Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Նործինների շնչառական խանգարումների բուժման նորագույն մեթոդները հաջողությամբ ներդրվել են Հայաստանում

Նործինների շնչառական խանգարումների բուժման նորագույն մեթոդները հաջողությամբ ներդրվել են Հայաստանում

Ծնվելուց հետո, ո՞ր նորածինների մոտ են ավելի հաճախ առաջանում շնչառական խանգարումներ, ո՞րն է դրանց առաջացման պատճառը եւ հնարավո՞ր է արդյոք այն կանխարգելել։


Հայաստանում յուրաքանչյուր տարի 1000 նորածիններից 65-ը ծնվում են ժամանակից շուտ։ Բնականաբար վաղաժամ ծնված նորածինների մոտ հիվանդացության և մահացության ցուցանիշները ավելի բարձր են, քան հասուն նորածինների մոտ։  Հաճախ անհաս նորածինների մոտ ծնվելուց հետո հատկապես, երբ նրանց հեստացիոն տարիքը փոքր է 32 շաբաթ, զարգանում են շնչառական խանգարումներ, որոնք պահանջում են տարբեր աստիճանի շնչառական օժանդակություն՝ ընդհուպ մինչեւ թոքերի արհեստական օդափոխություն։


Անհաս նորածինների շնչառական համակարգի ամենածանր հիվանդություններից մեկը՝ շնչառական խանգարումների համախտանիշն է (ՇԽՀ), որի գլխավոր պատճառը թոքային սուրֆակտանտի պակասն է։ ՇԽՀ-ի զարգացման ռիսկը մեծանում է հղիության ժամկետի նվազման հետ։ ՇԽՀ-ի  հանդիպման հաճախությունը կազմում է 92% այն նորածինների մոտ, որոնք ծնվել են 24-25, 88%` 26-27,  76%` 28-29 և 57% `30-31 շաբաթ  հեստացիոն հասակում։

 

Միջամտությունները, որոնք ուղղված են ՇԽՀ-ի կանխարգելմանը պետք է իրականացվեն մինչև երեխայի ծնունդը։ ՇԽՀ-ի ռիսկով անհաս նորածինները պետք է ծնվեն այնպիսի կենտրոններում, որտեղ  բուժանձնակազմը տիրապետում է վերակենդանացման միջոցառումների կատարմանը և հետագա շնչառական օժանդակությանը։  Այդ նորածինների ելքերը ավելի բարեհաջող են համեմատած այն նորածինների հետ, որոնք ծնվուն են  երկրորդ մակարդակի ծննդատներում։ Այս փաստը հստակ հաստատված է  եվրոպական երկրների տվյալներում, որտեղ արդեն վաղուց գործում է  պերինատալ օգնության ռեգիոնալիզացիայի  համակարգը։


Կորտիկոստերոիդների, օրինակ դեքսամետազոնի ներմուծումը՝ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով կանանց, համաձայն ստանդարտ արձանագրության (6մգ 12 ժամը մեկ 2 օր) նվազեցնում է մահացության ռիսկը նեոնատալ շրջանում՝ նորածնի վրա առանց բացասական ազդեցության։ Բացի դրանից դրա ներմուծումը ունի այլ դրական ազդեցություններ՝ նվազեցնում է ներփորոքային արյունազեղումների և նեկրոզացնող էնտերոկոլիտի(ՆԷԿ) առաջացման ռիսկը։ Նման բուժում խորհուրդ է տրվում բոլոր այն հղիներին, որոնք ունեն վաղաժամ ծննդաբերության ռիսկ մինչև 32 շաբաթ  հեստացիոն հասակը։ Պերինատալ ստերոիդների  կիրառումը 34-36 շաբաթական հեստացիոն հասակում այդքանել արդյունավետ չեն, չնայած բարձր ռիսկի դեպքում երբեմն կիրառվում են։


Շնչառական հիվանդությունների առաջացման ևս մեկ պատճառ է հանդիսանում կեսարյան հատումների բարձր հաճախությունը, որոնք հաճախ իրականացվում են ոչ բավարար հիմնավորմամբ։  Հետազոտությունները, որոնք կատարվել են դեռևս 20 տարի առաջ ցույց են տվել, որ կեսարյան հատումը մինչև ծննդաբերական գործունեությունը, ինչպես նաև մինչեւ 39  շաբաթական հեստացիոն հասակը, նորածինների մոտ կտրուկ բարձրանում է շնչառական հիվանդություների ռիսկը։ Վերը նշվածը ցուցադրված է դիագրամայով։

շնչառական խանգարումների դիագրամա
Նորածինների մոտ շնչառական խանգարումների առաջացման հաճախությունը կարելի է բավականաչափ նվազեցնել, եթե պլանային կեսարյան հատումները կատարվեն  ոչ շուտ, քան 39 շաբաթական հեստացիոն հասակը։ Ցանկալի կլիներ, որ այս դիագրաման միշտ լիներ մեր գործընկերների աչքի առաջ, որոնք պատրաստվում են կատարել վիրահատական ծննդալուծում։ Այսպես կոչված հասունին մոտ (հեստացիոն հասակը 34-36 շաբաթական) անհաս նորածինների շնչառական խանգարումները դրսևորվում են  անցողիկ հաճախաշնչության կամ  թաց թոքերի համախտանիշի՝ ՇԽՀ-ի II տիպի ձևով, որի առաջացման պատճառներից մեկը թոքերում առկա ֆետալ հեղուկի ներծծման դանդաղումն է՝ կապված նորածնի արյան մեջ կատեխոլամինների ցածր պարունակության հետ։

Նորածինների  շնչառական  խանգարումների  բուժման ո՞ր մեթոդներն են կիրառվում։ Կա  արդյոք առաջընթաց վերջին տարիներին։

Թոքերի արհեստական շնչառության ներդրումը (ԹԱՇ) 70- ական թվականների վերջում եւ 80- ականների սկզբում բավականաչափ բարձրացրեց ծանր շնչառական խանգարումներով նորածինների ապրելիությունը։ Սուրֆակտանտի պրեպարատների հայտնվելը 90 -ականների վերջում նվազեցրեց խորը անհաս նորածինների մահացության և բարդությունների առաջացման հաճախությունը։ Մոտավորապես անհաս նորածինների 87%, որոնք ունեն 500-1000գ քաշ ծնվելիս և 60%-ը, որոնք ունեն 800-1500գ քաշ պահանջում են ԹԱՇ։ ԹԱՇ-ի բացասական կողմը կայանում է նրանում, որ փրկելով նորածնի կյանքը միևնույն ժամանակ վնասում է անհաս թոքերը։ Ծայրահեղ ցածր քաշով անհաս նորածինների երկարատև ինտուբացիան եւ ԹԱՇ-ը  հաճախ  ասոցացվում է բարձր մահացությամբ և ծանր նյարդաբանական խանգարումներով։


Այդ ռիսկի հետ կապված ամբողջ աշխարհի նեոնատոլոգները վերջին տարիներին փորձում են իրականացնել ռեսպիրատոր օժանդակություն՝ խուսափելով ինտուբացիայից եւ մեխանիկական օդափոխությունից։ Ոչ ինվազիվ է կոչվում ռեսպիրատոր օժանդակության  ցանկացած ձև, որի ժամանակ չի օգտագործվում ներշնչափողային խողովակ։ Այն ներառում է CPAP, փափուկ քթային բեղիկներով ցանկացած տիպի օդափոխություն, որոնք ունեն հետևյալ ընդհանուր անվանումը՝ ընդհատվող քթային օդափոխություն դրական ճնշումով և բարձր հոսքով  խոնավացված թթվածին քթային բեղիկներով։


Անհաս նորածինների ոչ ինվազիվ ռեսպիրատոր օժանդակության հիմնական մեթոդներից մեկը հանդիսանում է ինքնուրույն շնչառությունը մշտական դրական ճնշումով շնչուղիներում կամ continuous positive airway pressure (CPAP ըստ անգլիական հապավման)։ Եվրոպական և ԱՄՆ-ի մի շարք նեոնատալ կենտրոններում այս մեթոդը ընդունվել է որպես ռեսպիրատոր թերապիայի առաջնային  ռազմավարություն։ Այս մեթոդը կիրառվում է անհաս նորածինների ՇԽՀ-ի և թոքերի այլ հիվանդությունների, ինչպես նաև հետէքստուբացիոն շրջանի և անհաս նորածինների ապնոէի որոշ տեսակների ժամանակ։

 

  Անհաս նորածին, որը ստանում է բուժում քթային Bubble CPAP մեթոդով Մոր և մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում                                                             Անհաս նորածին, որը ստանում է բուժում քթային Bubble CPAP մեթոդով Մոր և մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում                               Անհաս նորածին, որը ստանում է բուժում քթային Bubble CPAP մեթոդով Մոր և մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում
  Անհաս նորածին, որը ստանում է բուժում քթային Bubble CPAP մեթոդով Մոր և մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում


Մեր երկրում անհաս նորածինների  ՇԽՀ-ի բուժման ստանդարտ մոտեցումը թթվածնային թերապիան էր ավանդական մեթոդով, իսկ ռեսպիրատոր դիսթրեսի խորացման ժամանակ՝ ինտուբացիա, ԹԱՇ և բուժում սուրֆակտանտով։

 

Շնչառական խանգարումների բուժման  նորարագույն մեթոդների ներդրման խթան հանդիսացավ մեր կենտրոնի երկարաժամկետ համագործակցությունը Անգլիայի Թագավորական քոլեջի գործընկերների հետ։ Բազմակի ուսուցումից  հետո, 2004թ-ին Հայաստանում առաջին անգամ, մեր նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում սկսվեց օգտագործվել  քթային CPAP-ը անհաս նորածինների շնչառական խանգարումների ժամանակ։

Վերջին 10  տարիների արդյունքները հաստատում են այն, որ անհաս նորածինների շնչառական խանգարումները հաջողությամբ կարելի է բուժել քթային CPAP-ով առանց մեխանիկական օդափոխության և սուրֆակտանտի։ Մեր բաժանմունքի  փորձը ցույց  տվեց, որ ագրեսիվ ռեսպիրատոր թերապիայի նվազեցումը  չի ասոցացվում  բարձր մահացությամբ, այլ ընդհակառակը։ Ռեսպիրատոր թերապիան CPAP մեթոդով ունի որոշակի առավելություններ համեմատած ավանդական մեթոդի հետ։ Դրանք արտահայտվում են մահացության, ԹԱՇ պահանջի իջեցմամբ գրեթե 45%, ԹԱՇ-ի երկարատևության իջեցում կապված վաղ էքստուբացիայով և անցումը  CPAP-ի։ Այս բոլորը բերեց նաև սուրֆակտանտի թանկարժեք պրեպարատների օգտագործման նվազման։


Մեր փորձի դրական արդյունքը հնարավորություն ստեղծեց այն ներդնել  ք.Երևանի  և մարզերի նեոնատալ բաժանմունքներում, որն էլ բերեց հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազման, ինչպես նաև նվազեցրեց հիվանդների քանակը, որոնք պահանջում էին տեղափոխում ավելի բարձր մակարդակի բուժհաստատություն։


Վերջերս մեր կենտրոնը օգտագործում է ևս մեկ ռեսպիրատոր օժանդակության ժամանակակից մեթոդ՝ բարձր հոսքով քթային բեղիկներով թերապիա(ԲՀՔԲ)։ Այս ոչ ինվազիվ մեթոդի ժամանակ օգտագործվում է բարձր հոսք, որը  գերազանցում է հիվանդի ֆիզիոլոգիական հոսքը ներշնչման ժամանակ, ինչի հետևանքով առաջանում է բարձր ֆարինգիալ ճնշում նման CPAP-ին։ Բարձր հոսքով խառնուրդը  նպաստում է քիթըմպանային մեռյալ տարածությունից ածծխաթթու գազի հեռացմանը և բարձր կոնցենտրացիայով թթվածնի առաքմանը, քան թթվածնի տրման ավանդական մեթոդների ժամանակ։

 

Նորածին, որը ստանում է ռեսպիրատոր թերապիա բարձր հոսքով  

Նորածին, որը ստանում է ռեսպիրատոր թերապիա բարձր հոսքով


 

Այս մեթոդը հատկապես իրեն արդարացրեց  հասուն և հասունին մոտ անհաս նորածինների մոտ, որոնց մոտ CPAP-ի կիրառումը ունի բարդություններ և տեխնիկական դժվարություններ։ Այս մեթոդը մեր բաժանմունք ներդրվելուց հետո  և մեր կողմից արձանագրություններ մշակվելուց հետո կատարեցինք գործընկերների ուսուցում այլ բաժանմունքներից։ Արդյունքը դարձավ այն, որ 2013թ-ից այն օգտագործվում է  Հայաստանի 15 նեոնատալ բաժանմունքներում։ Ավելացնեմ նաև այն, որ  մեր արդյունքները հրատարակվել են  ռուսական ամսագրում՝«Նեոնատոլոգի», որը  առաջացրեց մոսկովյան մեր գործընկերների հետաքրքրությունը այս մեթոդի ներդրմանը իրենց երկրում։

Ինչպես գիտական հետազոտությունները կարող են օգնել գործնական բժշկին


Պատմականորեն այնպես դասավորվեց, որ արդեն տաս տարի շարունակ,  առաջին անգամ մեր կենտրոնում են ներդրվել առավել զարգացած պերինատալ տեխնոլոգիաները  Հայաստանում։ Դրանցից են ուլտրաձայնային հետազոտությունը, էքստրակորպորալ բեղմնավորումը և այլն։


Մենք ևս շարունակում ենք լավագույն ավանդույթները և վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ մեր  կենտրոնի նեոնատալ բաժանմունքում են ներդրվել առավել զարգացած տեխնոլոգիաները։

 

Դրանց թվին են պատկանում սուրֆակտանտի բարեհաջող օգտագործումը, խորը անհաս նորածինների բաց Բոտալյան ծորանի վիրաբուժական բուժումը, նեյրոսոնոգրաֆիան և այլ մեթոդներ, որոնց մասին արդեն խոսվել է։ Մեր բաժանմունքի  հետազոտությունների կլինիկական տվյալները հիմք են հանդիսացել  դոկտորական, թեքնածուական ատենախոսությունների պաշտպանության, ինչպես նաեւ արձանագրությունների ստեղծման, որոնցով աշխատում են մեր երկրի նեոնատոլոգները։ Բաժանմունքը հանտիսանում է նաև Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի կլինիկական բազա, որտեղ իրականացվում է, ինչպես երիտասարդ կադրերի պատրաստում, այնպես էլ բժիշկների  վերապասրաստում։


Ներկա ժամանակում մենք համատեղ ք. Օկլենդի (Նոր Զելանդիա) գործընկերների  հետ կատարում ենք հետազոտություն, որն ուղղված է շնչառական խանգարումներով նորածինների մոտ բարձր հոսքով ռեսպիրատոր թերապիայի ազդեցությունը օդափոխության և  գազափոխանակության վրա։ Առանձնահատուկ  ուշադրություն է դարձվում մեթոդի անվտանգության և էֆեկտիվության  վրա։ Հուսով եմ, որ այս հետազոտությունը կօգնի առկա ռեսպիրատոր թերապիայի մեթոդները դարձնել անվտանգ և արդյունավետ, որը կբերի մեր փոքրիկ հիվանդների  բուժման հետագա արդյունքների էֆեկտիվության բարձրացման։

 

Հեղինակ. Մազմանյան Պավել ք. Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, բ.գ.դ
Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն...

Հրատապ թեմա Հայաստանում Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին խիթից
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին  խիթից

Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...

Լրահոս երեխաների մասին Ալերգոլոգիա
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am

Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ`  նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը Լրահոս երեխաների մասին
Հակաբիոտիկներն անզոր են դառնում մանկական պրակտիկայում. 1in.am
Հակաբիոտիկներն անզոր են դառնում մանկական պրակտիկայում. 1in.am

Բրիսթոլի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են աշխարհի 26 երկրներում անցկացված 58 հետազոտությունների տվյալները՝ կապված երեխաների միզուղիների բորբոքումների...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս երեխաների մասին
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am

Ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ...

Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am
Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am

Ավստրալիացի գիտնականները փորձարարական դեղ են մշակել, որը կարող է արդյունավետ լինել նեյրոբլաստոմայի՝ երեխաների նյարդային համակարգի քաղցկեղի  դեմ պայքարում. այս հիվանդությունը զարգանում է սաղմնային նյարդային...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ֆրանսիայում երեխայի դաստակի պրոթեզ են ստեղծել 3D պրինտերով. 1in.am
Ֆրանսիայում երեխայի դաստակի պրոթեզ են ստեղծել 3D պրինտերով. 1in.am

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի վեցամյա Մակսանսը ծնվել է առանց ձեռքի դաստակի։ Այժմ նա ստացել է պրոթեզ, որը պատրաստված է 3D պրինտերի միջոցով։ Երեխան ինքն է նկարել իր «նոր ձեռքի» օրինակը...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am
Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am

Toneto.net-ի փոխանցմամբ՝ միջին ականջի օտիտը համայն աշխարհում շատ տարածված հիվանդություն է երեխաների շրջանում։ Բրիտանացի գիտնականները բժշկության...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am
Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am

Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմի...

Լրահոս երեխաների մասին
Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն. news.am
Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն. news.am

Միեւնույն գենետիկ մուտացիաները չեն քույրերի եւ եղբայրների մոտ աուտիզմի պատճառը եւ դրանք միշտ չէ, որ ծնողներից են ժառանգվում, ցույց են տվել Կիրառական գենոմային հետազոտությունների կենտրոնի ստացած...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա Լրահոս երեխաների մասին
Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան. news.am
Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան. news.am

Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել...

Լրահոս երեխաների մասին
Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության
Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էկզեմայով բազմաթիվ երեխաների մոտ մաշկի հետ խնդիրները կարող են շարունակվել նաեւ հասուն տարիքում: Թեպետ էկզեման, կամ ինչպես այն անվանում են՝ ատոպիկ դերմատիտը...

Լրահոս երեխաների մասին
Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am
Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am

Վիրաբույժները սրտի արատով ծնված 2 շաբաթական երեխայի կյանքը փրկելու համար օրգանի՝ մագնիսա-ռեզոնանսային պատկերման շնորհիվ ստացված եռաչափ մոդելի...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ