Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Ինչպես ճիշտ սնվել տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Ինչպես ճիշտ սնվել տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Գրագետ սնվելու ստորև ներկայացված կանոնները կօգնեն ձեզ տոնական օրերին խուսափել մարսողական խնդիրներից։


Մենք սիրում ենք Ամանորի ավանդական սեղանները ծանրաբեռնել բազմապիսի մսեղենով։ Եվ հաճախ մարդիկ ստիպված են լինում համտեսել և ուտել միաժամանակ մի քանի մսային ուտեստ։ Հարկ է իմանալ, որ մեր օրգանիզմը մեկ սննդընդունման ընթացքում չի կարողանում մարսել 150 գրամից ավելի սպիտակուց, որն առկա է մսային ուտեստներում: Ավելցուկային սպիտակուցը հաստ աղիներում դառնում է սնունդ մանրէների համար։ Դրա հետևանքով առաջանում է փքվածություն, հնարավոր է նաև՝ փորլուծություն։


Կարևոր է նաև իմանալ, որ չի կարելի մեկ սննդընդունման ընթացքում սպիտակուցային մթերքը խառնել ընդեղենի հետ։ Անհամատեղելի են, ասենք, պասուց դոլման և ձուկը կամ մսային ինչ-որ ուտեստ և ընդեղենը, քանի որ լոբազգիները չեն թողնում, որ մսային ուտեստները մարսվեն:


Մարսողական խնդիրներ կարող է առաջացնել նաև գազավորված ըմպելիքը, ուստի ուտելու ընթացքում խորհուրդ չի տրվում խմել գազավորված ըմպելիք։ Ավելին, ցանկալի է ընդհանրապես հրաժարվել դրանից։


Ուտելիս հարկավոր է խուսափել մի քանի տեսակի սննդամթերք խառնելուց։ Ճարպոտ, դժվարամարս սնունդը այլ ուտեստների հետ խառնելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։


Տոնական սեղանների անբաժան ուղեկիցն է ալկոհոլային խմիչքը, որը նույնպես բացասաբար է անդրադառնում մարսողության վրա:


Կարևոր է նաև սննդամթերքի ճիշտ պահպանումը: Պետք է հնարավորինս խուսափել մի քանի օրվա վաղեմության կերակրատեսակներից։ Առավել հաճախ մարսողության խանգարում կամ թունավորումներ են առաջացնում աղցանները, խմորեղենը և այն ուտեստները, որոնք թթվասեր կամ մայոնեզ են պարունակում և սառնարանում մնացել են օրեր շարունակ։


Անի Քոչարյան,
գաստրոէնտերոլոգ,
«Էրեբունի բժշկական կենտրոն»

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ինչպես երկար պահպանել ամանորյա ճաշատեսակները. ԱՀԿ. Սալուտեմ ամսագիր №4
Ինչպես երկար պահպանել ամանորյա ճաշատեսակները. ԱՀԿ. Սալուտեմ ամսագիր №4

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սննդամթերքի անվտանգության ստորաբաժանման փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը պատմել է, որ ընդհանրապես, չարժե սննդի մեջ կիրառել կամ մարդկանց...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար  հարկավոր է...

Ածխաջրերը սննդակարգում. armeniamedicalcenter.am
Ածխաջրերը սննդակարգում. armeniamedicalcenter.am

Ածխաջրերը մարդկային օրգանիզմի էներգիայի աղբյուրն են. նրանց ընդամենը 1 գրամին համապատասխանում է 4 կալորիա էներգիա:

Օրգանիզմում ածխաջրերի քայքայման արդյունքում առաջանում է գլյուկոզա, որը խիստ կարևոր է հյուսվածքային...

Ինչպես ընտրել լավ շամպայն. Սալուտեմ ամսագիր №4
Ինչպես ընտրել լավ շամպայն. Սալուտեմ ամսագիր №4

Որքան էլ հակասական լինի շամպայնի օգտակարության մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ, ամանորյա սեղաններն անհնար է պատկերացնել առանց այս խմիչքի: Ուստի խորհուրդները` ինչպե՞ս ընտրել լավ շամպայն, արժանի են ուշադրության...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Գինին` աշխարհի ամենաքաղաքակիրթ հաճույք. Սալուտեմ ամսագիր №4
Գինին` աշխարհի ամենաքաղաքակիրթ հաճույք. Սալուտեմ ամսագիր №4

21-րդ դարում մասնագետներն այն կարծիքին են, որ մարդը չափավոր քանակով գինի խմելով՝ կամրապնդի իր օրգանիզմը։
Հիշեցնենք, որ ցանկացած սպիրտային ըմպելիք օրգանիզմի համար օգտակար է միայն չափավոր քանակով...

Սալուտեմ 4.2021
Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է՝ հատկապես երեխաների համար. նվերներ Ձմեռ պապից, անզուսպ ուրախություն և անհամար քաղցրավենիք: Իսկ որպեսզի քաղցրավենիքի առատությունը չանդրադառնա երեխաների առողջության վրա...

Երեխայի սնուցումը Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Մրգային չրեր. ամառային էներգիա ամբողջ տարին. Սալուտեմ ամսագիր №4
Մրգային չրեր. ամառային էներգիա ամբողջ տարին. Սալուտեմ ամսագիր №4

Չրերը վաղուց արդեն դարձել են մեր սննդի անբանժան մասը, սիրված քաղցրավենիք։ Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ջրազրկված այս պտուղները լայն կիրառում ունեն սննդի մեջ թե՛ որպես հրաշալի այլընտրանք, թե՛ որպես առանձին ուտեստ...

Սալուտեմ 4.2021
Սնունդն ու ծերացումը. urolog.am
Սնունդն ու ծերացումը. urolog.am

Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...

Ծերություև և երկարակեցություն
Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3
Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3

Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...

Սալուտեմ 3.2021
Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում
Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում

Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...

Սալուտեմ 2.2021
Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2
Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2

Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...

Սալուտեմ 2.2021
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...

Սալուտեմ 1.2021
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am

Սպանախ
Սպանախը նպաստում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է...

Առողջ տղամարդ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ