Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Դրվել է ախտորոշում․ «Հղիություն, 34 շաբաթ և 5 օր։ Զույգ պտուղ։ Բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ԲԳԱ)՝ ձախ ձվարանի կիստոմա։ Բարդացած սոմատիկ անամնեզ (ԲՍԱ)՝  վարիկոզ հիվանդություն։ Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք»:

Նկար 1։ Կիստոմայի ՈՒՁՀ պատկեր։

Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված ձախ ձվարանի կիստոմայի չափերը եղել են՝ 165*120 մմ (նկ. 1):

Իրականացվել է տոկոլիտիկ, սպազմոլիտիկ և հակաէմետիկ թերապիա։ Որոշվել է սպիտակուցի առկայությունը մեզի 1 չափաբաժնի մեջ, որը կազմել է 7,1 գ/լ-ում։

Զարկերակային ճնշումը եղել է նորմայի սահմաններում։ Որոշվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ պլանային կարգով, և իրականացնել կիստոմայի հեռացում։

Կատարվել է կեսարյան հատում․ տոտիկներով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,980 գ քաշով, 44 սմ հասակով, ապա գլխիկով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,780 գ քաշով, 42 սմ հասակով։ Նորածիններն, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել են 7/7 բալ։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի, այնուհետև հեռացվել է կիստոման և ուղարկվել շտապ հյուսվածաբանական հետազոտության՝ վիրահատության հետագա ծավալը որոշելու նպատակով։                        

 
Նկար 2։ Կիստոման՝ ինտրաօպերացիոն։

Կիստոմայի չափերը եղել են 16,0*20,0 սմ (նկ. 2)։

Հեռացված կիստոմայի հյուսվածաբանական պատկերը համադրելի է եղել սերոզ ցիստադենոմայի հետ (նկ. 3)։
 


Նկար 3։ Սերոզ ցիստադենոմայի հյուսվածաբանական պատկեր։

Կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում։ Արյան կորուստը կազմել է 600,0 մլ, մարմնի զանգվածի մոտավորապես 0,8 %-ը։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Հղիության ընթացքում ձվարանների զանգվածային նորագոյացությունների մասին համառոտ տեղեկատվություն
ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Կ.Կ. Առուստամյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը։
 
Հղիությունների մոտավորապես 0,2-2%-ն ուղեկցվում է հավելումների նորագոյացությունների առաջացմամբ։ Դրանց մեծամասնությունն առաջանում են ձվարաններից, հայտնաբերվում են հղիության առաջին եռամսյակում, կարող են ինքնաբերաբար վերանալ, քանի որ իրենց բնույթով, սովորաբար, պարզ ֆունկցիոնալ կիստաներ են:

Նորագոյացությունների որոշ տեսակներ չեն անհետանում և կարող են չափերով մեծանալ ու կլինիկական դրսևորումներ ունենալ:

Ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և վերագրվում են հղիության դեպքում դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններին, որի պատճառով ախտորոշումը կարող է հետաձգվել և ախտորոշվել միայն նորագոյացության չափերով մեծացման, հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի, վարակման, չարորակացման, փոքր կոնքում կիստայի սեղմման ժամանակ, ինչը, հաճախ, պահանջում է շտապ միջամտություն: Այս հիվանդների շրջանում ոլորումներն ամենատարածված բարդությունն են: Հղիության ընթացքում ձվարանների ոլորման վտանգը բարձրանում է 5 անգամ և ավելի հաճախ հանդիպում է առաջին եռամսյակում։

Ոչ սպեցիֆիկ ախտանշաններից են մեջքի կամ որովայնի ցավը, փորկապությունը, որովայնի փքվածությունը և միզարձակման խանգարումները: Մեկ այլ դրսևորում է համարվում նախածննդյան այցելության ժամանակ որովայնում, կոնքում կամ Դուգլասյան տարածությունում հայտնաբերված շոշափվող գոյացությունը: Մյուսը որովայնի սուր ցավն է՝ կապված հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի հետ։

Հղիների մոտ ձվարանների սերոզ ցիստադենոմայի հանդիպման հաճախականությունը 5-28% է: Սերոզ ցիստադենոմաները բարակ պատերով և կիսաթափանցիկ կիստաներ են, որոնք, սովորաբար, միախոռոչ են, պարունակում են սակավ միջնապատեր և հաճախ միակողմանի են, թեև կարող են լինել նաև երկկողմանի։

Հղիության ընթացքում ձվարանների նորագոյացությունների ախտորոշման մեջ մեծ է ուլտրաձայնային հետազոտության դերը:

Մեծ չափերով կիստաների դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն։ Երկրորդ եռամսյակը համարվում է իդեալական՝ վիրաբուժական միջամտության համար, քանի որ նվազում է 1-ին եռամսյակում ինքնաբեր վիժումների և 3-րդ եռամսյակում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը: Ե՛վ բաց վիրահատությունը, և՛ լապարոսկոպիան կարող են իրականացվել՝ հաշվի առնելով կիստայի տրամագիծը, հղիության ժամկետը և վիրաբույժի համապատասխան փորձառությունը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում
ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում

Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։

Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր
«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին Լրահոս կանանց համար
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայ բժիշկները 10 կիլոգրամանոց միոմա են հեռացրել
Հայ բժիշկները 10 կիլոգրամանոց միոմա են հեռացրել

Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաեւհեմոգլոբինիցածրցուցանիշիառկայությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել. erebunimed.com
Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am

Հղի կնոջը խորհուրդ  է տրվում պատվաստվել Կովիդ-19-ի դեմ այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր
Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր

Ըստ հունական դիցաբանության՝ Ասկլեպիոսը համարվում է բժշկության աստվածը: Կորոնիսը լապիֆների արքա Ֆլեգիասի դուստրն էր և դավաճանության համար սպանվել էր Ապոլոնի կողմից: Երբ Էպիդավրում Կորոնիսի մարմինն այրում են...

Պատմության էջերից Սալուտեմ 1.2021
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ