ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Արդյոք՞ անհրաժեշտ է ցինկ-ի օգտագործումը կովիդ -19 հիվանդների կանխարգելման և առավել եվս բուժման ժամանակ. ՈՉ. Լամարա Մանուկյան

Ցավոք, ինչպես ցինկի, այնպես էլ մյուս վիտամինների ու հանքային նյութերի արդյունավետությունը, կորոնավիրուսի կանխարգելման և բուժման համար դեռ ապացուցված չէ, չնայած որ շատ հետազոտություններ են իրականացվել տարբեր երկրներում:
Այս միկրոտարրի/միկրոէլեմենտի արդյունավետության մասին լուրերը ակտիվորեն տարածվում են սննդային հավելումներ արտադրողների կողմից, որոնք, ըստ New York Times- ի, համաճարակի ընթացքում ցինկի պատրաստուկներից վաստակել են 134 միլիոն դոլար: ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) նախազգուշական նամակներ է ուղարկել հինգ ընկերությունների ՝ ցինկի հավելումները գովազդելով, որպես կորոնավիրուսի «ոսկե հաբ»:
Եվս մեկ անգամ նշեմ, որ ցինկը ոչ մի կերպ չի պաշտպանում կորոնավիրուսից: Եթե ցինկը ունենար նվազագույն արդյունավետություն, այն արդեն ներառված կլիներ ամբողջ աշխարհում COVID-19- ի կանխարգելման և բուժման ուղեցույցներում :
Այո, ցինկը կարևոր միկրոտարր է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի լիարժեք գործունեության համար: Այն մասնակցում է սպիտակուցների և ԴՆԹ-ի սինթեզմանը, ինչպես նաև հորմոնների արտադրությանը, նպաստում է մկանների աճին և վերականգնմանը, մաշկի առողջությանը, վերքերի ապաքինմանը, բարելավում է մարսողությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և օգնում է իմունային համակարգին պայքարել վարակների և մրսածության դեմ: Այո ցինկն արագացնում է մրսածությունից /բայց ոչ կովիդ19/ վերականգնումը շուրջ 33% -ով: Սա նշանակում է, որ ընդհանուր մրսածության դեպքում, որը տևում է մոտ մեկ շաբաթ, կարող եք հիվանդ լինել երկու օր պակաս: Կարևորը առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում սկսել ընդունել, այն է ցանկալի է օգտագործել բերանում ներծծվող հաբերը, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Ցինկի պակասությունը գրանցվում է ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդկանց մոտ, հատկապես սոցիալապես անապահով խավերի: Ցինկը առկա է բազմաթիվ բուսական և կենդանական սննդամթեքներում, և բավարար սննդակարգ ունենալու դեպքում, ցինկի պակաս չի լինի։
Ցինկը շատ նենգ միկրոտարր է, և այն ինքնուրույն օգտագործելը հղի է լուրջ կողմնակի ազդեցություններով։ Սրտխառնոց, ուժեղ փսխում, լուծ, ցավեր, գլխացավեր, «լավ» HDL խոլեստերինի մակարդակի իջեցում։ Այս բոլոր ախտանիշները ցինկի «ինքնաբուժման» հնարավոր հետևանքներն են: Պարբերաբար ընդունելու դեպքում թույլատրելի դեղաչափից ավել (որը դժվար է հաշվարկել առանց բժշկի նշանակման), դա կարող է հանգեցնել պղնձի ՝ մեկ այլ կարևոր հանքանյութի պակասի: Բացի այդ, ցինկը կարող է թուլացնել որոշ դեղամիջոցների ազդեցությունը:
Ցինկը բավարար մակարդակը պահպանելու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են.
- միս. տավարի միս, խոզի միս և գառ, թռչնամիս՝ հնդկահավ և հավ;
- բանջարեղեն ՝ կաղամբ, ոլոռ, ճակնդեղ, ծնեբեկ;
- ձուկ և ձննամթերք;
- հատիկաընդեղեն ՝ լոբի, ոսպ, սիսեռ;
- ընկույզ և սերմեր `դդմի և արևածաղկի սերմեր;
- կաթնամթերք `կաթ, յոգուրտ, մածուն, կաթնաշոռ և պանիր:
- հացահատիկային մշակաբույսեր ՝ վարսակ/գերկուլես/, շագանակագույն բրինձ, քվինոա;
- խեցեմորթներ ՝ ոստրեներ, խեցգետիններ, միդիաներ;
- ձու
Իհարկե, նաև մաքուր օդին զբոսնելը, բավարար ֆիզիկական ակտիվությունն ու լավ քունը կօգնեն ամրապնդել իմունային համակարգը:
Եղեք իրազեկված, պաշտպանված, լավատես և առողջ։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ։


Կարդացեք նաև

Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման...





Ամերիկան մաշկաբանների ակադեմիան հրապարակել է նոր հետազոտություն, որը նկարագրում է COVID-19-ի նոր ախտանիշներ, հայտնում է "Российская газета"-ն...



Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:
Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ...



Հակաբիոտիկների օգտագործման աճը՝ նրանց նկատմամբ վիրուսի կայունության զարգացման գործոններից է: ԱՀԿ տվյալներով` բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկների անարդյունավետության հետևանքով...



Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն...



Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...



Բժիշկները զգուշացնում են «երկարատև COVID-19»-ի մասին, որը նրանք դիտարկել են կորոնավիրուսով հիվանդացածների մոտ:
Մեծ Բրիտանիայի Առողջապահական ազգային ծառայության (NHS) մասնագետների կողմից...



COVID-19-ով վարակումը առաջին օրերին արտահայտվում է միայն գլխացավով:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում բժշկական լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Կուխարչուկը...



Աչքերի միջոցով covid-19 ևս կարող է ներթափանցել մեր օրգանիզմ, և աչքն ինքը դառնում է վիրուսի կրողը և տարածողը: Այս դեպքում արցունքահեղուկը դառնում է այլ մարդկանց վիրուսի փոխանցման միջոց: Ուստի այս դեպքում ակնոցները...



Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման...



ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանում հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղերըը: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեղերն ունեն...



Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ...



Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսոլոգ, Գամալեի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԻ-ի գլխավոր գիտաշխատող Վիկտոր Զուևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նշել է կորոնավիրուսի նկատմամբ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը