ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am
![Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am](up/article/big/file_35634_3701934.jpg)
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները մշակել են ձվարանների քաղցկեղի ախտորոշման նոր, առավել ճշգրիտ թեստ: Այդ թեստի շնորհիվ կարելի է հետազոտել երկու անգամ ավելի շատ կանանց՝ ժամանակակից բժշկության այլ թեստերի համեմատ:
Գիտնականների կողմից մշակված նոր տեխնոլոգիան չափում է CA125 սպիտակուցի մակարդակն արյան մեջ: Նշենք, որ այս սպիտակուցի պարունակության մակարդակն անմիջականորեն կապված է քաղցկեղի այս տեսակի հետ: Այնուհետեւ օգտագործվում է ստացած տվյալների վերծանման համար նախատեսված համակարգչային ծրագիրը, որը կանխատեսում է քաղցկեղի զարգացման հավանականությունը տարբեր գործոնների հիման վրա՝ ներառյալ տարիքը, սպիտակուցի սկզբնական մակարդակը եւ դրա փոփոխությունները ժամանակի ընթացքում:
Նոր այս մեթոդի միջոցով ձվարանների քաղցկեղի ախտորոշման ծրագրի շրջանակներում հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվել է կանանց 86 տոկոսի մոտ: Ընդ որում՝ մնացած մի քանի մեթոդների միջոցով իրականացված ախտորոշումը ճիշտ էր դեպքերի միայն 41-48 տոկոսում: Այդ պատճառով, հավանական է, որ, շնորհիվ նոր մեթոդի, աշխարհի շատ երկրներում մի քանի տարի անց մեկնարկի լայնամասշտաբ կանխարգելման ծրագիր: Մինչեւ վերջրես դա հնարավոր չէր, քանի որ ձվարանների քաղցկեղի սքրինինգի եւ ախտորոշման մեթոդներ պարզապես գոյություն չունեին:
Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում մահվան դեպքերի ցուցանիշով հինգերորդն է, այս հիվանդությամբ տառապող կանանց 5 տոկոսն ախտորոշումից հետո 5 տարուց պակաս է ապրում: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ ձվարանների քաղցկեղը հիմնականում շատ ուշ է ախտորոշվում:
Ձվարանների քաղցկեղը մի շարք ախտանիշներով է բնութագրվում՝ ներառյալ մեջքի հատվածի ցավերն ու աղեստամոքսային համակարգի խնդիրները: Եթե այս ցավերը շատ երկար չեն անցնում, իսկ կնոջ մոտ նաեւ անբացատրելի հոգնածություն ու քաշի կորուստ է ի հայտ գալիս, պետք է անհապաղ դիմել բժշկի:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am](up/article/small/file_54813_8724424.jpg)
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
![](images/calendar.png)
![Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am](up/article/small/file_42759_4677203.jpg)
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
![](images/calendar.png)
![Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am](up/article/small/file_39060_301887.jpg)
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
![](images/calendar.png)
![Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am](up/article/small/file_38082_9842768.jpg)
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
![](images/calendar.png)
![Շաբաթական 40-ից ավելի ժամ աշխատանքը խանգարում է կանանց հղիանալ. 1in.am Շաբաթական 40-ից ավելի ժամ աշխատանքը խանգարում է կանանց հղիանալ. 1in.am](up/article/small/file_37476_6676615.jpg)
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
![](images/calendar.png)
![Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am](up/article/small/file_37076_203679.jpg)
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
![](images/calendar.png)
![Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am](up/article/small/file_36929_2949477.jpg)
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
![](images/calendar.png)
![Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am](up/article/small/file_36442_4579256.jpg)
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGbf4ku' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403