Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Առողջ կենսակերպը սրտի կաթվածի հանդեպ ժառանգական հակվածությունից ուժեղ է. հետազոտություն. news.am
Առողջ կենսակերպը սրտի կաթվածի հանդեպ ժառանգական հակվածությունից ուժեղ է. հետազոտություն. news.am

Բոլորը գիտեն, որ առողջ կենսակերպը, որը ներառում է ծխելուց հրաժարվելը, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ քաշը նորմայի սահմաններում պահելը, նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Բայց կարո՞ղ է, արդյոք, առողջ ապրելակերպն օգնել նման հիվանդությունների հանդեպ ժառանգական հակվածություն ունեցող մարդկանց:

Massachusetts General Hospital-ի մասնագետների հավաստմամբ՝ այո: Եթե անգամ մարդու մոտ կաթվածի եւ սրտի այլ հիվանդությունների հանդեպ բարձր ժառանգական վտանգ կա, առողջ կենսակերպը կարող է առնվազն կրկնակի նվազեցնել այն:

Մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ գեների համալիր ունի, որոնք զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի վտանգը: Բայց նույնիսկ այդ մարդիկ կարող են վերահսկել սեփական ճակատագիրն ու խուսափել կաթվածից, ինչն էլ ապացուցել են նշված կլինիկայի գիտնականները:

Եթե ուզում եք խուսափել սրտի կաթվածից, գիտնականները խորհուրդ են տալիս լավ մարզավիճակում մնալ, խուսափել ծխելուց եւ պահպանել կազմվածքը: Հենց այս երեք գործոնների համադրությունն է նվազեցնում սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

«Մեր հետազոտության հիմնական ուղերձն այն է, որ ԴՆԹ-ն չի կանխորոշում մարդու ճակատագիրը: Շատ մարդիկ՝ ինչպես բժիշկները, այնպես էլ քաղաքացիները, ժառանգական գործոնն ինչ-որ անխուսափելի բան են համարում: Բայց սրտի մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ կաթվածի տեսանկյունից, այդպես չէ»,- ասել է գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 55 հազար կամավորի տվյալները, որոնք մասնակցել են մի քանի լայնածավալ հետազոտության: Առանձնացրել են նրանց, ում մոտ ժառանգական գործոնների պատճառով կաթվածների վտանգը միջին վիճակագրական ցուցանիշից երկու անգամ ավելին է եղել: Բայց, երբ այդ մարդիկ սկսել են առողջ կենսակերպ վարել, տարբերությունը գրեթե զրոյի է հավասարվել: Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ընդգծել է առողջ կենսակերպի անհրաժեշտությունը եւ հաստատել, որ դա ժառանգականության վտանգներից ավելի ուժեղ է:

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ