Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

Ապրիլի 21-ին և 22-ին Գյումրիում կայացավ «Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում» անվանումը կրող գիտագործնական սեմինարը, որի կազմակերպիչներն էին՝ «Գյումրու օրթոպեդիկ դպրոց»-ը և «Իթերնալ նեյշն ֆաունդեյշն» (Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամը:


Գյումրու «Oրթոպեդիկ դպրոց»-ը հիմնադրվել է 2019 թ., որի հիմնական նպատակն է եղել բաձրացնել հայ բժիշկների կրթական մակարդակը, և նրանց համար հարսանելի դարձնել առաջատար երկրերում կիրառվող արդի տեսական և գործնական նորամուծությունները: Դպրոցն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինարներ ինչպիսիք են՝ «Ծնկան հոդի էնդոպրոթեզավորում»  և «Ազդրոսկրի կոտրվածքների բուժման ժամանակակից մեթոդները» խորագրով էր  գիտագործնական սեմինարները:

 

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը
 

Գյումրու «Օրթոպեդիկ դպրոց»-ի հիմնադիր ու «Ինթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նորայր Զախարյանը և «Ինթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հակոբջանյանը 2021թվականից սկսեցին համատեղ գործունեությամբ սեմինարների շարք իրականացնել: Առաջին համատեղ սեմինարը կրում էր «Սրունքթաթային հոդ և ոտնաթաթ», իսկ երկրորդը՝ «Դաստակի վիրաբույժություն» խորագրերը: Այս տարի ծրագրվել է համատեղ իրականացնել ևս հինգ սեմինար:


Գյումրու «Օրթոպեդիկ դպրոց»-ի յուրաքանչյուր սեմինար ներառում է գործնական բաղադրիչ, քանի որ կարևորվում է բժիշկների գործնական հմտությունների ձեռքբերումն ու զարգացումը: Սեմինարին ներկա էին հայտնի էնդոպրոթեզավորման ընկերություններ՝ իրենց գործիքակազմով: Դպրոցը ստեղծում է հարթակ, որտեղ մասնագետները կարողանում են քննարկել վիրահատությունների ընթացքում ունեցած դժվարությունները, պարզել ու գտնել լավագույն լուծումները:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը


Բժիշկների ոգևորությունը մեծ էր: Գրանցումն սկսելու առաջին րոպեներերից բոլոր տեղերը զբաղված էին. պատճառը նաև ընտրված թեմաների արդիականությունն էր: Օրթոպեդիկ դպրոցի և հիմնադրամի համագործակցությունը շարունակվելու է՝ մինչև դպրոցը միջազգային համբավ ձեռք բերի, ինչը հնարավոր է, քանի որ առկա դասախոսական կազմում ընդգրկված են հեղինակավոր մասնագետներ:


Սեմինարի շրջանակներում զրուցեցինք  Դպրոցի հիմնադիրների և մասնակիցների հետ:


Զախարյան Նորայր Հրայրի, բ.գ.թ., Մոսկվա քաղաքի Արևմտյան օկրուգի գլխավոր վնասվածքաբանԶախարյան Նորայր Հրայրի, բ.գ.թ., Մոսկվա քաղաքի Արևմտյան օկրուգի գլխավոր վնասվածքաբան


-  Ինչպե՞ս ծրագրվեց օրթոպեդիկ դպրոցի ստեղծումը և ինչո՞ւ Գյումրիում:


Գյումրին համարում ենք մեր երկրորդ մայրաքաղաքը, որը երկրաշարժից շատ է տուժել: Սխալ եմ համարում նաև, որ տարբեր ոլորտների հիմնական կենտրոնները Երևանում են: Որոշեցինք «Օրթոպեդիկ դպրոց»-ը բացել այստեղ և մասնագետներին այստեղ հրավիրել:


Արդեն երրորդ տարին է, որ այս կուրսերն իրականացնում ենք, և գնալով բարձրանում է պահանջարկը: Պետք է այնպիսի որակ ցուցաբերել, որ այլ երկրներից գերադասեն ոչ թե Եվրոպա գնալ, այլ շատ ավելի մատչելի գնով մեզ մոտ գալ:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը


-  Խոսենք թիմի մասին:


Ես, բժիշկ Կարապետյանը, Ավագյանը սկսեցինք գործունեությունը, իսկ պատերազմից հետո ստեղծեցինք «Ինթերնալ նեյշն ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը, որը դարձավ մեզ միշտ օգնող լրացուցիչ հարթակ: Բայց միևնույն է, մենք ձգտում ենք, որ կուրսերը լինեն ինքնաբավ:


-  Ինչո՞վ եք առաջնորդվում սեմինարի թեմաների ընտրության ժամանակ:


Այսօր կարևոր թեմա է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, որն այս տարվա 7 կուրսերից մեկն է: Մեկ ամսից կմեկնարկի «Թարախային վիրաբուժություն» օրթոպեդիկ կուրսը, հետո՝ ծնկան վիրաբուժություն և այլն: Այս օրերին կմեկնարկի քույրերի կուրսը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս վիրահատական քույրերի պատրաստմանը, քանի որ մեր գործիքները բարդ են և դրանցից օգտվելու համար լուրջ գիտելիքների պաշար է պետք:

 

Կարապետյան Ջոն Խաչատուրի, Գյումրի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, Օրթոպեդիկ դպրոցի համահիմնադիր, տնօրենԿարապետյան Ջոն Խաչատուրի, Գյումրի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, Օրթոպեդիկ դպրոցի համահիմնադիր, տնօրեն


-  Ինչպե՞ս հղացավ Օրթոպեդիկ դպրոց ստեղծելու գաղափարը:


Գաղափարի հիմնական հեղինակը Մոսկվայից մեր ընկերն է՝ հայտնի օրթոպեդներից հայազգի Նորայր Զախարյանը, ով որոշեց Հայաստանում կազմակերպել շարունակական բնույթ կրող գիտաժողովներ: Առաջին գիտաժողովը 2019-ին էր, որը մեծ ոգևորություն առաջացրեց, և շարունակական բնույթ ունեցավ: Իհարկե, խնդիրներ ունեցանք` պատերազմի պատճառով, բայց գործընթացը շարունակվում է: Ունենք հետագա  զարգացումների մեծ ծրագրեր:

 

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

 

 
- Դպրոցի ձեռքբերումները...


Ձեռքբերումներից առաջնայինը մասնագիտական առաջընթացն է, ամբողջ Հայաստանում մեր բժիշկներին` ժամանակակից մեթոդներին, աշխարհում ընթացող փոփոխություններին իրազեկելը, և դրանց հնարավորին կիրառումը Հայաստանում:


-  Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցող բժիշկներին:


Կազմակերպիչներին մաղթում եմ նման գիտաժողովներ կազմակերպելու ոգևորություն և համարձակություն, ավագ ընկերներին, փորձառու մասնագետներին՝ այս դասընթացներով ասպարեզ մտնող նոր սերնդին կրթելու կամք, երկրին, աշխարհին՝ խաղաղություն, իսկ մեզ՝ որ միջոցառումներ կազմակերպելու դժվարություն չունենանք:


Դանիլյակ Վլադիմիր Վիկտորի, բ.գ.թ., Վերջույթների հոդերի էնդոպրոթեզավորման ՌԴ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար

Դանիլյակ Վլադիմիր Վիկտորի, բ.գ.թ., Վերջույթների հոդերի էնդոպրոթեզավորման ՌԴ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար


-  Առաջին անգա՞մ եք Հայաստանում:


Ոչ: Հայաստանում առաջին անգամ եղել եմ 1984 թվականին: Այստեղ հրաշալի ընկերներ ունեմ և նրանցից մեկը պրոֆեսոր Կարապետյանն է, ով հիմա աշխատում է Մոսկվայում: 1984-ին նա, իր մայրը և մեծ եղբայրն ինձ ծանոթացրին Հայաստանի հետ:

 

Ես ինձ համար պարզեցի, թե որքան հրաշալի, գեղեցիկ, հիանալի մարդկանցով, ռուսական մշակույթից էլ շատ հին մշակույթով  երկիր է Հայաստանը: Շրջել եմ ամբողջ Հայաստանով, եղել եմ Սևանում, Զվարթնոցում, Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում: Երկրորդ անգամ Հայաստան եկա ընկերոջս հարսանիքին, տեսա իսկական հայկական հարսանիք: Այնուհետև Հայաստան եմ եկել երկրաշարժից անմիջապես հետո: Սպիտակում մեր խմբով օգնում էինք վիրավորներին: Մեր հայ գործընկերներին դժվար էր միայնակ աշխատել այդ ծանր պահին...


Դրանից հետո ևս երկու անգամ այցելել եմ Հայաստան, բայց ամենաջերմ հիշողություններս կապված են իմ առաջին այցի հետ:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը


-  Հետագա համագործակցության եզրեր կա՞ն հայ մասնագետների հետ:


Իհարկե, ապագայում պլանավորվում է համագործակցություն. հայ գործընկերների այցը մեր կլինիկա՝ բժիշկների ուսուցման համար, մենք պատրաստ ենք փոխանցել մեր փորձը:


-  Թեմայի վերաբերյալ՝ Ձեր ասելիքն ընթերցողներին:


Որպես մասնագետ կարծում եմ, որ էնդոպրոթեզավորումը կզարգանա մեծ տեմպերով, եթե այդ խնդրին մեծ ուշադրություն դարձնի պետությունը, անհրաժեշտ է պետական հոգածություն, ֆինանսավորում և մոտեցում: Այդ դեպքում այս վիրահատությունը կարող է իրականացվել բոլոր կարիք ունեցողներին՝ մեկ տարվա ընթացքում:


-  Ձեր գյուտերից որո՞վ կցանկանայիք կիսվել:


90-ականներին մենք այնքան միամիտ էինք, որ կարծում էինք, թե կարող ենք սեփական էնդոպրոթեզներ ստեղծել: Իմ հեղինակությամբ չորս նյութ, երկու պատենտ դրանց են նվիրված: Բայց, բնականաբար, դրանք ոչ-ոք այսօր չի օգտագործում, իսկ 2000-ականներից մենք դադարեցինք հայտնագործել և սկսեցինք պարզապես բուժել:


Մարտիրոսյան Կարեն Վահրամի, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային վնասվածքների բաժանմունքի վարիչՄարտիրոսյան Կարեն Վահրամի, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային վնասվածքների բաժանմունքի վարիչ


-  Ինչպե՞ս կգնահատեք սեմինարի նշանակությունը մեր մասնագետների համար:


Ծրագիրն ունի կրթական նպատակ, ուղղված է այն բանին, որ հայ մասնագետները հնարավորություն ունենան ստանալ աշխարհում առկա տեղեկատվությունը: Ճիշտ է, կա համացանց, բայց շփումն այլ երկրների առաջատար մասնագետների հետ, որոնք շատ ավելի մեծ ծավալներ են տեսնում, շատ ավելի ժամանակակից մեթոդների, սարքերի գիտակ են, անկասկած, բարձրացնում է տեղացի բժիշկների մակարդակը և հնարավորություն է տալիս մշտական ուսումնական գործընթաց ստեղծել:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը


-  Ի՞նչ թեմաներ կառանձնացնեք:


Գրեթե բոլոր դասախոսություններն անհրաժեշտ են, որից և՛ երիտասարդ, և՛ փորձառու բժիշկները կարող են ինչ-որ բան քաղել, ավելացնել իմացության պաշարը:


Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը գնալով դառնում է ավելի հաճախ կիրառվող, այսինքն, պահանջարկը մեծանում է, քանի որ բնակչությունը ծերանում է, և խնդիրը շատերի մոտ է արտահայտվում: Ներկայացվող մեթոդները, պրակտիկ գործողությունները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կատարել բուժօգնությունը: Հարյուրավոր նման գործողություններ իրականացրած մասնագետն այստեղ մուլյաժների վրա կատարում և բացատրում է փոքրիկ մանրամասներն անգամ:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը


-«Օրթոպեդիկ դպրոց»-ի կարևորությունը...


«Օրթոպեդիկ դպրոց»-ն իրականում գիտաժողովների շարք է: Դպրոց բառը ներառում է «ուսում» հասկացությունը, իսկ այն չի կարող լինել միանվագ, այլ շարունակական բնույթ է կրում: Երբ մասնագետը որոշեց, որ այլևս պետք է չսովորի, նա որպես մասնագետ դադարում է գոյություն ունենալ:


Դպրոցը մասնագիտության աստիճանի բարձրացում է և շատ կարևոր է: Հուսով եմ, որ այս սերմերը կտան իրենց արդյունքը շատ մոտ ապագայում: Մենք արդեն 2-3 տարվա մեջ տեսնում ենք մակարդակի լուրջ բարձրացում նաև երիտասարդների մոտ:

 

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը «Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

 

Սկզբնաղբյուր. Med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․

Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com

Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...

Իրադարձություններ Հայաստանում
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին

Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ