Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Պարկուճները կարող են փոխարինել հեմոֆիլիայով հիվանդների ներարկումներին. news.am

Պարկուճները կարող են փոխարինել հեմոֆիլիայով հիվանդների ներարկումներին. news.am

Մոտ ապագայում հեմոֆիլիայով տառապող մարդիկ կարող են ներարկումներից եւ արյան փոխներարկումից հրաժարվել. հեմոֆիլիայի ժամանակ առաջացող արյունահոսությունն ու այլ խնդիրները հաղթահարելուն նրանց կօգնի հատուկ պարկուճը, որը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուց: Պարկուճի ստեղծմամբ զբաղված են University of Texas-ի գիտնականները:

Ներկայում աշխարհում մոտավորապես 400 հազար մարդ հեմոֆիլիայով է տառապում. այս մարդկանց արյան մեջ բացակայում է սպիտակուցներից մեկը, որն անհրաժեշտ է նորմալ մակարդման համար (օրինակ՝ B տեսակի հեմոֆիլիայով մարդկանց մոտ բացակայում կամ վնասված է մակարդման IX գործոնը): Երկրներից շատերում հեմոֆիլիայով տառապող երեխաները ստիպված են օրական երկու ներարկում ստանալ, որը նրանց համար անչափ տհաճ է: Իսկ այն երկրներում, որտեղ հեմոֆիլիայով հիվանդների արյունահոսությունը կանխող կանխարգելիչ բուժում չկա, նրանք իրենց անհրաժեշտ ներարկումը ստանում են միայն արյունահոսության ժամանակ, ինչը միանգամայն բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա:

Նոր դեղի հեղինակները համոզված են, որ դրա օգտագործմամբ բուժումը կդառնա ավելի էժան եւ հասանելի՝ հիվանդը կկարողանա դեղն ինքնուրույն ընդունել ու հարազատների կամ բուժանձնակազմի կարիքը չի ունենա. մարդկային IX գործոնով պարկուճի ընդունումը շատ ավելի պարզ է եւ հարմար, քան ներարկումը: Պարկուճը ստեղծելու ուղղությամբ աշխատող Սարենա Խորավայի եւ նրա գործընկերների համոզմամբ՝ դեղն ակտիվորեն կկիրառվի առաջին հերթին զարգացող երկրներում, որը կօգնի էականորեն երկարացնել հեմոֆիլիայով հիվանդների կյանքի տեւողությունը:

Գիտնականներին արդեն հաջողվել է ստեղծել դեղը նպատակին հասցնելու համակարգը, որը թույլ կտա սպիտակուցը պաշտպանել ստամոքսում թթվային միջավայրի կործանարար ազդեցությունից. պարկուճի տարալուծումը եւ սպիտակուցի ազատվելը կատարվում է միայն բարակ աղիում:

Հեղինակների կարծիքով՝ երկու պարկուճը կարող է փոխարինել մեկ ներարկմանը, իսկ հետագայում նրանք պլանավորում են անհրաժեշտ հաբերի քանակը կրճատել՝ հասցնելով մինչեւ մեկ հաբի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Hi-News.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն
ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արյան խնդիրները. biostem.am
Արյան խնդիրները. biostem.am

Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am
Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am

Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Հիվանդ՝ արական սեռի, 20 տ., ընդունվել է, «Արմենիա» ՀԲԿ, 08.02.2018 թ.:
Ընդունվելիս գանգատվել է որովայնի արտահայտված ցավերից, արյունային լուծից, ընդհանուր թուլությունից, հոդացավերից...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արյան ավտոփոխներարկման համակարգ. izmirlianmedicalcenter.com
Արյան ավտոփոխներարկման համակարգ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից  սարքավորումով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am
Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am

Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...

Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am
Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am

Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Լեյկեմիայի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 տոկոսին. news.am
Լեյկեմիայի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 տոկոսին. news.am

Լեյկեմիայի ուշ փուլերում փորձարարական իմունաթերապիան ցույց է տվել արդյունավետություն. հիվանդների 93%-ի մոտ, ովքեր բուժում են ստացել, սկսվել է վերականգնողական գործընթաց: Այդ մասին հայտնում են...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ճապոնացի գիտնականները գտել են լեյկեմիայի գեները. news.am
Ճապոնացի գիտնականները գտել են լեյկեմիայի գեները. news.am

Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում
Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում

«Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողովը նվիրված է Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գենային թերապիան Եվրոպայում երեխաների վրա կփորձարկեն. news.am
Գենային թերապիան Եվրոպայում երեխաների վրա կփորձարկեն. news.am

Դեղերի եվրոպական գործակալությունը (European Medicines Agency) թույլատրել է ծանր կոմբինացված իմունադեֆիցիտով (АДА-ТКИН) երեխաների բուժման համար գենային թերապիայի Strimvelis դեղի...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Իմունաթերապիան կարո՞ղ է օգնել լեյկոզի ծանր տեսակներից տառապող հիվանդներին. news.am
Իմունաթերապիան կարո՞ղ է օգնել լեյկոզի ծանր տեսակներից տառապող հիվանդներին. news.am

Փորձարարական Т-բջջային իմունաթերապիան կարող է օգնել լեյկոզի ծանր տեսակների բուժման գործում. ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած փոքրիկ հետազոտության ընթացքում փորձարարական մեթոդը...

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Լեյկեմիայի բուժման նոր դեղը քիմիաթերապիայից ավելի արդյունավետ է. news.am
Լեյկեմիայի բուժման նոր դեղը քիմիաթերապիայից ավելի արդյունավետ է. news.am

Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Բրիտանիայում մեկամյա աղջկան լեյկեմիայից բուժել են գենաթերապիայի միջոցով. 1in.am
Բրիտանիայում մեկամյա աղջկան լեյկեմիայից բուժել են գենաթերապիայի միջոցով. 1in.am

Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ