Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Եռակողմ հուշագիր՝ վիրավոր զինվորներին վիրահատելու համար. izmirlianmedicalcenter.com

Եռակողմ հուշագիր՝ վիրավոր զինվորներին վիրահատելու համար. izmirlianmedicalcenter.com

Հայկուհի Մինասյանը, երիտասարդ երկու տղաների ուղեկցությամբ, թղթապանակը ձեռքին դուրս եկավ Իզմիրլյան հիմնադրամի սրահից։ Թղթապանակում հուշագիր է, այն մի քանի րոպե առաջ են ստորագրել։

Ստորագրողներից մեկը հենց ինքն է՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահը, մյուսը՝ Լուսինե Գալաջյանն է՝ «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը, եւ երրորդ ստորագրությունը պատկանում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

Եռակողմ ստորագրությամբ թուղթը հավաստում է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը 30 հազար դոլար է տրամադրում զինհաշմանդամների բուժմանը։

«Սա հնարավորություն է, որպեսզի առանց քաշքշուկների ու հոգսերի բարելավվի զինհաշմանդամների կյանքը։ Այս հուշագրի շնորհիվ զինհաշմանդամություն ունեցող որոշ զինվորներ կսկսեն քայլել, մյուսները կվերականգնեն իրենց առողջությունը։ Տղաների համար շատ կարեւոր է այն հնարավորությունը», - մեկնաբանում է Հայկուհի Մինասյանը։

Կենտրոնի զինհաշմանդամների առողջապահական խնդիրների մի մասը հոգում է պետությունը։ Բայց գումարը բավարար չէ։ Օրինակ, եթե զինհաշմանդամը չի կարողանում քայլել, կամ, օրինակ իմպլանտի խնդիր ունի, ապա բարձր է եւ վիրահատության, եւ իմպլանտի արժեքը, եւ պետության կողմից տրամադրվող գումարը չափազանց քիչ է եւ անգամ անօգուտ, եթե չի գտնվում հավելյալ գումար։

«Բազմաթիվ զինհաշմանդամներ ունենք, որոնք չեն կարողանում քայլել, կամ ավելի որակյալ կյանքով ապրել, որովհետեւ չունեն գումար։ Ամեն օր չես կարող դրամահավաք իրականացնել եւ գումար հավաքել տասնյակ մարդկանց համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան օգտվել այն թանկ հետազոտություններից եւ վիրահատություններից, որոնք պետպատվերում ընդգրկված չեն», - հուշագրի կարեւորությունն է բացատրում Հայկուհին։

Հայկուհի Մինասյանը, Արմեն Չարչյանը եւ Լուսինե Գալաջյանը
Ուղեկցող տղաները

Հայկուհու ուղեկիցները Անդրեյն ու Արամն են։ Ծանոթացել են, երբ հայտնվել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում։

«2016թ, ապրիլի 3», -ասում է Անդրեյ Վարդանյանը։ Սա այն ամսաթիվն է, որից հետո կյանքը բաժանվեց՝ «մինչեւ» եւ «հետո»։ Պատերազմի հենց այդ օրն էր, որ Անդրեյը ստացավ ողնաշարի հրազենային վիրավորում, կոտրվածքներ։

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում շատ վատ վիճակում եմ հայտնվել։ Ներս մտա ձեռնափայտերով, շատ վատ ու մի կերպ քայլելով։ Երկու տարվա ընթացքում ինձ հաջողվեց դեն նետել ձեռնափայտերն ու քայլել», - պատմում է Անդրեյը։

Ասում է, որ բուժման ընթացքում հուսահատություն էլ կար, հավատ էլ կար։ Այն զինհաշմանդամներին, որոնք կենտրոն չեն ուզում գալ, որովհետեւ հուսահատված են, կամ էլ չեն ուզում, Անդրեյը ոչ մի խորհուրդ չի ուզում տալ։

«Իրավունք էլ չունեմ նրանց խորհուրդ տալու։ Ուղղակի ուզում եմ ասել, որ տղերք, իրավունք չունեք չբուժվելու։ Մենք մեր սահմաններն ամուր պահելու խնդիր ունենք։ Մեր տան դուռն է, ի՞նչ տարբերություն», -ասում է Անդրեյը։

 Անդրեյը եւ Արամը 

Արամի պատմությունը մի քիչ այլ է։ Պատերազմին մասնակցել է, բայց վիրավորվել շատ ավելի ուշ, մի քանի ամիս հետո։ Արցախում, 2016-ի հոկտեմբերին, դիրքերում է ականապայթյունային վիրավորում ստացել։ Վնասվել են ոտքերը։

«Բայց կենտրոնում ես երկրորդ կյանք ստացա։ Այդ տեղի շնորհիվ է, որ ես կարողացա քայլել։ Այնտեղի մարդկանց շնորհիվ է, որ ես գլուխ հանեցի իմ խնդիրներից», - պատմում է Արամ Հակոբյանը։

Արամը կենտրոնում հայտնվել է բացման առաջին օրվանից։ Ասում է, որ նման վնասվածքները միայն ֆիզիկական չեն, նաեւ հոգեբանական են։

«Իմ կողքին շատ են այն մարդիկ, որոնք անընդհատ ձեռքս բռնում էին, երբ «թուլանում» էի։ Չգիտեմ էլ, ինչ կլիներ, եթե չգնայի այնտեղ», - հուզված պատմում է Արամը։

Երկրորդ թղթապանակը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ում ձեռքին թղթապանակն է՝ հուշագրի երկրորդ օրինակով, ասում է, որ այն շատ կարեւոր է, որովհետեւ զինվորներին ու հասարակությանը մեկ անգամ էլ հիշեցնելու է, որ հայ բժիշկներն իրենց կողքին են։

«Եվ մենք անելու ենք հնարավորն ու անհնարինը, որ մեր զինվորներին վերադարձնենք նորմալ կյանքի, որ հասարակությունը հավատա եւ վստահի բժիշկներին այդ գործում։ Ի վերջո, արցախյան ազատամարտի փորձն արդեն իսկ ապացուցել է, որ բժիշկների շնորհիվ վիրավորների 72 տոկոսը՝ 20-21 հազար զինվոր, նորից վերադարձել է ռազմի դաշտ։ Ապրիլյան պատերազմից հետո արդեն կա այս վերականգնողական կենտրոնը, որտեղ իսկապես հրաշքներ են գործում»,- ասում է Արմեն Չարչյանը։

Արմեն Չարչյանը
Պնդում է, որ պատերազմն իր կյանքում, որպես բժիշկ, փոխել է ամեն ինչ՝ աշխարհայացք, մտածելակերպ, գործողությունների հաջորդականության մշակում, որոշումներ կայացնելու ռազմավարություն։

«Մի բան կարող եմ ասել միայն՝ պատերազմով անցած մարդկանց տիեզերքն ուրիշ է», -ասում է Չարչյանը։

Հուշագիրը

Հուշագիր կնքելու գաղափարի հեղինակը Լուսինե Գալաջյանն է՝ Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գրասենյակի տնօրենը։ Որոշել էին «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի համար որեւէ ծրագիր իրականացնել։

«Սկզբում մտածում էինք կրթական ծրագրի մասին։ Հայկուհու հետ զրույցից պարզեցինք, որ «Լույս» հիմնադրամը կենտրոնի տղաների՝ 2019-ի կրթական բոլոր ծախսերն իր վրա է վերցրել», - պատմում է Լուսինե Գալաջյանը։

 Լուսինե Գալաջյանը

Սկսել են մտածել Երեւանում եւ մարզերում բնակվող զինվորների կենցաղային պայմանների բարելավվման ուղղված ծրագրի մասին։ Վերջնական ընտրությունը կանգ է առել առողջապահության վրա։ Լուսինեն հանդիպել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ ու հասկացել են, որ  առողջապահական ծրագիրն այս փուլում լավագույն տարբերակն է։ Որոշել են այն իրականացնել արդեն իսկ գործակցության հաջողված ՝«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի ձեւաչափով։

«Հիմնադրամը հիվանդանոցում մեծ ներդրում է արել եւ այն մեր ուժեղ կողմերից մեկն է։ Եկանք եզրակացության, որ կենտրոնում շատ են այն զինվորները, որոնք ունեն կոնքազդրային, ծնկի, հոդերի, արյունատար անոթների բարդ վիրահատությունների անհրաժեշտություն, նրանց համար հաճախ են պահանջվում իմպլանտներ, որոնք թանկ են։ Որոշեցինք, որ եռակողմ հուշագիրը կլուծի այս հարցը»։

Արդյունքում կնքվել է հուշագիրը, որի պահանջն ու պարտավորությունը հետեւյալն է՝ Հայկուհի Մինասյանը ապահովելու է զինվորների պետպատվերների ստացումը։ Գումարի մյուս մասը, որով պետք է հոգալ վիրահատությունների ծախսերը, հոգալու է հիվանդանոցը, «Իզմիրլյան» հիմնադրամն էլ հոգալու է թանկարժեք իմպլանտների եւ դեղամիջոցների ձեռքբերման ծախսերը։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ