Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ես և կարիերան

10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am

10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am

Տասնամյակներ շարունակ սոցիոլոգները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ հաջողության են հասնում՝ աշխատելով իրենց ոլորտներում, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դուք ձգտում եք հասնել հաջողության, միգուցե այս տեսություններից մի քանիսը օգնեն հաջողությունը դիտել այլ տեսանկյունից։

 

1․ Թուլությունը կարող է ձեռնտու լինել

 

Մալքոլմե Գլադուելեն իր «Դավիթն ու Գողիաթը» գրքում դիտարկում է թուլության հայեցակարգը և վստահեցնում, որ թույլերն իրականում զգալի առավելություններ ունեն այսպես կոչված Գողիաթի առջև։

 

Բիբլիական սյուժեում Գողիաթը սպասում էր ձեռնամարտի, իսկ Դավիթը դրան այլ կերպ մոտեցավ՝ վերցրեց պարսատիկն ու քարը խփեց Գողիաթի գլխին։ Դա կանոնների դեմ չէր, և Դավիթը հաղթեց, քանի որ հրաժարվեց հետևել Գողիաթի ռազմավարությանը։

 

Պատմության մեջ շատ են այն դեպքերը, երբ թշնամին պարտվել է, երբ նրա դեմ ցուցաբերել են նորարարական մոտեցում։

 

2․ Խոչընդոտները հասարակության անբաժանելի մասն են։

 

Խոչընդոտ կարող են լինել ծննդյան օրն ու վայրը։ Գլադուելեն իր գրքում բերում է հոկեիստների օրինակը։ Մանուկ հասակում միևնույն թվին ծնված բոլոր հոկեիստները խաղում են միևնույն դիվիզիոնում, սակայն, եթե համեմատեք հունվարի մեկին ծնված ութամյա հոկեիստին դեկտեմբերի 31-ին ծնվածի հետ, տարբերությունները զգալի կլինեն։

 

Հունվարին ծնվածը մեկ լրացուցիչ տարի ունի, որպեսզի մեծանա և զարգանա, հետևաբար՝ նա կարող է ավելի արագաշարժ և ուժեղ լինել, քան դեկտեմբերին ծնվածը։ Երբ գալիս է նրան ավելի մեծ տարիքային խմբում ընդգրկելու ժամանակը, այնտեղ հայտնվում են մեծերը, և դեկտեմբերին ծնվածները ստիպված դառնում են «հետևից հասնողներ»։ Սա ցույց է տալիս, որ կյանքում եղած խնդիրները կարող են երկու լուծում ունենալ՝ իսկ ինչու չստեղծել երկու տարիքային խմբեր…

 

3․ Ոչ ոք հաջողության չի հասնում միայնակ

 

Այստեղ էլ Գլադուելեն համապատասխան օրինակ ունի։ Նա պատմում է Քրիստոֆեր Լանգանի և Ռոբերտ Օպենհեյմերի մասին։ Նրանցից մեկը հարուստ ու ապահովված ընտանիքում է մեծացել, մյուսը՝ աղքատ։ Մեկի տաղանդի զարգացմանն աջակցել են ծնողները և հարազատները, մյուսին ոչ-ոք ուշադրություն չի դարձրել։ Հետաքրքիր է, որ երկու փայլուն մարդիկ իրենց կյանքում ընթացել են միանգամայն տարբեր ուղիներով, և դա միայն այն պատճառով, որ հասարակությունը տարբեր կերպ է աջակցել նրանց։ Որպեսզի մարդը հաջողության հասնի, նրան պետք է խրախուսել, իսկ նրա տաղանդը՝ ամեն կերպ զարգացնել։

 

4․ IQ-ն գերագնահատում են

 

Բարձր IQ ունեցող մարդիկ նոր խնդիրներն ավելի լավ են լուծում, քան ցածր IQ ունեցողները։ Միևնույն ժամանակ ցածր IQ ունեցողները ձգտում են ավելի լավ լուծել արդեն հայտնի առաջադրանքները՝ փորձելով հասնել կատարելության։ Երկար փորձերի ընթացքում նրանք սկսում են այդ առաջադրանքը կատարել գրեթե այն մակարդակով, ինչ բարձր IQ ունեցողները։ Այսպիսով՝ համառ ջանքերը կարող են փոխհատուցել բարձր IQ-ի առավելությունները։

 

5․ Անունը նշանակություն ունի

 

Անունն այն գործոններից է, որի վրա մենք չենք կարող ազդել, բայց որը կարող է ազդել մեզ վրա։ Այս տեսության մեջ խոսվում է «անվանական դետերմինիզմ» երևույթի մասին, որը նշանակում է, որ ձեր անունն ազդում է այն բանի վրա, թե դուք կյանքի ի՛նչ ուղի կընտրեք, ի՛նչ մասնագիտություն կընտրեք և այլն։ Հուսեյն Բոլտը զբաղվում է վազքով երևի այն պատճառով, որ իր անունն արագ է արտասանվում։ Մարզիչը, մրցումների համար մարզիկ ընտրելով, ավելի շուտ կընտրի Հուսեյն Բոլտին, քան Սթիվ Մելասիզին, որի անունն ավելի երկար է արտասանվում։ Մի հետաքրքիր բան ևս կա՝ գործատուները նախապաշարմունքով են վերաբերվում էթնիկ հնչողությամբ անուններ ունեցող մարդկանց, իսկ ուսուցիչները երբեմն դաս սովորեցնելու համար ժամանակ չեն վատնում այն երեխաների վրա, որոնց անունը, նրանց կարծիքով, ցուցում է, որ տվյալ երեխան ցածր խավին է պատկանում։

 

6․ Հրաշամանուկներ գոյություն չունեն

 

Ջեֆրի Քոլվինն իր «Տաղանդը գերագնահատվում է և գրքում վստահեցնում է, որ հրաշամանուկներ իրականում չեն լինում։ Նա նշում է, որ ոչ-ոք ի ծնե տաղանդավոր չի լինում, իսկ հաջողությունների հասնում են երկար աշխատանքի միջոցով։

 

7․ 10000 ժամվա տեսությունը


Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Անդերս Էրիքսոնը որոշել է պարզել, թե ինչով են տարբերվում սիրողները պրոֆեսիոնալներից։ 1993 թ. նա հրատարակել էր իր աշխատությունը, որտեղ ասվում է, որ սիրողները փորձի վրա ծախսում են 4000 ժամ, իսկ պրոֆեսիոնալները՝ ամենաքիչը 10 000։

 

 

8․ Գիտակցված պրակտիկա

 

Եթե ոչ-ոք տաղանդավոր չի ծնվում, և պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է աշխատել 10000 տարի, ապա ինչպես այդ ժամանակն արդյունավետ օգտագործել։ Մի տեսություն առաջարկում է զբաղվել այն բանով, ինչը սոցիոլոգներն անվանում են «գիտակցված պրակտիկա»։ Կարևոր են մի քանի տարրեր.

 

ա. Պրակտիկան պետք է ուղղված լինի որևէ կոնկրետ գործի արտադրականության բարելավմանը։

 

բ. Այն պետք է լինի կրկնվող, և պարբերական հետադարձ կապն այս փուլում որոշիչ դերակատարություն ունի։

 

գ. Այն պետք է շատ ջանքեր խլի՝ կա՛մ ֆիզիկական, կա՛մ մտավոր։

 

9. Երրորդ դասարանում սովորելու տարին ամենակարևորն է կյանքում

 

1968 թ. սոցիոլոգ Ռոբերտ Մերթոնը ներմուծել է «Մաթևոսի էֆեկտ» հասկացությունը։ Դրա էությունն այն է, որ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում։ Դրա պատճառը, ըստ փորձագետների, պետք է փնտրել միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում։ Չորրորդ դասարանում ուսուցման մոդելները փոխվում են, և կարևոր է, որ երեխան մինչ այդ արդեն կարդալ և ինքնուրույն սովորել իմանա։ Ովքեր չեն իմանում, սկսում են դասերից հետ մնալ։ Եթե չորրորդ դասարանում երեխան արդեն իսկ հետ է մնում, հետագայում դա միայն ավելի կխորանա, քանի որ այդ ժամանակ արդեն առարկաներն է՛լ ավելի են բարդանում։

 

10․ Դուք զարմանալի պոտենցիալ ունեք

 

Միջին վիճակագրական մարդը կարող է հիշել յոթ կամ ինը թվերից բաղկացած հերթականությունը, դրանից հետո նա արդեն դժվարանում է հիշել թվերը։ Կարնեգի-Մելոնի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե արդյո՞ք միջին ինտելեկտի տեր մարդը կարող է իննից շատ թվերի հերթականությունը հիշել։ Փորձի մասնակիցներից մեկը պարապել է շաբաթը երեք անգամ՝ երկու տարվա ընթացքում, և կարողացել է հիշել 82 թիվ։ Մեկ ուրիշը երկար պարապմունքներից հետո կարողացել է հիշել 102 թիվ։ Հետազոտողները եզրակացություն են արել, որ երկար պարապելուց հետո մարդիկ կարողանում են առաջ անցնել նրանցից, ովքեր հայտարարում են, որ իրենք լուսանկարչական հիշողություն ունեն։

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Խրատներ, խորհուրդներ Մտածում են մեծերը
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am

About.com-ը ներկայացնում է միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք շատերը հազիվ թե կռահեին...

Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am
Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am

Գիտնականների, հոգեբանների, նեյրոֆիզիոլոգների մեծ մասն ուշադրություն են դարձնում հասարակության մեջ ֆինանսական անհավասարության խնդրին: Ավելի հաճախ նրանց տանջում է այն հարցը, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում...

Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am
Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am

Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը  այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ...

Հոգեկան առողջություն
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում:  Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ...

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am
Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am

Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am

Կրթվածություն: Անձը պետք է սիրի սովորել և ունենա այդ ունկությունը անընդհատ նորը սովորելու..

Ես
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է...

Հոգեկան առողջություն
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am

Cluber.com-ը ներկայացնում է դեպի հաջողություն տանող 10 քայլ...

Քաղաքական լիդերություն
Քաղաքական լիդերություն

Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա  առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում...

10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում
10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում

Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես
Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես

Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
50 քայլ դեպի հաջողություն
50 քայլ դեպի հաջողություն

Թվարկում ենք հավանական բոլոր քայլերը, որոնք տանում են սպասված հաջողության...

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն
Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ