Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը:


Բացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի, XI միջազգային կոնգրեսի նախագահ Արմեն Հովհաննիսյանը.


«Հայաստանում կազմակերպվող և արդեն ավանդույթ դարձած մեր հանդիպումները գիտաժողովների շրջանակներում ջերմ փոխգործակցությունից և փոխշահավետ համագործակցությունից զատ` առանձնացել են գիտական բարձր մակարդակով ու նորարարական բնույթով, ուստի միշտ արդյունավետ են եղել: Կարծում եմ, որ պրակտիկ գործունեության արդյունքում ձեռք բերված փորձը, գործընկերների հետ քննարկումները կտան իրենց դրական արդյունքները»:


Պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի, XI միջազգային կոնգրեսի նախագահ Արմեն ՀովհաննիսյանՄեդ-Պրակտիկի հետ զրույցում Արմեն Հովհանննիսյանը, խոսելով միջացառման նպատակի ու կարեւորության մասին, նշեց.

 

«Հանդիպումը կարեւորում եմ, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:

Հրավիրված են մասնագետներ տարբեր երկրներից, ովքեր կիսվում են վերջին նորարարութուններով եւ տեխնոլոգիաներով, բուժման մեթոդներով: Այս ամենն, ինչ խոսք, տանում է դեպի նոր ներդրումներ: Կարծում եմ՝ պրակտիկ բժշկությունը բավականին արագ է առաջ գնում, ուստի զարգացումները թելադրում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական համընդհանուր դաշտի ստեղծման, տարբեր երկրների մասնագետների համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտություն»,- ասաց նա անցում կատարելով պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության գերակա հարցերին. «Գերակա հարցերի մասին խոսելիս պարզապես կառանձնացնեմ բուժման լավագույն ու ամենաօպտիմալ մեթոդների ներդրումները, որոնք բավականին արդյունավետ են ու անվտանգ: Պլաստիկ վիրաբուժությունը, ինչպես բժշկության բոլոր ոլորտները, դինամիկ զարգանում է»:


Արմեն Հովհանննիսյանն իր զեկույցներում անդրադարձել է դեմքի լիպոֆիլինգին եւ մամոպլաստիկային վերաբերող խնդիրներին.

 

Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը

 

Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը


«Հայաստանում գնալով զարգանում է կրծքագեղձի էսթետիկ վիրաբուժությունը: Այստեղ ասօր ներկա են մամոպլաստիկայի ասպարեզի խոշոր մասնագետներ: Կոնգրեսից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնում կիրականացվի ուղիղ հեռարձակմամբ վիրահատություն, և մասնագետները հնարավորություն կունենան հետևել ընթացքին, վիրաբույժի մոտեցումներին ու վիրահատական սկզբունքներին»:


«К+31» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի տեղակալ, բարձրակարգ բժիշկ, պրոֆեսոր Ռուբեն ԱդամյանՄոսկվայից ժամանած «К+31» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի տեղակալ, բարձրակարգ բժիշկ, պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը խոսեց էսթետիկ կոմպլեքս միջամտութունների մասին.

 

«Կոմպլեքս էսթետիկ վիրահատությունները բավականին մեծ պահանջարկ ունեն: Մարդիկ ցանկանում են մեկ վիրահատական շրջանակում անել հնարավորը մարմնի տարբեր հատվածներում ու միաժամանակ շտկել դեմքի վրա տարիքային փոփոխությունները: Երբ կա վիրահատող բժիշկների համապատասխան թիմ, կարելի է, իհարկե, իրականացնել պահանջկոտ պացիենտների ցանկությունները՝ կատարելով բավականին ծավալուն վիրահատություններ մեկ վիրահատական շրջանակում:»:


Քլիվլենդ կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Րաֆֆի ԳուրունլուօգլուՔլիվլենդ կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Րաֆֆի Գուրունլուօգլուն, խոսելով  կրծքի վերականգնման մասին ընդգծեց.

 

«Իմ զեկույցում անդրադարձել եմ կրծքի քաղցկեղի ժամանակ իրականացվող կրծքագեղձի հեռացմամբ վիրահատություններին: Նման իրավիճակներում կարեւորում եմ կանանց հոգեբանական առանձնահատկությունները և մասնագետների վերաբերմունքը: Խոսել եմ որովայնի առաջնային պատի ռեկոնստրուկցիային վերաբերող հարցերի շուրջ: Նման խնդիրներ առաջանում են կամ ուռուցքային հիվանդությունների, կամ որովայնի առաջնային պատի մեծ ճողվածքների ժամանակ:

 

Աշխարհում այս վիրահատությունները կատարվում են միայն խոշոր կենտրոններում եւ արդյունքները փայլուն են: Կարծում եմ այդ փորձն ու հմտությունները պետք է արմատապես հաստատել նաեւ Հայաստանում: Ծնկի ռեկոնստրուկցիայի պարագայում մեր դերն էսթետիկ տեսքի ապահովումն է»:

 

Պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի, XI միջազգային կոնգրեսի նախագահ Արմեն Հովհաննիսյան  Քլիվլենդ կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Րաֆֆի Գուրունլուօգլու

 

Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը Տեղի ուեցավ   պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսը

 
Վրաստանից ժամանած «ЭСТА Кузанов Клиник» կլինիկայի պրոֆեսոր Ալեքսանդր Կուզանովը խոսեց վերականգնողական վիրաբուժության մեջ  անոթավորված հյուսվածքների կիրառման մասին.

 

 Վրաստանից ժամանած «ЭСТА Кузанов Клиник» կլինիկայի պրոֆեսոր Ալեքսանդր Կուզանով«Անոթավորված հյուսվածքների կիրառման շնորհիվ հնարավոր է վերացնել ի ծնե եւ ձեռքբերովի թերությունները: Այս մեթոդով մենք կարողանում ենք վերականգնել, օրինակ՝ կուրծքը,  հյուսվածք վերցնելով մեջքից կամ որովայնի հատվածից: Աուգմենտատիվ մամոպլաստիկան, ինչպես գիտենք, կրծքի մեծացումն է: Այն աշխարհում համարվում է ամենահանրայնացվածը, օրինակ՝ Վրաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում զբաղեցնում է երկրերդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում քթի վիրահատություններն են: Թեև էսթետիկ վիրաբուժությունը սկսել է քթի վիրահատություններից, առայսօր այս ուղղությամբ հայտնվում են նոր մեթոդներ, որոնք թույլ են տալիս ստանալ առավել բնական տեսք»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ