Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է:  

Օրգանիզմում յոդի պակասի պատճառները

Օրգանիզմը վիտամինները և սննդանյութերը ստանում է առավելապես սննդի միջոցով: Եթե սնունդը հարուստ չէ յոդով, կա յոդի անբավարարության զարգացման ռիսկ: Յոդը՝ որպես այդպիսին, դժվար է բնության մեջ հայտնաբերել, սակայն որոշ բույսեր կարող են այն կուտակել, օրինակ, ջրիմուռները,  այդ պատճառով ծովակաղամբում յոդը 150 անգամ շատ է, քան հողում աճեցված ցանկացած բանջարեղենում:, Քանի որ ծովի բնակիչները յոդը ստանում են ստորջրյա բուսականությունից, ուստի ծովամթերքը հարուստ է յոդով և մարդու համար յոդի լավագույն աղբյուր է:

Յոդի պակաս ունենում են աշխարհի բոլոր մարդիկ: Ժամանակակից Շվեցարիայի բնակիչներն, օրինակ, վահանաձև գեղձի ծանր հիվանդություններով տառապել են դեռևս Միջնադարի ժամանակաշրջանից: Մի փոքր հաջողվեց բարելավել իրավիճակը միայն անցյալ դարի սկզբին, երբ բժշկությանն օգնության հասավ արդյունաբերությունը և սկսվեց յոդացված արտադրանքի արտադրությունը:

Արդյո՞ք օրգանիզմում յոդի պակասը կարող է լրացնել յոդացված աղը:

Յոդ պարունակող ամենատարածված արտադրանքը մեզ համար յոդացված աղն է: Այն կարելի է գտնել գրեթե բոլոր մթերային խանութների վաճառասեղաններին: Համարվում է, որ յոդացված աղն օգնում է պայքարել յոդի պակասի դեմ: Ավելի քան հարյուր երկրում օրենսդրական մակարդակում պայքարում են յոդի պակասի դեմ՝ մշակելով կանխարգելիչ միջոցառումներ:

Առաջին փուլերում օրգանիզմի յոդի պակասի լրացումն այնքան էլ բարդ չէ, օգնում է սննդակարգը և կալիումի յոդիդի պարունակությամբ պատրաստուկների ընդունումը։ Յոդի չափաբաժինը կարելի է ստանալ նաև հետևյալ մթերքներից՝  ձկներ, ձու, սպիտակ միս և ծովակաղամբ։ 100 գրամ ծովակաղամբը պարունակում է յոդի երկու օրվա նորման, այդ պատճառով դրա միջոցով կարելի է լրացնել օրգանիզմի յոդի պակասը։ Օրինակ, հասուն մարդուն խորհուրդ է տրվում ընդունել օրական 250 մկգ յոդ։  

Ինչի՞ կարող է հանգեցնել յոդի պակասը:

Յոդի պակասը հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ կարևոր դեր է խաղում պտղի ձևավորման և նորածնի ճանաչողական ֆունկցիաների զարգացման համար։ Պտղի զարգացման առաջին չորս ամիսների ընթացքում վահանաձև գեղձը դեռևս զարգացած չէ, այդ պատճառով երեխային յոդով պետք  է ապահովի մայրը։

Յոդի պակասը կարող է բերել լուրջ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են տեսողության, լսողության խնդիրները, կաթվածները, կրետինիզմը և մտավոր անլիարժեքությունը։ Ճիշտ է, այս դեպքում խոսքը յոդի բարձր աստիճանի անբավարարության մասին է։

Օրգանիզմում յոդի պակասի նշանները

Յոդի սուր անբավարարության ժամանակ մարդու օրգանիզմում գործարկում է շղթայական ռեակցիա։ Առաջինն արձագանքում է հիպոֆիզը, որն սկսում է արտադրել մեծ քանակությամբ թիրեոտրոպ հորմոն՝ վահանաձև գեղձի խթանման համար։ Վահանաձև գեղձը ձգտում է անհրաժեշտ յոդը ստանալ արյան միջոցով՝ Т3 և Т4 հորմոններ արտադրելու համար, ուժեղացած աշխատանքը բերում է վահանաձև գեղձի չափերի մեծացման։

Յոդի երկարատև պակասը կարող է բերել հիպոթիրեոզի առաջացման։ Հիպոթիրեոզի արտաքին նշաններն են սարսուռը կամ ջերմությունը, սրտի ռիթմի խանգարումը, ճնշման տատանումները, քաշի փոփոխությունը, մշտապես հոգնածության զգացումը, վատ տրամադրությունը։  

Յոդի արտահայտված պակասի բնորոշ նշաններից է խպիպը։ Վահանաձև գեղձի ուժգնացած գործունեությունը բերում է նրա նկատելի մեծացման, արտաքնապես այն հիշեցնում է թռչնի քարաճիկ և կոչվում է խպիպ։

Ինչպե՞ս լրացնել յոդի պակասը օրգանիզմում

Յոդի անբավարարության բուժումը նշանակում է բժիշկը՝ զննումից և հետազոտություններից հետո։ Համալիր հետազոտումը կօգնի որոշել յոդի պակասի իրական մակարդակը և ճիշտ բուժում ընտրել։ Ինքնաբուժումը վտանգավոր է. մեծ քանակությամբ յոդի հանկարծակի ներմուծումը օրգանիզմ կարող է միայն խորացնել իրավիճակը, վահանաձև գեղձն սկսում է օրգանիզմին մատակարարել չափազանց մեծ քանակությամբ հորմոններ, ինչը բերում է յոդ-խթանված թիրեոտոքսիկոզի զարգացման։ Բժիշկներն իրականացնում են վահանաձև գեղձի բուժում՝ կիրառելով վերջիններիս հորմոնների արհեստական անալոգները։ Դա հնարավորություն է տալիս դանդաղեցնել վահանաձև գեղձի աճը և աստիճանաբար կարգավորել վերջինիս աշխատանքը։ 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ