ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Քիմիաթերապիան անիմաստ է քաղցկեղի զարգացման վերջին փուլերում. med.news.am

Քիմիաթերապիան քաղցկեղի վերջին փուլում չի կարող որեւէ կերպ մեղմել առողջական վիճակը, հակառակը՝ այդ փուլում այն նկատելիորեն վատթարացնում է ինքնազգացողությունը: Այս եզրահանգման են եկել Վեյլ-Կոռնել բժշկական քոլեջի ամերիկյան գիտնականները:
Ուռոցքաբանները շատ հաճախ քիմիաթերապիա են նշանակում քաղցկեղի վերջին փուլում գտնվող մարդկանց՝ հույս ունենալով, որ այն կնվազեցնի ուռուցքի չափն ու թույլ կտա մարդկանց ավելի լավ զգալ: Գիտնականները չեն գտել որեւէ ապացույց՝ այն բանի, որ քիմիաթերապիան կարող է բարելավել այս մարդկանց ինքնազգացողությունը:
Առավել առողջ հիվանդների մոտ կյանքի որակը վատթարանում էր քիմիաթերապիայից հետո: Հետազոտողները հետեւել են 312 պացիենտներին, որոնց թվում էին միայն այն մարդիկ, որոնց, բժիշկների կանխատեսումներով, վեց ամսվա կյանք էր մնացել:
Սա չի նշանակում, որ քիմիաթերապիան, առհասարակ, առավելություններ չունի: Այն կարող է բուժել վաղ փուլում գտնվող քաղցկեղի շատ տեսակներ: Եթե նույնիսկ այն կայուն դրական արդյունք չի ապահովում, կարող է երկարացնել կյանքը, ինչպես նշում է Թոմաս Սմիթը՝ Բալտիմորի Ջոն Հոպկինսի բժշկական համալսարանի պալիատիվ բժշկության տնօրենը:
Սակայն, եթե քաղցկեղը շարունակում է աճել քիմիաթերապիայի երկու-երեք կուրսերից հետո, շանսերը, որ դրա 4-րդ կամ 5-րդ կուրսը կերկարացնեն կյանքը, զուտ տեսական են դառնում, նշում են գիտնականները: Հենց այս դեպքում է անհրաժեշտ հիվանդներին թույլ տալ կյանքը հնարավորինս հարմարավետ ավարտել՝ ցավազրկման անհրաժեշտ մակարդակով եւ առանց քիմիաթերապիայի կողմնակի ազդեցության:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն