ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Միզապարակի ադյուվանտ քիմիաթերապիան նվազեցնում է մահվան ելքի հավանականությունը. news.am

Ադյուվանտ (լրացուցիչ) քիմիաթերապիան, որն իրականացվում է միզապարկի քաղցկեղի վիրահատական բուժումից հետո, նվազեցնում է մահվան ելքի հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել Icahn School of Medicine at Mount Sinai-ի մասնագետները:
Գիտնականները հետազոտել են միզապարկի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն անցած 5.653 հիվանդի բուժման ու հետվիրատական վերակագնման գործընթացը: 1.293 հիվանդ ենթարկվել էր ադյուվանտ քիմիաթերապիայի:
Կլինիկական հետազոտությունները հաստատում են նախքան վիրահատությունը քիմիաթերապիայի (նեոադյուվանտ քիմիաթերապիա) իրականացման արդյունավետությունը միզապարկի քաղցկեղով տառապողների մոտ:
Միեւնույն ժամանակ մասնագետները պարզել են, որ նաեւ վիրահատությունից հետո քիմիաթերապիա ստացած հիվանդների մոտ մահվան ելքի հավանականությունը նվազում էր 30 տոկոսով այն հիվանդների համեմատ, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել միայն վիրահատությունից առաջ, հայտնում է Eureka-ն:
Ադյուվանտ քիմիաթերապիան քիմիաթերապիայի տեսակ է, որն իրականացվում է նկատելի ուռուցքային գործընթացի բացակայության պայմաններում: Դրա նպատակը լոկալ կամ համակարգային ռեցիդիվի կանխումն է: Նեոադյուվանտ քիմաթերապիան իրականացվում է վիրահատությունից առաջ եւ թույլ է տալիս ուռուցքը հասցնել վիրահատելի չափերի:
Միզապարկի քաղցկեղը վաղ ախտորոշման դեպքում սովորաբար բուժելի է: Այս հիվանդության ձեւավորման ստույգ պատճառներն առ այսօր հայտնի չեն, բայց գիտնականները պարզել են, որ այն երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում մոլի ծխողների մոտ:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն