ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
![Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com](up/article/big/file_54415_2403346.jpg)
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան: Ընդհանուր առմամբ, էնդոսկոպիան ներառում է նաև դուոդենոսկոպիան և այլ հետազոտություններ: Սական հիմնականում կիրառվում է վերոնշյան երկուսը և դրանց հետ կապված բուժական միջամտությունները (աղիներից տարբեր չափերի, քանակի պոլիպների հեռացում, աղիների ստենտավորում և այլն):
Անհրաժեշության դեպքում, կատարվում են նաև բիոպսիաներ, ինչը էնդոսկոպիկ միջամտության հիմնական առավելությունն է: Եթե որևէ կասկածելի օջախ է հայտնաբերվում, նույն հետազոտության ընթացքում անմիջապես կատարվում է նաև բիոպսիա, հաջորդիվ` հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվում է գոյացության տեսակը և, կախված պատասխանից, որոշվում է հիվանդի հետագա վարման ընթացքը և ռազմավարությունը:
- Ի՞նչ է գաստրոսկոպիան և ո՞ր դեպքերում է իրականացվում:
- Գաստրոսկոպիայի ժամանակ գործիքը, որի գլխիկին ամրացված է HD պատկեր նկարահանող սարք, թույլ է տալիս տեսնել կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի վիճակը, հայտնաբերել առկա գոյացությունները վաղ շրջանում: Լորձաթաղանթի վիճակը գնահատելու իր տեղեկատվությամբ այս հետազոտությունը համարվում է անփոխարինելի:
Ախտորոշիչ հետազոտությունից զատ, գաստրոսկոպիկ միջամտության օգնությամբ` ներերակային անզգայացմամբ, իրականացվում են բուժական միջամտություններ. կերակրափողի վարիկոզ երակների լիգավորում, կերակրափողի և 12- մատնյա աղու ստենտավորում (այրվածքների, ուռուցքների դեպքերում), ստամոքսում նիհարեցնող բալոնների տեղադրում, սուր այրունահոսությունների դադարեցում, օտար մարմինների հեռացում և այլն:
Էնդոսկոպիկ միջամտություններն իրականացվում են թիմային աշխատանքի շնորհիվ. ներգրավված են էնդոսկոպիստը, վիրաբույժը, գաստրոէնտերոլոգը, անէսթեզիոլոգը, կարիքի դեպքում` նաև այլ մասնագետներ: Նախքան միջամտությունը որոշվում է վարման ռազմավարությունը, գործողությունների հաջորդականությունը:
Շատ կարևոր է ստամոքսում հելիկոբակտերիայի որոշումը, որը նույնպես իրականացվում է գաստրոսկոպիայի միջոցով` արագ ուրեազային թեստի օգնությամբ, որն ամենազգայուն, առանձնահատուկ և ամենատեղեկատվական մեթոդներից է:
- Որո՞նք են գաստրոսկոպիայի ցուցումները:
- Գաստրոսկոպիայի համար կան բացարձակ և հարաբերական ցուցումներ: Կան դեպքեր, երբ միջամտությունը պետք է իրականացնել անհապաղ` հատկապես արյան հետքերով, սրճագույն արտադրությամբ փսխումների և կղանքում թարմ կամ մակարդված արյան առկայության ժամանակ:
Անհապաղ ցուցում են նաև երկաթի պակասությամբ սակավարյունությունները, պացիենտի մոտ անհայտ պատճառով քաշի արագ կորուստը: Ցուցում է երկարատև այրոցի առկայությունը, ստամոքսի շրջանում ցավը` հիմնականում սոված ժամանակ կամ ուտելուց հետո: Այրոցի դեպքում կարևոր է տարիքը, քանի որ ժամանակի ընթացքում այն առաջացնում է էզոֆագիտ` երբեմն բարդություններով: Երկարատև այրոցը կարող է առաջացնել նաև Բարետտի կերակրափող, որը համարվում է նախաուռուցքային վիճակ:
- Ինչպե՞ս դիմեն պացիենտները` հետազոտության համար:
- Ախտորոշման գործընթացը ներառում է գործողությունների որոշակի հաջորդականություն: Առաջինը հերթին պացիենտը պետք է դիմի բուժող բժշկին` գաստրոէնտերոլոգին: Պացիենտի գանգատները լսելուց հետո մշակվում է հետազոտության պլան (գաստրոսկոպիա, որովայնի օրգանների ՈՒՁՀ, ստամոքսաղիքային համակարգի ռենտգեն կոնտրաստային հետազոտություն (ախալազիա, դիֆուզ էզոֆագոսպազմ, հիվանդությունների դեպքում այն երբեմն էնդոսկոպիայից առավել տեղեկատվական է, քանի որ այդ դեպքերում առավել կարևոր է պարզել կծկողական ֆունկցիան, քան լորձաթաղանթի վիճակը): Հաջորդիվ `մշակվում է բուժման ռազմավարությունը:
- Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
- Գաստրոսկոպիայի նախորդ օրը երեկոյան ժամը 20:00-ից արգելվում է սնունդ ընդունել, ջուր կարելի է խմել: Հետազոտության օրը նույնպես նախքան գաստրոսկոպիան արգելվում է ուտել, որևէ բան խմել, ծխել, մաստակ, դեղեր ևս չի կարելի օգտագործել:
Կոլոնոսկոպիկ հետազոտության տեղեկատվությունն ուղիղ համեմատական է աղիների մաքրության աստիճանի հետ. որքան աղիները մաքուր են, այնքան ինչ-որ բան բաց թողնելու հավանականությունը նվազագույն է: Դրա համար կան հատուկ դեղեր, որոնք պացիենտը հետազոտության նախորդ օրը պետք է ընդունի` աղիները մաքրելու համար:
- Կա՞ անզգայացման անհրաժեշտություն:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում էնդոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են ինչպես ընդհանուր անզգայացմամբ, այնպես էլ` առանց անզգայացման:
- Որքա՞ն են տևում հետազոտությունները:
- Գաստրոսկոպիայի միջին տևողությունը միջինը 2-5 րոպե է: 5 րոպե տևում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել բիոպսիա:
Կոլոնոսկոպիան պահանջում է անհատական մոտեցում՝ կախված աղիքի երկարությունից, գալարներից և տևում է 10-40 րոպե: Որքան աղիները մանրամասն հետազոտվեն, այնքան արդյունավետ է հետագա ռազմավարույթունը: Կատարման որակի գնահատման ձևերից է աղիներից գործիքի դուրս գալու ժամանակահատվածը և աղիների մաքրման աստիճանը:
Պացիենտներն անգամ անզգայացման դեպքում ստացիոնար օր չեն անցկացնում կլինիկայում: Հետազոտությունից հետո բժշկի հսկողության տակ մնում են 15-20 րոպե:
- Ինչպիսի՞ նոր մեթոդներ են կիրառվում և որքանո՞վ են դրանք հասանելի:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում է նաև պարկուճային էնդոսկոպիա, ինչի առավելությունը բարակ աղիների հետազոտությունն է, որն ավանդական մեթոդով իրականացնել հնարավոր չէ: Պացիենտը պարկուճը կուլ է տալիս և, բերանի խոռոչից սկսած, անդադար լուսանկարում է լորձաթաղանթը մինչև ուղիղ աղի և հետանցք: Փաստորեն, նկարում է ամբողջ մարսողական համակարգը` ապահովելով HD որակ:
- Որո՞նք են մեթոդի առավելությունները և թերությունները:
Առավելությունն այն է, որ ամբողջ ընթացքում պացիենտը որևէ տհաճություն չի զգում: Մեթոդը հնարավորություն է տալիս ախտորոշիչ նպատակով հայտնաբերել հատկապես բարակ աղիների ախտաբանությունները:
Հետազոտման մեթոդի թերությունն այն է, որ, եթե որևէ գոյացություն է հայտնաբերվում, միևնույն է, հաջորդիվ` բիոպսիա կատարելու համար իարականացվում է գաստրոսկոպիա կամ կոլոնոսկոպիա:
Հարցերին պատասխանեց Թևոս Սարգսյանը,
էնդոսկոպիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում](up/article/small/file_63896_5274594.jpg)
Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար](up/article/small/file_63200_7892970.jpg)
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու](up/article/small/file_62926_4374398.jpg)
Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...
![](images/calendar.png)
![Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին](up/article/small/file_62056_516531.jpg)
Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը](up/article/small/file_61822_5408680.jpg)
Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...
![](images/calendar.png)
![«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ](up/article/small/file_57387_8391771.jpg)
Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...
![](images/calendar.png)
![Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am](up/article/small/file_55857_5953980.jpg)
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...
![](images/calendar.png)
![Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com](up/article/small/file_54417_6452424.jpg)
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...
![](images/calendar.png)
![Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am](up/article/small/file_54414_2826464.jpg)
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am](up/article/small/file_54416_3224769.jpg)
Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը](up/article/small/file_53447_7766866.jpg)
Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության](up/article/small/file_52675_696771.jpg)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն