Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100-օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:

Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ:

2023 թվականի հուլիսի 5-ին Դանիայի հանրային առողջապահական մարմինները հաղորդագրություն են հրապարակել կապույտ հազի դեպքերի աճի մասին։  2023թ.-ին Դանիայում, հոկտեմբերի դրությամբ, գրանցվել է 3169 դեպք, որից մեկը մահվան ելքով։  2023 թվականին Դանիայում կապույտ հազից առավել տուժած տարիքային խմբերը 5-14 և 15-24 տարեկաններն են: 2023թ.-ի սեպտեմբերին Բելգիայի կողմից կատարված ռիսկի գնահատման համաձայն, մինչև 2023 թվականի օգոստոսը գրանցվել է կապույտ հազի 1185 դեպք:

 

Դեպքերի մեծ մասը գրանցվել է 5-9 և 10-14 տարիքային խմբերում: Հիվանդացության աճի մասին տեղեկացրել են նաև Չեխիան (127 դեպք), Նորվեգիան (500 դեպք), Շվեդիան (91 դեպք, որից 4-ը մինչև 1 տարեկան երեխաների մոտ), Խորվաթիան (2250 դեպք, հիմնականում 10-14 տարիքային խմբում):

Հարկ է նշել, որ դեպքերի նման աճը բավականին բարձր է թվում, որովհետև այն դիտարկվում է հետքովիդյան ժամանակահատվածում՝ հաջորդելով համավարակի ընթացքում գրանցված դեպքերի ոչ այնքան մեծ թվերին: Եթե համեմատենք նախաքովիդյան ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ 2015-2019թթ.-ին գրանցված  դեպքերի հետ, ապա այս աճը այդքան ահռելի չի լինի: Օրինակ՝ միայն 2015թ.-ին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16.3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58.700-ը մահվան ելքով:

Մասնագետները 2023 և 2024թ.-ի առաջին շաբաթներում գրանցված հիվանդության դեպքերի թվի ավելացման հիմնական պատճառ են համարում կապույտ հազի դեմ օրացուցային պատվաստումների բացթողումը կամ թերի կատարումը:

Այսպես, 2022թ.-ին 14.3 միլիոն նորածին չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իմունիզացիայի և այլ առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայության պատճառով, ևս 6.2 միլիոն երեխա մասնակիորեն է պատվաստվել:

2024թ.-ի փետրվարին բրիտանական մի շարք պարբերականներում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ շաբաթների ընթացքում կապույտ հազի 412 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գրանցված դեպքերի թվից: Դեպքերի ամենաբարձր թիվը տարեսկզբի առաջին 5 շաբաթում Բրիտանիայում գրանցվել է 2020թ.-ին՝ 431 դեպք, 2021թ.-ի առաջին հինգ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 13 դեպք, 2022թ.-ին՝ 55, իսկ 2023թ.-ին՝ 59։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ակտիվորեն հետևել հատկապես հղիներին պատվաստումներում ընդգրկելու քաղաքականությանը, որն, ըստ մասնագետների, հնարավորություն կտա նորածիններին մորից ստացած հակամարմինների շնորհիվ կյանքի առաջին ամիսներին խուսափել հիվանդությունից՝ մինչև պլանային տարիքային պատվաստումը:

Հիշեցնենք, որ կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից: Այն փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ:
Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։

Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի բարձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։

Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։  Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի պարբերականությունը 3-5 տարի է: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): Այնուհետև՝ 2019, 2020, 2021 և 2022թթ.-ին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ. մասնավորապես՝ 2019թ.-ին գրանցվել է կապույտ հազի 46 դեպք, 2020թ.-ին 14 դեպք, 2021թ.-ին 6 և 2022թ.-ին՝ ընդամենը 2 դեպք (100.000 բնակչի հաշվով):

Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։

Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2023թ.-ի տարեգրքի տվյալների՝ Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին տարիներին նկատվում է պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշի նվազում, որն արտացոլվում է աղյուսակ 1-ում: Բռնկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է թիրախային ազգաբնակչության առնվազն 95% պատվաստումային ընդգրկվածություն։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կառավարելի վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները, դրանց բռնկումները և նրանցով պայմանավորված բարդությունները:

Աղյուսակ 1.

 

Հայաստանում պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշների նվազում՝ ըստ տարիների:

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...

Հրատապ թեմա Աշխարհում
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ

Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին

Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Սթրես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ