Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից

Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից

15.07.2019թ. «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C։ Բաժանմունք ընդունման պահին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Շնորհիվ բազմապրոֆիլ հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության՝ շտապ կարգով կատարվել են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները և հաստատվել է հիվանդի կլինիկական ախտորոշումը՝ սուր թարախային միջին օտիտ՝ բարդացած մաստոիդիտով, էքստրադուրալ, սուբպերիոստալ թարախակույտերով:

Հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, գործիքային հետազոտության տվյալները, որոշվել է կյանքի ցուցումով, անհապաղ կատարել վիրահատական միջամտություն: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, թիմային աշխատանքի շնորհիվ տղամարդու կյանքը հաջողվել է փրկել։

Օտովիրաբույժ Գ.Վ.Սարգսյանը նշեց, որ, չնայած իր լուրջ ու բազմազան կլինիկական փորձին, ամեն անգամ հանդիպում են տեխնիկապես ավելի բարդ  ու քիչ հանդիպող դեպքեր։ Ականջաբորբը համարվում է քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ հանդիպող ամենատարածված հիվանդություններից մեկը, որը, եթե ժամանակին չկառավարվի, կարող է բերել լսողության կայուն, անդառնալի փոփոխությունների ու պատճառ լինել լուրջ  ներ- և արտագանգային բարդությունների առաջացման:

Ուստի սուր միջին օտիտի բուժման և վերջինիս արդյունքում ներգանգային բարդությունների կանխարգելման, բուժման հարցում մեծ դեր ունի ժամանակին իրականացրած վիրահատական միջամտությունները՝ համակցված նպատակային դեղորայքային թերապիայով:

Շնորհիվ երկարամյա վիրաբուժական փորձի և հմտությունների, հարուստ գիտելիքների և հաճախակի վերապատրաստումների՝ Գ.Վ.Սարգսյանին ոչինչ չի կանգնեցնում մարդկային կյանքեր փրկելու իր առաքելության մեջ։ Բժշկուհին պարբերաբար մասնակցում է միջազգային կոնֆերանսերի և փորձի փոխանակման գիտաժողովների՝ հանդես գալով զեկույցներով և կլինիկական դեպքերի ներկայացմամբ։ Նշենք, որ օտովիրաբույժն օրերս էր վերադարձել Բրյուսելում և Լիսաբոնում կայացած հերթական կոնֆերանսներից։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com
Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com

Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com

Քաղցկեղը կարող է ախտահարել մարդու օրգանիզմի ցանկացած օրգան` հաշվի չառնելով օրգանի կարևորությունն ու ուռուցքի հեռացնելու բարդությունները։ Ճիշտ այդպես` ուռուցքը կարող է ախտահարել կոկորդի տարրերը, և, տարածվելով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում առաջին անգամ կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո
Հայաստանում առաջին անգամ կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:

Պացիենտը 50 տարեկան տղամարդ էր, որի մոտ հայտնաբերվել էր լեզվի տարածված քաղցկեղ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am

2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով  աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում  «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com

Հագեցված լինելով նորագույն սարքերով` «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ: Կենտրոնում իրականացվում են հետևյալ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր օր բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Յուրաքանչյուր պացիենտ իր խնդրով յուրօրինակ փորձ է փոխանցում մասնագետներին...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցողունային բջիջներով բուժումը երեխային փրկեց խլությունից. biostem.am
Ցողունային բջիջներով բուժումը երեխային փրկեց խլությունից. biostem.am

Ամերիկացի գիտնականներն ավարտում են երեխաների մոտ լսողության վերականգնմանն ուղղված բջջային թերապիայի փորձարկումները: Եղանակի հիմքում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներն են...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակ (MEDLOR ՍՊԸ), որտեղ կատարվում են լսողության հետ կապված արդի բոլոր հետազոտությունները, ինչը հնարավորություն է տալիս...

Լուրեր
ԵՊԲՀ. Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում
ԵՊԲՀ. Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում

Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ՔԿԱ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ականջի թմբկաթաղանթի վերականգնման ՝ միրինգոպլաստիկայի նոր մեթոդ Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ականջի թմբկաթաղանթի վերականգնման ՝ միրինգոպլաստիկայի նոր մեթոդ Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017թվականի հունիսի մեկին Հայաստանի մտավոր սեփականության...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. ֆրոնտիտի և հայմորիտի վիրահատական բուժում. izmirlianmedicalcenter.com
Կլինիկական դեպք. ֆրոնտիտի և հայմորիտի վիրահատական բուժում. izmirlianmedicalcenter.com

Պացիենտը (46 տարեկան) դիմել է Իզմիրլյան ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Կլինիկա ընդունվելիս գանգատվել է դեմքի ձախ կողմի արտահայտված ցավերից: Կատարվել է համապատասխան հետազոտություններ, այդ թվում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com
Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com

Կա տարածված թյուր տեսակետ, որ քթի պոլիպների վիրահատությունից հետո դրանց կրկին ի հայտ գալը բացառվում է: «Իզմիրլյան»  բժշկական  կենտրոնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Սոկոլյանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականներ. հարբուխը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին
Գիտնականներ. հարբուխը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին

ԱՄՆ-ի  մասնագետները կիսվեցին հարբուխի մասին քիչ հայտնի տվյալներով: Նրանք պնդում են, որ քթից արտադրությունը իմունային համակարգի վիճակի մարկեր է: Ամերիկացի քիմիկոսների միության համաժողովին...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am
Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am

ԱՄՆ-ում մինչեւ 1 տարեկան 4 երեխաներից երեքի մոտ ականջաբորբ են ախտորոշում, իսկ դրա բուժման համար ընդհանուր ազդեցության հակաբիոտիկներ են նշանակում, քանի որ տեղային ազդեցությամբ հակաբիոտիկները կարող են...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ