Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Հայաստանում չբերության ցուցանիշը անհանգստացնող է` 16.8%

Հայաստանում չբերության ցուցանիշը անհանգստացնող է` 16.8%

Ասուլիսը, որին հրավիրված էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը սկսվեց շատ խորհրդանշական. պարոն Օկոևը հեռախոսազանգ ստացավ, որով նրան տեղեկացնում էին, որ ծանր հղիություն տանող կինը ծննդաբերել է: «Երեխան առո՞ղջ է», միայն հարցրեց նա ու ստանալով դրական պատասխան` անդրադարձավ լրագրողների հարցերին: Իսկ թեման, որի շրջանակում նա հրավիրվել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման արդիական է` արհեստական և արտամարմնային բեղմնավորում:

Արտամարմնային ու արհեստական բեղմնավորումը ուղղված են բուժելու չբերությունը ընտանիքում: Ընդ որում Գ.Օկոևը ընդգծեց, որ չի ուզում տարանջատել տղամարդուն և կնոջը, ինչպես մինչ օրս էլ հանդիպում է Հայաստանում` ընտանիքը երեխա չի ունենում, ուրեմն մեղավորը հարսն է: Մինչդեռ, նշեց նա, տոկոսային հարաբերակացությամբ խնդիրները գրեթե հավասարապես կախված են թե կնոջից, թե տղամարդուց. «Չէի ասի, թե միայն նախկինում էր, որ մեղքը բարդում էին հարսների վրա… Իհարկե դրական փոփոխություն կա, բայց չէի ասի, որ այդ փոփոխությունը զգալի է»,- նշեց նա:

Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանն էլ ներկայացրեց վիճակագրական տվյալներ` ճիշտ է 2009թ-ի: Ըստ այդմ, չբերության հաճախականությունը կանանց շրջանում կազմում է 16.8 տոկոս, տղամարդկանց շրջանում այն կազմում է 11.7 տոկոս, տղամարդկանց մոտ առաջնային և երկրորդային չբերությունը գրեթե հավասար հաճախություն են` 5.7 տոկոսի սահմաններում, իսկ կանանց մոտ երկրորդային չբերությունը մի փոքր ավելին է` 11.8 տոկոս.

«Սրանք համաճարակաբանության հետազոտության տվյալներ են, վստահելի, որոնք խոսում են 2009թ-ի պատկերի մասին: Ինչ վերաբերում է ներկա թվերին, ապա խնդիրը նրանում է, որ այս կարգի հետազոտություններ շատ դժվար է իրականացնել, դրանք բավականին մեծ գումար են պահանջում»,- վիճակագրական տվյալների ներկայացման երեք տարվա ընդմիջումը պարզաբանեց տիկին Առուստամյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 15 տոկոսը գերազանցող չբերությունը գնահատվում է որպես պետական նշանակություն ունեցող խնդիր, քանի որ, մատնանշելով ԱՀԿ-ին նշեց բանախոսը, դա սպառնում է տվյալ երկրի ժողովրդագրական ցուցանիշներին: Այլ կերպ ասած, եթե 2009թ-ին կանանց շրջանում չբերությունը կազմում է 16.8 տոկոս, ապա դա նշանակում է, որ Հայաստանը շատ ու շատ խնդիրներ ունի լուծելու:

Դե իսկ եթե կա չբերության նման անհանգստացնող ցուցանիշ, ապաև պետք է զարգանա արհեստական և արտամարմնային բեղմնավորումը: Ի՞նչ վիճակագրություն ունենք այս իմաստով, աճի միտում Հայաստանն արձանագրո՞ւմ է թե ոչ հարցին պատասխանելով Գ.Օկոևը նախևառաջ նշեց, որ այս կարգի բեղմնավորումների առումով աճը նկատելի է. «2011թ-ի տվյալներով ունենք շուրջ 10 տոկոսի աճ»,- միայն նշեց կենտրոնի տնօրենը` ավելի կոնկրետ թվեր չներկայացնելով:

Սակայն միանշանակ ասել, որ այս տարբերակը կարող է հանրապետության մակարդակով լուծել չբերության ցուցանիշների նվազման խնդիրը թերևս այնքան էլ ճիշտ չէ, քանի որ արհեստական ու արտամարմնային բեղմնավորումը ամենևին էլ մատչելի չեն: Ողջ գործընթացը այդ ճանապարհով երեխա ունենալու ցանկություն հայտնած անձանց գրպանին կանդրադառնա 1.2 -1.7 մլն դրամ (գինը տատանվում է տարբեր գործոններից կախված` քաշից, հիվանդությունից և այլն), ընդ որում եթե մասնագետները այդուհանդերձ չհաջողեն (դրական արդյունքը ոչ թե հղիությունն է, այլ ծննդաբերությունն ու մոր և երեխայի հիվանդանոցից դուրս գրումը), ապա գումարն էլ չի վերադարձվում.

«Այդպես է ամբողջ աշխարհում և ոչ միայն Հայաստանում` թանկ դեղորայք է, թանկ միջամտություն է և բոլորը միանգամյա օգտագործման: Հայաստանում և Ռուսաստանում, ցավոք, ոչ մի դեղորայք չի արտադրվում, ներմուծվում է Գերմանիայից և այլ երկրներից»,- նշեց Օկոևն ու հավելեց, որ տոկոսային առումով 38-39 տոկոս բեղմնավորումները ավարտվում են ծննդաբերությամբ:
Նշենք, որ պետությունն էլ այս կարգի բեղմնավորումները չի սուբսիդավորում:

Ի դեպ նշենք, որ Հայաստանում առաջին երեխաները` եռյակը, արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ են եկել 2004թ-ին (աշխարհում առաջին երեխան` Լուիզա Բրաունը այդ ճանապարհով ծնվել է Մեծ Բրիտանիայում 1978թ-ին):

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման...

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am
Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am

Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար
Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am
Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am

Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականներն՝ ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ, մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի...

Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԳՄՕ-ն տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ. news.am
ԳՄՕ-ն տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ. news.am

Գիտնականների խոսքով՝ ԳՄՕ-ն ավելի վտանգավոր է, քան օրգանական մթերքները, քանի որ դրանում շատ ավելի մեծ քանակությամբ պեստիցիդներ են պարունակվում, բացի այդ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս տղամարդկանց համար
Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am
Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am

Մասնագետները պնդում են, որ տղամարդկանց անպտղության համար պատասխանատու է 3 գործոն՝ ծանր ֆիզիկական...

Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Լոլիկը՝ տղամարդկանց անպտղության բուժման միջոց. tert.am
Լոլիկը՝ տղամարդկանց անպտղության բուժման միջոց. tert.am

Լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները կարող են մեծացնել տղամարդկանց պտղաբերության ցուցանիշը: Լիկոպինին նվիրված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am
Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am

Գենետիկ արատի հետևանքով անպտղությամբ տառապող տղամարդկանց սերմնահեղուկի՝ վաղ փուլում զարգացող բջիջները հնարավոր կլինի ստանալ նրանց մաշկից: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Տղամարդկանց հայրանալու շանսերը նվազեցնող սննդամթերքը
Տղամարդկանց հայրանալու շանսերը նվազեցնող սննդամթերքը

Տղամարդիկ, որոնք օրական ուտում են ընդամենը մի կտոր բեկոն, կարող են նվազեցնել հայրանալու իրենց շանսերը, հաղորդում են ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը
Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ տղամարդկանց խնդիրների մասին և նշեց, որ իրեն հատկապես շատ են դիմում այն...

Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս
Տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս

Ավստրալական գիտնականների վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս...

Լրահոս տղամարդկանց համար
Հայ բժիշկ-սեքսապաթոլոգ. ամբողջ աշխարհում աճում է տղամարդկային ամլությունը
Հայ բժիշկ-սեքսապաթոլոգ. ամբողջ աշխարհում աճում է տղամարդկային ամլությունը

Ողջ աշխարհում մոտ 2-3 մլն զույգեր տառապում են անպտղությամբ: Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Այդ մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին
Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին

Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի...

Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Ամուսինների երեխա չունենալու գլխավոր պատճառը տղամարդկային էգոն է
Ամուսինների երեխա չունենալու գլխավոր պատճառը տղամարդկային էգոն է

Ներկայումս յուրաքանչյուր վեց զույգից մեկը բժշկական օգնության է դիմում երեխա չունենալու պատճառով: 50%-ից ավելի դեպքերում չբերության պատճառը տղամարդու սպերմատոզոիդների ցածր որակն է: Անպղության մասնագետները վախենում են, որ տղամարդկանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն
Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն

Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն...

Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ