Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կլինիկական դեպք. գոտկային ցավ` ցրված սկլերոզի ժամանակ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. գոտկային ցավ` ցրված սկլերոզի ժամանակ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Հաճախ տարբեր օրգանների կողմից արտահայտված լուրջ խնդիրները կարող են արտահայտվել գոտկային շրջանի ցավերով: Այդ պատճառով միշտ պետք է ուշադիր լինել և կարողանալ հասկանալ ցավի բուն պատճառը:

Միջին տարիքի (45 տարեկան) կինը դիմել էր մեզ ողնաշարային ցավի, քայլքի դժվարացման գանգատներով: Ողնաշարի ցավերի հետ, միաժամանակ, գանգատվում էր նաև ոտքերի ձգվածության զգացումից: Նա երկար ժամանակ տառապում էր այդ վիճակի պատճառով և նույնքան երկար ժամանակ էլ հետազոտվել էր, գտնվել բժիշկների հսկողության տակ, ստացել բուժում, սակայն դրական դինամիկա չէր նկատվել:

Հիվանդի մոտ ստուգվեց հիվանդի նյարդաբանական ստատուսը, որը չէր համապատասխանում ողնաշարային խնդրին և գանգատներին: Իհարկե, ողնաշարում խնդիրեր կային, սակայն այնքան արտահայտված չէին, որ նման գանգատների պատճառ լինեին:  Մանրամասն անամնեզ հավաքվեց և պարզվեց, որ նրա մոտ կա նաև անմիզապահություն, որը կինը միշտ կապել էր արգանդի իջեցման հետ:

Կատարվեցին հետազոտություններ: ՄՌՇ-ի արրդյունքում հաստատվեց, որ պատճառը ոչ թե ողնաշարի խնդիրն է, այլ հիվանդի մոտ առկա է ցրված սկլերոզ, և ցավերը կապված էին մկանային գերլարման հետ: Ծանրության, ձգվածողության զգացողությունը, անմիզապահությունը ցրված սկլերոզի արդյունքում առաջացած խնդիրների արտահայտված գումարային դրսևորումներն էին:

Հիվանդը ստացավ համապատասխան բուժում , որի ֆոնի վրա դիտվեց դրական դինամիկա .
 
Օֆելիա Արտուշի Ավետիսյան,
Արմենիա ՀԲԿ, բժիշկ- նյարդաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գլխուղեղի քիչ հանդիպող նորագոյացության` երրորդ փորոքի կոլոիդ կիստայի հեռացում. nairimed.com
Գլխուղեղի քիչ հանդիպող նորագոյացության` երրորդ փորոքի կոլոիդ կիստայի հեռացում. nairimed.com

Ուշագրավ է այն, որ այս նորագոյացությունները բարորակ են և կյանքի ընթացքում մարդ այն չի զգում, սակայն չվիրահատելու դեպքում վերջինս կարող է պատճառ հանդիսանալ հանկարծամահության: Այս ուռուցքը հնարավոր եղավ վիրահատել...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com
Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com

43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մեկ տարի առաջ Եվրոպայում, իսկ այսօր արդեն Հայաստանում` Նաիրի ԲԿ-ում (Տեսանյութ) . nairimed.com
Մեկ տարի առաջ Եվրոպայում, իսկ այսօր արդեն Հայաստանում` Նաիրի ԲԿ-ում (Տեսանյութ) . nairimed.com

Մոտավորապես մեկ տարի առաջ հրապարակեցինք տեղեկատվություն, թե ինչպես էին իտալացի բժիշկները կատարում գլխուղեղի վիրահատություն, որի ժամանակ հիվանդը ջութակ էր նվագում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com

«Նաիրի»  բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ  նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ, որոնց ժամանակ որևէ դեպք նման չէ նախորդին: Վիրահատության իմաստն այն է, որ հարկ է հեռացնել էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը

Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պարկինսոնյան հիվանդության բջջային թերապիան. biostem.am
Պարկինսոնյան հիվանդության բջջային թերապիան. biostem.am

Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը
ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հնարավոր է կատարել թե' բաց և թե' էնդոսկոպիկ վիրահատություն: Վիրահատության ընտրության հարցը կախված է ճողվածքի չափից և ձևից: Բաց եղանակով վիրահատությունները...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com

Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...

ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ Լուրեր
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ