Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները։


Ե՞րբ է կոփվելու ճիշտ ժամանակը


Միշտ։ Միշտ, եթե չեք ջերմում, սուր ռեսպիրատոր հիվանդությունների ախտանշաններ չկան։ Քրոնիկ հիվանդությունները, այդ թվում` բրոնխիտները, հայմորիտները, ադենոիդիտները, ռինիտները, տոնզիլիտները, օրգանիզմի կոփման համար ոչ թե հակացուցում են, այլ՝ ցուցում։ Հենց ջերմությունն իջնում է մինչև նորմայի սահմանները, կոփումը պետք է շարունակել, եթե նախքան այդ գործընթացն սկսված էր։ Պարտադիր չէ հենց սկզբից շատ սառը ջուր օգտագործել։ Ամեն ինչ պետք է խելացի ձևով անել։


Ստորջրյա քարեր


Պաշտոնապես համարվում է, որ սառը ջրով կոփումը ցուցված չէ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջանում, իսկ դա նշանակում է, որ կիրառվում է միայն ռեմիսիայի շրջանում։ Ուստի խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե շարունակում եք էպիզոդիկ հիվանդանալ, չնայած սկսել եք կոփվել, մի ընդհատեք։ Կոփումը ակնթարթային պանացեա չէ, այլ Մարմնի և Հոգու աստիճանական վերափոխման մեթոդ։ Ամեն ինչ՝ իր ժամանակին։


Տեսական հիմունքներ


Իմունիտետը յուրօրինակ զինվորական կազմակերպություն է։ Կան հստակ կառուցվածքային ստորաբաժանումներ` սահմանագծված իրավունքներով և պարտականություններով, որոնք հիերարխիայի սկզբունքով ենթարկվում են գլխուղեղին։ Իմունիտետը պետք է մարզել, որի գլխավոր գործոնը կամքն է։ Մարզելով կամքն՝ արարքներով և մտովի, ուժեղացնում ենք իմունիտետի մարտունակությունը։ Գոյություն ունեն կամքի մարզման տարբեր մեթոդներ՝ արևի, օդի, ջրի, տաքի և սառի, ֆիզիկական վարժությունների և խիստ ինքնակարգապահության միջոցով։ Կիրառեք ամեն ինչ, սակայն սկսեք ամենապարզից։


Առաջին (և գլխավոր) մեթոդ


Լվացվելը միայն հիգիենիկ միջոցառում չէ։ Ճիշտ կիրառման դեպքում այն նաև մարզական գործոն է. լվացվեք սառը ջրով։ Լվացվելու ամբողջ ընթացքում բերանի մեջ պետք է մի կում սառը ջուր պահել։ Աչքերը ցողել սառը ջրով՝ պարբերաբար ծորակից սառը ջրի նորանոր բաժիններ վերցնելով։ Ձգտել, որ ջուրն ընկնի բաց աչքերի մեջ, ամբողջ դեմքի վրա, հատկապես ճակատին՝ կրկնողաբար։ Հենց բերանի ջուրը տաքանա մինչև մարմնի ջերմաստիճանի, լվացվելը ավարտեք, բերանի ջուրը դատարկեք և դեմքն արագ շփեք սըրբիչով (ցանկալի է՝ խավոտ)։


Երկրորդ մեթոդ (ոչ պակաս կարևոր)


Ո՛չ միայն ոտքերը, այլև ամբողջ մարմինը կառողջանա ծնկների ճիշտ և կանոնավոր ցողման դեպքում։ Պետք է երեկոյան՝ լոգանքից կամ ցընցուղից հետո սափորի մեջ լցնել սառը ջուր և ցողել ծնկները (ոչ թե սրունքները և ոտնաթաթերը)։ Առավոտյան նույնպես ցանկալի է նման կերպ ցողել։ Ըստ ինքնազգացողության՝ պետք է ջուրն ավելի սառեցնել, այնուհետև արագ շփել սրբիչով։


Երրորդ մեթոդ («ելքային» տարբերակ)


Առավոտյան ցնցուղ ընդունելուց հետո մարմինը մի սրբեք։ Մարմնի վրայից ջրի կաթիլները թափ տվեք ձեռքերով, հագեք մարզահագուստը և զբաղվեք մարմնամարզությամբ։


Չորրորդ մեթոդ («մշտական»)


Սովորություն դարձրեք լոգանքից հետո չսըր-բվել։ Թեթևակի չորացրեք մարմինը, և չափավոր ինտենսիվությամբ շփեք հետևյալ հաջորդականությամբ՝ ձախ ձեռք, աջ ոտք, աջ ձեռք, ձախ ոտք, կուրծք (բացառությամբ պտուկների), մեջք, որովայն, խաչաձև՝ ծայրամասից դեպի կենտրոն։ Խելացի կիրառման դեպքում այս մեթոդը հրաշալի կազդուրիչ արդյունք է տալիս։


Հինգերորդ եղանակ («ընդհանուր ցողում»)


Ցողվեք սառը ջրով։ Ցանկալի է ջուրը լցնել նաև գլխին։ Լցրեք ինչով պատահի՝ շերեփով, բաժակով, սափորով, տաշտակով, կաթսայով, ցընցուղով, դույլով։ Կարևորը՝ ցողվեք հաճույքով՝ գիտակցելով, որ սխրանք եք գործում։ Եվ եթե փոխեք կենսակերպը՝ ամեն օր սխրանք գործելով, ապա սխրանքն էլ կփոխի Ձեր կյանքը։


https://www.moy-doktor.org

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am

Քրոնիկ հոգնածությունը ժամանակակից մարդկանց հիվանդությունն է: Կան բաներ, որոնք ուղղակի խլում են մարդու ուժերը: Ստորև ներկայացնում ենք դրանցից 10-ը...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ