ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
«Արջի ճանկը» հեռացնում է ուռուցքը 45 րոպեի ընթացքում. med.news.am

Նոր սարքավորումը, որը շատերն անվանում են «արջի ճանկ», «ներծծում» եւ հեռացնում է նախաքաղցկեղային գոյացությունները աղիքային համակարգից ընդամենը 45 րոպեի ընթացքում: Շատ գիտնականներ արդեն իսկ անվանում են այս սարքավորումը մեծ առաջընթաց քաղցկեղի բուժման ոլորտում, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:
Պոլիպները աղիքների մակերեսին ձեւավորվող փոքրիկ գոյացություններ են, որոնք ի հայտ են գալիս որոշ մարդկանց մոտ եւ հետագայում կարող են քաղցկեղի վերածվել: Այդ պատճառով դրանք երբեմն հեռացվում են վիրաբուժական ճանապարհով, ինչի ընթացքում բարդություններ կարող են լինել:
Գոյություն ունեն դրանց հեռացման մի քանի ոչ վիրաբուժական միջոցներ եւս՝ փոքրիկ ասեղների միջոցով, որոնք միացրած են հատուկ խողովակին: Սակայն այս բոլոր միջոցներն անհնար է օգտագործել, եթե գոյացությունները գտնվում են ոչ թե աղիքների պատերին, այլ ավելի խորը: Եթե հեռացվեն միայն այս բջիջները, քաղցկեղի վտանգը կպահպանվի, իսկ ավելին հեռացնելու դեպքում կարող է պատռվել աղիքի պատը, ինչը կհանգեցնի կյանքի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիաների:
Այժմ Մեծ Բրիտանիայում՝ Southampton General Hospital կլինիկայում սկսել են օգտագործել այս նոր սարքավորումը, որի իսկական անունը ամբողջ հաստությամբ ռեզեկցիայի սարքավորում է (full-thickness resection device (FTRD)), եւ դրա միջոցով բժիշկները հեռացնում են դժվար հասանելի գոյացություններն ընդամենը 45 րոպեի ընթացքում: Ռիսկերն այս դեպքում շատ ավելի քիչ են, քան այլընտրանքային միջամտությունների դեպքում:
FTRD-ն հատուկ «թաթի» միջոցով բռնում է հիվանդ հյուսվածքները եւ ներծծում դրանք խողովակի մեջ: Իսկ խողովակի մեջ հենց «արջի ճանկն» է, որը մնում է բաց ճնշման տակ: Այն ո՛չ միայն հեռացնում է ուռուցքը, այլ նաեւ փակում վերքը:
Ինչպես նշեց բժիշկ Ֆիլիպ Բոգերը՝ վերոնշյալ կլինիկայի գաստրոէնտերոլոգը, այս սարքավորման շնորհիվ շատ պացիենտներ կկարողանան խուսափել լայնածավալ աբդոմինալ վիրահատություններից: Ինքը բժիշկը, ի դեպ, արդեն իսկ կիրառել է սարքավորումը երեք հիվանդների վրա եւ իրականացրել է բավականին արդյունավետ:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն