Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը

Սեպտեմբերի 29-ին  «Նորք-Մարաշ» ԲԿ-ում նշվեց Սրտի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ «Նորք-Մարաշ» ԲԿ հրավերով Հայաստան ժամանած համաշխարհային ճանաչում ձեռք բերած սրտի վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանն` ԱՄՆ-ից, ով հսկայական փորձ ունի սրտի վիրաբուժության բնագավառում: Նա 2007թ. առաջինն է աշխարհում, ով սրտի փոխպատվաստում է կատարել ամենափոքր պացիենտին` երեխան ընդամենը մեկ շաբաթական էր: Վիրաբույժն աշխարհում առաջինն է կատարել ամենափոքր հիվանդին սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա` 32 շաբաթվա վաղաժամ ծնված, 2 կգ-ից պակաս քաշով երեխայի: Այցի նպատակն է գործընկերներին փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իր մասնագիտական կարողություններով ու հմտություններով: Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.

 

«Զբաղվում եմ մանկական սրտային վիրաբուժությամբ: Ինձ հետ Հայաստան են ժամանել նաեւ հեղինակավոր բժիշկներ, ովքեր զբաղվում են սրտային վիրաբուժությամբ: Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայաստանյան բժիշկներին: Հայաստան ժամանած բժիշկները բաց են մասնագիտական համագործակցության համար: Սիրով համագործակցենք փորձի փոխանակմամբ եւ պրակտիկ այցելություններով»:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


Միջոցառմանը ներկա էին պատվիրակներ առողջապահության նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, ԵՊԲՀ ռեկտորը, ոլորտի բժիշկներ, պրոֆեսորներ եւ ուսանողներ:  Հատկանշական է նաև, որ Սրտի միջազգային օրը հիմք դրվեց «Նորք» Մարաշ» ԲԿ եւ  ԵՊԲՀ սրտային վիրաբուժության ամբիոնի համագործակցությանը, որի  նպատակն է կենտրոնը դարձնել  ապագա սրտաբանների վերապատրաստման ու բազային գիտելիքների ձեռք բերման հաստատություն: 


Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառումը մեկնարկվեց «Նորք Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի ողջույնի խոսքով:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


Պարոն Ադամյան «Նորք Մարաշ» ԲԿ գործունեության ընթացքում ի՞նչ  ձեռքբերումներ են գրանցվել եւ  ինչո՞վ է կարևորվել Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը:


Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ աշխարհում ճանաչված սրտի վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանի այցի, ով կենտրոնի հրավերով Հայաստանում է և պատրաստակամ է իր գիտելիքներն ու փորձը կիսել հայրենակից գործընկերների հետ և դասախոսություն կարդալ: Առիթ է նաև այն, որ այս տարի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի համար հոբելյանական է` լրացել է գործունեության 25 տարին: Այդ ընթացքում կենտրոնը բազմիցս ապացուցել է, որ Հայաստանում սրտի վիրաբուժության ոլորտում լավագույնն է:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


Բժշկուհի Գյուլեսերյանը հսկայական փորձ ունի սրտի վիրաբուժության բնագավառում: Նա 2007թ. առաջինն է աշխարհում սրտի փոխպատվաստում կատարել ամենափոքր պացիենտին` երեխան ընդամենը մեկ շաբաթական էր: Վիրաբույժն աշխարհում առաջինն է կատարել ամենափոքր հիվանդին` 32 շաբաթվա վաղաժամ ծնված, 2 կգ-ից պակաս քաշով երեխային, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա: Սրտաբան Հրայր Հովակիմյանի կողմից մեր կենտրոնին է նվիրաբերվել սիրտ-անոթային բարդ վիրահատությունների համար նախատեսված բժշկական  համապատասխան  սարք, որը մի նոր որակ կհաղորդի Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացմանը:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


«Նորք-Մարաշ» կենտրոնը վերազինված է լավագույն բժշկական սարքերով, օրինակ, սրտի խորը շերտերը զննելու եզակի ՀՇ, սրտի առիթմիաների զննման մեծ հնարավությամբ առիթմիոլոգիական սարքեր, նույնիսկ հնարավոր է առանց ռենտգեն հսկողության կատարել սրտի քարտեզագրում եւ հայտնաբերել ախտահարված օջախները: Սարքով աշխատելու համար շուրջ մեկ տարի մեր մասնագետը վերապատրաստվել է Չեխիայում: Այն հատկապես արդյունավետ է հղիների եւ երեխաների դեպքում՝   նրանց ճառագայթումից զերծ  պահելու համար: Սարքն իր հնարավորություններով  միակն է տարածաշրջանում:


Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ ԵՊԲՀ ռոկտոր Արմեն Մուրադյանը:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


Պարոն Մուրադյան, ԵՊԲՀ եւ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան:


-«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն այցելել ենք խորհրդանշական օր:  Այս կենտրոնի եւ ԵՊԲՀ սրտային վիրաբուժության ամբիոնի հետ համագործակցության նոր փուլ է մեկնարկվում:  Այս կենտրոնը տարիներ շարունակ համարվել է  դարբնոց, այսօր պետք է ապրի իր ռենեսանսը եւ ժամանակակից  կադրերի պատրաստումը լինի միջազգային չափանիշներին համահունչ: Անհրաժեշտ է այստեղ վերապատրաստված բժիշկերն  իրենց մասնագիտական հնարավորություններով կարողանան աշխատել ո՛չ միայն  Հայաստանում, այլ նաեւ արտերկրում:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը


Մանկական պրակտիկայի մասնագիտության հետ կապված ԵՊԲՀ-ն ինչպիսի՞ նոր մենեջմենթ է ընտրել: 


-Բժշկական ոլորիտին առնչվող բոլոր մանկական մասնագիտություններն իրենց տեսակով  ծանր են ու բարդ   եւ ԵՊԲՀ-ն  որոշում է  կայացրել մատչելիությունը բարձրացնելու, գրավչությունն ապահովվելու համար 50% նվազեցնել ռեզիդենցիայի ուսման վարձը:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ