Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա. Բոլոր խնդիրները մեկ տեղում

«Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա. Բոլոր խնդիրները մեկ տեղում

Քեզ կընդունեն ժպիտով, կճանապարհեն ժպիտը դեմքիդ: Այս թեթև մթնոլորտը պահվում է ամենաբարդ աշխատանքի հաշվին: «Ալմա դենտ» ստոմատոլոգիական կլինիկան այսպես աշխատում է 2013 թվականից՝ առաջարկելով ստոմատոլոգիական ծառայությունների մեծ ու ամբողջական փաթեթ: Ժամանակի հետ  զարգացնելով իր հնարավորությունները՝ «Ալմա դենտը» դարձավ նաև լուրջ մասնագիտական միջավայր աշխատող թիմի համար:


Այս ընթացքում ձևավորեց վերապատրաստում անցած նեղ մասնագետների ամբողջական թիմ, անընդհատ վերազինվեց ժամանակակից լավագույն սարքավորումներով, նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով: Իսկ ընդարձակ, գեղեցիկ ու հարմարավետ, յուրաքանչյուր բժշկի համար անհատական աշխատասենյակները ստեղծեցին առավելագույն կոմֆորտը թե՛ լավ աշխատանքի և թե լավագույն արդյունքի համար: Եվ ահա. ունենք բարձրակարգ ու որակյալ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկա: Գյուլբենկյան 30/3. Սա կարևոր ու անհրաժեշտ հասցե է նրանց համար, ովքեր ունեն ատամնաշարի և լնդերի խնդիրներ, հատկապես բարդացած վիճակում:

 

«Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա «Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա


Ատամների և լնդերի բուժում, վերականգնում, ատամնաշարի էսթետիկ խնդիրների շտկում: Բոլոր խնդիրները մեկ տեղում լուծելու համար «Ալմա դենտում» գործում են   ստոմոտոլոգիական ծառայությունների բոլոր անհրաժեշտ ուղղությունները՝                              թերապիա, օրթոպեդիա, էնդոդոնտիա, օրթոդոնտիա, իմպլանտացիա, վիրաբուժություն: Յուրաքանչյուր ուղղության բարձրորակ աշխատանքի համար կլինիկայում ներդրված են նորագույն սարքավորումներ ու մեթոդներ, աշխատում են հատուկ վերապատրաստում անցած բժիշկներ: Իսկ նեղ մասնագետների համատեղ աշխատանքով, անհրաժեշտության դեպքում, ապահովվում է համալիր և ամբողջական բուժում: «Ալմա լաբ». սա էլ կլինիկայի ատամնատեխնիկական լաբորատորիան է, ոչ միայն «Ալմա դենտին» սպասարկող, այլ առանձին պրոֆեսիոնալ լաբորատորիա: «Ալմա Լաբ»-ն ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ ու փորձառու մասնագետներ:  Այստեղ կատարվում են ցանկացած տիպի և բարդության աշխատանքներ: Միջազգային ստանդարտներին համապատասխան  էսթետիկ և ֆունկցիոնալ կոնստրուկցիաները մեծ պահանջարկ ունեն նաև այլ ստոմատոլոգիական կլինիկաների կողմից: Ուստի «Ալմա լաբը» պատրաստում է նման կոնստրուկցիաներ ու դետալներ ոչ միայն «Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետների պատվերով, այլև համագործակցում է մեծ թվով կենտրոնների ու ատամնաբույժների հետ:

 

«Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա «Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա


Որպես ստոմատոլոգիական կլինիկա «Ալմա Դենտ»-ն իսկապես աշխատանքային ներդաշնակ միջավայր է բժշկի համար, որովհետև նա՝

 

կիրառում է միայն բարձրակարգ նյութեր լավագույն սարքավորումներ,
վստահ է, որ գործիքները ախտահանվում են ամենաբարձր մակարդակով,
ունի մասնագիտական աճի, աշխարհի նորություններին ոչ միայն հետևելու, այլև կիրառելու հնարավորություն,
ունի նեղ մասնագետ-գործընկերներ՝ թիմով աշխատելու համար,
միևնույն ժամանակ կրում է անհատական լուրջ պատասխանատվություն  իր աշխատանքի որակի համար:


Իսկ ընդհանուր լավ մթնոլորտը և պայմանները միայն նպաստում են լավ արդյունքին:

 

«Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա «Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա


Ապացույցը այցելուների մեծ թիվն է: Առավոտյան 9-ից երեկոյան 9-ը սպասում են բոլորին՝ առանց որևէ մեկին սպասեցնել տալու: Այցելեք բուժական և էսթետիկ խնդիրների ամբողջական լուծման, լավ ինքնազգացողության, հարմար և մրցունակ պայմաններից օգտվելու համար:  Եթե նույնիսկ ունեք խորհրդի կարիք բերանի խոռոչի, ատամների խնամքի վերաբերյալ, դարձյալ կարող եք գալ, նաև պրոֆիլակտիկ ստուգում անցնել: «Ալմա դենտում» խորհրդատվությունն անվճար է:


«Changing smiles for life»՝ ժպիտ լիարժեք կյանքի համար. Պատահական կարգախոս չէ: Սա ռեալ արդյունք է՝ լավ կազմակերպված ու  աշխատանքի շնորհիվ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ