Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում ընտանիքում սեքսուալ ներդաշնակությանը, տղամարդու սեքսուալ առոողջությանը:

 

Ընդհանուր անպտղության կառուցվածքում տղամարդու գործոնը կազմում է 50%, որպես ինքնուրույն գործոն՝ 35% : 

 

Այն դեպքերում, երբ զույգի անպտղության վիճակը պայմանավորված է միայն տղամարդու գործոնով, սեքսուալ համակարգը պաթոգեն գործոնների համար դառնում է ավելի խոցելի, դիտվում է արտահայտված դեպրեսիա: Ենթադրվում է, որ ֆերտիլության խնդիրներով տղամարդիկ այս կամ այն չափով գնահատում են իրենց սեքսուալ ֆունկցիան որպես ոչ ադեքվատ և ունենում են էրեկցիայի ու օրգազմի հետ կապված խնդիրներ: 

 

Մինչ այժմ, տղամարդու անպտղության բուժման ժամանակ հիմնականում անտեսվում կամ բավարար չափով ուշադրություն չի դարձվում անպտղության՝ որպես հոգեբանական սթրեսոգեն գործոնի ազդեցություն տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա, այդ իսկ պատճառով զույգերի միջև ի հայտ եկած միջանձնային դիսհարմոնիան ցածրացնում է անպղության բուժման արդյունավետությունը և հաճախ հանգեցնում շարունակական բուժումից հրաժարվելուն: 

 

Մենք մեր առջև խնդիր ենք դրել պարզաբանել տղամարդու անպտղության ժամանակ ի հայտ եկած սեքսուալ դիսֆունկցիաների ախտաբանությունը, կատարել այդպիսի դիսֆունկցիաների համակարգային կառուցվածքային վերլուծություն, առաջարկել համապատասխան արդյունավետ բուժական մեթոդիկա, որը կբարձրացնի բուժման արդյունավետությունը: 

 

Հետազոտման օբյեկտ են այն տղամարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է տղամարդու անպտղություն և առկա են սեքսուալ խանգարումներ, ընդ որում, սեքսուալ խանգարումները զարգանում են այն բանից հետո, երբ տղամարդիկ ունենում են սեռական դժվարություններ: Բոլոր այս դժվարությունները պայմանավորված են սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրների ախտորոշմամբ: 

 

Նյութը մեթոդները 


Հետազոտությունը կատարվել է Սեքսոլոգիայի համալսարանական կլինիկայում (ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոն): 

 

Հետազոտման մեջ ընդգրկվել են այն տղամարդիկ, որոնց մոտ հայտնաբերվել է սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրներ: Ուսումնասիրության տողությունը եղել է շուրջ 6 ամիս, որի ընթացքում ուսումնասիրվել են 70 անպտուղ ամուսնական զույգեր, որոնք դիմել են առաջնային անպտղության գանգատով: Տղամարդկանց տարիքը եղել է 22-35 տարեկան: Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են սեքսուալ ֆունկցիայի ուսումնասիրման միջազգային ինդեքսը` International Index of Erectile Function (IIEF5), դեպրեսիայի գնահատման Հեմիլտոնի սանդղակը և սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունը` ԱՀԿ-ի հանձնարարականներով. «The World Health Organization guidelines to determine sperm concentration and motility»: Որպես սերմնաբջիջների ստանդարտ կոնցենտրացիա ընդունվում է ≥20*10 6/մլ, շարժունակությունը ≥50%, նորմալ սերմնաբջիջների թիվը ≥30%: Հետազոտությունը ընդգր-կում է այն տղամարդկանց, որոնց մոտ սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունում առկա է որևէ պարամետրի խանգարում: 

 

Ուսումնասիրության խմբերը. մինչև անպտղության ախտորոշումը և բուժումը այդ տղամարդիկ սեքսուալ ոլորտին վերաբերվող գանգատներ չեն ունեցել: Ուսումնասիրության ժամանակ այցելուները խմբավորվեցին ըստ առկա սեքսոլոգիական նոզոլոգիայի` I խումբ` գենիտալ ռեակցիայի անբավարարություն, II խումբ` օրգազմի ֆունկցիայի խանգարում, III խումբ` վաղաժամ սերմնաժայթքում: Ուսումնասիրման ընթացքից դուրս հանվեցին այն տղամարդիկ` թվով 5, որոնք մինչ հետազոտությունն արդեն ունեին սեքսուալ դիսֆունկցիա ( IIEF-5-20): 

 

Արդյունքներ վերլուծություն 


Գենիտալ ռեակցիայի անբավարարություն կամ էրեկտիլ դիսֆունկցիա ախտորոշվեց 38 հետազոտվողների մոտ (54.3%), օրգազմի ֆունկցիայի խանգարում` 18 հետազոտվողների մոտ (25.7%) և վաղաժամ սերմնաժայթքում` 14 հետազոտվողների մոտ (20%) 

 

Արդյունքները խմբավորվել են ստացված արդյունքների հավաստիությունը և որոշվել է համապատասխան վիճակագրական մեթոդներով: 

 

Հետազոտության ժամանակ հայտնաբերված սեռական առողջության խանգարումների համակարգային կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ անպտղությունը` հանդես գալով որպես սթրեսոգեն հոգեախտաբանական գործոն, առաջ է բերում անձի սեքսուալության արտահայտված խանգարումներ, ազդելով սեքսուալ ակտիվության գրեթե բոլոր դրսևորումների վրա: 

 

Որպես առաջնային ախտահարման թիրախ, վնասելով հոգեբանական բաղադրիչը, աստիճանաբար ընդգրկում է էրեկցիոն էյակուլյատոր բաղադրիչը` միաժամանակ ախտահարելով հոգեբանական սոցիալ-հոգեբանական կոմպոնենտները: Էմոցիոնալ հոգեբանական ծանրաբեռնվածությունը կրիզիսային փոփոխություններ է մտցնում տղամարդու շատ ֆունկցիոնալ ակտիվությունների մեջ: Տվյալ դեպքում անպտղությունը սթրեսոգեն գործոն է համարվում հուզական սեռական խանգարումների համար, իսկ վերջիններս կարող են սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրների ծագման պատճառ դառնալ: Կյանքի շատ սթրեսային գործոնների շարքում ինֆերտիլությունը զբաղեցնում է նեգատիվ առումով բավականին բարձր տեղ: Մեր հետազոտության մեջ տղամարդկանց 54.3%-ի մոտ ի հայտ եկան էրեկցիայի խանգարումներ, 25,7% դեպքերում` օրգազմի հետ կապված խնդիրներ և 20% դեպքերում` վաղաժամ սերմնաժայթքում: Վերոհիշյալ սեքսուալ դիսֆունկցիաները հոգեբանական բնույթի են և պայմանավորված են նաև ինֆերտիլության տևողությամբ ու տղամարդու սեռական կոնստիտուցիայով (թույլ, միջին, ուժեղ)

 

Եզրակացություն 


Այս հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ տղամարդկանց անպտղության բուժման ժամանակ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել անձի մոտ ի հայտ եկած սեքսուալ առողջության խանգարումներին, քանզի դրանք մեծ թիվ են կազմում և չախտորոշվելու ու համապատասխան մասնագիտական բուժում չիրականացնելու պարագայում մեծապես տուժում է անպտղության բուժման արդյունավետությունը, ամուսնական զույգերը հիասթափություն ապրելով, ընդհատում են բուժումը կամ ամուսնալուծվում են: Մենք առաջարկում ենք անպտղության ժամանակ բուժական ծրագիրն իրականացնել մուլտիդիսցիպլինար թիմով, որում ընդգրկված կլինի նաև սեքսապաթոլոգ: Բուժման մոտեցումները պետք է կրեն կոմպլեքս, ֆրագմենտային էտապային բնույթ, ինչը կբարձրացնի անպտղության բուժման արդյունավետությունը: 

 

Գրականություն 

 

  1. Հակոբյան Ա.Է., Ներսիսյան Ն.Ռ. Կլինիկական սեքսոլոգիա, Երևան, 2006: 
  2. Հակոբյան Ա.Է., Զաքարյան Մ.Հ., Ներսիսյան Ն.Ռ. Սեքսոպաթոլոգիա ռեպրոդուկտոլոգիա, Երևան, 2003: 
  3. Василченко Г.С. Общая сексопатология. Москва; Медицина; 2005. 
  4. Link P.W., Darling C. Couples undergoing infertility treatment: dimensions of life satisfaction. J Sex Marit Ther 1986; 12: 46–59. 
  5. Cook E.P. Characteristics of the biopsychosocial crisis of infertility. J Counsel Develop 1987; 65:465–70. 
  6. Band D.A., Edelman R.J., Avery S., Brinsden P.R. Correlates of psychological distress in relation to male fertility. Br J Health Psychol 1998; 3:245–56. 
  7. Wong W.Y., Thomas C.M.G., Merkus J.M., Zielhuis G.A., Theunissen S. Male factor subfertility: possible causes and impact of nutritional factors. Fertil Steril 2000; 73:435–42. 
  8. Williams L., Bischoff R., Ludes J. A biopsychosocial model for treating infertility. Contemp Family Ther, 1992; 14:309–22. 
  9. Stanton A.L., Tennen H., Affleck G., Mendola R., Cognitive appraisals and adjustment to infertility. Women Health 1991; 17:1–15. 
  10. Wright J., Duchesne C., Sabourin S., Bissonnette F., Benoit J., Girard Y. Psychosocial distress and infertility: men and women respond differently. Fertil Steril 1991; 55:100 

 

 

Հեղինակ. Ա.Է. Հակոբյան, Ս.Վ. Հակոբյան, Ռ.Է. Ազատյան Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ, Սեքսոլոգիայի ամբիոն, Երևան, Հայաստան
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://donbass.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության արդի պատկերացումները
Հոգեկան առողջության արդի պատկերացումները

Հոգեկան առողջության (ՀԱ) ծառայությունների զարգացումը Հայաստանում դեռևս կարևոր խնդիր է՝ հատկապես առողջապահության համակարգում մասնագետների ներգրավման տեսանկյունից...

Հոգեկան առողջություն
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում

Մարդ-մեքենա փոխհարաբերության մասին մարդկությունը մտահոգվեց այն պահից, երբ մեքենաները, ներխուժելով մեր առօրյան, սկսեցին փոխարինել մեզ արտադրության տարբեր փուլերում: 40-50-ական թվականներին հասարակությունը մեծ ուրախությամբ ընկալեց...

Հոգեկան առողջություն
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար...

Վարակաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ