Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանխարգելում

Ռոտավիրուսային պատվաստումներ

Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

 

Այս նկատառումով նոյեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվել է նոր՝ ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներով:

 

Ընդհանուր առմամբ, ռոտավիրուսները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով փորլուծությունների հիմնական պատճառ են` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան գրանցվում են ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման և մոտ 0.5 միլիոն մահվան դեպք, ինչպես նաև մոտ 114 միլիոն ռոտավիրուսային վարակի էպիզոդ: Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչև 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում և փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով: Պարզվում է, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանն առնվազն մեկ անգամ ռոտավիրուսներով վարակվում և հիվանդանում է:

 

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Գնահատումները և հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրներում երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերը հիմնականում պաշտոնական վիճակագրությամբ չեն ներկայացվում, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններին: Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը  մինչև 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2-05, այսինքն` մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան առնվազն 40 մահվան դեպք: 

 

Աշխարհում ռոտավիրուսային վարակի տարածվածությունը ցույց է տալիս, որ միայն խմելու ջրի անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը բավարար չեն ռոտավիրուսային փորլուծությունների վերահսկման համար: Սա հասկանալի է, քանի որ ռոտավիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում և կարող են պահպանվել ամիսներ շարունակ: Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է կղանքաբերանային ճանապարհով: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որին հաջորդում է սուր փորլուծությունը, բարձր ջերմությունը, փսխումը: Ջրային լուծը սովորաբար ինքնաբուժվում է 3-7 օրվա ընթացքում, սակայն կարող է ավելի երկարել: Միաժամանակ, ռոտավիրուսներն այլ փորլուծությունների համեմատությամբ համարվում են բարձր ռիսկային՝ ջրազրկման և հոսպիտալացման տեսանկյունից: 

 

Հայաստանի Հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածության մակարդակը, ընդհանուր առմամբ, համընկնում է միջազգային վիճակագրական ցուցանիշներին: Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը հասկանալու համար 2009 թվականի փետրվարից Երևանի «Արաբկիրե բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացվում է լուծով հիվանդ երեխաների նպատակային հսկողություն և, այդ տվյալների համաձայն, նշված հիվանդանոցներում փորլուծությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ հաստատվել է ռոտավիրուսային վարակը: Սա տարեկան միջին ցուցանիշն է, իսկ սեզոնային բարձրացումների ընթացքում, որը դիտվում է հունվար-ապրիլ ամիսներին, այն կարող է հասնել մինչև 70 տոկոսի: Ռոտավիրուսային վարակով հիվանդ երեխաների տարիքային կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գրեթե հավասարաչափ է բաշխված 6-12 ամսական, 12-24 ամսական և 2-5 տարեկան տարիքային խմբերում՝ 27- 40 տոկոս: Ռոտավիրուսային վարակը տարածված է նաև հանրապետության մարզերում: Այսպես՝ 2011 թվականին հանրապետության մարզերից դետքային հսկողության համակարգում ընդգրկված ռոտավիրուսային վարակով մինչև 5 տարեկան երեխաները կազմել են մարզերից փորլուծությամբ հոսպիտալացված երեխաների 26- 33 տոկոսը:

 

Հանրապետությունում շրջանառող ռոտավիրուսների շճատիպերը պարզելու, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների որակը վերահսկելու նպատակով դետքային հսկողության մեջ ընդգրկված հիվանդների նմուշներն ուղարկվել են Բելառուսի վերազգային լաբորատորիա: Արդյունքում՝ մեր երկրում ռոտավիրուսային վարակների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունները այլ երկրների արդյունքների համեմատությամբ բավականին բարձր առանձնահատկություն և զգայունություն ունեն: 

 

Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում շրջանառում են ռոտավիրուսների G1P8 և G4P8 շճատիպային համակցությունները: Հարկ է նշել, որ այս համակցությունը հենց մտնում է բելգիական Ռոտարիքս արտադրական անվամբ ռոտավիրուսային պատվաստանյութի բաղադրության մեջ: Վերջինս հեղուկ պատվաստանյութ է, որը ներկայացվում է հատուկ պարկուճով և նախատեսված է բերանային ներմուծման համար: 1 պարկուճը համարվում է 1 դեղաչափ՝ 1.5մլ հեղուկ: Հայաստանում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով` 6 և 12 շաբաթականում, օրացուցային այլ պատվաստումների հետ միասին: 

 

Միաժամանակ, ռոտավիրուսային պատվաստումներն ունեն որոշակի առանձնահատկություն: Եթե այլ պատվաստումներից ուշացումների դեպքում թույլատրվում է շարունակել երեխայի պատվաստումները՝ ըստ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նվագների, ապա ռոտավիրուսային պատվաստումների դեպքում առաջին դեղաչափը 15 շաբաթից հետո այլևս չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո: Ռոտավիրուսային պատվաստումների համար հակացուցումների ցանկը շատ փոքր է, մասնավորապես՝ 

 

  • գերզգայունություն ռոտավիրուսային պատվաստման նախորդ դեղաչափից հետո 
  • աղիների անանցանելիության առկայություն մինչև պատվաստման օրը 
  • ռոտավիրուսային պատվաստումը պետք է հետաձգել, եթե առկա է լուծ և ռեհիդրատացիոն թերապիայի կարիք կա:

 

Հարկ է նշել, որ թեթև հիվանդությունը, ինչպիսին է վերին շնչուղիների վարակը հակացուցում չէ ռոտավիրուսային պատվաստումների համար:  

 

Ռոտավիրուսային պատվաստումներն անվտանգ են և չեն առաջացնում լուրջ կողմնակի ռեակցիաներ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. rus.delfi.lv
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները
ՀՀ ԱՆ. թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները

Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով...

Հրատապ թեմա Հայաստանում Օգտակար խորհուրդներ
ԼՂ ԱՆ. Ինչպես խուսափել սուր աղիքային վարակներից
ԼՂ ԱՆ. Ինչպես խուսափել սուր աղիքային վարակներից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել ներքոհիշյալ պահանջներին...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից. news.am
Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից. news.am

Կարմրուկը շատ վարակիչ շնչառական հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Մասնագետների խոսքով, կարմրուկն այնքան վարակիչ է, որ հիվանդությամբ վարակվում է հիվանդին շրջապատող...

Վարակաբանություն
Լյարդի հիմնական գործառույթները. news.am
Լյարդի հիմնական գործառույթները. news.am

Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից եւ գրիպից. 5 օգտակար խորհուրդ. news.am
Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից եւ գրիպից. 5 օգտակար խորհուրդ. news.am

Ձմռանը մարդիկ հաճախ են սուր շնչառական խնդիրներ ունենում, քան ամռանը, գարնանը եւ նույնիսկ աշնանը: Հնարավո՞ր է ինչ-որ կերպ խուսափել...

Օգտակար խորհուրդներ
Հայտնի է ճարպակալման կենսաբանական պատճառը. news.am
Հայտնի է ճարպակալման կենսաբանական պատճառը. news.am

Ամերիկյան Ռոչեսթերի համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել օրգանիզմում ճարպային բջիջների ձեւավորումն անմիջականորեն վերահսկող սպիտակուցը: FASEB ամսագրում հրապարակված բացահայտումը թույլ կտա ճարպակալումն...

Ճարպակալում
Հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը վաճառքի է հանվել Չինաստանում
Հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը վաճառքի է հանվել Չինաստանում

Չինական Xiamen Innovax Biotech դեղագործական ընկերությունը 2 տարվա կլինիկական փորձարկումներից հետո վաճառքի է հանել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է РИА-Новости-ին՝ հղում անելով Xinhua գործակալությանը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Լվացե′ք ձեռքերը, եթե դրանք ակնհայտորեն կեղտոտ են...
Լվացե′ք ձեռքերը, եթե դրանք ակնհայտորեն կեղտոտ են...

Ձեռքերի լվացման այս եղանակը թույլ կտա ձեռբազատվել մի շարք վարակիչ հիվանդությյունների հարուցիչներից։ Ամբողջ լվացման տևողությունը 40-60 վայրկյան է...

Վարակաբանություն ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 3.2010 Կանխարգելում և բուժում տանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ