Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն անհայտ են մնում:

 

Ընդհանուր առմամբ, համարվում է, որ 100 կանանցից 9-ին դա սպառնում է: Մայրանալու համար նրանք ստիպված են արտաարգանդային բեռմնավորման օգնությանը դիմել, որը միշտ չէ, որ հաջող ավարտ է ունենում: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները փոքր չափեր, բայց կարեւորագույն նշանակություն ունեցող մոլեկուլ են հայտնաբերել, որի օգնությամբ կարող է լուծվել կանանց անպտղության առեղծվածը, հաղորդում է Medical Daily-ն:

Մասնավորապես, Ցինցինատիի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները Wnt5a անունը ստացած գենն են բացահայտնել, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի՝ արգանդի պատին արդյունավետ ներպատվաստման հարցում: Այն իր ռեցեպտորների՝ ROR1-ի եւ ROR2-ի օգնությամբ սաղմի տեղաշարժին նպատակային ուղղորդում տալու ծրագրավորում ունի:  Բացի այդ, մոլեկուլից կայուն պարբերականությամբ ստացվող ազդակներն արգանդում ներպատվաստային խցերի ձեւավորման նպատակ են հետապնդում:

Հետազոտության կարեւորությունը վերոհիշյալ գենի բացակայության կամ թերի աշխատանքի արդյունքում ի հայտ եկող հանգամանքների բացահայտմամբ է ընդգծվում: Երբ Wnt5a-ից ստացվող ազդակները թույլ կամ աղավաղված են, ո՛չ միայն արգանդը կարող է պատրաստ չլինել հղիությանը, այլ նաեւ՝ հավանական է սաղմի անհարմար դիրքով տեղակայվելը, ինչն արդյունքում բերում է անցանկալի հետեւանքների՝ վերարտադրողական գործառույթի անբավարարություն, անպտղություն, պտղի թերաճություն, վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ:

Կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սպերմատոզոիդի բեղմնավորման արդյունքում սաղմի զարգացման նախնական փուլում գտնվող զիգոտ է առաջանում: Այդուհանդերձ, արդյունավետ զարգացման համար այն պետք է արգանդի պատին տեղակայվի: Գիտնականները մինչ այժմ պատկերացում չունեին, թե որ պարբերական ազդակների խթանմամբ է զիգոտն իր ճանապարհը գտնում:

Երբ սաղմին չի հաջողվում արգանդի պատին հարմար տեղակայվել, վիժման վտանգ է առաջանում: Ընդհանուր առմամբ, հղիության 40 տոկոս դեպքերում հենց այսպիսի արդյունք է սպասվում: Գիտնականները համոզված են, որ այս կերպ բնությունը փորձում է գենետիկորեն ամենահարմար սաղմերի՝ արգանդում տեղակայումն ապահովել: Այդուհանդերձ, կնոջ օրգանիզմը երբեմն նաեւ առողջ սաղմերի տեղակայմանն է ընդդիմանում: Երբեմն էլ սաղմն է սխալ՝ արգանդի վզիկի կամ ֆալոպյան փողերի ուղղությամբ տեղաշարժվում:

Վերոհիշյալ հետազոտության շրջանակում փորձարկումները միայն լաբորատոր մկների վրա են իրականացվել, բայց, հիշյալ կենդանիների եւ մարդու օրգանիզմի նմանություններն ու տարբերությունները հաշվի առնելով, գիտնականները համոզմունք ունեն, որ Wnt5a-ROR ազդակները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի ճիշտ տեղակայման հարցում: Առաջիկայում նրանք մտադիր են հատուկ՝ հիշյալ ազդակներով կարգավորվող մոլեկուլյար եւ կենսաքիմիական անցուղիներն ուսումնասիրել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին
ԵՊԲՀ. Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին

Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին. tert.am
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին. tert.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...

Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am
Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է մշակել հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս բուժել կանանց մոտ անպտղությունը, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների խոսքով՝ նման հիվանդությունների կանխարգելման նոր մեթոդը...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am
Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

4 կնոջից 3-ը երեխա է ունենում անպտղության դեմ բուժումը սկսելուց հետո հինգ տարվա ընթացքում: Նման եզրակացության են հանգել Copenhagen University Hospital-ի գիտնականները, ովքեր 2007-2010 թվականներին...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am

Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն Լրահոս կանանց համար
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am
Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am

Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականներն՝ ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ, մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն Լրահոս տղամարդկանց համար
Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am
Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am

Մասնագետները պնդում են, որ տղամարդկանց անպտղության համար պատասխանատու է 3 գործոն՝ ծանր ֆիզիկական...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am
Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am

Գենետիկ արատի հետևանքով անպտղությամբ տառապող տղամարդկանց սերմնահեղուկի՝ վաղ փուլում զարգացող բջիջները հնարավոր կլինի ստանալ նրանց մաշկից: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com

Եվրոպայի գիտնականները հայտարարում են, որ իրենց հաջողվել է հատուկ քիմիական մարկեր հայտնաբերել, որն անհրաժեշտ է ժամանակից շուտ արտամարմնային բեղմնավորման հաջող արդյունքը որոշելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են

Չնայած առկա անհանգստություներին, որ անպտղության դեմ բուժումը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամերիկյան երկարատեւ հետազոտությունը ցույց է տվել, որ անհանգստանալու համար պատճառներ չկան...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ

Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն Լրահոս կանանց համար
Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են
Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են

Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ