Սնունդը և առողջությունը
Ինչպես երկար պահպանել ամանորյա ճաշատեսակները. ԱՀԿ. Սալուտեմ ամսագիր №4

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սննդամթերքի անվտանգության ստորաբաժանման փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը պատմել է, որ ընդհանրապես, չարժե սննդի մեջ կիրառել կամ մարդկանց հյուրասիրել ժամկետանց մթերքներ։
Մթերքի վրա պահպանման ժամկետը նշվում է տարբեր պատճառներով։ Առաջին հերթին դա հուշում է, որ որոշակի ամսաթվից հետո մթերքն այլևս անվտանգ չէ, քանի որ վնասակար բակտերիաների քանակությունն ավելանալով՝ հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի։
Սակայն, եթե մթերքը պահվել է պատշաճ ձևով՝ անհրաժեշտ ջերմային և այլ պահանջներին համապատասխան, ապա որոշ ժամանակ այն պիտանի է ուտելու համար։ Այսպիսով՝ պատրաստի աղցանները և տոնական ճաշատեսակները կարելի է ուտել դրանց պատրաստումից մի քանի օր հետո՝ ապահովելով անհրաժեշտ պայմանները։
Եթե սառնարանում +5°C կամ ավելի ցածր ջերմաստիճան է, ապա պատրաստված միսը և ճաշատեսակները կարելի է պահպանել մի քանի օր։ Պարզապես դրանք պետք է արագ սառեցնել և տեղավորել սառնարանում՝ ժամերով չթողնելով խոհանոցի սեղանին։
Ի՞նչ անել, եթե տոնական կարկանդակներից մեկի վրա բորբոս եք հայտնաբերել։ Փորձագետը համարում է, որ այդպիսի մթերքը չի կարելի ուտել։ Բորբոսը մթերքը սխալ կամ չափազանց երկար պահելու նշան է։ Բորբոսի որոշ տեսակներ վնասակար են առողջության համար, ուստի բորբոսնած սննդամթերքն ուտելու համար պիտանի չէ։ Եվ քանի որ բորբոսը թողնում է անտեսանելի ազդեցություն, միայն բորբոսնած մասի հեռացումը բավարար չէ։
Պատրաստի սննդամթերքի պահպանման հինգ կարևոր կանոն
Իսկ որքա՞ն ժամանակ սառնարանում մնացած աղցաններն ու տոնական սեղանի այլ կերակրատեսակները վտանգ չեն ներկայացնի մեր առողջության համար։
Կան մթերքներ, որոնց հանդեպ բակտերիաներն առավել «ուշադիր» են։ Դրանք են՝ սոուսները, շոգեխաշած միսը, աղցանները, խեցեմորթները, ձվով և սերուցքային ուտեստները, մսային ապուրները և աղացած միսը։ Սանիտարական նորմերն ու կանոնները, որոնք ընդունվել են Խորհրդային Միությունում, բայց դեռ կիրառվում են, մեզ վստահեցնում են, որ որքան կարճ է պահպանման ժամկետը, այնքան` լավ։ Սակայն այս կանոնները նորմավորում են պահպանման նվազագույն ժամկետները։
Մթերքների մեծ մասը, որոնք գնում ենք տոնական ուտեստների պատրաստման համար, սովորաբար, վաճառվում են սառեցված վիճակում: Զրոյական ջերմաստիճանում միկրոօրգանիզմների բազամացումն սկսվում է պահպանման 6-8րդ օրերին: Այս ժամկետն ընդունվում է որպես «անդառնալի» կետ: Հետևաբար, ուշադիր ընտրեք տոնական սեղանի համար նախատեսված մթերքները, որոնք, հնարավոր է, ստիպված լինեք ուտել նույնիսկ Ամանորից հետո: Ի վերջո, սառեցված մսի և այլ երշիկեղենի պահպանման ժամկետը տնային պայմաններում կրճատվում է:
Պարզենք, թե ինչը կօգնի երկարեցնել պատրաստի ուտեստների կյանքը։
1. Սառնարանում ճիշտ տեղադրելը
Սառնարանում ամենացուրտ գոտին միշտ նախատեսված է մսամթերքի պահպանման համար։ Ամենատաք մասում պետք է պահել բանջարեղենը և մրգերը, իսկ միջին մասում` մնացած ամեն ինչը՝ պանրից մինչև աղցաններ:
Ի դեպ, սառնարանում ջերմաստիճանը պետք է լինի +1°C-ից մինչև +4°C ։
2. Ճիշտ փաթեթավորելը
Աղցանների և պատրաստի այլ սնընդամթերքի, ասենք՝ ֆրանսիական ձևով պատրաստված մսի պահելու համար իդեալական է կափարիչով ապակե տարան։ Կափարիչի փոխարեն կարելի է աղցանը ծածկել պոլիէթիլենից սննդային թաղանթով։
Կտրտած մնացորդները դրեք պլաստիկից կոնտեյների մեջ և ծածկեք պոլիէթիլենից սննդային թաղանթով։
Չկտրտած երշիկեղենը և պանիրը փաթաթեք յուղաթղթի մեջ, որն ավելի լավ է պահպանում թարմությունը։
3. Մթերքը սառնարանում տաք վիճակում դնելը
Սնունդը սառնարանի մեջ դնելուց առաջ սառեցնելու սովորությունը մեզ է հասել խորհրդային ժամանակներից, երբ սառնարաններում հիմնականում սառույց էր գոյանում։ Տաքությունից կարող էին ձևավորվել սառցե ստալակտիտներ և ստալագմիտներ: Ժամանակակից տեխնոլոգիաները շատ ավելի հանդուրժող են տաք ուտեստների նկատմամբ: Ավելին, սնունդն ավելի լավ կպահպանվի, եթե սառեցվի արդեն սառնարանում։
Ինչո՞ւ։ Ամենավտանգավոր ջերմաստիճանը, որի դեպքում միկրոօրգանիզմները սկսում են բազմանալ, +35-40°C-ն է, որը մոտ է մարդու մարմնի ջերմաստիճանին: Հետևաբար, ավելորդ է պատրաստի ուտեստները սենյակային ջերմաստիճանում պահելը: Սառնարանը կդիմանա, եթե այնտեղ տաք կաթսա դնեք (մինչև +50-60°C): Այս դեպքում սառնարանը չի վնասվի, և մանրէներն էլ չեն բազմանա: Կանոնը վերաբերում է և՛ եփած բանջարեղենին, և՛ապուրներին, և՛ խորոված մսին:
4. Հում միսը եփած կարտոֆիլի մոտ չպահելը
Երբեք հում մթերքները պատրաստի մթերքի մոտ մի պահեք։ Առաջին հայացքից անվտանգ թվացող եփած կարտոֆիլը հեշտությամբ կլանում է մսի, հում ձկան, նույնիսկ սովորական կանաչեղենի բոլոր մանրէները։ Սորբենտի նրա հատկություններն այս դեպքում բացասական դեր են կատարում։ Սա վերաբերում է նաև այն սննդին, որը հոսող ջրի տակ չի լվացվում։ Օրինակ, եթե երշիկը և պանիրը աղացած հում մսի հետ գտնվեն սերտ շփման մեջ, կվարակվեն մանրէներով։ Այդ պատճառով հում միսը և ձուկը միշտ պետք է առանձին պահել կամ գոնե լավ փաթեթավորել։ Նույնը վերաբերում է կաթի, հանքային ջրի, հյութի շշերին. ձգտեք, որ դրանք չշփվեն արդեն պատրաստի սննդի հետ. Հայտնի չէ` ով է ձեռք տվել այդ շշերին մինչև ձեր սառնարանում հայտնվելը։
5. Սառնարանը լվանալը
Մինչև ժամացույցի զանգերը կավետեն Նոր տարվա գալուստը և հյուրերը կգան, լվացեք սառնարանի ներքին մակերևույթները կամ կերակրի սոդայի լուծույթով, կամ կիտրոնի հյութով (այն վերացնում է տհաճ հոտերը)։ Որքան մաքուր է սառնարանը, այնքան քիչ մանրէներ կլինեն, և մթերքը երկար կպահպանվի։
Ի՞նչ անել ավելացած ապուրը
Առանց ափսոսալու թափեք սառնարանում երկու օրից ավելի մնացած մսային ապուրը. թունավորման հավանականությունը մեծ է։ Նույնը վերաբերում է նաև ձկնապուրին։ Արգանակն առանց մսի և բանջարեղենի նույնպես երկու օրից ավելի մի՛ պահեք. այն կորցնում է համային որակները: Բանջարեղենային արգանակը կարելի է պահել մինչև 62 ժամ:
Խանութի պատրաստի մթերքներ
Սովորաբար, յուրաքանչյուր մթերքի տուփի կամ փաթեթի վրա գրվում է պիտանելիության ժամկետը: Սակայն հաճախ փաթեթը նետում ենք առանց կարդալու:
Պանրի պինդ տեսակները թարմությունը պահպանում են մոտավորապես երկու շաբաթ:
Եփած երշիկը՝ 3 օրից մինչև 1.5 շաբաթ (եթե այն փաթաթում եք յուղաթղթով), չեփած ապխտած երշիկը՝ 1 ամիս։
Բացված ձկնային պահածոն ընդհանրապես չի կարելի պահել. Եթե բացել եք, անմիջապես կերեք։ Բայց եթե թիթեղյա տարայից տեղափոխեք ապակյա տարայի մեջ, կարող եք 1-2 օր պահել: Այնուամենայնիվ ձգտեք անմիջապես օգտագործել:
Ձկնկիթը նույնպես կարևոր է ապակյա տարայի մեջ տեղափոխելը, որից հետո կարելի է սառնարանում պահել մինչև 5 օր:
Վարունգը, լոլիկը, տաքդեղը, ընդհանրապես միրգ-բանջարեղենը կարելի է պահել մինչև դրանց փափկելը: Լոլիկի նույնիսկ ամենափոքր վնասված մասը կարող է լւորջ խնդիրներ առաջացնել. հյութալի միջուկում մանրէները շատ արագ են բազմանում:
Իզուր չէ, որ լոլիկը մտնում է թունավոր մթերքների տասնյակի մեջ:
Կանաչին դրեք ջրի մեջ, իսկ սառնարանում տեղավորելուց առաջ լվացեք, ջրքամեք և փաթաթեք պոլիէթիլենով:
Հիշե՛ք. եթե միանգամից շատ սնունդ դնեք սառնարանում, ապա ջերմաստիճանը ներսում կբարձրանա, և որոշ ժամանակ կանցնի մինչև մթերքները սառնարանում հայտնվեն +5°C և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դա կկրճատի մթերքների պահպանման ժամկետը, քանի որ սառնարանում բարձր ջերմաստիճանի պայմաններում մթերքում առկա պոտենցիալ վտանգավոր մանրէները կարող են արագ աճել։
Լյուդմիլա Դենիսենկո, www.kp.ru
Ելիզավետա Իսակովա, https://ria.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15


Կարդացեք նաև

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...



Գրագետ սնվելու ստորև ներկայացված կանոնները կօգնեն ձեզ տոնական օրերին խուսափել մարսողական խնդիրներից։
Մենք սիրում ենք Ամանորի ավանդական սեղանները ծանրաբեռնել բազմապիսի մսեղենով։ Եվ հաճախ մարդիկ ստիպված են...





Ածխաջրերը մարդկային օրգանիզմի էներգիայի աղբյուրն են. նրանց ընդամենը 1 գրամին համապատասխանում է 4 կալորիա էներգիա:
Օրգանիզմում ածխաջրերի քայքայման արդյունքում առաջանում է գլյուկոզա, որը խիստ կարևոր է հյուսվածքային...



Որքան էլ հակասական լինի շամպայնի օգտակարության մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ, ամանորյա սեղաններն անհնար է պատկերացնել առանց այս խմիչքի: Ուստի խորհուրդները` ինչպե՞ս ընտրել լավ շամպայն, արժանի են ուշադրության...



21-րդ դարում մասնագետներն այն կարծիքին են, որ մարդը չափավոր քանակով գինի խմելով՝ կամրապնդի իր օրգանիզմը։
Հիշեցնենք, որ ցանկացած սպիրտային ըմպելիք օրգանիզմի համար օգտակար է միայն չափավոր քանակով...



Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է՝ հատկապես երեխաների համար. նվերներ Ձմեռ պապից, անզուսպ ուրախություն և անհամար քաղցրավենիք: Իսկ որպեսզի քաղցրավենիքի առատությունը չանդրադառնա երեխաների առողջության վրա...



Չրերը վաղուց արդեն դարձել են մեր սննդի անբանժան մասը, սիրված քաղցրավենիք։ Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ջրազրկված այս պտուղները լայն կիրառում ունեն սննդի մեջ թե՛ որպես հրաշալի այլընտրանք, թե՛ որպես առանձին ուտեստ...



Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...



Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...



Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...



Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...



Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...








Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն