Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2

Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2

Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության մասին գիտեին բաբելոնացիները, եգիպտացիները, ասորիները և շատ այլ ժողովուրդներ։


Հանքային ջրերի բուժական հատկությունները վերագրվում էին ստորգետնյա կախարդական էակներին, որոնք, իբրև, բնակվում էին աղբյուրներում։ Դրանց կողքին կառուցվում էին սրբավայրեր։ Օրինակ, հույները անտիկ ժամանակներում Ասկլեպիոս աստծո սրբավայրերը կառուցում էին ստորգետնյա աղբյուրների կողքին։


Հանքային ջրերի օգտակարությունը


Հանքային ջրերը բարդ լուծույթներ են, որտեղ լուծված են տարբեր նյութեր իոնների, մոլեկուլների և գազերի ձևով։ Հանքային համարվում է բնական ջրատար համալիրներից ստացված ջուրը, որը զերծ է մարդկային ազդեցությունից։ Այն պահպանում է իր բնական բաղադրությունը։ Ակտիվ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում հանքային ջուրը դասվում է սննդամթերքի, իսկ բարձր հանքայնացման դեպքում՝ բուժիչ միջոցների շարքը։


Հանքային ջրի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանում պարունակվող նյութերով։ Միայն սեղանի հանքային ջուրը կարելի է ընդունել ամեն օր և անսահմանափակ։ Բուժիչ սեղանի ջուրը կարելի է խմել որոշ ժամանակի ընթացքում՝ կուրսով։ Բուժիչ հանքային ջուրը կիրառվում է միայն ցուցումներով և բժշկի նշանակումից հետո։ Չի կարելի այն գնել և խմել «ապահովության համար»։


Քիչ հանքայնացված հանքային ջրերն օգտակար են հանքային նյութերով աղքատ շրջանների բնակիչների համար։ Այդպիսի ջրերը լրացնում են աղերի հաշվեկշիռը՝ արդյունավետ փոխարինելով հանքային հավելումներին։ Որոշ հանքային նյութերի անբավարարության դեպքում ոսկրերն ավելի փխրուն են դառնում, քայքայվում է ատամի էմալը։ Հանքային ջուրն օգնում է լրացնել այդ պակասը՝ այդպիսով ամրացնելով ոսկրերը և ատամները։ Առավել հագեցած հանքային ջրերն օգտագործվում են ամենատարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

 

Հանքային ջրեր


Օրինակ, «հիմնային» ջուրը ստամոքսում նոսրացնում է թթուների պարունակությունը՝ նվազեցնելով դրանց ագրեսիվությունը և պաշտպանելով ստամոքսի լորձաթաղանթը գաստրիտի, խոցի առկայության դեպքում։


Մագնեզիումի բարձր պարունակությամբ ջուրն օժտված է լուծողական ազդեցությամբ, չեզոքացնում է թթուն և օգնում է այրոցի ժամանակ։


Հանքային ջուրն օգտագործվում է նաև արտաքին կիրառման` ողողումների, շփումների, ինհալյացիաների, բուժիչ լոգանքի համար։ Հանքային ջրում առկա աղերը չորացնում են մաշկաբորբերը, օժտված են մանրէասպան հատկությամբ, նպաստում են վերքերի ապաքինմանը և վերականգնում են մաշկի ճարպային հաշվեկշիռը։


Հանքային ջրի ճիշտ կիրառումն ընդհանրապես լավացնում է ինքնազգացողությունը, ակտիվացնում է իմունիտետը։ Կարևոր է միայն ճիշտ ընտրել այն ջուրը, որը կհամապատասխանի կոնկրետ հիվանդությանը, քանի որ հանքային ջրերն ունեն տասնյակ տարատեսակներ։


Հանքային ջրերի վնասակարությունը


Հանքային ջրի ընտրության ժամանակ որոշիչը բաղադրությունն է։ Դրանով են պայմանավորված հանքային ջրի հակացուցումները, խմելու հաճախությունը։ Բժշկի հետ չխորհրդակցելու կամ բաղադրությունը ինքնուրույն չուսումնասիրելու դեպքում կարող եք օրգանիզմին վնաս հասցնել։ Դա հատկապես վտանգավոր է, եթե հանքային ջուրն օգտագործվում է երկարատև կամ զուգակցվում է որևէ հիվանդության սրացման հետ։


Անվտանգ է միայն սեղանի հանքային ջուրը։ Մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվությունը։


Հանքային ջրի կիրառումը բժշկության մեջ


Հանքային ջուրը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, հատկապես բնական աղբյուրներով հարուստ առողջարաններում, որտեղ մարդիկ ընդունում են բուժիչ լոգանքներ, կատարում կոկորդի ողողումներ, ինհալյացիաներ և, կախված հիվանդությունից, հատուկ սխեմաներով օգտագործում են  ներքին ընդունման համար: Առողջարաններից դուրս հանքային ջուրը կարելի է օգտագործել բժշկի նշանակմամբ` գնելով այն դեղատնից կամ խանութից։


Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, որոնք ապացուցել են տարբեր հանքային ջրերով բուժման արդյունավետությունը։ Օրինակ, ուսումնասիրվել է հանքային ջրի ազդեցությունը քիթըմպանի վրա` սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ։ Համեմատվել են ֆիզիոլոգիական լուծույթը և հանքային ջուրը. վերջինս եղել է առավել արդյունավետ։ Հանքային ջրով ինհալյացիաները խթանում էին տեղային իմունիտետը։


Մաշկային հիվանդությունները, նույնիսկ փսորիազը, որը չափազանց դժվար է բուժման ենթարկվում, կարելի է հաղթահարել հանքային լոգանքներով։ Իհարկե, արդյունքը ժամանակավոր է, սակայն պարբերաբար կրկնվող բուժման կուրսերն ամրապնդում են արդյունքը։


Ապացուցված է, որ հանքային ջուրը գերազանց փոխարինում է հաբավորված հանքային համալիրներին. հանքային ջրում բավականին քանակով լուծված աղեր կան, որպեսզի լրացնեն օրգանիզմի պահանջը։

 

Հանքային ջրեր


Հանքային ջրի կիրառումը խոհարարության մեջ


Հանքային ջուրն իր պարունակած աղերի, հիմքերի և ածխաթթու գազի շնորհիվ ազդում է մթերքների վրա, օրինակ, փափկեցնում է միսը կամ խմորն ավելի փքուն է դարձնում։ Սակայն խորհարարության մեջ կարելի է կիրառել միայն նվազագույն հանքայնացմամբ սեղանի հանքային ջուր։


Մեղրային ըմպելիք հանքային ջրով


Կարելի է պատրաստել համեղ վիտամինային ըմպելիք, որը կթարմացնի շոգին և կջերմացնի ցրտին (կարելի է սառույց չավելացնել)։

 

Ստորև նշված բաղադրիչները մեկ չափաբաժնի համար են.

 

  • 1 բաժակ գազավորված հանքային ջուր,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • անանուխի մի քանի տերև,
  • մի քանի օղակ կիտրոն,
  • սառցե խորանարդիկներ:

Կիտրոնը և թարմ անանուխը մանրացնել բաժակի մեջ, ավելացնել մեղրը, հանքային ջուրը և խառնել։


Ինչպես ընտրել և պահպանել հանքային ջուրը


Շատ աղբյուրներ, ի սկզբանե, պարունակում են ածխաթթու գազ։ Շշալցման համար հանքային ջուրը գազավորում են նաև արհեստականորեն, ինչը նպաստում է համի բարելավմանը։ Նաև երկար պահպանման ժամանակ ածխաթթու գազը կանխում է աղերի նստվածքը։


Հանքային ջրի քիմիական բաղադրությունը և նշանակությունը միշտ նշված է փաթեթավորման վրա։ Ըստ աղային կազմի ցուցանիշների՝ ոչ մասնագետին շատ դժվար է հասկանալ, թե որ ջրից և ինչ քանակությամբ պետք է ընդունել, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։


Սովորաբար հանքային ջուրը թափանցիկ է, կարող է դեղնավուն կամ կանաչավուն երանգ ունենալ։ Դա պայմանավորված է տարբեր միացությունների բարձր պարունակությամբ։ Բարձր հանքայնացմամբ ջուրը տարբերվում է յուրահատուկ հոտով և համով՝ կախված բաղադրությունից, ընդ որում, շշի հատակին կարող է նստվածք լինել։


Հանքային համարվում է միայն այն ջուրը, որն արդյունահանվում է կամ դուրս է գալիս մակերևույթ Երկրի ընդերքից։ Արհեստականորեն ստացված ջուրը չի կարող հանքային համարվել, ուստի շշի վրա պետք է նշված լինի այն հորատանցքի համարը, որտեղից ջուրն արդյունահանվել ու շշալցվել է։


Եթե հանքային ջուրը խմում եք օրգանիզմում հանքային նյութերի պակասը լրացնելու նպատակով, գնեք սեղանի ջուր, որը կարելի է խմել ամեն օր առանց օրգանիզմին վնաս հասցնելու։ Բուժիչ սեղանի ջրերը և բուժիչ ջրերն ունեն բարձր հանքայնացում, դրանցում ակտիվ նյութերի խտությունը բավականին բարձր է։ Առանց բժշկի նշանակման այդպիսի ջուրը խմելը վտանգավոր է։


Պլաստիկ շշերում մինչև 20ºC պայմաններում հանքային ջուրը պահպանվում է 3-18 ամիս։ Ապակե շշերում հանքային ջուրը կարող է պահպանվել մինչև 2 տարի։ Շիշը բացելուց հետո ջուրը հարկ է պահել սառնարանում և խմել մի քանի օրվա ընթացքում։

 

Հանքային ջրեր

 

https://www.kp.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում
Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում

Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...

Սալուտեմ 2.2021
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...

Սալուտեմ 1.2021
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am

Սպանախ
Սպանախը նպաստում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է...

Առողջ տղամարդ
13 մթերք առողջ ստամոքսի համար.
13 մթերք առողջ ստամոքսի համար.

Ստամոքսը զգայուն օրգան է ու համապատասխան մոտեցում է պահանջում: Ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացումն արդեն իսկ մարսողության խնդրի արտահայտություն է: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները...

Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am
Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am

Առողջ սնունդը չի վերաբերում միայն նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին: Մարդիկ հաճախ նախընտրում են օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել թեթև ուտելիքով կամ խորտիկներով: Իսկ այդպիսի նախուտեստները կարող են օգնել...

Մթերքների պահպանման ժամկետները.
Մթերքների պահպանման ժամկետները.

Ստորև ներկայացվում է տարբեր մթերքների պահպանման ժամկետները...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am

Սիրտը կարող է ոչ միայն սիրել, այլ նաև՝ տառապել: Փորձենք պարզել, թե ինչպիսի ըմպելիքներ են օգտակար կամ վնասակար սրտի համար...

Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից
Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու համար ամենաարդյունավետ ձևը յուրաքանչյուր օր հստակ մրգեր և բանջարեղեն օգտագործելն է: Հարվարդի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ դրանք առնվազն օգնում են չգիրանալ` անգամ կալորիաների քանակի...

Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ
Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ

Դեռ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ ստիպված էին ուտել միայն սեզոնային մրգեր ու բանջարեղեններ, բայց այն պահից, ինչ հայտվեցին սառնարաններն ու սառցախցիկները, սննդակարգը կարելի է բազմազան դարձնել մշտապես...

Կարմիր սոխի օգտակար հատկությունները
Կարմիր սոխի օգտակար հատկությունները

Սոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, միշտ հում վիճակում ուտելն է: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունները...

Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am
Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am

Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիններով և կարևոր հանքային նյութերով։ Անգելրեն այն կոչվում է alligator pear (կոկորդիլոս տանձ)։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է...

Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները
Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները

Ձեթերի օգուտն անգնահատելի է, ու շատերը գիտեն դրա մասին: Սակայն ոչ բոլորը գիտեն դրանցից յուրաքանչյուրի բուժիչ հատկության մասին: Յուրաքանչյուր ձեթ իր առանձնահատկություններն ունի ու անկրկնելի բաղադրությունը: Ձեթերի բաղադրության ճարպերն...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ