Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Կարելի՞ է Պահքի ընթացքում սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ...

Կարելի՞ է Պահքի ընթացքում սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ...

2013թ. Մեծ Պահքի շրջանն սկսվել է փետրվարի 11-ին ու կտեւի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոնի նախօրեն. Սուրբ Զատիկն այս տարի կնշվի մարտի 31-ին: Պահքի ընթացքում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, բացի այդ, հրաժարվում են մոլի սովորություններից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: 

 

Վաղնջական կանոններով, Մեծ Պահքի շրջանում արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը, սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին` բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: 


Վերոնշյալներից բացի, վստահաբար շատերին հետաքրքրում է նաեւ հետեւյալ հարցը` արդյո՞ք մեղք է պահքի ընթացքում սեռական հարաբերություն ունենալը: BRAVO.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի, այնպես էլ բժիշկ-սեքսոպաթոլոգի եւ հոգեբանի հետ:

Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյան.

Պահքն ինքնին ենթադրում է սեռական կապից զերծ մնալ: Եթե ամուսինները երկուստեք համաձայնությամբ տրվում են աղոթքի, ապա պետք է հեռանան միմյանցից: Սակայն եթե այդ ընթացքում նրանք գայթակղվելու են չարի կողմից, փորձության են ենթարկվելու սատանայի կողմից եւ կրքով այրվելու են, ապա պետք է վերադառնան իրենց սովորական կյանքին:

 

Ալբրեխտ Դյուրերի “Ադամ ու Եվա” կտավը

Եթե զույգից մեկն ունի բնական կարիք, օրգանիզմի պահանջ եւ չի կարող հասկանալ մյուսին, որն ուզում է պահք պահել, ապա վերջինս պետք է զիջի նրան: Տվյալ պարագայում պահք չպահողը ոչ թե հաղթում է, այլ սա զույգի համերաշխությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար է արվում: 

Եթե կինը կամ տղամարդը զիջում է, բայց շարունակում է պահք պահել՝  ուտելիքը սահմանափակելով եւ աղոթելով, պահքը դրանից ընդհանրապես չի տուժում: Եթե մարդ պահքի ընթացքում սեր չի ցուցաբերում դիմացինի նկատմամբ, ուրեմն այն անգամ գրոշի արժեք չի ունենա: 

Կինը հնազանդ է իր ամուսնուն, տղամարդը տեր է կնոջը. եկեղեցում այս երդումը տված զույգից մեկը, եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ պահք պահել եւ ոչ թե պահանջում, այլ պարզապես ակնկալում է մարմնական մերձեցում, ապա մյուսը մերժելու իրավունք չունի, որովհետեւ գայթակղության, անհավատարմության առիթ կտա, եւ հնարավոր է` ամուսնությունը կործանվի: Եթե հարգում ես դիմացինիդ զգացմունքները, սիրում ես նրան, ուզում ես նրա կողքին լինել, բնականաբար, պետք է զիջես: 

 
 
  Օգյուստ Ռոդենի “Համբույրը”

Պահքի իմաստն ուտել կամ չուտելը չէ, աղոթել կամ չաղոթելը չէ, այլ ամբողջությամբ մաքրվելն ու Աստծո առջեւ շիտակ հոգով եւ սրտով կանգնելն է: Այն պահելը պարտադիր չէ բոլորի համար. մարդն ինքն է որոշում  եւ ընտրություն կատարում:

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյան.

Սեռական կյանքի տեւական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե´ սեռական, թե´ ընդհանուր առողջության վրա: Սեռահասունության շրջանում յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռական ակտիվության իր անհատական ռիթմը, եւ երբ այն ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում են հարկադրական սեռական ժուժկալության տարբեր դրսեւորումներ: 

 

Կախված տարիքից, խառնվածքից եւ սեռական ցանկության ուժգնությունից` այդ դրսեւորումների արտահայտվածությունը եւ սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել: Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսեւորվում է նեւրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սեւեռումով եւ այլն: 


Սեռական ժուժկալության դրսեւորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ եւ տարեցները սեռական ձեռնպահությունը թեթեւ են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթեւացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսեւորումները: 

 

Սովորաբար սեռական կյանքը բնականոն է դառնում սեռական ակտիվության եւ ռեժիմի բավարար մակարդակի հաստատումով, հիմնականում` ամուսնությամբ: Հաճախ սեռական երկարատեւ ժուժկալությունից սեռական կարողությունը նվազում է, եւ սեռական կյանքը վերսկսելու դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում արագ` հատկապես միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Այս առումով հետագա խնդիրներից խուսափելու համար բժշկական տեսակետից առավել նպատակահարմար է ընտրել չարյաց փոքրագույնը, այսինքն՝ ամբողջովին հրաժարվելու փոխարեն սեռական կենսակերպը հարաբերականորեն պասիվացնել՝ այն հնարավորինս հասցնելով նվազագույնի: 

 

ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբան Նելլի Արոնյան.

Շատ հարցերում կրոնական եւ հոգեբանական մոտեցումները հակասում են իրար, որովհետեւ հոգեբանության մեջ դոգմաներ չկան, եւ միշտ հարցականի տեղ կա այն առումով, որ մարդ ինքը պետք է մտածի: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է որոշակի զսպվածություն մտցնել հաճույքների մեջ: Պահքը շատ լավ շրջան է հոգեւոր արժեքների մասին մտածելու համար, որպեսզի հասկանաս, թե որոնք են այն շատ կարեւոր հաճույքները, առանց որոնց չես կարող ապրել, եւ վերանայես դրանք:

 

 Խնդիր է, երբ հաճույքների մեջ ամենամեծ տեղը գրավող սեքսը սկսում է ծայրահեղ կարեւորություն ունենալ մարդու համար, եւ նրա մտքերն ու էներգիան ուղղվում են միայն դրան: Սուբլիմացիան սեռական էներգիան ստեղծագործական հիմքի վրա դնելն է. մարդու սեռական միտումները քչանում են, երբ նա իր ամբողջ էներգիան օգտագործում է արարելու համար: 


Պահքի ընթացքում մարդը հնարավորություն ունի զսպել բոլոր ցանկությունները, այդ թվում` սեռական հարաբերություններ ունենալը, սակայն պետք չէ ծայրահեղությունների դիմել` ընդհանրապես հրաժարվելով դրանից: Խորհուրդ կտամ Մեծ Պահքի շրջանն օգտագործել հասկանալու համար, թե ուր են տանում ձեր ցանկությունները:

 

“Երկար ժամանակ իրարից հեռու մի մնացեք”


Այս հրապարակումն ամփոփում ենք Նոր Կտակարանում Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղված առաջին նամակից հետեւյալ հատվածով. “Որպեսզի պոռնկության մեջ չընկնեք, ամեն մարդ թող իր կինն ունենա եւ ամեն կին՝ իր ամուսինը, որպեսզի կնոջ կարիքներն ամուսինը գոհացնի եւ ամուսնու կարիքները՝ կինը, որովհետեւ կինը չէ իր մարմնի տերը, այլ` ամուսինը. ոչ էլ ամուսինն է իր մարմնի տերը, այլ` կինը: Երկար ժամանակ իրարից հեռու մի մնացեք: Եթե ուզում եք աղոթքի նվիրվել, կարող եք փոխադարձ համաձայնությամբ միառժամանակ հեռու մնալ իրարից, բայց հետո վերադարձեք ձեր կենակցությանը, որպեսզի չլինի թե Սատանան ձեզ փորձության մղի՝ ձեր անժուշկալությունից օգտվելով”:

Հեղինակ. Լենա Գեւորգյանի
Սկզբնաղբյուր. Bravo.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ