Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

​Ի՞նչ յուղով տապակել մթերքները

​Ի՞նչ յուղով տապակել մթերքները

Ժամանակակից կյանքի պայմաններում շատ մարդիկ ուղղակի ժամանակ չունեն մանրուքների մասին մտածելու: Օրինակ, յուղը, որով հարկավոր է տապակել մթերքները, շատերի համար մանրուք է, ինչի փոխարեն շատ ավելի կարևոր բաների մասին կարելի է մտածել: Շատերի կարծիքով` յուղը պարզապես  առանց հոտի, համի խոլեսթերինի և, որ պակաս կարևոր չէ, ավելի էժան պետք է լինի: Սակայն յուղի ընտրությունն, այնուամենայնիվ, չափազանց կարևոր է ո՛չ միայն խոհարարական տեսանկյունից, այլ նաև` բժշկական: Մթերքները տապակելու համար յուղի ընտրությունը չի սահմանափակվում միայն ձիթապտղի կամ արևածաղկի ձեթով:

Խոհարարական տեսանկյունից, մեզ հետաքրքրող տարբեր յուղերից կարևոր են մի քանի հատկանիշներ:

 

  • Համն ու հոտը, որը փոխանցում է յուղը` սննդամթերքին: «Որքան քիչ, այնքան լավ» սկզբունքը միշտ չէ, որ գործում է:
  • Յուղի ունակությունը` մթերքների կարմրագույն երանգ ստանալու համար, ոչ բոլոր յուղերի դեպքում է միանման:
  • Հագեցած յուրերի բովանդակությունը: Հենց հագեցած յուղերը, որոնք օրգանիզմում ամբողջությամբ չեն քայքայվում, հանգեցնում են ճարպային նստվածքի և զարկերակների նեղացման: Հագեցած յուղերն, իհարկե, մահացու չեն, սակայն դրանց կիրառումը վերահսկելը ցանկալի է:
  • Խառնուրդների պարունակությունը: Յուղերի պարունակությունը բուսական ձեթի մեջ 100% է կազմում կամ` գրեթե այդքան, իսկ խառնուրդների ծավալը նվազագույն քանակի են հասնում:
  • Ծխեցման կետը կարևորագույն ասպեկտներից է, քանի որ, երբ յուղը սկսում է գոլորշի արձակել և ծխալ, անդառնալի քիմիական գործընթացներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են կանցերոգենների առաջացման:

 

Դիտարկենք յուղերի տարբեր տեսակներ և պարզենք, թե ինչպես են դրսևորվում տապակելու ընթացքում և ինչ ազդեցություն են գործում մեր օրգանիզմի վրա:


Կարագ

Կարագը 80%-ով բաղկացած է ճարպից, իսկ մնացած մասը կազմում են տարբեր խառնուրդները, ինչպես օրինակ` կաթնային սպիտակուցը և ջուրը: Այն հարուստ է А խմբի վիտամիններով, ինչպես նաև հագեցած է ճարպերով, որոնք կազմում են դրա ընդհանուր ծավալի գրեթե 50%-ը:

Կարագը տաքացնելու ընթացքում դրանում առկա խառնուրդները բավականին արագ սկսում են վառվել: Կարագով սննդամթերքը տապակելը հարվարավետ է, եթե հարկավոր է այն թեթևակիորեն տապակել և սննդամթերքին ուղղակի կարմրավուն երանգ հաղորդել: Բացի այդ, կարագով տապակվող սննդամթերքը հաճելի համ է ստանում:

Ո՞ր դեպքում է կարելի մթերքները կարագով տապակել.

  • երբ հարկավոր է ուղղակի սննդամթերքը թեթևակի տապակել, որպեսզի այն կարմրավուն երանգ ստանա,
  • երբ հարկավոր է մարմանդ եփել,
  • երբ հարկավոր է սննդամթերքին հաճելի ընկույզի համ փոխանցել,
  • երբ տապակելու ջերմաստիճանը պետք է բարձր չլինի:


Հալած կարագ

Հալած կարագը նույն կարագն է, սակայն այն մաքրված է խառնուրդներից: Նման կարագը կարող է բավականին երկար և ակտիվ օգտագործվել Հնդկաստանի և հարավ-արևելյան Ասիայի երկրների խոհանոցներում, ինչպես նաև` ավանդական բժշկության մեջ:

Ինչպես և սովորական կարագը, հալած կարագը հագեցած է ճարպերով: Կարելի է այն ոչ մեծ ծավալով պահել սառնարանում և երբեմն կիրառել մթերքները տապակելու համար:

Զտած բուսական յուղ

Զտած բուսական յուղն ամենամատչելի յուղն է, որն առկա է ցանկացած խանութում: Դրանում հագեցած ճարպերը բացակայում են, գրեթե զուրկ է համից և հոտից և կարծես թե իդեալական է տապակելու համար: Այն զտելու ընթացքում քիմիական մեթոդ է կիրառվում, որպեսզի դրանից առավելագույն յուղերը մաքրվեն: Թեև այս տեսակով կարելի է սննդամթերքը տապակել, սակայն խորհուրդ չի տրվում դրանով շատ տարվել և չափազանց հաճախ կիրառել:

Ո՞ր դեպքում է կարելի է մթերքները բուսական յուղով տապակել.

  • երբ հարկավոր է խուսափել ավելորդ համերից,
  • երբ տապակում եք բարձր ջերմաստիճանի պայմաններում:


Ձիթապտղի յուղ

Այդ տեսակի մեջ կարելի է ներառել բոլոր ձիթապտղի յուղերը և անգամ առաջին անգամից քամվող «Էքտրա վիրջին» ձիթապտղի յուղը: Այդ շարքին դասվում է այն ձիթապտղի յուղը, որը մաքրվում է մեխանիկական ճանապարհով խառնուրդները հեռացնելու նպատակով, ինչը թույլ է տալիս օգտագործել տապակելու համար: Սակայն այս տեսակը շատ տարածված չէ, քանի որ համեմատաբար թանկ է, քան զտված եգիպտացորենի կամ արևծաղկի ձեթերը, թեև համային առումով ավելի գերադասելի է և, բացի այդ, ավելի պակաս վնասակար է առողջության համար:

Ո՞ր դեպքում է կարելի մթերքները ձիթապտղի յուղով տապակել.

  • երբ հարկավոր է մթերքները թեթևակիորեն տապակել և խուսափել ավելորդ համերից,
  • երբ հարկավոր է սննդամթերքին ձիթապտղի յուղի հաճելի հոտ փոխանցել,
  • երբ տապակելու ջերմաստիճանը կարող է բարձր լինել:


"Էքստրա վիրջին" ձիթապտղի յուղ

Սովորաբար, համարվում է, որ չի կարելի սննդամթերքը տապակել «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղով, քանի որ այն ծխեցման ցածր կետ ունի, բավական է դրա ուժեղ համն ու հոտը և որ պակաս կարևոր չէ` բարձր գինը: Այնուամենայնիվ, երբեմն հարկավոր է օգտագործել «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղը, եթե պետք է ոչ թե տապակել, այլ բանջարեղենը շոգեխաշել:

Ո՞ր դեպքերում կարելի է մթերքները «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղով տապակել.

  • երբ հարկավոր է բանջարեղենն ուղղակի շոգեխաշել,
  • երբ հարկավոր է սննդամթերքին ուղղակի ձիթապտղի յուղի հաճելի հոտ փոխանցել,
  • երբ տապակելու ջերմաստիճանը  պետք է բարձր չինի


Ճարպայուղ

Ճարպայուղերը կենդանական ծագում ունեցող ցանկացած ճարպերն են: Չափազանցված չի լինի ասել, որ քաղաքներում վաղուց մոռացել են այս յուղով տապակելու մասին: Հագեցած յուղերի բարձր պարունակությունը, խոլեսթերինը, տարբեր խառնուրդները և ծխեցման ցածր կետը, սպեցիֆիկ հոտը ի հայտ են գալիս նաև հենց պատրաստի կերակրի մեջ:

Ո՞ր դեպքում է կարելի մթերքները ճարպայուղով տապակել.

  • երբ հարկավոր է սննդամթերքին հենց ճարպայուղի համ փոխանցել,
  • երբ տապակելու ջերմաստիճանը պետք է բարձր չլինի:


Բուսական յուղի և կարագի խառնուրդ

Այս տարբերակը կարելի է որպես գաղտնի զենք օգտագործել: Դրա համար հարկավոր է մի փոքր ձիթապտղի յուղը տաքացնել թավայի մեջ և նույնքան կարագ ավելացնել ու թողնել մինչև այն հալվի, իսկ այնուհետև դրանք խառնել: Այս տարբերակը մի քանի դրական կողմ ունի: Առաջին հերթին, պահպանվում է կարագի համն ու հոտը, ընդ որում, կրկնակիորեն կրճատելով հագեցած ճարպերը: Այս դեպքում հավանականությունը քիչ է, որ այն կարող է վառվել: Այս խառնուրդի մեջ կարող եք սկզբից շոգեխաշել բանջարեղենը, իսկ այնուհետև կրակն ուժեղացնել կամ տապակել այնպիսի մթերքներն, ինչպիսին ձուկն է:

Ո՞ր դեպքում է կարելի մթերքները բուսական յուղի և կարագի խառնուրդի մեջ տապակել.

  • մթերքները թեթևակիորեն տապակելու և կարմրավուն երանգ հաղորդելու դեպքում,
  • երբ հարկավոր է բանջարեղենը հանդարտ շոգեխաշել,
  • երբ հարկավոր է հաճելի ընկույզի համ փոխանցել,
  • երբ տապակելու ժամանակահատվածը կարող է երկարել,
  • երբ տապակելու ջերմաստիճանը կարող է փոխվել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մեղրաջուր՝ առողջ լինելու համար. ankakh.com
Մեղրաջուր՝ առողջ լինելու համար. ankakh.com

Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված...

Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Դեղաբույսեր
ՀՀ ԱՆ. Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում
ՀՀ ԱՆ. Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու...

Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի: Յուրաքանչյուր եռամսյակին բնորոշ և կարևոր են որոշակի մթերքներ, որոնք անհրաժեշտ են հղիին...

Հղիություն, ծննդաբերություն
Մթերքներ, որոնք օգտակար չեն տղամարդկանց համար. urolog.am
Մթերքներ, որոնք օգտակար չեն տղամարդկանց համար. urolog.am

Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր...

Առողջ տղամարդ
Մթերքներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը. armeniamedicalcenter.am
Մթերքներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը. armeniamedicalcenter.am

Ամերիկացի բժիշկները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են երիկամային քարերի առաջացմանը: Նրանց կարծիքով, հայտնում է  "INNOV"-ը, ամենավտանգավոր ըմպելիքը համարվում է սուրճը: Այն ակտիվացնում է...

Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...

Ալերգոլոգիա
Փորձագետները հայտնել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են ծերացմանը. armeniamedicalcenter.am
Փորձագետները հայտնել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են ծերացմանը. armeniamedicalcenter.am

Մասնագետները թվարկել են այն մթերքները, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը: Դրանց թվում են շաքարավազը, ալկոհոլը, եգիպտացորենային անուշեղենը, ինչպես նաև` մշակված միսը: Այդ մասին գրում է Medikforum-ը...

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը. armeniamedicalcenter.am
Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը. armeniamedicalcenter.am

Չափազանց մշակման ենթարկված մթերքները նպաստում են վաղաժամ մահվանը, պարզել է Ֆրանսիայի գիտնականների խումբը:

Այդ մթերքներից են` քաղցրավենիքը, հացաբուլկեղենը, պաղպաղակը, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը...

Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...

Ուռուցքաբանություն Սննդակարգեր
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Օգտակար խորհուրդներ
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...

Ուռուցքաբանություն Սննդակարգեր
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ

Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ