Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

ՀՀ ԱՆ. Համագործակցության նոր հնարավորություններ ուռուցքաբանության ոլորտում

ՀՀ ԱՆ. Համագործակցության նոր հնարավորություններ ուռուցքաբանության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսսի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պաղդուին, միջազգային բաժնի ղեկավար Աքսել Լը Սեսնըին, ինչպես նաև պատվիրակության այլ անդամների և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների:

«Ուզում եմ ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ առողջապահական ոլորտում համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցությունը վերջին մի քանի ամիսներին ավելի ակտիվ ընթացքի մեջ է, հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում միասին նորանոր ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել»,- ողջունելով ներկաներին` ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանի և Ֆրանսիայի բազմամյա փոխգործակցության շրջանակներում Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։

Ըստ նախնական ծրագրերի` համագործակցությունը հայկական կողմի հետ ներառելու է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում Ֆրանսիայում և փորձի փոխանակում, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների այցելություններ Հայաստան։

Համագործակցությունը կարող է ընդգրկել նաև հազվադեպ հանդիպող ուռուցքների կամ մանկաբուժության և արյունաբանության հետ կապված բարդ ախտաբանությունների բուժում, որի կազմակերպման գործում հայաստանյան կենտրոնները բախվում են դժվարությունների համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հնարավոր է կազմակերպել նաև հիվանդների բուժում համատեղ ուժերով այն դեպքերում, երբ բուժման որոշ՝ ավելի բարդ փուլեր կանցկացվեն Ֆրանսիայում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com
Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com

Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում  են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկ օրվա ընթացքում ծնվել է երեք զույգ. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկ օրվա ընթացքում ծնվել է երեք զույգ. morevmankan.am

Ծննդաբերական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Հակոբյանը` ով իրականացրել է առաջին երկու զույգի ծննդալուծումը (34 և 28 տարեկան կանանց մոտ), մեզ հետ զրույցում ասաց...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «Լանցետ» ծրագրի մասնակիցները զարգացնում են հմտությունները փորձարարական վիրասրահում
ԵՊԲՀ. «Լանցետ» ծրագրի մասնակիցները զարգացնում են հմտությունները փորձարարական վիրասրահում

Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում ապագա բժիշկները նեղ մասնագիտական հմտությունների երկրորդ փուլի ընթացքում ներկայացրին ձեռք բերված վիրաբուժական...

ԵՊԲՀ-ին նվիրաբերվեց Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը
ԵՊԲՀ-ին նվիրաբերվեց Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը

Բժշկական համալսարանի գրադարանի նախկին երկարամյա ղեկավար, գրադարանագետ Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը դուստրը՝ բանասեր Անժելա Մուրադյանն այսօր նվիրաբերեց բժշկական 100-ամյա համալսարանին...

Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն. nairimed.com
Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն. nairimed.com

Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով առաջացել է փայծաղի գիգանտ չափերի մեծացում։

Կատարվել է փայծաղի լապարոսկոպիկ հեռացում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գործնական–ճանաչողական այց Քանաքեռ–ԶԵյթուն ծննդատուն. tsnndatun.am
Գործնական–ճանաչողական այց Քանաքեռ–ԶԵյթուն ծննդատուն. tsnndatun.am

2021 թվականից «Քանաքեռ–Զեյթուն ծննդատուն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է ՀՀ ԱՆ  Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի  կլինիկական բազան...

ԵՊԲՀ-ն և Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտը սերտացնում են համագործակցությունը
ԵՊԲՀ-ն և Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտը սերտացնում են համագործակցությունը

Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկեց համագործակցության շրջանակները՝ կրթական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ֆրանսիահայ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը «էրեբունի» ԲԿ-ում թմբկաթաղանթի փոխպատվաստում է կատարել. erebunimed.com
Ֆրանսիահայ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը «էրեբունի» ԲԿ-ում թմբկաթաղանթի փոխպատվաստում է կատարել. erebunimed.com

Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել: Պատերազմի ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով պարգևատրվել է օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Սոխակյանը. armeniamedicalcenter.am
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով պարգևատրվել է օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Սոխակյանը. armeniamedicalcenter.am

ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արթուր Սոխակյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Սոխակյանի կողմից կատարված բարդ և դժվարին...

Բժիշկներ
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով պարգևատրվել է օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Կիրակոսյանը. armeniamedicalcenter.am
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով պարգևատրվել է օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Կիրակոսյանը. armeniamedicalcenter.am

ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Կիրակոսյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Կիրակոսյանի կողմից կատարված բարդ և դժվարին վիրահատությունների արդյունքում...

Բժիշկներ
Ծնունդ` ռումբերի ներքո. tsnndatun.am
Ծնունդ` ռումբերի ներքո. tsnndatun.am

Երևանի Քանաքեռ–Զեյթուն ծննդատան մանկաբարձական ծառայության ղեկավար Արմեն Բաղդասարյանը կիսվում է իր վկայությամբ՝ Ստեփանակերտում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ռումբերի պայթյունների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» շքանշանով պարգևատրվել է կինեզիոթերապևտ Էմիլիա Խաչատրյանը. armeniamedicalcenter.am
«ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» շքանշանով պարգևատրվել է կինեզիոթերապևտ Էմիլիա Խաչատրյանը. armeniamedicalcenter.am

ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքի կինեզիոթերապևտ Էմիլիա Խաչատրյանը պարգևատրվել է «ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» շքանշանով։ Նա կարողացել է իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ...

Բժիշկներ
Բարդ վիրահատություն` Արմենիա ՀԲԿ-ում. Գ.Ա. Համբարձումյան. armeniamedicalcenter.am
Բարդ վիրահատություն` Արմենիա ՀԲԿ-ում. Գ.Ա. Համբարձումյան. armeniamedicalcenter.am

Հերթական բարդ վիրահատությունը հաջողությամբ կատարվեց Արմենիա ՀԲԿ  վիրաբուժական բաժանմունքում ՝ կլինիկայի ղեկավար, բ.գ.դ Գ.Ա. Համբարձումյանի  կողմից...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Մեկնարկեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը
ԵՊԲՀ. Մեկնարկեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ