 

Գոյություն ունեն ՁԻԱՀ-թուլամտության համախտանիշի զարգացման տարբեր մեխանիզմներ, որոնք ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգը: Այդ ախտահարումը պայմանավորված է ՄԻԱՎ-ի անմիջական ազդեցությամբ, նաև կենտրոնական նյարդային համակարգի օպորտունիստական վարակներով (տոքսոպլազմոզ, նեյրոսիֆիլիս այլն): ՄԻԱՎ վարակով հիվանդների 3-15%-ի մոտ ՁԻԱՀ-թուլամտության համախտանիշը դրսևորվում է իբր ՄԻԱՎ վարակի առաջին արտահայտություն [9]: ՁԻԱՀ-ով հիվանդների 60%-ի մոտ նկատվում է թուլամտության որոշակի աստիճան: Հոգեկան նյարդաբանական խանգարումների ախտանշաններ հայտնաբերվել են ՄԻԱՎ վարակով հիվանդների 10%-ի մոտ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց այս ցուցանիշն աճում է` հասնելով 60%-ի [10]: 

 

ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ինքնին առաջացնում է հոգեհուզական ռեակցիաներ, որոնք արտահայտվում են տագնապային-դեպրեսիվ ախտանիշով, վախի, կորստի, մեղքի զգացումներով և այլն [11]: 

 

Անցնելով կենտրոնական նյարդային համակարգ` ՄԻԱՎ-ն ախտահարում է ուղեղի ենթակեղային համակարգը: Հիվանդության զարգացման հետ արտազատվում են բորբոքային պրոցեսներից առաջացող նեյրոտոքսիններ, որոնք բերում են ուղեղի բջիջների (նեյրոնների) ախտահարման և ֆունկցիոնալ խանգարումների [8]:

 

Ընդհանուր առմամբ, աշխարհում համեմատաբար քիչ հետազոտություններ են կատարվել հոգեկան առողջության վրա ՀՌՎ բուժման ազդեցության վերաբերյալ: Կան որոշ ուսումնասիրություններ ՀՌՎ բուժման սխեմաներում կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Օրինակ. պարզվել է, որ էֆավիրենցն ազդում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոգեկան առողջության վրա: Մասնավորապես, հետազոտված հիվանդների 50%-ի մոտ այն առաջացրել է ընդհանուր կոգնիտիվ խանգարումներ (ուշադրության խանգարում և այլն), դյուրագրգռություն, անքնություն, որոշ դեպքերում էլ` դեպրեսիա և վարքի խանգարումներ [12]: 

 

Թեև սկսած 2005 թ. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվում է ՀՌՎ բուժում, սակայն առկա տեղեկությունների համաձայն որևէ նմանատիպ հետազոտություն մինչ օրս հանրապետությունում չի իրականացվել: 

 

Այսպիսով, այս հետազոտության կարևորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս բացահայտել հոգեկան խանգարումների աստիճանը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում (ՀՌՎ բուժում ստացող և չստացող)` համեմատելով այն ընդհանուր բնակչության հետ: 

 

Հետազոտության մեջ օգտագործված մեթոդների սանդղակների ընտրությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտություններում օգտագործված, երկրի բնակչությանը հարմարեցված ստանդարտացված հոգեմետրիկ սանդղակներով [13, 14]: 

 

Հետազոտության նպատակը 


Բացահայտել ՀՌՎ բուժում ստացող և չստացող ՄԻԱՎ վարակով հիվանդների շրջանում առկա հոգեկան խանգարումները և ստացված տվյալները համեմատել ընդհանուր բնակչության հետ:  

 

Հետազոտության խնդիրները 


  1. Ուսումնասիրել հետազոտվող խմբերում դեպրեսիայի և տագնապի արտահայտվածությունը 
  2. Ուսումնասիրել փսիխոտիկ աստիճանի հասնող հոգեախտաբանական երևույթների արտահայտվածությունը 
  3. Ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի ՀՌՎ բուժման ազդեցությունը հետազոտվող խմբերի հոգեկան վիճակի վրա 
  4. Ուսումնասիրել կյանքի որակը հետազոտվող խմբերում: 


Հետազոտության մեթոդները նյութերը 


Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայի բազայի վրա: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 171 մարդ, որոնք բաժանվել են 3 խմբի. 50-ը` ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք, ովքեր չեն ստանում ՀՌՎ բուժում (I խումբ), 71-ը` ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք, ովքեր ստանում են ՀՌՎ բուժում (II խումբ), 50ը` ՄԻԱՎ-ով չվարակված անձինք (բնակչության ներկայացուցիչներ), ովքեր աշխատում են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայում (ստուգիչ խումբ): Համեմատություն անցկացնելով ՀՀ-ում անցկացված նմանատիպ հետազոտությունների հետ` այս ուսումնասիրության մեջ ներգրավված խումբը կարելի է համարել ներկայացուցչական [13,14]: Հետազոտության մասնակիցները կազմում են ՁԻԱՀ-ի ԿՀԿում դիսպանսերային հսկողության տակ գտնվող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 38%-ը: 

 

Հետազոտության մեջ ընդգրկված անձանց միջին տարիքը կազմել է 36,8, ստուգիչ խմբում` 37,8, I խմբում` 34,5, իսկ II խմբում` 38,2: 

 

Խմբերում ներկայացվածությունն ըստ սեռի հետևյալն է. ստուգիչ խումբ -տղամարդիկ` 33,3%, կանայք` 66,7%, I խումբ -տղամարդիկ` 46,8%, կանայք` 53,2%, II խումբ - տղամարդիկ` 63,8%, կանայք` 36,2%: 

 

Հետազոտության ընտրությունը կատարվել է համընդհանուր մեթոդով: Հետազոտության մեջ ներգրավվել են հետազոտության ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժշկական օգնության սպասարկման բաժնի բոլոր այցելուները: Որպես ստուգիչ խումբ, նույն կարգով ներգրավվել են նույն կենտրոնի ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայի աշխատակիցները: 

 

Դիտարկմանը մասնակցած բոլոր այցելուներին բացատրվել է հետազոտության նպատակը, և նրանցից ստացվել է համաձայնություն: Հետազոտության մեջ ընդգրկվելու բացառման միակ պատճառը եղել է այցելուի կողմից հետազոտությանը մասնակցելու ցանկության բացակայությունը: Հետազոտությանը մասնակցելուց հրաժարվել է 6 մարդ, ինչը կազմել է հետազոտությանը մասնակցած անձանց ընդհանուր թվի 3,5%-ը: 

 

Վիճակագրական մշակումը կատարվել է Ստյուդենտի t կրիտերիայի կիրառման SPO SPSS Windows վիճակագրական ծրագրով, կիրառվել է նաև Պիրսոնի կորելյացիայի գործակիցը: 

 

Հոգեկան վիճակի գնահատումը կատարվել է ՀՀ-ում կիրառման համար հարմարեցված ստանդարտացված հետևյալ հոգեմետրիկ սանդղակների օգնությամբ: 

 

Դեպրեսիվ ախտանիշների վերհանման համար կիրառվել է Բեկի դեպրեսիայի սանդղակը (BDI): Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակի օգնությամբ ¥HADS¤ վեր է հանվել տագնապի ¥HADSa¤ և դեպրեսիայի¥HADSd¤ արտահայտվածության աստիճանը:  

 

Փսիխոտիկ վիճակների համար բնորոշ պոզիտիվ և նեգատիվ համախտանիշները գնահատվել են պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակի օգնությամբ ¥PANSS¤:  

 

Կիրառվել է նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված «Կյանքի որակ -100» (LQ-100) սանդղակը, որով ուսումնասիրվել են հետազոտվող խմբերում առկա կյանքի որակի տարբերությունները:  

 

Հետազոտության արդյունքները և դրանց քննարկումը 


Հետազոտության արդյունքները մշակվել են երկու փուլով: 

 

I. Առաջին փուլում ներկայացվել են հետազոտության տվյալներն ըստ դիտարկման խմբերի: 

 

II. Հետազոտության երկրորդ փուլում համեմատվել են 3 խմբերի միջին թվերը` ըստ PANSS, BDI, HADS LQ100 սանդղակներով ստացված տվյալների: 


• Գնահատումը պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակի միջոցով ¥PANSS¤

Գծապատկեր 1

 

 

Հայտնաբերվել է PANSS-P սանդղակի պոզիտիվ համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն: 

 

Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը (mdif) կազմում է 0,4, իսկ հավաստիության աստիճանը` (p) < 0,0001: 

 

II ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001: 

 

Ինչ վերաբերում է I և II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

Հայտնաբերվել է նաև PANSS-N սանդղակի նեգատիվ համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն (գծապատկեր 1): 

 

Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001: 

 

II ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001: 

 

Ինչ վերաբերում է I և II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

PANSS-G սանդղակի ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն նույնպես հայտնաբերվել է (աղյուսակ 1): 

 

Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,3, իսկ հավաստիության աստիճանը < 0,0164: 

 

II ստուգիչ խմբերի միջ ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,0, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001: 

 

I և II խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,2, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001: 

 

  • Դեպրեսիվ համախտանիշների վերհանման համար կիրառվել է (BDI) Բեկի դեպրեսիայի սանդղակը: 

 

Գծապատկեր 2

 

Բեկի դեպրեսիայի սանդղակով խմբերի միջև ստացվել են հետևյալ վիճակագրորեն հավաստի տարբերությունները: 

 

Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,8, իսկ հավաստիության աստիճանը < 0,0005: 

 

II ստուգիչ խմբերի միջ ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0005: 

 

Ինչ վերաբերում է I II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

  • Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակի օգնությամբ վեր է հանվել (HADS) տագնապի դեպրեսիայի արտահայտվածության աստիճանը: 

 

Գծապատկեր 3

 

 

Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակով տագնապի դեպրեսիայի միջին բալերի վիճակագրորեն ճշգրիտ համեմատականը հետևյալն է. 

 

I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ դեպրեսիայի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը կազմում է 1,1, իսկ հավաստիության աստիճանը < 0,007: 

 

Նույն խմբերում տագնապի արտահայտվածության բաժնով համեմատությունը վիճակագրորեն հավաստի չէ, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

II ստուգիչ խմբերի միջև թե՛դեպրեսիայի և թե՛տագնապի արտահայտվածության բաժիններով, համեմատությունը վիճակագրորեն հավաստի չէ, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

I և II խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ դեպրեսիայի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը կազմում է 1,0, հավաստիության աստիճանը < 0,0001, իսկ տագնապի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը` 1,1, հավաստիության աստիճանը < 0,0005: 

 

  • ԱՀԿի «Կյանքի որակ 100» (LQ100) սանդղակի միջոցով ուսումնասիրվել են հետազոտվող խմբերում առկա կյանքի որակի տարբերությունները: 

 

«Կյանքի որակ -100» սանդղակով բոլոր 3 խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05: 

 

Հետազոտության արդյունքում ստացված տվյալները վկայում են, որ I և II խմբերում, ի տարբերություն ստուգիչ խմբի, առկա են վիճակագրորեն հավաստի առավել և ըստ PANSS սանդղակի պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական բաժինների: Սակայն I և II խմբերի միջև վերոհիշյալ սանդղակներով վիճակագրորեն հավաստի տարբերություն չի գրանցվել (գծապատկեր 1): 

 

Գծապատկեր 4

 

 

Նմանատիպ պատկեր է ստացվել նաև Բեկի դեպրեսիայի I սանդղակի մշակման արդյունքում. I և II խմբերում, ի տարբերություն ստուգիչ խմբի, առկա են վիճակագրորեն հավաստի առավել ընդգծված դեպրեսիվ համախտանիշներ. I և II խմբերի միջև վերոհիշյալ սանդղակով վիճակագրորեն հավաստի տարբերություն չի գրանցվել (գծապատկեր 2): 

 

HADSa սանդղակի մշակումը ցույց է տվել, որ տագնապային համախտանիշները վիճակագրորեն հավաստի տարբերվում են` I և II խմբերը միմյանց հետ համեմատելիս: I խմբում տագնապը հավաստիորեն առավել արտահայտված է, քան մյուս երկու խմբում: II ստուգիչ, ինչպես նա I ստուգիչ խմբերի համեմատականները վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն արձանագրում: 

 

HADSd սանդղակի ցուցանիշները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են I ու II և I ու ստուգիչ խմբերում: I խմբում դեպրեսիվ համախտանիշները` վիճակագրորեն հավաստի, առավել արտահայտված են (գծապատկեր 3): 

 

«Կյանքի որակ-100» սանդղակի արդյունքների համեմատականը խմբերում վիճակագրորեն հավաստի տարբերություն չի հայտնաբերել (գծապատկեր 4): 

 

Ստորև ներկայացված են հոգեկան խանգարումների կլինիկական արտահայտվածության վերաբերյալ հետազոտության տվյալները` տոկոսային արտահայտմամբ, ըստ հետազոտության մեջ կիրառված բոլոր 4 սանդղակների: 

 

1. Պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակ. 


Գծապատկեր 5-ում ներկայացված է նեգատիվ, պոզիտիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների կլինիկական արտահայվածության տոկոսային հարաբերությունը` ըստ հետազոտված խմբերի: 

 

Գծապատկեր 5 

 

2. Բեկի դեպրեսիայի սանդղակ. Գծապատկեր 6-ում ներկայացված է դեպրեսիվ համախտանիշների կլինիկական արտահայտվածության տոկոսային հարաբերությունը` ըստ հետազոտված խմբերի: 

 

Գծապատկեր 6 

 

3. Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակ. Գծապատկերներ 7-ում և 8-ում ներկայացված են տագնապի դեպրեսիայի համախտանիշների կլինիկական արտահայտվածության տոկոսային հարաբերությունները` ըստ հետազոտված խմբերի: 

 

Գծապատկեր 7 (տագնապ) 

 

 

Գծապատկեր 8 (դեպրեսիա) 

 

 

4. «Կյանքի որակ 100» սանդղակ. Գծապատկեր 9-ում ներկայացված են նշված սանդղակով գնահատման արդյունքները` ըստ հետազոտված խմբերի 

 

Գծապատկեր 9 

I խումբ 

 

II խումբ 

 

Ստուգիչ խումբ 

 

Եզրակացություն 


  1. Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել դեպրեսիայի տագնապի արտահայտվածությունը ՀՌՎ բուժում ստացող և չստացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ստացված տվյալները համեմատել ընդհանուր բնակչության հետ: Հետազոտության արդյունքները վկայում են, որ հետազոտվող խմբերում նկատվում են կլինիկորեն արձանագրված դեպրեսիվ համախտանիշներ, բարձր է նաև տագնապի աստիճանը: Կարելի է ենթադրել, որ նշված համախտանիշներն առկա են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ` անկախ այն փաստից` ստանու՞մ են նրանք ՀՌՎ բուժում, թե՞ ոչ: Սակայն լիովին պարզ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված նշված համախտանիշների դրսևորումը` անմիջականորեն ՄԻԱՎ-ո՞վ, ՀՌՎ բուժման կողմնակի ազդեցությա՞մբ, թե՞ ՄԻԱՎ վարակի ախտորոշման նկատմամբ անհատի պատասխան ռեակցիայով, ինչը կարող է հետագա հետազոտությունների առարկա դառնալ: 
  2. Փսիխոտիկ աստիճանի հասնող հոգեախտաբանական երևույթներն ուսումնասիրելու արդյունքում բացահայտվել է փսիխոզներին բնորոշ պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների առավել արտահայտվածություն հետազոտվող խմբերում: Ստացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ ՄԻԱՎ վարակը բացասական ազդեցություն է թողնում անձի հոգեկան առողջության, մասնավորապես տրամադրության վրա` առաջացնելով դեպրեսիվ տագնապային խանգարումներ: Նույնը կարելի է ասել նաև պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների վերաբերյալ: Ընդ որում, ՀՌՎ բուժումը ՄԻԱՎ վարակով հիվանդների վրա էապես չի ազդել թե՛ դեպրեսիվ երևույթների խորության, թե՛ փսիխոտիկ (պոզիտիվ նեգատիվ) համախտանիշների արտահայտվածության առումով: 
  3. Հետազոտությանը մասնակցած ՄԻԱՎ վարակով հիվանդների ՀՌՎ բուժում ստացող խմբերում ի հայտ են եկել արտահայտված հոգեախտաբանական համախտանիշներ` դիտարկվել և հարցման են ենթարկվել այդ խմբերի մասնակիցները, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններիս միայն 2-4%-ն է կյանքի ընթացքում դիմել մասնագիտացված հոգեբուժական օգնության: Սա վկայում է այն մասին, որ այդ անձանց շրջանում առկա է հոգեբուժական ծառայությունների և հոգեախտաբանական երևույթների վերաբերյալ ցածր տեղեկացվածություն: 
  4. Հետազոտության արդյունքում պարզ դարձավ նաև, որ կյանքի որակի էական տարբերություններ հետազոտված խմբերում չեն նկատվում, ինչը կարող է վկայել կա՛մ ՀՌՎ բուժման կազմակերպման բարձր որակի, կա՛մ երկրում կյանքի համընդհանուր ցածր որակի մասին, ինչն իր հերթին կարող է պայմանավորված լինել երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: 

 

  1. Այսպիսով, ելնելով կատարված հետազոտության արդյունքներից, կարելի եզրակացնել, որ ընդհանուր բնակչության համեմատ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ, անկախ ՀՌՎ բուժում ստանալու փաստից, առավել հաճախ են հանդիպում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Սակայն, առաջացել է հետազոտությունը շարունակելու անհրաժեշտություն` ներգրավելով առավել մեծ թվով մասնակիցներ և կիրառելով հոգեկան խանգարումների ավելի լայն շրջանակ ուսումնասիրող մեթոդներ, ինչը թույլ կտա առավել հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն ՀՌՎ բուժումը , ընդհանրապես, ՄԻԱՎ վարակը մարդու հոգեկան առողջության վրա:  

 

Առաջարկություններ 

 

  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպրեսիվ, տագնապային, պոզիտիվ և նեգատիվ համախտանիշներն առավել արտահայտված են ՄԻԱՎ վարակով հիվանդների ու ՀՌՎ բուժում ստացողների խմբերում, և նպատակահարմար է հետագա հետազոտություններով պարզել, թե որքանո՞վ է վերոհիշյալ համախտանիշների զարգացումն անմիջականորեն կապված ՄԻԱՎ վարակի ազդեցության կամ ՀՌՎ բուժման հետ: Այսպիսով, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտության միջոցով պարզել` արդյո՞ք հոգեկան խանգարումները ՄԻԱՎ վարակի, թե՞ ՀՌՎ դեղորաքի հետևանք են: 
  • Հաշվի առնելով համաշխարհային բժշկական գրականության մեջ առկա բազմաթիվ հաղորդումներն այն մասին, որ ՄԻԱՎ վարակը բացասաբար է ազդում իմացական գործընթացների վրա և նպաստում դեմենցիայի առաջացմանը, նպատակահարմար է իրականացնել մեկ այլ հետազոտություն և պարզել ՄԻԱՎ վարակի ազդեցությունն իմացական գործընթացների վրա [8]: 
  • Հաշվի առնելով հոգեբուժական ծառայությունների հոգեախտաբանական երևույթների վերաբերյալ ցածր տեղեկացվածությունը ՄԻԱՎ վարակով հիվանդների ու ՀՌՎ բուժում ստացող խմբերում` նպատակահարմար է այս խմբերում անցկացնել վարժանքներ, որոնք կնպաստեն հոգեկան խանգարումների բուժման մեթոդների, հիվանդների իրավունքների, և հոգեբուժական ծառայության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը խարանի նվազեցմանը: 

 

Գրականություն 


  1. Неаизнов Н.Г. Распространенность и характер психических расстройств у ВИЧинфицированных больных СанктПетербурга (Психические расстройства в общей медицине). 2007; том 2; N2; http://www.consilium-medicum.com/media/prom/07_02/14.shtml. 
  2. Всемирная Организация Здравоохранения. “ВИЧ/ СПИД и психическое здоровье” Доклад Секретариата Исполнительного Комитета 2008. Armenian Expert Center on HIV/AIDS and Mental Health, compilation report on “Mental Health Problems and Support Structures Concerning People Living with HIV/AIDS in the Republic of Armenia”. Yerevan; 2008; 63. 
  3. Lykesos C.G., Hanson A.l. Fishman Metal, Screening for psychiatric disorders in an HIV medical clinic: the importance of a psychiatric presence, Internat J Psychiat Med 1994; 103-113. 
  4. Pence B.W., Miller W.C.. Whetten K et al. Mental Disorders Common Among HIV-Infected Patients. J Acquir Immunc Defic Syndrome 2006; 42: 298-306; http://www.ncbi.nlm.nih. gov/pubmed/18260806?dopt=Citation. 
  5. Кеннет С., МариЖозе Дрыйетт, Александра Д. ВИЧ и психиатрия. 2е издание; 2008; 32;55. 
  6. Richard.I, Shadec M.D. Manual of Psychiatric Therapeutics, second edition. 52-53. 
  7. Каплан Г.И., Седок Б.Дж. Клиническая психиатрия из синопсиса по психиатрии 2002; 138-146. 
  8. Тиганова А.С. Руководство по психиатрии под редакцией 1999 г; том 2; 232Хачатурян А.М., Симонян В.Г. Сравнительное изучение оланзапина и галоперидола в лечении психотических расстройств. Сборник научных материалов конференции ”Психиатрия глазами молодых ученых” Тула; 36 сентября 2008; 183-191.
  9. Симонян В.Г., Торосян К.С. Эффективность метода лечения в клинике первого психотического эпизода ПМЦ МЗ РА. Сборник тезисов всероссийской школы молодых ученых в области психического здоровья “Психиатрия 21 века, традиции и инновации”. Суздаль; 5-8 сентября 2007. 
  10. Classification of mental and behavoral disorders clinical description and diagnostic guidelines 2001.

 

 

Հեղինակ. Վ.Գ. Սիմոնյան. ՀՀ ԱՆ Հոգեբուժական Բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան, Ս.Ռ. Գրիգորյան. ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոն, Երևան, Հայաստան
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...

Սեքսոլոգիա Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Հոգեկան առողջության արդի պատկերացումները
Հոգեկան առողջության արդի պատկերացումները

Հոգեկան առողջության (ՀԱ) ծառայությունների զարգացումը Հայաստանում դեռևս կարևոր խնդիր է՝ հատկապես առողջապահության համակարգում մասնագետների ներգրավման տեսանկյունից...

Հոգեկան առողջություն
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում

Մարդ-մեքենա փոխհարաբերության մասին մարդկությունը մտահոգվեց այն պահից, երբ մեքենաները, ներխուժելով մեր առօրյան, սկսեցին փոխարինել մեզ արտադրության տարբեր փուլերում: 40-50-ական թվականներին հասարակությունը մեծ ուրախությամբ ընկալեց...

Հոգեկան առողջություն
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ