Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Ինչպիսի՞ն է իդեալական առողջություն ունեցող մարդը` Google-ը կիմանա. med.news.am

Ինչպիսի՞ն է իդեալական առողջություն ունեցող մարդը` Google-ը կիմանա. med.news.am

Google ընկերության հետազոտական ստորաբաժանումներից մեկը՝ Google X-ը, Baseline Study անունը կրող խիստ հավակնոտ նախագիծ է մեկնարկել, որի նպատակը իդեալական առողջություն ունեցող մարդու «դիմանկարի» կառուցման համար անհրաժեշտ բժշկական տվյալների բազայի հավաքագրումն է: Ակնկալվում է, որ նախաձեռնության շրջանակում տեղեկությունների հսկայական զանգված է կուտակվելու, որի շնորհիվ բժիշկները կարող են լուրջ սրտանոթային խանգարումների, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ախտորոշում եւ բուժում իրականացնել:

Տեղեկությունների համաձայն, նախագծին մասնակցելու համաձայնություն դեռեւս ընդամենը 175 մարդ է տվել: Նրանց հատուկ սարքավորումներ կհանձնվեն, որոնց օգնությամբ ռեալ ժամանակում մասնակիցների մարմնի ջերմաստիճանը, սրտի կծկումների հաճախականությունը, արյան մեջ շաքարի բաղադրությունը եւ այլ ցուցանիշներ պարզելու հնարավորություն կընձեռնվի: Հետագայում կամավոների թիվը կարող է մի քանի հազարի հասնել:

Լիովին անանուն հիմունքներով հավաքագրված եւ խիստ պաշտպանության ենթակա ողջ տեղեկատվությունը Google-ի կողմից մշակված ալգորիթմների օգնությամբ վերլուծության կենթարկվի, որի գլխավոր նպատակը զարգացման ամենավաղ փուլերում գտնվող խանգարումների մասին վկայող մոլեկուլյար-գենետիկ շեղումների՝ այսպես կոչված «բիոմարկերների», բացահայտումն է. դրանց օգնությամբ հիվանդությունները ժամանակին՝ նախքան առողջության համար սպառնալիք պարունակող փուլերի հասնելը կանխարգելելու հնարավորություն կընձեռնվի:

Baseline Study նախագծի ղեկավարը դոկտոր Էնդրյու Կոնրադն է, ով 2013թ. մարտ ամսին է Google X-ին միացել: The Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ, նրա ենթակայությամբ 70–100 տարբեր՝ ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, օպտիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության ոլորտներում մասնագիտացում ունեցող փորձագետներ են գործում: Կոնրադի խոսքով, նախագիծն, օրինակ, կարող է որոշ մարդկանց մոտ ճարպոտ սնունդն առավել արդյունավետ մարսելու հնարավորություն ընձեռող բիոմարկերներ հայտնաբերել, որոնց օգնությամբ այլ մասնակիցների խորհուրդներ կտրվեն՝ մարսողական համակարգը կարգավորելու վերաբերյալ, ինչպես նաեւ բուժման մեթոդներ կառաջարկվեն՝ խոլեսթերինի բարձր մակարդակից եւ սրտանոթային հիվանդություններից զերծ, երկար կյանք ապահովելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Սալուտեմ 3.2021
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ