Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար:

Ի՞նչ է հետարձակուրդային համախտանիշը:

Տխրության և տագանպի աճող զգացում երբ անձը  նորից վերադառնում է աշխատանքի, ինչպես նաև մոտիվացիայի պակաս:

Որո՞նք են պատճառները:

Երբեմն մարդը արձակուրդի ընթացքում, ազատվելով առօրյա վազքից, վերագնահատում է իր առաջնահերթությունները և ավելի հստակ տեսնում ապագայի  հեռանկարը և փոխանակ շարունակելու օրական աշխատանքային թոհուբոհը, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ ծախսել մարդկանց հետ շփվելու, հոբբիի կամ հանգստանալու  ուղղությամբ:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի գնահատմամբ` հոգեբանական տեսակետից՝ արձակուրդի երկարատևությունը կարևոր պայման չէ հանգստանալու համար. «Կարող ենք մեկ օր առողջ  քնել, առողջ սնվել և, բավականաչափ էներգիա ստանալ կյանքի բնական ռիթմը շարունակելու համար»:

Համալսարանական մասնագետը նշում է, որ հետտոնական  կամ հետարձակուրդային համախտանիշի մասին խոսվում է հատկապես ամառային կամ այլ երկարատև արձակուրդներից առաջ կամ հետո, որովհետև մարդը, կարծես, արձակուրդին վերագրում է ավելին, քան հնարավոր է և գերագնահատում այդ  արձակուրդից ունեցած սպասելիքները:

«Տոների ընթացքում հատկապես կարևորվում է, թե ինչպես ենք մենք նախապատրաստվում և իրականացնում մեր հանգիստը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ: Քնի ճիշտ կազմակերպման և առողջ սնվելու դեպքում մարդն առավել քիչ է ենթարկվում ցանկացած սթրեսի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանական հետազոտությունենրի համաձայն՝ մարդիկ ունենում են հետտոնական սթրես հատկապես այն դեպքում, երբ  չեն սիրում կամ գոհ չեն իրենց աշխատանքից:

«Եթե մարդը սիրում է և բավարարվում իր կատարած  աշխատանքից, հավանականությունը, որ նա կունենա հետտոնական սթրես, շատ ավելի փոքր է:  Աշխատանքը սիրված է, եթե աշխատանքային գործունեության յուրաքանչյուր պահը չի անհանգստացնում և բացասակայն հույզեր չի փոխանցում մեզ»,- ընդգծում է հոգեբանը:

Նախ՝  խորհուրդ է տրվում  45 րոպեն մեկ ընդմիջում անել, երկրորդ՝ նախաձեռնել այնպիսի գործեր, որոնք լարում չեն պարունակում և հնարավոր է ավարտին հասցնել: Պարզվում է մարդու համար սթրեսային են սկսած և անավարտ թողած գործերը:

Այնուհետև խորհուրդ չի տրվում անցում կատարել միանգամից  դիետիկ ռեժիմի, քանի որ շատերը ամանորյա տոներին ընթացքում խախտել են իրենց սնվելու ամենօրյա կերպը: Ցանկալի է ժամանակին քնել աշխատանքային օրվա նախորդող գիշերը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը, տարատեսակ իրադարձություններն  ազդեցություն են թողնում մարդու հոգեբանական իրականության, ապահովության և անտվանգության զգացումների վրա:

Խաչատուր Գասպարյանը նշում է, որ մենք չենք կարող անմասն մնալ մեր իրականության մեջ տեղի ուենցող քաղաքական, մշակույթային և ֆինանսական փոփոխություններից: Բայց  ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, ուղղակի փոփոխություններին պետք է, առաջին հերթին հոգեբանորեն նախապատրաստվել և ներքուստ ծրագրավորել՝  առանց սպասելու, որ դրանք կմատուցվեն մեզ արտաքին աշխարհից:

«Օրինակ` եթե մարդը որոշել է նոր տարին սկսել առանց ծխելու կամ հրաժարվել ալկոհոլային խմիչքից, տարաբնույթ վատ սովորություններից, այդ դեպքում կարևոր է ոչ միայն տրամադրվելը, այլև կամային ճիգերի ներգրավումը, առանց որի ցանկալի արդյունքին հասնելը դժվար է»,- եզրափակում է հոգեբան- գիտնականը:

Ամփոփելով` եթե ցանկանում եք խուսափել հետարձակուրդային համախտանիշից, ապա խորհուրդ է տրվում

  • մնալ ֆինանսական հնարավորությունների սահմաններում
  • չմոռանալ սեփական եսի մասին
  • ճիշտ կազմակերպել և կառավարել ժամանակը
  • սովորել «ոչ» ասել, եթե ինչ-որ սպասում  է շրջապատը, հաճելի չէ Ձեզ համար:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ