Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին բժշկական օգնություն

Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից ալգորիթմ­նե­րի ներդրումը հիվանդների վարման նախահիվա­ն­դա­նո­ցային փուլում հնարավորություն է ընձեռում բացա­ռելու մինչ այժմ գոյություն ունեցող տեղա­փոխ­ման ոչ ենթակա հիվանդ թյուր հասկացության գոյու­թյունը: Մեր հանրապետությունում այս հարցի հրա­տապությունն առավել ակնհայտ է և պայմանա­վոր­ված է առանձին տարածաշրջաններում գործող հի­վան­դանոցների տեխնիկական հագեցվածության և որակավորված բուժսպասարկման բացակայությամբ:

 

Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել նախահիվանդանոցային փուլում ալգորիթմների ներ­դրման արդյունավետությունը՝ ծանր վնասվածքներով հիվանդների վարման ժամանակ:

 

Շուրջ 6 տարի Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի Անեսթե­զիո­լոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմա­տոլո­գիայի ամբիոնը Էրեբունի բժշկական կենտրոնի անհե­տա­ձգելի բուժծառայության գործընթացում ներդրվել են վնասվածնքերով հիվանդների նախահիվան­դանո­ցային փուլի վարման ալգորիթմներ, որոնք ընդունված են ողջ աշխարհում:

 

Անհետաձգելի բուժծառայության կողմից սպա­սարկված ծանր վնասվածքով հիվանդները 2002 – 2007 թթ. կազմել են բոլոր տեսակի վնասվածքների 57%-ը: Հիվանդների ծանրությունը պայմանավորված է եղել գիտակցության տարբեր աստիճանի խան­գարումներով (ըստ Glasgow-ի սանդղակի 11 և ավելի ցածր), հեմոդինամիկայի անկայունությամբ և շնչա­ռության ընկճումով: Հիվանդների 68.9%-ը տեղափո­խ­վել են հանրապետության տարբեր մարզերից: Դեպքի պա­հից մինչև անհետաձգելի բուժծառայության անձնա­կազմի հասնելու ժամանակահատվածը կազմել է 8–10 ժ, որը բացատրվում է կամ դեպքի վայրի տեղան­քային առումով հեռու գտնվելով, կամ՝ ուշ տրված ահազանգով: Տեղափոխման միջին տևողու­թյունը կազմել է 5.8 ժամ, մահացությունը՝ 25.3%:

 

Դեպքի վայր հասնելուն պես՝ անհետաձգելի բուժծառայության կողմից իրականացված ստան­դարտ արձանագրային բուժումն ունեցել է բոլոր դեպ­քերի համար պարտադիր ընդհանուր սկզբունքներ, այն է՝ կենսական կարևոր օրգանների գործունեության ապահովում, կայուն երակային մուտք և ինֆուզիոն թերապիա, ցավազրկում և սեդացիա, հսկողություն:

 

Ստանդարտ արձանագրային գործելակերպին համաձայն՝ ըստ Glasgow-ի սանդղակի 10 միավորից պակաս գիտակցություն ունեցող հիվանդները պետք է ենթարկվեն շնչափողի ինտուբացիայի և անցնեն օժանդակ – մեխանիկական շնչառության: Հիվանդ­նե­րից 74%-ի մոտ գիտակցության մակարդակը եղել է 10 միավոր, սակայն նրանցից միայն 10.5%-ը է եղել ինտու­բացված: Անհետաձգելի բուժծառայության կողմից տեղում կամ տեղափոխման ճանապարհին ինտու­բացվել է հիվանդների 49.7%-ը:

 

Դեպքի վայրում կամ այն հիվանդանոցում, ուր տուժածը տեղափոխվել է անմիջապես, վերոհիշյալ հիվանդ­ներից միայն 40%-ի մոտ է եղել ծայրա­մասային երակի կաթետերավորում, այն էլ փոքր տրամաչափի կաթետերով, որն ունակ չէր ապահովելու բավարար ծավալի ինֆուզիա: Անհետաձգելի բուժ­ծա­ռա­յության կողմից բոլոր հիվանդների մոտ ապա­հովվել է կայուն երակային մուտք, ինֆուզիոն թերապիան իրականացվել է գերազանցապես 0.9%-անոց NaCl-ի լուծույթով: Շրջանառող արյան ծավալը համալրելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կիրառվել են կոլոիդներ կամ 7.5%-անոց NaCl-ի հիպերտոնիկ լուծույթ: Առանձին դեպքերում հեմո­դինա­միկայի կայունությունն ապահովվել է կարդիոտոնիկների (դոպամին, նորադրենալին) անընդ­հատ ն/ե ներմուծմամբ:

 

Բոլոր հիվանդները պարտադիր ցավազրկվել են և տեղափոխվել սեդացիայի պայմաններում: Հեռու տա­րա­ծաշրջաններից տեղափոխվող բոլոր ծանր հիվանդներին` ասպիրացիայի կանխարգելման նպա­տա­կով կատարվել է ստամոքսի զոնդավորում:

 

Այսպիսով, վնասվածք ստանալուց հետո տեղում ցու­ցա­բերված անհետաձգելի բուժօգնության վերլու­ծությունը ցույց է տվել, որ այն ոչ միայն չի ընդգրկվել ոսկե ժամվա սահմաններում, այլև չի իրականացվել անհրաժեշտ ծավալով, որի հետևանքով, ցավոք, ան­կախ հետագայում իրականացվող նույնիսկ մաս­նա­գիտացված բարձրորակ միջոցառումների՝ անբա­րե­նպաստ ելքերի թիվը խիստ աճել է:

 

Մինչդեռ արձանագրային գործելակերպի ներ­դրումը նախահիվանդանոցային փուլում հնարա­վորու­թյուն է ընձեռել անվտանգ տեղափոխել ցանկացած կրիտիկական իրավիճակում գտնվող հիվանդի՝ ծանր հիվանդների մահացիությունը նվազեցնելով մինչև 18.4%:

 

Հեղինակ. Գ.Գ. Մխոյան, Մ.Ի. Եղիազարյան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտեն­սիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 8-9
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում
ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...

Հոգեկան առողջություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...

Հոգեկան առողջություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի
Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները

Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...

Առողջապահության լրատու 14-15.2012
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

Ինտենսիվ թերապիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում

Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 1.2010
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ