Հրատապ թեմա Աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիոնով` 2022թ.-ին հասնելով 8 միլիոնի:
Ներկայումս սիֆիլիսի համաճարակային իրավիճակի զգալի վատթարացում է դիտվում ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում։ Հայտնի է, որ այժմ ԱՄՆ-ում սիֆիլիսով հիվանդացությունը վերջին 70 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է: 2022թ. դեպքերի թիվն աճել է 17%-ով, որը 7 անգամ գերազանցում է քսան տարի առաջվա ցուցանիշը:
Հայաստանում նույնպես նկատվում է կյանքում առաջին անգամ հաստատված սիֆիլիսի սուր և քրոնիկ դեպքերի թվաքանակի աճ: 2014թ.-ին հաստատված դեպքերի թիվը կազմել է 50, 2019թ.-ին՝ 110, իսկ 2023թ.-ին՝ 710, այսինքն՝ դեպքերի թիվը վերջին 5 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 85%-ով, իսկ 10 տարվա ընթացքում՝ 93%-ով: Հարկ է նշել որ 2023թ.-ին արձանագրված դեպքերից 7-ը գրանցվել է 0-14 տարեկան երեխաների խմբում, 9-ը` 15-17 տարիքային խմբում, 150-ը` 18-24 տարիքային խմբում, 337-ը` 25-49 տարիքային խմբում և 207-ը` 50 և բարձր տարիքային խմբում:
Այս տարի սեպտեմբերին Տուվայի հանրապետությունում դպրոցականների մոտ ախտորոշվել է սիֆիլիսի 19 դեպք: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեռահասների շրջանում դեպքերի մեծ մասը կապված է սեռական ճանապարհով վարակի փոխանցման հետ։
Վերջին տարիներին Ռուսաստանում նկատվում է սիֆիլիսով հիվանդացության աճ, ինչը բացառություն չէ նաև Տուվայի Հանրապետությունում: Անցած տարի դպրոցականների շրջանում արձանագրվել է սիֆիլիսի 10 դեպք, իսկ այս տարի դեպքերը գրեթե կրկնապատկվել են՝ 19 դեպք։ Այս տվյալները լուրջ մտահոգություն են առաջացնում ինչպես բժիշկների, այնպես էլ ծնողների շրջանում, քանի որ սիֆիլիսը վարակիչ հիվանդություն է, որը ժամանակին չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:
Այս տարվա 8 ամիսների ընթացքում Տուվայի բնակիչների մոտ հայտնաբերվել է սիֆիլիսի 123 դեպք, նրանցից 35-ը՝ 18 տարեկանից ցածր տարիքային խմբում։ Կարևոր է նշել, որ հիվանդներից 14-ը ուսանողներ են, 19-ը` դպրոցականներ, որոնց հիմնական խնդիրը անբավարար սեռական դաստիարակությունն է: Ցավոք վարակվել են նաև մինչև վեց տարեկան երկու երեխա` կենցաղային իրերի միջոցով, ինչը բավականին անհանգստացնող է:
Բժիշկներն ընդգծում են, որ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել են կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում։ Վերջինս փաստում է կանոնավոր բժշկական զննումների կարևորությունը՝ հվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու համար: Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ միայն 5 քաղաքացի է ինքնուրույն դիմել բժշկական օգնության:
Հանրապետական մաշկավեներաբանական դիսպանսերի մասնագետները նշում են, որ միայն բժիշկների աշխատանքը բավարար չէ։ Կարևոր հանգամանք է սեռական դաստիարակությունը, որը պետք է սկսվի ընտանիքում: Շատ դեռահասներ ամաչում կամ վախենում են քննարկել իրենց խնդիրները ծնողների հետ, ինչը դժվարացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը:
Ուստի անհրաժեշտ են կանոնավոր դասախոսություններ և կանխարգելիչ զրույցներ՝ իրազեկելու դեռահասներին անվտանգ սեռական հարաբերությունների կարևորության և սեռական ճանապարհով վարակման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Կրթությունն այս ոլորտում պետք է լինի մատչելի և պարզ, որպեսզի դեռահասները կարողանան ազատորեն քննարկել իրենց մտահոգությունները և հարցերը:
Սիֆիլիսով հիվանդացության ընդհանուր աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնությունում՝ 2023թ.-ի հիվանդացության ցուցանիշը բարձրացել է 71%-ով։
Փորձագետները Ռուսաստանում սեռավարակների բարձր հաճախականությունը բացատրում են միգրացիոն հոսքերով, 2023թ.-ի սիֆիլիսի դեպքերի 39%-ը հայտնաբերվել է միգրանտների մոտ:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն