Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ և գեղեցիկ

Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով հիվանդացության ռիսկը։ Իսկ Շվեդիայում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ ամիսը մեկ անգամից հաճախ սոլյարի այցելած կանանց 55%-ի մոտ հայտնաբերվել է մաշկի չարորակ ուռուցք՝ մելանոմա։ Երեք տարի առաջ Բրիտանական բժշկական ասոցիացիան և Քաղցկեղի հետազոտման ինստիտուտը հասան նրան, որ պաշտոնապես արգելվեց մինչև 16 տարեկան դեռահասների մուտքը արհեստական արևայրուքի սրահներ։

Նման օրենք է քննարկվում նաև Կալիֆոռնիայի սենատում։

Այլ 27 նահանգներում սոլյարի այցելելու համար դեռահասները պետք է ստանան ծնողների գրավոր համաձայնությունը։

Եվ այսպես, ի՞նչ է սոլյարին

Սոլյարին 20-րդ դարի 70-ականներին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Վոլֆի փորձարկումների «կողմնակի արդյունք» է։ Փորձարկման էությունը մարզիկների, նրանց ինքնազգացողության և այլ ցուցանիշների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ազդեցության ուսումնասիրումն էր։ Ընթացքում հայտնաբերվեց, որ ՈՒՄՃ ազդեցությամբ փոխվում է մաշկի գույնը. այն ձեռք է բերում բրոնզե երանգ, ինչպես ամառային վառ արևի տակ։ Գիտակցելով, որ այս ազդեցությունը կարող է շատերին ուրախություն պատճառել, գիտնականը և նրա եղբայր Ջորջը 1975 թ. հիմնեցին սոլյարիների արտադրությամբ զբաղվող աշխարհում առաջին ընկերությունը։

Նրանց արտադրած սոլյարիներն ունեին սովորական նստարանի տեսք, որի վրա կախված էին ՈՒՄՃ լամպերը։ Մարդիկ պարզապես նստում էին այդ նստարանին և արևայրուք ստանում, աչքերի պաշտպանության համար մուգ ակնոց էին կրում, որը ՈՒՄՃ-ը չէր անցկացնում։

Ավելի ուշ սոլյարին համալրվեց նոր կարևոր մասով՝ ավելացավ կափարիչ, որի շնորհիվ սոլյարիի արդյունավետությունը զգալիորեն բարձրացավ։ Որպես կափարիչ կիրառվում էր կախված տախտակը, որին ամրացած էին ուլտրամանուշակագույն լամպեր։ Ավելի ուշ կափարիչը սկսեցին ամրացնել կապերով։

Այսօր սոլյարին բավականին բարդ սարք է, որում կիրառվում են վերջին թվային տեխնոլոգիաները։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև խցիկի ներքին և արտաքին դիզայնին։ Ըստ խցիկի դիրքի տարբերում են ուղղահայաց և հորիզոնական սոլյարիներ։ Հորիզոնական սոլյարիում արևայրուքն ընդունում են պառկած։ Սա ունի մի շարք թերություններ. այն մասերում, որտեղ մաշկը դիպչում է խցիկի մակերևույթին, արևայրուք չի լինում, մնում են բաց բծեր։ Ուղղահայաց սոլյարին չունի այդ թերությունները, լամպերն ավելի ուժեղ են, ստացվում է համաչափ արևայրուք։

Վերջին շրջանում մեծ տարածում է գտել, այսպես կոչված, տուրբոսոլյարին։ Խցիկն ուղղահայաց է, սակայն ունի նաև մի շարք լրացուցիչ գործառույթներ, որոնք սոլյարիում գտնվելն ավելի հարմարավետ են դարձնում։ Այդ առավելություններից են սառեցման համակարգը, որի շնորհիվ մաշկը չի քրտնում, հայելային հատակները, արևայրուքի տարբեր ծրագրերը, բուրավետիչ հարմարանքները, ռադիոն և այլն։

Այսպես, մի քանի տասնամյակների ընթացքում, սոլյարին պարզ փայտե նստարանից վերածվեց նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարդ սարքի՝ համատեղելով նուրբ դիզայնը բարձր տեխնոլոգիական նյութերի հետ:

Սոլյարիի լամպերը 12 անգամ հզոր են արևի ճառագայթներից, ուստի հաճախորդներին ուլտրամանուշակագույնի ավելի հզոր չափաբաժին է հասնում. սարքի մեջ գտնվելու 20 րոպեն համարժեք է լողափում գտնվելու չորս ժամին։

 

ինչ է սոլյարին, և արդյոք վնասակար է.

Ընդհանրապես, սոլյարիի «թվաբանությունը» շատ պարզ է. որքան շատ են լամպերը սոլյարիում և որքան հզոր են դրանք, այնքան քիչ ժամանակ է պահանջվում արևայրուք ստանալու համար։ Բարձր ճնշման լամպերը սովորաբար ունեն 160-180 Վտ հզորություն։ Սոլյարիում այդպիսի լամպեր կարող են լինել միջինը 40-48 հատ: Ավելի մեծ հզորությամբ և ավելի շատ լամպերի առկայության դեպքում արևայրուքի սեանսը պետք է 10-15 րոպեն չգերազանցի։ Այդպիսի սոլյարիում առաջին սեանսն, ընդհանրապես, պետք է չգերազանցի 5-7 րոպեն։ Միջին հզորության սոլյարին, օրինակ` 100 Վտ լամպերով, հնարավորություն է տալիս ավելի երկար արևայրուք ընդունել։ Այսպիսի սոլյարիում առաջին սեանսը, սովորաբար, տևում է 10-15 րոպե։

Սոլյարիում սեանսի արդյունքը պայմանավորված է մաշկի տեսակով

Միայն մանրամասն կշռադատելուց հետո կարող եք որոշել, թե որքանով է օգտակար կամ վնասակար սոլյարին հենց Ձեզ համար, որպեսզի առողջությանը վնաս չհասցվի։

Ինչո՞վ է վտանգավոր սոլյարին

Սոլյարի այցելությունը հրաշալի հնարավորություն է գեղեցիկ արևայրուք ստանալու համար՝ անկախ տարվա եղանակից և եղանակային պայմաններից։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել այցելությունները սոլյարի և բերում են արհեստական արևայրուքի վնասակարության մասին ծանրակշիռ փաստարկներ՝ ալերգիկ ռեակցիաներից մինչև ուռուցքային հիվանդությունների զարգացում։

ինչ է սոլյարին, և արդյոք վնասակար է.


Սոլյարիի վտանգավորությունը

Սոլյարիի արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթումը 10-15 անգամ ավելի ակտիվ և ուժեղ է արևային բնական լույսից, իսկ 10 րոպե տևող միջոցառումը համարժեք է կեսօրին հարավային լողափում 2 ժամ գըտ-նվելուն։

Ակտիվ ՈՒՄՃ երկարատև ազդեցությունը չպաշտպանված մաշկի վրա կարող է հանգեցնել բջիջների մուտացիայի առաջացման և դառնալ մի շարք հիվանդությունների, այդ թվում մելանոմայի (մաշկի քաղցկեղի) առաջացման պատճառ։

Սոլյարիի վնասակարությունը օրգանիզմի համար.

  • ջրազրկում, մաշկի չորություն և արագ ծերացում (ֆիտոծերացում),
  • ալերգիկ ռեակցիաների առաջացում,
  • մազերի կառուցվածքի խանգարում և չորացում,
  • ոսպնյակի պղտորում, աչքի կատարակտի զարգացում,
  • վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացում,
  • մելանոմայի զարգացման ռիսկ (մաշկի քաղցկեղ),
  • թանոռեքսիա ՈՒՄՃ-ից հոգեբանական կախյալություն)։


Սոլյարիի վնասակարությունը կնոջ օրգանիզմի համար

Կրիտիկական օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է հորմոնային խանգարումներ առաջացնել։ Դրա հետևանքով վատթարանում է ինքնազգողությունը, ուժեղանում է արտադրության ինտենսիվությունը, հնարավոր են դաշտանային ցիկլի խանգարումներ։

Սոլյարի հաճախակի այցելությունները կարող են դառնալ եղունգների փխրունության և կոտրվելու, մազերի չորության և մազաթափության պատճառ։

Կրծքագեղձերը զգայուն են ՈՒՄՃ նկատմամբ։ Կանոնավոր ճառագայթումը կարող է ակտիվացնել մաստոպաթիայի զարգացումը և նպաստել չարորակ ուռուցքների առաջացմանը։ Կտրականապես հակացուցված է հղիության և կրծքով կերակրման շրջանում սոլյարի հաճախելը։

Հատուկ ռիսկի գոտում են գտնվում 50 տարեկանն անց կանայք. նրանց օրգանիզմն ունակ չէ այնպիսի քանակությամբ կոլագեն արտադրել, որն անհրաժեշտ է մաշկի արտահայտված չորության դեմ պայքարելու համար։

Այսպիսով, կարելի է առանձնացնել կանանց համար այս միջոցառման վնասակար հետևանքները.

  • հորմոնային խանգարումներ դաշտանի շրջանում,
  • կրծքագեղձերի և փոքր կոնքի օրգանների ուռուցքային հիվանդությունների զարգացման վտանգ,
  • մազերի և եղունգների կառուցվածքի խանգարումներ,
  • ակտիվ կոսմետիկ միջոցառումներից հետո (լազերային էպիլյացիա, քիմիական պիլինգ, մաշկի հղկում) մաշկի վրա ագրեսիվ ազդեցություն,
  • «արհեստական արևից» հոգեբանական կախյալության առաջացում։


Սոլյարիի վնասակարությունը տղամարդկանց համար

Տղամարդկանց մաշկը պակաս զգայուն է ՈՒՄՃ նկատմամբ, ավելի քիչ է ջրազրկվում և չորանում։ Սակայն անհրաժեշտ է անպայման ծածկել մաշկը սեռական օրգանների և հետույքի շրջանում. ակտիվ ՈՒՄՃ-ը և գերտաքացումը բացասաբար են ազդում սերմնահեղուկի առաջացման վրա, կարող են հանգեցնել ֆիբրադենոմայի և նորագոյացությունների առաջացման։

Սոլյարիի վնասակարությունը մաշկի համար

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ջրազրկում է մաշկը և քայքայում սպիտակուցները (կոլագեն և էլաստին), որոնք ապահովում են մաշկի էլաստիկությունը և առաձգականությունը։ Հետևանքներն են` չորությունը և մաշկի արագ ծերացումը, վաղ կնճիռների առաջացումը։

ՈՒՄՃ նկատմամբ զգայուն մաշկի վրա հնարավոր է ի հայտ գա ալերգիկ ռեակցիա՝ կարմրածություն, ցան։ Արհեստական ճառագայթումը ագրեսիվորեն է ազդում մաշկի ցանկացած վնասվածքի դեպքում՝ բորբոքում, քերծվածք, պզուկ, ցան։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնպես կարող է ուժեղացնել բնական պիգմենտացիան և նպաստել պեպենների, խալերի, պիգմենտային բծերի առաջացմանը։

ՈՒՄՃ-ը, խոր ներթափանցելով մաշկի մեջ, առաջացնում է բջիջների ԴՆԹ-ի մուտացիա, ակտիվացնում է դրանց արագ բաժանումը և կարող է նպաստել մելանոմայի և չարորակ ուռուցքների առաջացմանը։

ինչ է սոլյարին, և արդյոք վնասակար է.Ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել սոլյարիում` առանց վնասի

Ի՞նչ անել, եթե ցանկանում եք գեղեցիկ «ոսկե» արևայրուք ստանալ, իսկ ջերմ արևային ճառագայթների տակ հանգստանալու հնարավորություն չունեք։

Ընտրեք ժամանակակից սարքերով լավ սոլյարի. լամպերի աշխատանքի ժամկետը պետք է չգերազանցի վերջին փոխարինումից հետո 400 ժամը։

Սոլյարի այցելելիս.

  • մի քանի օր առաջ իրականացրեք մաշկի դեպիլյացիա (2 շաբաթ առաջ` քիմիական պիլինգ),
  • երկու ժամ առաջ լվացեք մաշկը, դեմքի և մարմնի կոսմետիկա մի օգտագործեք,
  • 20 րոպե առաջ խմեք գազարի հյութ։


Սոլյարիում.

  • մաշկին հատուկ արևապաշտպան միջոցներ քսեք (սոլյարիի համար նախատեսված), շրթունքներին՝ պաշտպանական բալզամ,
  • մազերը հավաքեք գլխարկի տակ, դրեք պաշտպանական ակնոց,
  • ծածկեք կրծքի պտուկները և դրանց շուրջը պիգմենտացիայի ենթարկված մաշկը, հատուկ ծածկոցներով (ստիկինի)՝ նաև խալերը և պիգմենտային բծերը։


Սոլյարիից հետո.

  • հանգստացեք 15-20 րոպե, խմեք մեկ բաժակ թարմ թեյ,
  • դեմքի և մարմնի մաշկը խոնավացրեք հատուկ միջոցներով,
  • 4 ժամ հետո ցնցուղ ընդունեք։


Որքա՞ն հաճախ կարելի է գնալ սոլյարի` առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Մաշկի համար անվտանգ է տարեկան արհեստական արևայրուքի առավելագույնը 2-3 կուրսը, յուրաքանչյուրը` 15-20 սեանս։

Որքա՞ն ժամանակ կարելի է սոլյարիում արևայրուք ընդունել` առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Յուրաքանչյուր այցելու պետք է հաշվի առնի, որ միջոցառման տևողությունը և արդյունավետությունը հաճախ պայմանավորված են մարդու մաշկի տեսակով.

  • բաց գույնի և գերզգայուն մաշկով մարդկանց համար, որոնք արագ կարմրում են արևի տակ, առաջին սեանսը պետք է տևի ընդամենը 3 րոպե, հաջորդը՝ 5 րոպե, շաբաթը մեկ անգամ,
  • բաց գույնի մաշկով մարդկանց համար առաջին սեանսը պետք է լինի առավելագույնը 5 րոպե, հաջորդը՝ ոչ ավելի, քան 15 րոպե, շաբաթը երեք անգամ,
  • թուխ մաշկով մարդկանց համար առաջին սեանսը պետք է տևի 10, հաջորդը՝ 20 րոպե, շաբաթը երեք անգամ:


Սոլյարի հաճախելիս հետևեք այս պարզ կանոններին, որոնք կապահովագրեն ՈՒՄՃ ազդեցությունից և կօգնեն ձեռք բերել մաշկի գեղեցիկ գույն և բարձր տրամադրություն:

https://spb.medsi.ru
«Ժամանակակից գիտատեխնոլոգիական ակադեմիա»
https://www.snta.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է...

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն...

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները...