Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

   
     
Տնօրեն   Արթուր Գաբրիելյան
Հասցե   Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Գարեգին Նժդեհի 15
Հեռախոս  

+374 266 2 32 81
+374 93 95 03 03

+374 266 2 34 71

Էլ. փոստ   [email protected]
Վեբ կայք   http://www.noyemberyanbk.am/
xxxxxxxxxxx    

 


Նոյեմբերյանում 1932 թ. ստեղծվեց առաջին բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունը, որը կոչվեց «Նոյեմբերյանի ԲՄ»: 1967թ. հիվանդանոցը տեղափոխվեց համեմատաբար նորագույն սարքվորումներով հագեցած նորակառույց տիպային շենք: 2011թ. հուլիսի 7-ին Նոյեմբերյանի բուժմիավորումը, որը սպասարկում էր Նոյեմբերյանի շրջանի 32.000 ազգաբնակչությանը, վերանվանվեց «Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ: 2009թ. սեպտեմբերից բժշկական կենտրոնի տնօրենն է Ա.Գյոզալյանը: 2009-2010թթ. Համահայկական հիմնադրամի միջոցներով, արդի պայմաններին ու պահանջներին համապատասխան, հիմնանորոգվել է ընկերության գլխավոր մասնաշենքը: Մասնաշենքը վերազինվել է նորագույն սարքավորումներով ու գույքով՝ ՀՀ առողջապահության նախարարության, գերմանահայ բարերարների, «Մաքուր ջուր» կազմակերպության, Վիվասել-ՄՏՍ-ի, UNISEF-կազմակերպության, «Հրանտ Հոլդինգ» ընկերության միջոցներով և Տավուշի մարզպետ՝ Ա.Ղուլարյանի անմիջական միջնորդությամբ ու հետևողականությամբ:

Ներկայումս բժշկական կենտրոնում գործում են թերապևտիկ-մանկական, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, ինֆեկցիոն, հեմոդիալիզային բաժանմունքներ, շտապ օգնության, պոլիկլինիկական, լաբորատոր-գործիքային ծառայություններ, արյան փոխներարկման կաբինետ: Բաժանմունքները ապահովված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:


Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն


Թերապևտիկ բաժանմունքը սպասարկում է միջին հաշվով տարեկան մոտ 320, մանկական բաժանմունքը՝ մոտ 200-220, ինֆեկցիոն բաժանմունքը՝ 62, հղիություն պաթոլոգիան՝ 70 հիվանդի, իսկ մանկաբարձական բաժանմունքում տարեկան միջին հաշվով ծնվում է 285-300 երեխա: Վիրաբուժական բաժանմունքը սպասարկում է մոտ 600 հիվանդի, որից 200-ը՝ ստացիոնար պայմաններում: Բաժանմունքում կատարվում է շուրջ 75 խոռոչային վիրահատություն, 10-15-ը՝ տրավմատիկ բնույթի: Որոշակի տոկոս են կազմում սահմանային միջադեպերի հետևանքով առաջացած վիրաբուժական միջամտությունները:


Տնօրենի անձնական նախաձեռնությամբ 2011թ-ից գործում է դիալիզի բաժանմունքը, որը սպասարկում է 12 հիվանդի՝ սկզբնական շրջանում երկու, ներկայում չորս` Bi-Braun դիալիզի և մեկ Հեռկո ջրամաքրման օսմոս սարքավորումներով: Հեմոդիալիզային ծառայության ջուրը, որպես որակյալ ջուր երեք օրը մեկ ներկրվում է 30 կմ հեռավորությամբ գտնվող Այրումի պոմպակայանից:


Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն


Սոնոգրաֆիկ կաբինետում կատարվում է տարեկան շուրջ 4178 սոնոգրաֆիկ հետազոտություն, ընկերությունն ունի նաև ստացիոնար սոնոգրաֆ:

Պոլիկլինիկական բաժանմունքում աշխատում են երեք ընտանեկան բժիշկ, գործում են նեղ մասնասնագետների կաբինետները: Այստեղ սպասարկվում են շուրջ 6000 բնակիչ:

Շտապ բուժօգնության ֆելդշերական բրիգադն իրականացնում է տարեկան միջին հաշվով 2800-3000 կանչ:


   
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
 
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
 
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
 
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
 
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
 

   
Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

  

Բուժաշխատողների կազմը՝ 214
Շտապ օգնության ծառայության պատասխանատու. Բրուտյան Էմիլ

Հեռախոս. +374 266 2 32 81
Շտապ օգնության բրիգադների քանակը. 1, մեքենաների քանակը. 6

 

   

 


Ռենտգեն բաժանմունքն ապահովված է նորագույն R-սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով, գործում է «Սիմենս» թվային ապարատ: Այստեղ կատարվում է տարեկան մոտ 3500-3800 R-հետազոտություն: Բաժանմունքը ղեկավարում է բժիշկ Ա.Դաղբաշյանը, ով 1964թ.ն ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որպես ռենտգենոլոգ գործուղվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: 2012թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահը Ա. Դաղբաշյանին շնորհել է «Մխիթար Հերացու» անվան շքանշան:


 

Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

 

Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները:    


 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով