Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել եւ քննարկել անհաս եւ ցածր քաշով նորածինների խնամքի եւ բուժման նոր մոտեցումները, ինչպես նաեւ հայաստանյան եւ միջազգային փորձը:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը:

 

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով


Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավման իրենց փորձը ներկայացրին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ հրավիրված Իտալիայից եւ Ուզբեկստանից: Անդրադարձ կատարվեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի վերջին նվաճումներին՝ Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի համատեքստում, ինչպես նաեւ ներկայացվեցին նեոնատալ առողջության խնդիրները Հայաստանում եւ աշխարհում:


Սերգեյ Խաչատրյանն իր խոսքի նախաբանում մասնավորապես նշեց. «Մեզ համար այս համաժողովն ունի շատ կարևոր նշանակություն փորձի փոխանակման և մասնագիտական դերի բարձրացման տեսանկյունից: Ամբողջ աշխարհում նորածնային մահացությունը նվազման միտում ունի: Հայաստանում նույնպես նկատելի է դրական փոփոխություն: 90-ականներից ի վեր մեր երկրում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով, որը կապված է ոլորտի առաջընթացի հետ»:

 

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

 

Նախարարի տեղակալը ոլորտի առաջընթացի հաջողությունները կապում է մի շարք հանգամանքների հետ, մասնավորապես ՀԿ-ների և բժշկական հաստատությունների հետ համատեղ իրականացրած մի շարք ծրագրերի հետ: «Ցածր քաշով ծնված երեխաների կյանքի համար պայքարելու համար կարևոր են մասնագիտական գիտելքիները և բժշկական ժամանակակից մոտոցումները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժհաստատությունները և անհրաժեշտ դեղերը: Շատ կարևոր է նաև բժշկական կենտրոնների համագործակցությունը: Թվարկածիցս յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի և առանց փոխկապակցված զարգացման դժվար թե կարողանանք արդյունք ապահովել: Հասկանալի է, որ նորածնային ցածր ցուցանիշներ ապահովելու համար ավելի մեծ ներդրումներ են հարկավոր: Ցավոք, մեր երկրի տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս հավելյալ ներդրումներ իրականացնել և հենց այստեղ է, որ հայտնվում են մեր գործընկերները, միջազգային կազմակերպությունները` համատեղ ծրագրերի իրականացման համար, իսկ նման աշխատանքներն, իսկապես, մեծ արդյունքներ են ապահովում պրակտիկայի ոլորտում, կրթական ծրագրերի շրջանակում, փորձի փոխանակման շրջանակում»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:

 

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

 

ՀՀ ԱՆ տեղակալն իր ամփոփիչ խոսքն ավարտեց շնորհակալական խոսքով. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կլինի շարունակական»:


Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ նորածնային բաժնի վարիչ, ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյան«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողովին հնարավորություն ունեցանք զրուցելու Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանի հետ: Մեր զրուցակիցը մանրամասնություններ է ներկայացնում իր ղեկավարած ասոցիացիայի ձեռքբերումների և առաջընթացի մասին:


–   Պարոն Կալենտերյան, ներկայացրեք, խնդրեմ, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի գործունեության և նվաճումների ճանապարհը:


–   Մեր ասոցիացիան ստեղծվել է 2003-ին, որի նպատակն էր բարելավել Հայաստանում ոլորտի ծառայությունների մակարդակը, բարձրացնել նեոնատոլոգների մասնագիտական վարկանիշը, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն:

 

Տարիների ընթացքում կարծես թե գնահատվել է մեր թիմի աշխատանքը, որի արդյունքն է այն, որ այսօր անդամների թիվը 112-ից ավելի է: Համագործակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Երբեք չենք մասնակցել գրանտային ծրագրերի: Մեր վերջին կարևորագույն նվաճումներից է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման կողմից ստացած դրամաշնորհի շնորհիվ իրկականացրած աշխատանքները: Այս աշխատանքների շնորհիվ մասնակցել են բոլոր 63 ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կենտրոնները, որոնց մասնագետները մասնակցել են տարբեր դասընթացների ու փորձի փոխանակման ծրագրերի: Շուրջ 700 նեոնատոլոգ և հարակից ոլորտի այլ բժիշկներ մասնակցել է տարբեր դասախոսությունների: Մեր ասոցիացիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է մարզերում՝ մանկաբարձ-գինեկոլոգների և անեսթեզիոլոգների շրջանում: Կարևորագույն ձեռքբերումներից է վերջին տարիներին նորածնային մահացությունների քանակի նվազեցումը: Մենք ո՛չ միայն իրականցնում ենք մասնագիտական վերապատրաստման և գիտելիքների փոխանակման ծրագրեր, այլ մեր կողմից պարբերաբար կատարվում են մարզային այցելություններ, որպեսզի հստակեցվի պրակտիկայում ինչպիսի բացեր կան, որոնք անհրաժեշտ են լրացնել: Իսկ բժշկությունը պրակտիկա է:

 

«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

 

–   Հետագա անելիքների հետ կապված ի՞նչ կավելացնեք:


–   Դեռ երկար կշարունակվեն մարզային այցելություները: Մշակվում է ուղեցույցների երկրորդ փաթեթը ավելի մեծ ու ընդգրկուն ծավալով:

Մեր ասոցիացիայի կողմից մշակվում է նեոնատոլոգների վարկանշի և մասնագիտական որակական հատկանիշների բարձրացման համար նոր նախագծեր: Բուժքույրական կոդեքսը նորույթ է այս ոլորտում և մշակվում է համապատասխան ծրագիր: Հուսով ենք, որ ասոցիացիայի ստեղծած կապերն ու հնարավորությունները դեռ երկար կաշխատեն հօգուտ ոլորտի առաջընթացի:


–   Անհաս և ցածր քաշով ծնված երեխաների բուժման նորագույն մոտեցումների մասին Ձեր խոսքը:


–   Ժամանակակից մոտեցումները շատ մատչելի են և կիրառելի: Մեզ մոտ այն հասանելի է և արդյունավետ: Նման կոնֆերանսները նպաստում են ոլորտի ամրապնդմանն ու զարգացմանը:

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ ԿալենտերյանՆեոնատալ առողջության խնդիրների շուրջ զրուցել ենք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ նորածնային բաժնի վարիչ, ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հետ:


–   Պարոն Մազմանյան նեոնատալ առողջության խնդիրները Հայաստանում և, առհասարակ, աշխարհում ի՞նչ մակարդակի վրա են


–   Խնդիրները բազմաթիվ են: Նեոնատալ առողջության հիմնական խնդիրը նորմայից ցածր քաշով ծնված երեխաներն են: Նման պարագայում պահանջում է մասնագիտական հատուկ ուշադրություն ու խնամք: Կոնֆերանսը նվիրված է ժամանակակից կյանքում նեոնատալ առողջության խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն ու արդի բժշկական միջամտություններին:


–   Հայաստանում ինչիպիսի՞ ցուցանիշներ կան ցածր քաշով ծնված նորածինների շրջանում:


–   Առհասարակ, ցածր քաշով ծնված երեխաներն իրենց խնդրիրներով աշխարհի տարբեր երկրներում շատ քիչ են տարբերվում:

 

Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 8,5%, Ֆրանսիայում` 5%, իսկ ԱՄՆ-ում` 11%: Ցածր քաշով ծնված երեխաներին առանձնացնում են որպես ցածր քաշով և ծայրահեղ ցածր քաշով ծնվածներ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ: Նման երեխաների համար պահանջվում է լրացուցիչ խնամք ու ռեսուրս:


–   Այս կոնֆերանսի կարևորությունը:


–   Կոնֆերանսի նպատակն է նոր գիտելիքների փոխանակում, բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների բուժման առավելությունների քննարկում, ինչպես բարելավել ցածր քաշով ծնված երեխաների բուժման արդյունավետությունն ու ճիշտ կազմակերպել բժշկական միջամտությունները:

 
–   Ոլորտում իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին ի՞նչ կավելացնեք:


–   Տեղեկացնեմ, որ հետազոտության նորագույն տեխնոլոգիաները զարգացած են նաև Հայաստանում: Քթային բարձր հոսքով սոցիալական հետազոտությունը, որն աշխարհի համար նորություն է, իրականացվել է առաջին անգամ մեզ մոտ: Հետազոտման արդյունքները գոհացնող են և արդեն նկատելի են դրական արդյունքները: Նվազել է ագրեսիվ շնչառական խնդիր ունեցող երեխաների քանակը: Գաղտնիք չէ, որ արհեստական շնչառության տակ գտնվող երեխաների համար այդ սարքերը վնասակար են, քանի որ արհեստական շնչառությունը վնասում է անհաս նորածնի թոքերը: Կարող եմ ասել, որ այս հետազոտության շնորհիվ մեր երկրում գրեթե 35-40 %-ով նվազել է արհեստական շնչառական թերապիայի կիրառումը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ