ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Աշխարհի հայ բժիշկների քննարկումները` համատեղ նոր ծրագրերի հիմք

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի երկրորդ օրը ևս հագեցած է եղել։ Պլենար նստաշրջանը բացվել է «Պատերազմի և աղետների սոցիալական և բժշկական ազդեցությունը» զեկույցով։ Այնուհետև ներկայացվել է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և չբերություն» զեկույցը։ Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լսարանին տեղեկացրել է Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված պետական ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված հաջողությունները և դեռևս լուծում պահանջող խնդիրները։
ՀՀ ԱՆ Պրոֆ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի վերջին զարգացումները` ախտորոշիչ և բուժական ծառայությունների ընդլայնում և բարձր որակի ապահովում, բուժման ելքերի բարելավում, ինչպես նաև կառավարման նոր մոտեցումներ։
Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել նաև Արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի ու ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը, մասնագիտական քննարկումներից բացի, աշխարհի առաջատար հայ բժիշկների համար լավ հնարավորություն է միմյանց հանդիպելու, նոր ծանոթություններ ստեղծելու, փորձով կիսվելու, Հայաստանի առողջապահության համակարգի հետագա զարգացմանը միտված համատեղ ծրագրեր նախանշելու համար։
Համագումարի հարթակներում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները էնդոսկոպիստների Պանամերիկյան ասոցիացիայի ընտրված նախագահ Ասադուր Չեքմեջյանի հետ քննարկել են լատինամերիկյան երկրներում' մասնավորապես Ուրուգվայի Հանրապետությունում իրականացվող կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագրի առանձնահատկությունները, դրանց ծախսարդյունավետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Հայաստանում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը, առողջապահական, սոցիալական և տնտեսական օգուտի հաշվարկի մեթոդաբանության ներդրումը, ինչպես նաև հնարավոր ծրագրի իրականացման համար միջազգային դոնոր կազմակերպություններ ներգրավելու հեռանկարները։
Նշենք, որ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի աշխատանքներին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, ինչպես նաև Հայաստանի առողջապահության համակարգի բազմաթիվ առաջատար մասնագետներ։

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն